Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

22.05.2019
ԵՐԵՎԱՆ


Ներկայացվել է վերջնական նախագիծը

Ներկայիս 111 ավտոբուսային երթուղու փոխարեն՝ 42-ը

Երեւան քաղաքի հասարակական տրանսպորտի նոր ցանցի վերջնական նախագծի վերաբերյալ հարցեր են քննարկվել հանրային տրանսպորտի բարեփոխումների մասնագիտական աշխատանքային խմբի հանդիպման շրջանակում։
Աշխատանքային խմբում ներգրավված են քաղաքապետարանի աշխատակիցներ, Երեւանի ավագանու անդամներ, հասարակության ներկայացուցիչներ, փորձագետներ։
Ինչպես տեղեկացրել են Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, նիստը վարող Երեւանի քաղաքապետի առաջին տեղակալ Հրաչյա Սարգսյանը նշել է, որ անցած ամիսներին քաղաքային իշխանությունները ծանոթացել են տրանսպորտային նոր ցանցի նախագծումն իրականացրած WYG խորհրդատվական ընկերության առաջարկությունների փաթեթին, ուղեւորահոսքի հաշվետվությունների վերաբերյալ ներկայացրել են առաջարկներ։ Դրանից հետո խորհրդատու կազմակերպությունը տրամադրել է վերջնական նախագիծը։ «Այս վեց ամիսների ընթացքում մենք փորձել ենք հասկանալ ընդհանուր մոտեցումը, թե ինչ ուղղությամբ ենք առաջ շարժվելու։
Տրանսպորտային այս համակարգի ողջ պատասխանատվությունը գործող իշխանությունների ուսերին է, այդ իսկ պատճառով մենք մի փոքր նաեւ զգուշավոր ենք, որպեսզի ճիշտ որոշում կայացնենք, քանի որ այս պահին գործող տրանսպորտային համակարգն էլ լավ վիճակում չէ, խնդիրներ ունենք»,–նշել է Հրաչյա Սարգսյանը։
Կարեւորելով մասնագիտական խմբի հետ ակտիվ աշխատանքը՝ Երեւանի քաղաքապետի առաջին տեղակալը նոր երթուղային ցանցի շահագործման չափորոշիչների վերաբերյալ ակնկալել է ներկայացնել առաջարկներ, ինչի արդյունքում էլ հնարավոր կդառնա հաշվարկել վերջնական սակագինը։
«Մենք հասնում ենք արդեն վերջնական փուլին, որտեղ պետք է իրականացվեն տարբեր հաշվարկներ՝ կապված այդ չափորոշիչներից։ Վերջին հաշվետվության մեջ կա նաեւ հաշվարկված սակագին, բայց դա ընդհանուր բնույթի հաշվված սակագին է, եւ դրանում հաշվարկված չեն այն չափորոշիչները, որոնք քաղաքը ցանկանում է ունենալ։ Դրանք են անմիջական ազդեցություն ունենալու սակագնի ձեւավորման վրա»,–նշել է քաղաքաետի առաջին տեղակալը։
Հարց ու պատասխանի ընթացքում աշխատանքային խմբի անդամները ներկայացրել են նաեւ իրենց առաջարկներն ու դիտարկումները՝ նոր երթուղային ցանցի սպասարկման, նախատեսվող ավտոբուսների տեխնիկական հնարավորությունների, սակագնի հաշվարկման, էլեկտրատրանսպորտի զարգացման, մասնավորապես՝ տրոլեյբուսների ցանցի արդիականացման եւ մի շարք այլ հարցերի վերաբերյալ։
Ներկայումս գործող 111 ավտոբուսային երթուղու փոխարեն տրանսպորտային նոր ցանցով առաջարկվում է 42—ը, էապես կնվազի նաեւ տրանսպորտային միջոցների քանակը։ Կգործարկվի 845 ավտոբուս եւ 101 տրոլեյբուս։ Ավտոբուսների քանակի մեջ ներառված են նաեւ պահուստային միջոցները, որոնք ընդհանուրի 15 տոկոսն են կազմում։ Ավելի քան երեք անգամ կրճատվելու է նաեւ ցանցի երկարությունը։ Սա չի նշանակում, որ նվազելու է ծածկույթը, պարզապես նվազելու են կրկնվող գծերը։ Սրա շնորհիվ հնարավորություն կլինի ցանցի կիրառման եւ շահագործման ընթացքում լուրջ խնայողություններ անել, ինչն էապես կթեթեւացնի սակագնային բեռը։
Ամփոփելով նիստի արդյունքները՝ Երեւանի քաղաքապետի առաջին տեղակալը նշել է, որ վերջնական լուծում ունենալու համար առաջիկայում նման քննարկումները կկրեն հաճախակի բնույթ։

17-04-2019





22-05-2019
Փաստաթղթերն ընդունել ամեն օր
Հորդորել է ՀՀ ԿԳ նախարարը դպրոցների տնօրեններին

Երեւանի ...


22-05-2019
Հայաստանն ու բամբակի մշակումը. օգո՞ւտ, թե՞ անհեռատես շռայլություն
Մոտ կես դար հետո կրկին աճեցնում ենք այս ...


22-05-2019
Կառավարությունում քննարկվել են ընտանիքի ապահովության գնահատման համակարգի բարեփոխման հարցեր
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ երեկ քննարկվել են ընտանիքների ապահովության ...



22-05-2019
Հարեւան երկրում ատելության քարոզը շարունակվում է
Հայաստանը կողմ է մարդասիրական ...

22-05-2019
Սպառնո՞ւմ է գույքի օտարումը ազգային ակադեմիային
Պատգամավորը հանդես է եկել օրենսդրական ...

22-05-2019
Մխիթարյանը չի մեկնի Բաքու
Լոնդոնի «Արսենալը» պաշտոնական հայտարարությամբ ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +12... +15
ցերեկը +23... +25

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO