Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

19.05.2019
ԱՇԽԱՐՀ


Ֆրանսիայում միջոցների հանգանակություն է սկսվել

Էմանուել Մակրոնը խոստացել է վերականգնել Փարիզի Աստվածամոր տաճարը

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը խոստացել է Ֆրանսիայի ժողովրդին, որ հրդեհից տուժած Փարիզի Աստվածամոր տաճարը կվերականգնվի։ Այդ մասին, ինչպես ՏԱՍՍ—ի թղթակիցը հայտնել է իրադարձությունների վայրից, Ֆրանսիայի նախագահը լրագրողներին հայտարարել է տաճարի հրապարակում, տեղեկացնում է «Արմենպրեսը»։
«Ես հանդիսավոր կերպով ձեզ խոստանում եմ, որ մենք կվերականգնենք տաճարը։ Ապրիլի 16—ից միջոցների հանգանակություն կսկսվի ինչպես Ֆրանսիայում, այնպես էլ նրա սահմաններից դուրս»,–ասել է Մակրոնը։ «Այդ տաճարը Ֆրանսիայի պատմության մասն է։ Մենք հպարտանում ենք նրանով, մենք կարողացանք այն կանգնեցնել ավելի քան 800 տարի առաջ, մենք այն բարելավել ու լրակառուցել ենք դարեր ի վեր»,–հիշեցրել է նա։
«Ես հանդիսավոր խոստում եմ տալիս, որ այդ նախագիծը կիրականացվի առաջիկա տարիներին։ Մենք դրա համար գործի կդնենք լավագույն տաղանդներին, նրանք շատ են լինելու, նրանք արժանի ավանդ կներդնեն վերականգնման գործում»,–հավելել է Մակրոնը։ «Մենք կվերականգնենք Փարիզի Աստվածամոր տաճարը. դա են մեզնից սպասում ֆրանսիացիները, դա են պահանջում մեզնից մեր պատմությունն ու մեր ճակատագիրը»,–ընդգծել Է Մակրոնը։ Նա տաճարում մոլեգնած հրդեհը համարել է «իսկական ողբերգություն»։
Փարիզի Աստվածամոր տաճարի հիմնական կառուցվածքը փրկված է, բայց իրադրությունը մնում է ծայրահեղ բարդ։ Այդ մասին երեկ հայտարարել է Ֆրանսիայի մշակույթի նախարար Ֆրանկ Ռիեստերը։ «Հիմնական կառուցվածքը փրկված է, բայց իրադրությունը ծայրահեղ անկայուն է»,–ասել է նա «France Inter» ռադիոկայանի եթերում։
«Այս գիշեր այրվել է տաճարի տանիքի մակերեսի երկու երրորդը, փլվել է տաճարի սայրաձողը, լայնակի նավի մի մասը»,–նշել է նա։ Նախարարի կարծիքով, «անհրաժեշտ է պահպանել զգոնությունը, բայց լինել լավատես»։ «Խոսքը վերաբերում է չտեսնված դրամայի, եւ պետությունը համընդհանուր համերաշխության այս մթնոլորտում կանի անհրաժեշտ ամեն ինչ»,–ասել է նա։ «Մեզ կպահանջվի բոլորի օգնությունը»,–հավելել է Ռիեստերը։
Ֆրանսիայի մշակութային ժառանգության պահպանման պետական հիմնադրամը միջոցների հանգանակություն է սկսել Փարիզի Աստվածամոր տաճարի վերականգնման համար, կազմակերպության կայքում հայտնվել է «Փրկենք Նոտր Դամը» համապատասխան բաժինը։
Օգտատերերին առաջարկվում է կատարել 50—ից մինչեւ 500 եվրո գումարի մուծում, կամ նշել ցանկացած այլ գումար՝ ըստ հայեցողության։
«Բոլոր նվիրատվություններն ամբողջությամբ կուղղորդվեն Փարիզի Աստավածամոր տաճարի վերականգնմանը»,– ասված է կայքում հրապարակված մեկնաբանության մեջ։
Փարիզի քաղաքագլուխ Անն Իդալգոն հանդես է եկել միջազգային խորհրդաժողով գումարելու առաջարկությամբ, որպեսզի միջոցներ հանգանակվեն Փարիզի Աստվածամոր տաճարի վերականգնման համար։
Իդալգոն համապատասխան գրառումը երեկ արել է «Twitter»—ում։ «Ես առաջարկում եմ առաջիկա շաբաթներին դոնորների խոշոր միջազգային խորհրդաժողով կազմակերպել ամբողջ աշխարհի մեկենասների հետ, որը ես պատրաստ եմ ընդունել քաղաքապետարանում, որպեսզի տաճարի վերականգնման համար անհրաժեշտ միջոցներ հավաքենք»,–գրում է նա, հաղորդել է ՏԱՍՍ—ը։
Ճարտարապետների արտակարգ խումբը շտապ հանդիպում է անցկացնում Փարիզում՝ գնահատելու Փարիզի Աստվածամոր տաճարի կառուցվածքին հրդեհի պատճառած վնասը։
Մասնագետները փորձում են որոշել, թե կայո՞ւն է արդյոք շենքի կառուցվածքը, եւ կարո՞ղ են արդյոք հրշեջները մտնել ներս՝ իրենց աշխատանքը շարունակելու համար, պատմել է Ֆրանսիայի ՆԳ նախարարության պետքարտուղար Լորան Նունիեսը։ CNN ալիքի տվյալներով՝ քննիչներն սկսել են հարցաքննել շինարար—բանվորներին, որոնք զբաղվել են վերականգնողական աշխատանքներով։
«Եվրահանձնաժողովը Եվրոպայի հիմնադրամներից հատուկ դրամաշնորհ կտրամադրի Փարիզի Աստվածամոր տաճարի վերականգնման համար, որը Եվրոպայի եւ աշխարհի մշակութային սեփականության բաղկացուցիչ մասն է։ Հենց որ հայտնի դառնան վնասի չափը եւ վերականգնողական աշխատանքների գնահատման արժեքը, Եվրահանձնաժողովը որոշում կընդունի ֆինանսավորման չափի մասին»,–հայտնել են ԵՀ մամուլի ծառայությունում։ Ավելի վաղ Եվրահանձնաժողովի ղեկավար Ժան Կլոդ Յունկերը, Եվրախորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը, Եվրախորհրդարանի ղեկավար Անտոնիո Տայանին այդ հրդեհը որակել են «ողբերգություն ամբողջ մարդկության ժառանգության համար» եւ խոստացել են ապահովել Եվրամիության լիակատար համերաշխությունը Ֆրանսիայի հետ։
Փարիզի քաղաքագլուխ ը հայտարարել է, որ քաղաքապետարանը 50 մլն եվրո կհատկացնի Փարիզի Աստվածամոր տաճարի վերականգնմանը։
Ավելի վաղ Իլ դը Ֆրանս տարածաշրջանի ղեկավար Վալերի Պեկրեսը հայտարարել է, որ տարածաշրջանը, որպես արտակարգ օգնություն, 10 մլն եվրո կհատկացնի Փարիզի Աստվածամոր տաճարի վերականգնմանը։
Ֆրանսիացի միլիարդատեր—գործարարներ Պինոների ընտանիքը 100 միլիոն եվրո կտրամադրի Փարիզի Աստվածամոր տաճարի վերականգնմանը։

Քննիչներն առայժմ չեն հայտնաբերել տվյալներ, որոնք վկայեին, որ Փարիզի Աստվածամոր տաճարում հրդեհը բռնկել է կանխամտածված գործողությունների հետեւանքով։ Այդ մասին հայտարարել է Փարիզի դատախազ Ռեմի Էյտցը։
«Ոչինչ չի մատնանշում հրդեհի կանխամտածված բնույթը»,–մեջբերում է անում Ֆրանսիայի ռադիոն Էյտցի խոսքից։ Նրա ասելով՝ այս պահին հայտնի է, որ առաջին հրդեհային տագնապը գործել է նախօրեին տեղական ժամանակով 18։20—ին, սակայն բռնկում չի հայտնաբերվել։ Այնուհետեւ ազդասարքը գործել է մեկ անգամ եւս երեկոյան 18։33—ին, այդ ժամանակ կրակը նկատվել է։ Դրանից հետո տարհանում է սկսվել։
«Այս փուլում փորձագետները շենք մտնելու հնարավորություն չունեն։ Հետաքննությունը նոր է միայն սկսվել»,–հավելել է դատախազը։

17-04-2019





18-05-2019
Շինարարության վերելքն անխուսափելի է
Մեկնարկեց ամենամյա միջազգային մասնագիտացված տարածաշրջանային խոշորագույն ցուցահանդեսը

Քանի ...


18-05-2019
Միասնականները կմեկնարկեն հունիսի 4-ին
Դիմորդների թիվը նախորդ տարվա համեմատ կրկնակի աճել է



18-05-2019
Գինու ակցիզային հարկի նվազեցումից մինչեւ այլ հարկերի կրճատում
Պատգամավորներն օրենսգրքի վերաբերյալ ներկայացնում են առաջարկներ

Հարկային օրենսգրքում ...


18-05-2019
21-րդ դարը հայերի դարն է
Արմեն Սարգսյանը մասնակցել է «Համագործակցության գլոբալ համակարգի փլուզման ...


18-05-2019
«Մինչեւ ընկալումը չփոխվի, ոչ մի բան չի փոխվի»
Կառավարությունում քննարկվել են գերակա ոլորտում ներդրումային ծրագրերին տրվող ...


18-05-2019
Վարչապետը հանդիպում է ունեցել ռուսական առաջատար ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարությունում հանդիպում է ունեցել Հայաստանում գտնվող ...



18-05-2019
Մխիթարյանի շուրջ կրքերը թեժանում են
Հենրիկ Մխիթարյանը, ամենայն ...

18-05-2019
Շուրջ մեկ տարի ընդմիջումից հետո բախումները վերսկսվել են
Երեկ Գերմանիայի, Բելգիայի եւ Քուվեյթի պահանջով ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +14... +16
ցերեկը +27... +29

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO