Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

06.06.2020
ՆԵՐՔԻՆ ԿՅԱՆՔ


Կառուցվածքային փոփոխություններից ոչ բոլորն են գոհ

Մտահոգությունները վերաբերում են հիմնականում աշխատատեղերի կրճատմանը

71 կողմ, 40 դեմ ձայներով Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց «Կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը եւ կից ներկայացված նախագծերի փաթեթը։
«Կառավարության կառուցվածքային փոփոխության վերաբերյալ տարակարծությունները շատ են։ Պետք է նկատի ունենանք, որ կառավարության արդյունավետ գործունեությունը բխում է ծրագրերի իրականացումից, եւ այս պարագայում պետք է հնարավորություն տալ կյանքի կոչելու նախանշված ծրագրերը։ «Իմ քայլը» դաշինքը կողմ է քվեարկել օրենքի նախագծին։ Վստահ եմ՝ կառուցվածքային փոփոխությունից հետո կառավարությունից դրական արդյունքներ կունենանք»,–«ՀՀ»—ի հետ զրույցում ասաց «Իմ քայլը» խմբակության անդամ Վաղարշակ Հակոբյանը։ Խոսելով հնարավոր կրճատումների մասին՝ Հակոբյանը թվերի հետ կապված վրիպակ համարեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի այն հայտարարությունը, թե սփյուռքի նախարարության 250 հոգանոց աշխատակազմը դառնալու է 25։ «Պարոն Մարուքյանը վրիպում է թույլ տվել, որովհետեւ սփյուռքի նախարարությունում աշխատել է 80–90 հոգի։ Այն մտահոգությունները, որ տասնյակ հազարավոր մարդիկ կկրճատվեն, անտեղի է։ Կառավարության աշխատանքի արդյունավետության բարձրացման պարագայում կառավարությունը պարտավորվել է նաեւ անել ամեն ինչ, որպեսզի պետական համակարգի աշխատակիցները նվազագույն կորուստներով դուրս գան այս փոփոխությունից։ Երբ մի քանի նախարարություններ միավորվեն մեկ նախարարության կազմում՝ սպասարկող տեխնիկական անձնակազմում կրկնություն չպետք է լինի։ Իսկ այս հանգամանքը առաջընթացի քայլ է՝ տվյալ գերատեսչությունների պրոֆեսիոնալիզմը բարձրացնելու ուղղությամբ»,—ընդգծեց ԱԺ պատգամավորը։
Կառուցվածքային փոփոխության այս տարբերակը «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Միքայել Մելքումյանը արդյունավետ չի համարում։ Նրա դիտարկմամբ՝ կառավարության կառուցվածքի մասին օրենքում հստակ գրված է, որ նախարարը ինքնուրույն մշակում եւ իրականացնում է իրեն վերապահված ոլորտի գործառույթները եւ կրում դրա համար քաղաքական պատասխանատվություն։ Մելքումյանի կարծիքով՝ եթե մեկ նախարարություն իր մեջ ընդգրկում է մի քանի տարբեր ոլորտներ, չի կարող տվյալ կառույցը ղեկավարող նախարարը կրել լիարժեք քաղաքական պատասխանատվություն այն ոլորտների համար, որոնցից ինքը տեղյակ չէ. «Դեմ ենք քվեարկել։ Մեր կողմից նախանշված խնդրահարույց դրույթները անփոփոխ են։ Փոխնախարարների ինստիտուտը այնքան թույլ է, որ նրանց գործունեության մասին ընդհանրապես խոսք չկա։ Պետական կառավարման մակարդակի միջազգային ստանդարտները ենթադրում են, որ տնտեսության իրական հատվածը կարող է լինել մի տեղում։ Էկոնոմիկայի, արդյունաբերության, գյուղատնտեսության կողքին չկա շինարարությունը, որտե՞ղ է։ Պարզ չէ։ Խախտված են կառավարման սկզբունքները։ Փոխվարչապետների ինստիտուտի մասով էլ անհասկանալի բաներ կան»։ Մելքումյանն ասում է՝ կրճատումներ միանշանակ լինելու են. «Պարզապես մեզ չհաջողվեց կոնկրետ թվերն իմանալ։ Անհասկանալի է։ Չի ապացուցվում նաեւ այն, թե այս նոր կառուցվածքով բերելո՞ւ են արդյոք որակյալ օրենքներ, վարչարարություն, պետական ծառայություն։ Մենք արդյունավետ կառավարման ծրագրային դրույթներ միշտ էլ ունեցել ենք, բայց քանի որ կառավարություն չենք, դրանք ակտուալ չեն։ Ակտուալ է այն, որ մենք մեր դիտողությունները ասենք՝ գրավոր, բանավոր եւ այլ գործիքների շրջանակներում։ Երբ լինենք կառավարություն, այն ժամանակ կառաջարկենք մերը»,–շեշտեց պատգամավորը։
«Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Գեւորգ Գորգիսյանը նկատում է՝ ինչ—որ բան փոխելիս, պետք է հստակ իմանալ, թե ինչ նոր բան ես դրա փոխարեն կառուցում. «Եթե կառուցում ենք շենք, պետք է ունենանք գծագիրը, նախահաշվարկը, աշխատողների քանակը եւ այլն։ Հետո նայենք, թե ավերակներից ինչն ենք դնում նորի վրա։ Կառավարության ներկայացրած փաստաթղթերում եւ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանի ներկայացրած ելույթում, որեւէ տեղ չէր երեւում շենքի կառուցման մեխանիզմը։ Վերջնանպատակը անորոշ էր։ Չկա հստակ կառուցվածքային պատկերացում այն մասին, թե օպտիմալացում, արդյունավետություն ասելով ինչ նկատի ունենք։ Կրճատումների պարագայում, երբ ասում ենք մրցութային կարգով, ներկա օրենքը այդ թույլ չի տալիս։ Մրցութային կարգով որեւէ կերպ հնարավոր չի լինելու աշխատողներին «զտել», լավին պահել, վատին հեռացնել»։
Սփյուռքի նախարարությանը փոխարինող վարչապետին կից հանձնակատարը, Գորգիսյանի խոսքով, չի կարող ունենալ նույն աշխատակազմը, իսկ այս պարագայում կրճատումներն անխուսափելի պիտի լինեն։ «Հակառակ դեպքում անիմաստ է նախարարությունը փակել, բացել աշխատակազմ, քանի որ նպատակն է ունենալ ավելի փոքր, մոբիլ, արագ արձագանքող եւ աշխատող կառույց։ Եթե այն պետք է ունենա նույն աշխատակազմը, պարզապես լինի վարչապետին կից, անհեթեթություն է։ Կրճատումներ միանշանակ լինելու են։ Հիմնադրամները, որոնք ենթական են փակման, 300—ից ավել աշխատող ունեն, եւ թե ի՞նչ է լինելու նրանց հետ, հիմնավոր պատասխան չկա»,–մանրամասնեց պատգամավորը՝ հավելելով, որ այս պահին անհայտ է, թե քանի մարդ է կրճատվելու եւ ինչ սկզբունքով։ Գորգիսյանը գտնում է, որ ազգային անվտանգության ծառայությունը եւ ոստիկանությունը մեկ նախարարություն դարձնելու ճիշտ ժամանակը հիմա էր։
Լիանա ՍԱՐԳՍՅԱՆ

19-04-2019





06-06-2020
Երբ խոսում ենք գույքահարկի կտրուկ բարձրանալու մասին
Պետք է իրական պատկերը հասկանանք եւ զգացմունքային դաշտից ...


06-06-2020
Նա դարձել է մեր փոքր լինելու առասպելի մեծ հերքում
Դարձել է մեր փոքր ժողովրդին մեծերի հետ չափելու ...


06-06-2020
Հայաստանում հաստատվել է COVID-19-ի 547 նոր դեպք, առողջացել է 207, մահացել՝ 7 քաղաքացի
Հայաստանում հունիսի 6-ին, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային ...


06-06-2020
«Ուրախ սիրտը օգտակար է, ինչպէս դեղ...»
Առօրյա կյանքում հաճախ ենք հանդիպում անցանկալի երեւույթների, իրողությունների, որոնք ...


06-06-2020
Գլոբալացու՞մ, թե՞ ազգային ինքնության պահպանում
Արդի ժամանակաշրջանում մարդկության զարգացման հիմնական առանձնահատկությունը գլոբալիզացիայի որդեգրումն է։ ...


06-06-2020
Բնակապահովման խնդիրն ամբողջությամբ կլուծվի
Երկրաշարժի հետեւանքով անօթեւան մնացած ընտանիքներին բնակարանով ապահովելու նպատակով Լոռու ...


06-06-2020
Լիբիան Էրդողանի համար կդառնա՞ փրկօղակ
Թուրքիայում իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության (AKP) եւ նախագահ ...



06-06-2020
Փաստահավաք հանձնաժողովը լինելու է անկախ, ինքնավար մարմին
Անցումային արդարադատության հիմքում՝ ...

06-06-2020
Համայնքը կզբաղվի իր բնակիչների էկոլոգիական կրթության հարցերով
Նոր լիազորություններ են տրվում տեղական ...

06-06-2020
Թուրքիան Ռուսաստանից մոտ 1 մլրդ դոլարի տեխնիկա է պատվիրել
Եթե նախկինում իրավիճակը բարդ էր, ապա այժմ ...

06-06-2020
Առաջին միլիարդատերը Ռոնալդուն է
Թուրինի «Յուվենթուսի» պորտուգալացի հարձակվող ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +13... +15
ցերեկը +28... +30

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO