Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

19.07.2019
ՄՇԱԿՈՒՅԹ


Ետ բերել գրքից հեռացած մարդկանց

Ազգային գրադարանը ծրագրում է ունենալ ժամանակակից ընթերցասրահներ

Արձակագիր, գրականագետ Հրաչյա Սարիբեկյանը, որը բոլորովին վերջերս է ստանձնել Հայաստանի ազգային գրադարանի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարի պարտականությունները, նախատեսում է գրադարանի շենքում ժամանակակից ընթերցասրահի ստեղծման համար տարածք հատկացնել։ Սարիբեկյանը նպատակ ունի նաեւ վերակառուցել գրադարանի բակը, որը նույնպես կարող է ընթերցանության ու զբոսանքի հրաշալի վայր դառնալ։ Այս մասին մեր թղթակցի հետ զրույցում հայտնեց Սարիբեկյանը։
«Շատերը Հայաստանի ազգային գրադարանը նախկինում եւ դեռ հիմա էլ շարունակում են ընկալել հիմնականում որպես հայ տպագիր գրքի եւ մամուլի, վերջին տարիներին նաեւ թվայնացված գրքերի եւ մամուլի վիրտուալ պահոց։ Այս մեծ գրադարանն ավելի շատ գրապահոցային տարածք է, քան զանգվածային ընթերցավայր, գրապահոցների ու ընթերցասրահների համամասնությունն, ըստ իս, մի տեսակ խախտված է։ Մենք այսօր ունենք վիթխարի քանակությամբ գրքեր, ընթերցողների ստվար բանակ, ունենք ընթերցասրահներ՝ ընդհանուր, գիտական, մամուլի, արվեստի, սեղմագրերի եւ ատենախոսությունների, ընթերցասրահ կույրերի համար, բայց դրանց մի մասը շատ ժամանակ դատարկ կամ կիսադատարկ են, իսկ մյուսը՝ հատկապես ընդհանուր եւ գիտական ընթերցասրահները, ուղղակի չեն բավարարում ընթերցողներին»,–շեշտեց Սարիբեկյանը։
Նրա խոսքով՝ մի կողմից պետք է այնպես անեն, որ այդ դատարկ ու կիսադատարկ ընթերցասրահները նույնպես դառնան լեփ—լեցուն, մյուս կողմից մտածեն նոր ընթերցասրահների մասին։ «Քայլեր ենք ձեռնարկում կույրերի համար նախատեսված ընթերցասրահի հաճախումներն ավելացնելու ուղղությամբ։ Փորձում ենք պատվիրել ռուսալեզու այնպիսի պարբերականներ, որոնք սկսել են հրատարակվել հետխորհրդային տարիներին կամ անգլալեզու հեղինակավոր այնպիսի պարբերականներ, որոնք գրադարանի կողմից մինչ օրս չեն պատվիրվել, եւ այնպիսի պարբերականներ, որոնք պահանջված են նոր սերնդի կողմից։ Սա, իհարկե, ժամանակի հետ կավելացնի մամուլի ընթերցասրահի հաճախումների քանակը»,–ասաց Սարիբեկյանը։
Նրա համոզմամբ՝ գրադարանները զարգանում են, եւ դասական ընթերցանության համար նախատեսված ընթերցասրահներին զուգահեռ պետք է ստեղծվեն նաեւ նոր՝ ժամանակակից ազատ ոճի ընթերցասրահներ։ Դրանք պետք է հարմարեցվեն ժամանակակից ընթերցողների պահանջներին։ «Ընթերցողների նոր սերնդի մի զգալի մասը շատ հաճախ նախընտրում է ոչ թե սեղանի առջեւ նստած եւ ձեռքերը ծալած, այլ, օրինակ, կիսապառկած կարդալ։ Մենք ամեն ինչ պիտի անենք, որ այդպիսի ազատ ոճի ընթերցասրահ ունենանք գրադարանում։ Ընթերցասրահ, ուր կարող ենք ընթերցումներ, քննարկումներ կամ գրքերի վերաբերյալ հեռուստահաղորդումներ կազմակերպել, այնպիսի մի տեղ, ուր այցելուները մտերմիկ մթնոլորտում զրուցեն, քննարկեն, հնարավորություն ունենան մտքեր փոխանակելու եւ հաղորդակցվելու»,–իր ծրագրերը ներկայացրեց տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարը։
Ըստ Սարիբեկյանի՝ գրադարանը պետք է դառնա գիտամշակութային կենտրոն, որովհետեւ գրադարանի խնդիրն առհասարակ կրթական, ժամանցային եւ գիտական հարցեր լուծելն է։ «Վերոնշյալ երեք ուղղություններով էլ անհրաժեշտ է բազմազան ու բազմաբովանդակ միջոցառումներ կյանքի կոչել, որ գրադարանը միշտ լինի հետաքրքիր, եւ որին նույնիսկ գրքից հեռացած մարդիկ կապվեն։ Եվ շեշտադրումը չի լինելու միայն գեղարվեստական գիրքը։ Առաջիկայում նախատեսում ենք տարբեր թեմաներով գիտաժողովներ հրավիրել։ Արդեն հաստատված ու շարունակական միջոցառումների ավանդույթներ ենք հիմնել՝ շաբաթ օրերը մեր կինոսրահում գրական նշանակալից երկերի էկրանավորումներ են ցուցադրվում, կազմակերպել ենք գրական ստեղծագործությունների նկարազարդումների առաջին ցուցահանդեսը, որ շարունակական բնույթ պիտի ունենա։ Թե՛ էկրանացումը, թե՛ պատկերազարդումը արվեստի՝ գրքի հետ կապված տեսակներ են, եւ խնդիրն արվեստի տարբեր միջոցներով մարդկանց դեպի գիրքն ու ընթերցանության հաճույքը վերադարձնելն է։ Կարեւոր է նաեւ ընթերցողական զանգվածների հետ աշխատանքը։ Այդ նպատակով էլ կույրերի համար ընթերցանություն ենք կազմակերպել։ Նշանավոր մարդիկ կույրերի համար որեւէ ստեղծագործություն են կարդում։ Բայց այդ զանգվածների ընդլայնմանը զուգահեռ շատ կարեւոր է նաեւ ընթերցասրահների խնդիրը լուծել»,–նշեց Սարիբեկյանը։
Անդրադառնալով գրքերի թվայնացման գործընթացին՝ նա ասաց, որ գրադարանի գրքերի թվայնացումը վաղուց է իրականացվում եւ շարունակվում է, բայց դարձյալ այդ թվայնացված գրքերը ընթերցողների համար մատչելի դարձնելու ծրագրեր է պետք իրագործել, քանի որ ժամանակակից ընթերցողներից շատերը էլեկտրոնային գրքեր են նախընտրում ընթերցել։ «Այդ նպատակով քննարկում ենք մեր կողմից թվայնացված գրքերի ձեւաչափի՝ էլեկտրոնային գրքերի համար նախատեսված ձեւաչափի փոխակերպելու եւ ազգային գրադարանի հատուկ բաժանորդների համար թվայնացված տեքստերն այդ կերպ ընթեռնելի դարձնելու հարցը»,–ընդգծեց տնօրենը։
Նա շեշտեց, որ իր նախագծերի կարեւոր մասն է կազմում գրադարանի բակի վերակառուցումը։ Ցանկանում է, որ այն վերածվի այգի—ընթերցասրահի, որտեղ մարդիկ կարող են զբոսնել ու կարդալ։
Խոսելով աշխատակազմի մասին՝ Հրաչյա Սարիբեկյանն ասաց, որ գրադարանային գործը գրադարանավարից շատ մեծ նվիրում, բարեխղճություն, պատասխանատվություն եւ բծախնդրություն է պահանջում, եւ ինքը կշարունակի աշխատել այդ որակները կրող գործընկերների հետ։
Անժելա ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

18-04-2019





18-07-2019
Եվրամիության դռները փակվում են Թուրքիայի առջեւ
Այդ երկրի գործողությունները սպառնում են Եվրոպայի էներգետիկ անվտանգությանը

Լուսինե ...


18-07-2019
Դադիվանքում 100 մետր երկայնքով հենապատ է կառուցվում
Վերականգնման ի՞նչ աշխատանքներ են ընթանում վանական համալիրում

Լիանա ...


18-07-2019
Առաջնորդ եւ կառավարիչ
Կառավարումը գործունեության այն տեսակն է, երբ կառավարողի նպատակադրումը իրականացվում ...


18-07-2019
Պոլ Վալերին եւ «Ինտելեկտի մաթեմատիկան»
Շեքսպիրի առիթով. «Ինքնին նա ոչինչ էր»

Թադեւոս ԽԱՉԱՏՐՅԱՆ
t.khachatryan@hhpress.am


«Ի՞նչն ...


18-07-2019
Նպատակը պետական գնումների համակարգը ճկուն դարձնելն է
Այն կպահպանի արդար մրցակցության սկզբունքը եւ զերծ կլինի ...


18-07-2019
Քննարկել են Հայաստան-Վատիկան կապերի զարգացման հարցեր
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ ընդունել է Հայաստանում Սուրբ աթոռի ...



18-07-2019
Զգեստը՝ տեղական բրենդի
Աննա Հակոբյանը հայկականը ներկայացնում է ...

18-07-2019
Ինչ պատկեր է նկարել սեյսմիկ խոցելիության գնահատումը
Մեր դպրոցների ֆիզիկական վիճակը՝ ըստ ...

18-07-2019
Ըմբիշները մոտենում են որոշիչ հանգրվանի
Աշնանը կայանալիք աշխարհի առաջնությանը Հայաստանի ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +17... +19
ցերեկը +28... +30

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO