Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

19.07.2019
ԱՇԽԱՐՀ


Լիբիայի շուրջ մշուշը խտանում է

Լիբիայում իրավիճակը մնում է բարդ։ Բախումները երկրի արեւելքում ու արեւմուտքում երկու զուգահեռ իշխանությունների միջեւ շարունակվում են։ Արեւելքում Էլ—Բուտնան նահանգի կենտրոն Տոբրուք մայրաքաղաքում իշխում է 2014թ. ընտրությունների արդյունքում ձեւավորված՝ հիմնականում աշխարհիկ ուժերից կազմված խորհրդարանը՝ «Միջլիս նավաբի» եւ 75—ամյա գեներալ Հաֆթարի գլխավորած «Ազգային բանակի» ուժերը, իսկ Արեւմուտքում՝ 2012թ. Լիբիայի հետհեղափոխական առաջին ընտրությունների արդյունքում ձեւավորված «Ազգային կոնգրեսը» եւ ազգային համաձայնության կառավարությունը գլխավորող վարչապետ Ֆաիզ Սարաջը ու նրան հարող ուժերը, որտեղ մեծամասնություն են կազմում իսլամականները։ Ի դեպ, ազգային համաձայնության կառավարությունը ձեւավորվել է Արեւելքի ու Արեւմուտքի փոխհամաձայնությամբ։ Այնուհետեւ միջազգային հանրությունը լուրջ ջանքեր էր գործադրում զուգահեռ գործող իշխանություններին միավորելու, սակայն կողմերի միջեւ բանակցությունները լուրջ ձեռքբերումներ չեն արձանագրել, ինչը թերեւս պայմանավորված է գեներալ Հաֆթարի հեռահար նպատակներով՝ վերահսկողություն սահմանել ողջ Լիբիայի վրա։ Եվ ահա, Տրիպոլիի վրա վերահսկողություն հաստատելու նպատակով վերջինս ռազմական գործողություններն է սկսել։ Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալների համաձայն՝ ապրիլի 14—ի դրությամբ Տրիպոլիի արվարձաններում տեղի ունեցած բախումների ընթացքում զոհվել է 121 մարդ եւ վիրավորվել՝ 561—ը։ Ընդ որում, ըստ միջազգային ԶԼՄ—ների, Հաֆթարը Տրիպոլիի մատույցներում կորցրել է մեկ բարձրաստիճան զինվորականի, ազգային համաձայնության ուժերը կործանել են մեկ ռազմական ինքնաթիռ։ Բացի այդ, 166 զինվոր էլ հանձնվել է կառավարական ուժերին։ ՄԱԿ—ն ու բազմաթիվ երկրներ որպես Լիբիայի օրինական իշխանություն են ճանաչում Տրիպոլիին։ «Իսլմական համագործակցություն» կազմակերպությունը եւս, հանդես գալով հայտարարությամբ, բախումների շարունակվելու առնչությամբ նախազգուշացրել է, որ դա կհանգեցնի խառնաշփոթի եւ կարգելակի հանուն ազգային համերաշխության ջանքերը։ Լիբիայում, Սուդանում ու Ալժիրում տեղի ունեցող հուզումները խիստ մտահոգել են Պարսից ծոցի արաբական երկրներին, որոնք մտավախություն ունեն «Արաբական գարուն» շարժումների 2—րդ ալիք սկսվելու առնչությամբ, ինչը, բացառված չէ, որ կսպառնա այդ երկրների կայունությանը։ Ինչպես նշել էինք, Հաֆթարը ձգտում է Եգիպտոսի օրինակով իշխանություն ձեւավորել Լիբիայում, ինչն ակնհայտ է դարձել։ Քանի որ Կահիրեն հովանավորում եւ զենք—զինամթերքով ապահովում է Հաֆթարի գլխավորած «Ազգային բանակին» եւ նրան է դիտում որպես ամենահզոր ուժը Լիբիայում, որը կարող է պայքարել իսլամականների դեմ։ Ահավասիկ, Հաֆթարը Կահիրեում հանդիպում է ունեցել Եգիպտոսի նախագահ Աբդ ալ ֆաթահ Սիսիի հետ, որի ընթացքում կողմերը քննարկել են Լիբիայում տիրող իրավիճակի հարցը, այս մասին գրել է եգիպտական «Ալ Ահրամ» օրաթերթը։ Եգիպտոսի նման դիրքորոշումը թերեւս սպասելի էր՝ հաշվի առնելով, որ «Ազգային կոնգրեսի» անդամների մեծամասնությունը իսլամականներ՝ «Մուսուլման եղբայրներ» կազմակերպության անդամներ են, որոնց Եգիպտոսն ահաբեկիչներ է համարում։ Հատկանշական է նաեւ, որ Արաբական Միացյալ Էմիրություններն ու Սաուդյան Արաբիան, որոնք դեմ են «Մուսուլման եղբայրներին», ինչպես նաեւ Ռուսաստանը հովանավորում են Արեւելքի անցման շրջանի կառավարությանը՝ Աբդուլա ալ Սանիի գլխավորությամբ, եւ ազգային բանակի հրամանատար գեներալ Հաֆթարին։ Մինչդեռ «Մուսուլման եղբայրներին» հովանավորող Թուրքիան ու Կատարը պաշտպանում են Տրիպոլիին, «Ազգային կոնգրեսին»։ Ինչպես տեսնում ենք, Լիբիայում եւս Ռուսաստանն ու Թուրքիան բարիկադի տարբեր կողմերում են, ինչպես եւ Սիրիայում։
Հաշվի առնելով, որ հակամարտ կողմերի միջեւ առկա են գաղափարական հակասություններ, ինչպես եւ օտարերկրյա, մասնավորապես տարածաշրջանի երկրների շահերի բախում Լիբիայում, օրինակ, արաբական աշխարհի երկու հզոր տերությունների՝ Սաուդյան Արաբիայի ու Եգիպտոսի շահերը չեն համընկում տարածաշրջանի այլ երկրների շահերին, ինչպիսին Թուրքիան է, կարել է ենթադրել,որ բախումները շարունակվելու են, բացառված չէ, որ զարգացումները կընթանան Սիրիայի ուղիով։ Մանավանդ որ Կահիրեն հազիվ թե իր հարեւանությամբ հանդուրժի «Մուսուլման եղբայրներին»։ Հատկանշական է, որ տարածաշրջանի մեկ այլ գերտերություն՝ Իրանը, թերեւս չեզոք դիրքորոշում որդեգրելով, կողմերին զսպվածության կոչ է արել։

Էմմա ԲԵԳԻՋԱՆՅԱՆ

16-04-2019





18-07-2019
Եվրամիության դռները փակվում են Թուրքիայի առջեւ
Այդ երկրի գործողությունները սպառնում են Եվրոպայի էներգետիկ անվտանգությանը

Լուսինե ...


18-07-2019
Դադիվանքում 100 մետր երկայնքով հենապատ է կառուցվում
Վերականգնման ի՞նչ աշխատանքներ են ընթանում վանական համալիրում

Լիանա ...


18-07-2019
Առաջնորդ եւ կառավարիչ
Կառավարումը գործունեության այն տեսակն է, երբ կառավարողի նպատակադրումը իրականացվում ...


18-07-2019
Պոլ Վալերին եւ «Ինտելեկտի մաթեմատիկան»
Շեքսպիրի առիթով. «Ինքնին նա ոչինչ էր»

Թադեւոս ԽԱՉԱՏՐՅԱՆ
t.khachatryan@hhpress.am


«Ի՞նչն ...


18-07-2019
Նպատակը պետական գնումների համակարգը ճկուն դարձնելն է
Այն կպահպանի արդար մրցակցության սկզբունքը եւ զերծ կլինի ...


18-07-2019
Քննարկել են Հայաստան-Վատիկան կապերի զարգացման հարցեր
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ ընդունել է Հայաստանում Սուրբ աթոռի ...



18-07-2019
Զգեստը՝ տեղական բրենդի
Աննա Հակոբյանը հայկականը ներկայացնում է ...

18-07-2019
Ինչ պատկեր է նկարել սեյսմիկ խոցելիության գնահատումը
Մեր դպրոցների ֆիզիկական վիճակը՝ ըստ ...

18-07-2019
Ըմբիշները մոտենում են որոշիչ հանգրվանի
Աշնանը կայանալիք աշխարհի առաջնությանը Հայաստանի ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +17... +19
ցերեկը +28... +30

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO