Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

22.05.2019
ԳԻՏՈՒԹՅՈՒՆ


Մենք էլ պակաս խելացի չենք

Իրական շանսեր ունենք Իսրայելից հաջողակ երկիր դառնալու

Հայ գիտնականը ցանկացած պատվեր ի վիճակի է իրականացնելու՝ օրինակ, ռազմական ոլորտում։ Ռազմական ոլորտում վերջին տարիների ընթացքում տպավորիչ արդյունք է գրանցվել, որովհետեւ հստակ պատվերը տրվում է։ Այդ մասին ասում է ԿԳՆ գիտության կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանն ու հավատացնում, որ մեր երկիրը կարող է լուրջ արդյունքներ գրանցել՝ եւ ոչ միայն ռազմարդյունաբերության, այլեւ բժշկության ոլորտներում։
«ՀՀ»—ի հետ զրույցում նա ասաց. «Վերջին 4—5 տարիներին ռազմական արդյունաբերության ոլորտին բավական ուշադրություն է դարձվում։ Գոյություն ունի վարչապետին առընթեր ռազմարդյունաբերության խորհուրդ, եւ այդ խորհրդին առընթեր կա ռազմատեխնիկական խորհուրդ։ Ռազմարդյունաբերության խորհրդի նախագահը վարչապետն է, իսկ դրան առընթեր ռազմատեխնիկական խորհրդի նախագահը ես եմ։ Մենք ծրագրեր ենք իրականացնում նոր զինատեսակներ ստեղծելու, եղած զինատեսակները կատարելագործելու ուղղությամբ։ Հիմնական նպատակը միայն մեր պետության սեփական կարիքները ինչ—որ ձեւով հոգալը չէ։ Եթե ռազմական արդյունաբերության մեջ տալիս ենք ռազմական արտադրանք, կարող ենք նաեւ վաճառել։ Ռազմական արդյունաբերությունը տնտեսության զարգացման կարեւորագույն խթանը կարող է հանդիսանալ»։
Հարությունյանը նկատում է, որ տարբեր երկրների պատմությունը ցույց է տալիս, որ պետությունների զարգացման հիմքում պետք է դրվի մի քանի հետաքրքիր գաղափար, որոնք կարող են պետությունը վատ վիճակից հասցնել զարգացած երկրների վիճակին։ Օրինակ է բերում Իսրայելը, որտեղ ռազմական արդյունաբերությունը դարձավ խթան պետության ուժեղացման եւ զարգացման համար, դրան նպաստեց նաեւ դեղաբանությունը։ «Մեծ երկրներում մի փոքր այլ սխեմաներ են աշխատում, օրինակ՝ ԱՄՆ—ն հզոր երկիր դարձավ տիեզերքի ուսումնասիրման ու ռազմարդյունաբերության ոլորտներում իրականացրած աշխատանքներով։ Սովետական Միությունը նույնպես աշխարհի հզորներից էր ռազմական արդյունաբերության շնորհիվ»,—հետհայացք գցեց՝ ավելացնելով՝ կարծում է, որ Հայաստանին նույն ճակատագիրն է սպասվում։ Գիտության կոմիտեի նախագահը համոզված է՝ մենք իրական հնարավորություններ ունենք դառնալու շատ հզոր ռազմական արդյունաբերություն ունեցող երկիր։ Դրա նախապայմանները, ասում է, որ ունենք. «Խորհրդային ժամանակներում ռազմարդյունաբերության ոլորտում մենք բավականին մեծ տեսակարար կշիռ ենք ունեցել Հայաստանում, եւ որոշ ավանդույթներ դեռ պահպանվում են։ Եվ եթե այդ ավանդույթները կիրառենք, ապա կարող ենք ունենալ շատ լուրջ ռազմական արդյունաբերություն, որն իր հետեւից շատ բաներ կտանի։ Ինչո՞ւ չէ՝ նաեւ բժշկության ոլորտը, մոլեկուլային դեղաբանության ոլորտը։ Այս ոլորտները կարող են դառնալ կարեւորագույն խթանիչները Հայաստանի՝ տեխնիկապես զարգացած երկիր լինելու գործում։ Համոզված եմ, որ այդ ուղղությամբ էլ մենք գնալու ենք, որովհետեւ այլ ճանապարհ չեմ տեսնում»։
Ըստ մեր զրուցակցի, սովորաբար, այն երկրները, որոնք ունենում են ինտելեկտուալ լուրջ ռեսուրսներ, բայց բնական ռեսուրսներից աղքատ են, օրինակ՝ Իսրայելը, Ճապոնիան, Հարավային Կորեան, հիմնականում այդ ուղղություններն են ընտրում։ Հայաստանն էլ բացառություն չի համարում։ Հարությունյանը բարձրաձայնում է, որ մենք էլ վաղ թե ուշ ունենալու ենք շատ լուրջ ռազմական արդյունաբերություն. «Ես գրեթե համոզված եմ»։
Իսկ դիտարկմանը՝ փաստորեն, հնարավոր է գա ժամանակ, երբ կկարողանանք համեմատվել, օրինակ, Իսրայելի հետ՝ պատասխանեց. «Տա Աստված։ Իսրայելցիները, Ձեզ թվում է՝ ինչ—որ արտառոց ժողովո՞ւրդ են, ու մեզանից շատ ավելի խելացի՞ են՝ ոչ, այդպես չէ։ Մենք էլ պակասը չենք եւ իրական շանսեր ունենք նույնիսկ Իսրայելից ավելի հաջողակ երկիր դառնալու, եթե ճիշտ աշխատենք, համերաշխ լինենք, պետական մտածողություն ունենանք, կուսակցական շահերից ելնելով մեկս մյուսի վրա ցեխ չշպրտենք, օգտագործենք մեր բոլոր հնարավոր ռեսուրսները՝ անկախ կուսակցական պատկանելությունից»։
Նա ընդգծում է, որ մեր երկրի ամենամեծ ու թանկարժեք ռեսուրսը մարդկային ռեսուրսն է։ Եվ անկախ այդ մարդկային ռեսուրսի կուսակցական պատկանելությունից, այն պետք է առավելագույնը արդյունավետ օգտագործել։ Ասում է. «Ես այդպես եմ մտածում։ Եթե այս ամենը հաշվի առնենք, մեր պետությունը կունենա շատ լուրջ հաջողություններ»։ Ապա հավելում է, որ որոշ երկրների փորձը հարկավոր է լուրջ ուսումնասիրել։
Թամարա ՄՈՒՐԱԴՅԱՆ

20-04-2019





22-05-2019
Փաստաթղթերն ընդունել ամեն օր
Հորդորել է ՀՀ ԿԳ նախարարը դպրոցների տնօրեններին

Երեւանի ...


22-05-2019
Հայաստանն ու բամբակի մշակումը. օգո՞ւտ, թե՞ անհեռատես շռայլություն
Մոտ կես դար հետո կրկին աճեցնում ենք այս ...


22-05-2019
Կառավարությունում քննարկվել են ընտանիքի ապահովության գնահատման համակարգի բարեփոխման հարցեր
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ երեկ քննարկվել են ընտանիքների ապահովության ...



22-05-2019
Հարեւան երկրում ատելության քարոզը շարունակվում է
Հայաստանը կողմ է մարդասիրական ...

22-05-2019
Սպառնո՞ւմ է գույքի օտարումը ազգային ակադեմիային
Պատգամավորը հանդես է եկել օրենսդրական ...

22-05-2019
Մխիթարյանը չի մեկնի Բաքու
Լոնդոնի «Արսենալը» պաշտոնական հայտարարությամբ ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +12... +15
ցերեկը +23... +25

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO