Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

20.05.2019
ՄՇԱԿՈՒՅԹ


Լուսանկարահանման համար եւս պետք է վճարել

Պատմամշակութային հուշարձաններ եւ թանգարաններ այցելության գները տարբերակված են

Հայաստանում պատմամշակութային հուշարձանների եւ արգելոց–թանգարաններում նկարահանումները վճարովի են. սահմանված գները տեղացի զբոսաշրջիկների շրջանում երբեմն դժգոհությունների տեղիք են տալիս։ Թեմային անդրադառնալու առիթ տվեց վերջերս քաղաքացիներից մեկի դժգոհությունը «Զվարթնոց» տաճարի մերձակայքում նկարահանման համար սահմանված թանկ վարձավճարից, ինչն անակնկալի էր բերել քաղաքացուն եւ իրեն ուղեկցող զբոսաշրջիկների խմբին։
Հարցում ուղարկեցինք ՀՀ մշակույթի նախարարություն պարզելու համար, թե վերջին անգամ երբ են սահմանվել արգելոց—թանգարանների տոմսի եւ լուսանկարահանման գները, եւ արդյոք այս ուղղությամբ փոփոխություններ չեն նախատեսվում։ Նախարարությունից պարզաբանեցին, որ ՀՀ մշակույթի նախարարի 2017 թ. հուլիսի 6—ից նախարարության ենթակայության թանգարանների մշտական ցուցադրության այցելության եւ բացատրության՝ զբոսավարների, տոմսերի գներն ու արտոնությունները, մասնագիտական լուսանկարման եւ տեսագրման թույլտվությունը վերապահված է միայն թանգարանների տնօրինությանը։ «Պատմամշակութային արգելոց—թանգարանների եւ պատմական միջավայրի պահպանություն» ՊՈԱԿ մասնաճյուղում վերջին անգամ նկարահանման գնացուցակ սահմանվել է 2016 թ. հունվարի 26—ին՝ ՊՈԱԿ—ի տնօրենի հրամանով։
Տոմսերի վաճառքի ինչ տարբերակված մոտեցում է ցուցաբերվում, պարզաբանում խնդրեցինք «Պատմամշակութային արգելոց—թանգարաններ եւ պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ—ի տնօրեն Արա Թարվերդյանից։
ՊՈԱԿ—ի մասնաճյուղերում ֆոտոնկարահանման գնացուցակի համաձայն՝ լուսանկարահանման մինչեւ 5 րոպեի համար սահմանվել է 3500 դրամ գին։ Ի դեպ, ՀՀ քաղաքացիների եւ օտարերկրյա զբոսաշրջիկների համար գնային տարանջատում չկա։ Ինչ վերաբերում է տոմսերի գնացուցակին, ապա 2017թ. օգոստոսի 1—ից «Զվարթնոց» պատմամշակութային արգելոց—թանգարանի մշտական այցելության ցուցադրության տոմսի արժեքը ՀՀ քաղաքացիների համար սահմանվել է 300 դրամ, նախկինում՝ 250 դրամի փոխարեն, օտարերկրացիների համար 1300 դրամ, դպրոցական տարիքի երեխաների համար 100 դրամ, տոմսն անվճար է միայն նախադպրոցական տարիքի երեխաների համար, ուսանողների համար՝ 75 դրամ։ Էքսկուրսիաների համար սահմանվել է հետեւյալ գնացուցակը՝ հայերեն էքսկուրսիաներն արժեն 2000, իսկ օտար լեզվով՝ 4000 դրամ։ Իսկ յուրաքանչյուր ամսվա վերջին շաբաթ օրը մուտքն ազատ է։
Արա Թարվերդյանի տեղեկացմամբ, արգելոց—թանգարանների եւ արգելոցների ենթակառուցվածքները զարգացնելու ուղղությամբ նոր քաղաքականություն է ներդրվել։ Խնդիր է դրվել ակտիվացնել նմանատիպ վայրերի մշակութային կյանքը, խթանել զբոսաշրջության զարգացումը։ Ինչպես պարզաբանեցին պատկան կառույցից. տոմսային տնտեսություն ունեցող արգելոց—թանգարանների տոմսերի ստացված հասույթը ուղղվում է ՊՈԱԿ—ի ենթակայությամբ գործող բոլոր արգելոց–թանգարանների բարեկարգմանը եւ հուշարձանաների պահպանությանը։ Ինպես զրույցներից մեկում նշել էր Արա Թարվերդյանը, 2017թ. տոմսերի գնային նոր համակարգի հաստատման հիմքում նպատակ է դրվել ակտիվացնել գործունեությունը արգելոց—թանգարաններում եւ նպաստել ենթակառուցվածքների զարգացմանը։
Տոմսերի գները սահմանելիս բնականաբար ՊՈԱԿ—ում հաշվի է առնվել հասարակության սոցիալական վիճակը։ Իսկ օտարերկրացիների պարագայում սահմանված գինը պետք է այլ տեսանկյունից դիտարկել։ Նկատենք, որ աշխարհի շատ երկրներում նմանատիպ վայրերի տոմսի արժեքը նվազագույնը 15 եվրո է։
Ինչ վերաբերում է հարցադրման մեջ արված տոմսերի գնագոյացման խնդրին, ապա հաշվարկվում է արգելոց—թանգարանի տարեկան ծախսը, այցելությունների թիվը, հարկային պարտավորություններն ու տուրքերը եւ այլն։ ՊՈԱԿ—ից չկիսեցին քաղաքացու դժգոհությունը արգելոց–թանգարաններում լուսանկարահանման համար սահմանված թանկ գներից, քանի որ հաշվի է առնված նաեւ հանրության սոցիալական վիճակը, ինչից ելնելով էլ նույնիսկ զեղչային ճկուն համակարգ է գործում։ Նշենք, որ կառույցը սերտորեն համագործակցում է նաեւ տուրիստական կազմակերպությունների հետ։
Ի դեպ, տուրիզմի զարգացման հայկական ֆեդերացիայի նախագահ Մեխակ Ապրեսյանը մեզ հետ զրույցում փաստեց, որ թանգարան–արգելոցների եւ պատմամշակութային հուշարձանների տոմսերի վճարներն ու գործող գները իրենց համար շատ կարեւոր են, քանի որ տուրօպերատորները ընթացիկ փաթեթները կազմելիս հաշվի են առնում նաեւ արգելոց—թանգարան այցելությունների գները, եւ այդ ուղղությամբ իրազեկվածության պակասը չի բխում տուրիզմի զարգացման շահերից։
Իսկ ինչ աշխատանքներ են տարվել վերջին շրջանում արգելոց–թանգարաններում մշակութային կյանքի ակտիվացման, ենթակառուցվածքների զարգացման եւ այլ գործընթացների ուղղությամբ։ Նորոգվել է «Զվարթնոցի» սպասարկման սրահի տանիքը եւ վերջապես լուծվել է ոռոգման ջրի հարցը, ինչից տարիներ շարունակ տաճարը զրկված է եղել։ Այժմ աշխատանքներ են տարվում «Զվարթնոց» պատմամշակութային արգելոց—թանգարանում նոր ֆոնդապահոց ստեղծելու ուղղությամբ։ «Զորաց քարերում» նախորդ տարի տեղադրվել է աշխատակիցների համար նախատեսված տաղավար, որն ունի աշխատասենյակ եւ սանհանգույց։ Իսկ «Գառնի» արգելոց—թանգարանում իրականացվել են բարեկարգման աշխատանքներ, տեղադրվել են նստարաններ, փոխվել են աղբամանները, լուծվել է ոռոգման համակարգի հետ կապված խնդիրը։ Այս պահին ընթացքի մեջ են «Ամբերդ», «Լոռի Բերդ» արգելոցների ենթակառուցվածքների զարգացման ծրագրերը։
Ի դեպ, հուշարձանների եւ տեսարժան վայրերի միջազգային խորհրդի (ԻԿՕՄՕՍ) առաջարկությամբ 1983 թվականից ՅՈՒՆԵՍԿՕ—ն ապրիլի 18—ը նշում է որպես հուշարձանների եւ տեսարժան վայրերի միջազգային օր։
Լուսինե ՆԱԶԱՐՅԱՆ

18-04-2019





18-05-2019
Շինարարության վերելքն անխուսափելի է
Մեկնարկեց ամենամյա միջազգային մասնագիտացված տարածաշրջանային խոշորագույն ցուցահանդեսը

Քանի ...


18-05-2019
Միասնականները կմեկնարկեն հունիսի 4-ին
Դիմորդների թիվը նախորդ տարվա համեմատ կրկնակի աճել է



18-05-2019
Գինու ակցիզային հարկի նվազեցումից մինչեւ այլ հարկերի կրճատում
Պատգամավորներն օրենսգրքի վերաբերյալ ներկայացնում են առաջարկներ

Հարկային օրենսգրքում ...


18-05-2019
21-րդ դարը հայերի դարն է
Արմեն Սարգսյանը մասնակցել է «Համագործակցության գլոբալ համակարգի փլուզման ...


18-05-2019
«Մինչեւ ընկալումը չփոխվի, ոչ մի բան չի փոխվի»
Կառավարությունում քննարկվել են գերակա ոլորտում ներդրումային ծրագրերին տրվող ...


18-05-2019
Վարչապետը հանդիպում է ունեցել ռուսական առաջատար ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարությունում հանդիպում է ունեցել Հայաստանում գտնվող ...



18-05-2019
Մխիթարյանի շուրջ կրքերը թեժանում են
Հենրիկ Մխիթարյանը, ամենայն ...

18-05-2019
Շուրջ մեկ տարի ընդմիջումից հետո բախումները վերսկսվել են
Երեկ Գերմանիայի, Բելգիայի եւ Քուվեյթի պահանջով ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +14... +16
ցերեկը +27... +29

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO