Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

06.06.2020
ՍՈՑԻՈՒՄ


Ամենաբարդ ժողովրդագրական գործընթացների փուլում ենք

Լրջագույն խնդիրներ են մնում ամուսնալուծությունների թվի աճը, ամուսնությունների նվազումը

ՀՀ վարչապետին առընթեր ստեղծվել է ժողովրդագրական հարցերի խորհուրդ, արդեն առաջին նիստն է գումարվել։ Իրականացվել է խորը վերլուծություն, որը հնարավորություն կտա հասկանալու՝ ինչպիսի՞ն է երկրի դեմոգրաֆիական պատկերը, որի համաձայն էլ կառավարությունը կմշակի ժողովրդագրության խնդիրների լուծման ռազմավարություն։
Ժողովրդագրական իրավիճակի զարգացման բացասական միտումները մեղմելու նպատակով մշակվելու եւ կյանքի են կոչվելու ծնելիության խրախուսման, երիտասարդ եւ երեխաներ ունեցող ընտանիքների աջակցության նոր ծրագրեր։ Կառավարության ծրագրում առաջին 5 տարիների ընթացքում աշխատանքներ են տարվելու ժողովրդագրության ոլորտում ռազմավարության մշակման, հին ծրագրերի վերանայման ուղղությամբ։ Նախատեսվում է թիրախային ծրագրեր մշակել նաեւ հայրենադարձ ընտանիքների համար՝ որպես առաջնահերթություն դիտարկելով երիտասարդ եւ երեխաներ ունեցող ընտանիքներին։
«Իմ քայլը» դաշինքը 2018—ի խորհրդարանական ընտրությունների իր նախընտրական ծրագրում կարեւորել էր ծնելիության մակարդակը բարձրացնելու համար երիտասարդ ընտանիքներին բնակարանով ապահովելու նախագծերի մշակումը։ Ծրագրում նշվում էր առաջիկա քսան տարիներին Հայաստանի բնակչության թվի կրկնապատկման ու, որպես այս խնդրի լուծման կարեւորագույն միջոց, երկրից տեսանելի արտագաղթի դադարեցման, հետեւաբար նաեւ հայրենադարձության հարաճուն գործընթացի, ծնելիության աճի մասին։
Ինչպիսի՞ն է ներկայումս երկրի ժողովրդագրական պատկերը, որո՞նք են ոլորտի հրատապ մարտահրավերները, ծնելիության եւ մահացության ցուցանիշները, ի՞նչ է սպասվում առաջիկա տարիներին, զրուցեցինք ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության ժողովրդագրության բաժնի պետի պաշտոնակատար Արտակ Մարկոսյանի հետ։
«Հայաստանը ներկայումս մտնում է ամենաբարդ ժողովրդագրական գործընթացների փուլ։ Եվ արդեն իսկ զգացվում է, որ ավելի են խորանալու այն բացասական երեւույթները, որ անկախությունից ի վեր ձեւախեղել են ՀՀ ժողովրդագրական պատկերը։ Ներկայիս ՀՀ ամենահրատապ մարտահրավերը ծնունդների եւ ամուսնությունների թվաքանակի նվազումն է, բնակչության ծերացման գործընթացի արագացումը, վերջին 20 տարիներին սեռով պայմանավորված արհեստական ընդհատումների հետեւանքով որոշ տարիքային խմբերում առկա տղաների եւ աղջիկների ոչ բնական համամասնությունները։
Ներկայիս բնակչության սեռատարիքային կազմը դիտարկելիս ամենամտահոգիչը 15—19 եւ 20—24 տարիքային խմբում առկա բացասական միտումներն են։ Հենց այս համախումբն է, որ առաջիկա տարիներին մուտք է գործելու ամուսնական ակտիվ շրջան»,–նշեց Արտակ Մարկոսյանը։
Մասնավորապես 15—19 տարեկանների խմբում 2018թ. հունվարի 1—ի դրությամբ ի տարբերություն 2011թ. մարդահամարի տվյալների, մարդկանց թիվը նվազել է 67 հազար 839—ով կամ 29 տոկոսով։ Իսկ 20—24 տարեկանների խմբում այդ ցուցանիշի նվազումը ավելի էական է։ 2018թ.՝ ի տարբերություն 2011—ի, երիտասարդների թիվը բացարձակ առումով նվազել է 96381—ով կամ 33 տոկոսով։
Ժողովրդագրագետի նկատառմամբ, 15—19 տարեկանների համախումբը ծնվել է 1999—2003թթ. միջակայքում, եւ դա համընկնում է ՀՀ—ում ամենացածր տարիների ծնելիության հետ։ 20—24 տարեկաններն էլ 1994—1998թթ. միջակայքում ծնվածներն են, եւ փաստացի ՀՀ—ն առնչվելու է ամենաբարդագույն ժողովրդագրական ժամանակաշրջանի հետ, երբ կարող է գրանցվել ծնելիության աննախադեպ կտրուկ անկում։
Ժողովրդագրական հաջորդ մտահոգիչ խնդիրը, ըստ Մարկոսյանի, դասական ծերացման երեւույթն է։ Հայաստանում կտրուկ ավելացել է 63 եւ բարձր տարիքի մարդկանց թիվը։ Այսպես, եթե 1979թ. Հայաստանում նրանք կազմել են բնակչության 7,9 տոկոսը, 1989թ.՝ 9,2 տոկոսը, ապա 2018թ. հունվարի 1—ի տվյալներով՝ արդեն իսկ 14 տոկոսը։ Հայաստանը այս ցուցանիշով արդեն իսկ համարվում է դասական ծերացող երկիր եւ ծնունդների թվաքանակի հետագա կրճատման, վերարտադրողական տարիքի մարդկանց արտագաղթի հետեւանքով այդ ցուցանիշը կարող է հասնել 20 տոկոսի։ Այս երեւույթն իր հերթին կարող է անկանխատեսելի սոցիալական եւ տնտեսական հետեւանքներ ունենալ։
0—19 տարեկանների խմբում ներկա պահին առկա է հավելյալ 48 հազար տղա, թեեւ նորմալ իրավիճակում այդ տարբերությունը չպետք է գերազանցեր 18—20 հազարը։ Այսինքն առկա է հավելյալ 28—30 հազար տղա, որոնք նույնիսկ արտագաղթի բացակայության եւ սոցիալ—տնտեսական բարվոք իրավիճակի պայմաններում հնարավորություն չեն ունենալու Հայաստանում գտնել իրենց կեսին, այսինքն՝ սահմանափակվելու են նրանց ամուսնանալու հնարավորությունները։
Արդյունքում արձանագրվել է ծնունդների կրճատում եւ 2010—ի համեմատ 2018թ. այն նվազել է 18 տոկոսով՝ 44800—ից իջնելով 36502—ի։ Բնական աճի ցուցանիշը այս նույն ժամանակահատվածում նվազել է 60 տոկոսով՝ 16900—ից հասնելով 10800—ի։
ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության ժողովրդագրության բաժնի պետի պաշտոնակատարը մտահոգիչ համարեց նաեւ ամուսնությունների ցածր ցուցանիշը։ 2018թ. ամուսնությունների թիվը 2012թ. համեմատ նվազել է 21 տոկոսով՝ 19063—ից իջնելով 14822—ի։ Իսկ ամուսնալուծությունների թիվն աճել է 18 տոկոսով՝ 3250—ից դառնալով 3819։
«Հենց ամուսնություններն են հանդիսացել ծնունդների թվաքանակի կրճատման գլխավոր պատճառը, քանի որ առաջնեկների ծնունդը 2014—2017թթ. նվազել է 23 տոկոսով, եւ նրանց ցուցանիշը ծնունդների բաշխման հերթականության կարգում 45—ից իջել է 40 տոկոսի։
Կանխատեսվում էր, որ մինչեւ 2018թ. ծնունդների թիվը պետք է աճեր։ Սակայն 2008—2017թթ. արտագաղթի հետեւանքով մոտ 200 հազար մարդ անվերադարձ հեռացել է Հայաստանից։ Ընդ որում, մեկնողների մեծ մասը գտնվում էին վերարտադրողական տարիքում, եւ այս ժամանակահատվածի արտագաղթը կրել է ընտանեկան բնույթ։ Երկրորդ խնդիրը երիտասարդ զույգերի՝ այս կամ այն պատճառներով ամուսնության որոշման հետաձգումն է, նրանք չեն շտապում ընտանիք կազմել եւ երեխաներ ունենալ»,–ասաց Արտակ Մարկոսյանը։
Լրջագույն խնդիր է կանանց շրջանում անպտղության բարձր ցուցանիշը։ 2014թ. իրականացված հետազոտությունների արդյունքներով վերարտադրողական տարիքում գտնվող 20—45 տարեկան կանանց մոտ 15 տոկոսը կամ բացարձակ թվով 90 հազարը Հայաստանում ունեն առաջնային եւ երկրորդային անպտղության խնդիր։
Զրուցակիցս նկատեց՝ վերարտադրողական բժշկության ծառայությունների բարձր գնային սահմանաչափերը մեծ խոչընդոտ են այդ կանանց ակտիվ վերարտադրողական շրջափուլի վերադարձի համար։ Այս խնդիրն էականորեն նվազեցնում է Հայաստանում ծնվող երեխաների թիվը։ Ընդ որում՝ վերարտադրողական բժշկության ծառայությունների մատչելիության ապահովումը եւ անպտղություն ունեցող կանանց առողջական խնդիրների լուծմանն ուղղված պետական աջակցությունը հնարավորություն կընձեռեն մոտակա տարիներին ապահովել առնվազն 70—80 հազար հավելյալ ծնունդներ։
Լուսինե ՆԱԶԱՐՅԱՆ

20-04-2019





06-06-2020
Երբ խոսում ենք գույքահարկի կտրուկ բարձրանալու մասին
Պետք է իրական պատկերը հասկանանք եւ զգացմունքային դաշտից ...


06-06-2020
Նա դարձել է մեր փոքր լինելու առասպելի մեծ հերքում
Դարձել է մեր փոքր ժողովրդին մեծերի հետ չափելու ...


06-06-2020
Հայաստանում հաստատվել է COVID-19-ի 547 նոր դեպք, առողջացել է 207, մահացել՝ 7 քաղաքացի
Հայաստանում հունիսի 6-ին, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային ...


06-06-2020
«Ուրախ սիրտը օգտակար է, ինչպէս դեղ...»
Առօրյա կյանքում հաճախ ենք հանդիպում անցանկալի երեւույթների, իրողությունների, որոնք ...


06-06-2020
Գլոբալացու՞մ, թե՞ ազգային ինքնության պահպանում
Արդի ժամանակաշրջանում մարդկության զարգացման հիմնական առանձնահատկությունը գլոբալիզացիայի որդեգրումն է։ ...


06-06-2020
Բնակապահովման խնդիրն ամբողջությամբ կլուծվի
Երկրաշարժի հետեւանքով անօթեւան մնացած ընտանիքներին բնակարանով ապահովելու նպատակով Լոռու ...


06-06-2020
Լիբիան Էրդողանի համար կդառնա՞ փրկօղակ
Թուրքիայում իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության (AKP) եւ նախագահ ...



06-06-2020
Փաստահավաք հանձնաժողովը լինելու է անկախ, ինքնավար մարմին
Անցումային արդարադատության հիմքում՝ ...

06-06-2020
Համայնքը կզբաղվի իր բնակիչների էկոլոգիական կրթության հարցերով
Նոր լիազորություններ են տրվում տեղական ...

06-06-2020
Թուրքիան Ռուսաստանից մոտ 1 մլրդ դոլարի տեխնիկա է պատվիրել
Եթե նախկինում իրավիճակը բարդ էր, ապա այժմ ...

06-06-2020
Առաջին միլիարդատերը Ռոնալդուն է
Թուրինի «Յուվենթուսի» պորտուգալացի հարձակվող ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +13... +15
ցերեկը +28... +30

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO