Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

19.05.2019
ԿՐԹՈՒԹՅՈՒՆ


Անհատական ջանքը՝ նաեւ տնտեսական հեղափոխության գործիք

Նիկոլ Փաշինյանը ԵՊՀ-ում հանդիպել է պրոֆեսորադասախոսական կազմի եւ ուսանողների հետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ այցելել է Երեւանի պետական համալսարան եւ հանդիպում ունեցել ԵՊՀ տնտեսագիտության եւ կառավարման ֆակուլտետի պրոֆեսորադասախոսական կազմի եւ ուսանողների հետ, հայտնում են ՀՀ կառավարության  տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից։
Ողջունելով ներկաներին՝ վարչապետ Փաշինյանը կարեւորել է նման ձեւաչափով քննարկումները եւ անդրադարձել, մասնավորապես, տնտեսական հեղափոխության տեսլականին։ «Ուզում եմ մի քանի պարամետրերով շեշտադրել, թե ինչ ենք նկատի ունենում մենք տնտեսական հեղափոխություն ասելով՝ արդյունքի առումով եւ մեթոդի առումով։ Մենք արդեն հայտարարել ենք՝ Հայաստանի Հանրապետության տնտեսության տեսլականը հետեւյալն է, որ Հայաստանը պետք է վերածվի բարձր տեխնոլոգիական երկրի, եւ տեխնոլոգիական ոլորտը, տեխնոլոգիաները պետք է դառնան Հայաստանի տնտեսության շարժիչ ուժը։ Եթե փորձենք այս ձեւակերպումն ավելի կոնկրետացնել արդյունքի առումով, ես կարող եմ ընդգծել, որ մեր պատկերացումը հետեւյալն է, որ 10 տարվա արդյունքով Հայաստանի 10 կամ 20 ամենախոշոր ձեռնարկությունները պետք է լինեն տեխնոլոգիական ոլորտի ձեռնարկությունները՝ ի տարբերություն այսօրվա, երբ ամենախոշոր հարկատուներն այն ընկերություններն են, որոնք կամ գործում են բնական, կամ ոչ այնքան բնական մենաշնորհի տիրույթում կամ հանքարդյունաբերական ոլորտում»,–ասել է կառավարության ղեկավարը։ Ընդ որում, Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ որպես տնտեսության լոկոմոտիվ, շարժիչ ուժ նկատի են առնվում ինչպես փափուկ (soft), այնպես էլ կոշտ (hard) տեխնոլոգիաները։
Հաջորդ կարեւոր շեշտադրումը, ըստ վարչապետի, հետեւյալն է՝ Հայաստանը պետք է լինի բարձր որակավորման աշխատուժի երկիր։ «Մեր պատկերացմամբ՝ Հայաստանի Հանրապետությունը պետք է դուրս գա ցածր որակավորմամբ աշխատուժ ունեցող երկրի կարգավիճակից, եւ սա իր հերթին նշանակում է, որ մեր երկրում աշխատուժը պետք է ունենա բարձր որակավորում։ Այստեղից էլ բխում է տնտեսական հեղափոխության մեր հաջորդ շղթան, որը, իհարկե, կապված է կրթության հետ։ Այստեղից բխում է, որ մենք կրթության ոլորտում պետք է ունենանք շատ լուրջ փոփոխություններ, բարեփոխումներ, եւ այդ բարեփոխումների հիմնական իմաստը պետք է լինի այն, որ կրթական համակարգը պետք է ի վիճակի լինի ապահովել Հայաստանի Հանրապետությանը, ուսանողներին պետք է կարողանա ապահովել բարձր որակավորմամբ եւ այն պահին, երբ ուսանողները կլքեն կրթական հաստատությունները, նրանք պիտի պատրաստ եւ մրցունակ մասնագետի կարգավիճակ ունենան։ Այս առումով մեր հիմնական տեսլականը հետեւյալն է, որ բարձրագույն կրթությունում հետազոտական կոմպոնենտը գնալով ավելի ու ավելի պետք է մեծանա։ Հետազոտական եւ նաեւ գիտական աշխատանքը պետք է գիտության համակարգում ավելի ու ավելի մեծ տեղ զբաղեցնի, եւ ժամանակի ընթացքում այս ուղղությունը պետք է ավելի ուժեղանա»,–նշել է Նիկոլ Փաշինյանը։
Վարչապետը ներկայացրել է Հայաստանի տնտեսական զարգացման տեսլականը, համաձայն որի՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը պետք է վարի բարձր աշխատավարձերի քաղաքականություն. «Բարձր աշխատավարձերի քաղաքականություն վարելու մեր կարեւորագույն գործիքներից մեկը Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում համահարթ եկամտային հարկի սահմանումն է, ընդ որում, նախապայմանով, որ եկամտահարկը առաջիկա տարիներին մեզ մոտ պետք է նվազի առաջիկա 3—4—5 տարիների ընթացքում՝ հասնելով 20 տոկոս համահարթ եկամտահարկի։ Այսպիսով, մենք կարծում ենք, որ խրախուսում ենք բարձր աշխատավարձը, բարձր աշխատավարձի քաղաքականությունը եւ այսպիսով խրախուսում ենք կրթությունը, բարձր որակավորում ունեցող մասնագետներին։ Ընդհանուր առմամբ պետք է ասել, որ բարձր որակավորում ունեցող մասնագետ ասելով նկատի ունենք ոչ միայն տեխնոլոգիական ոլորտը, այլեւ նկատի ունենք, որ Հայաստանի Հանրապետությունում բորսայական համակարգն առաջիկայում էականորեն կզարգանա»։ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ կառավարությունն այս ուղղությամբ եւս աշխատանքներ է իրականացնում՝ փորձելով Հայաստանի Հանրապետությունում գտնել պետական ընկերություններ, որոնց արժեթղթերը հնարավոր կլինի դուրս բերել շուկա եւ որոշակի կարգավորումներով խրախուսել նաեւ մասնավոր ընկերություններին, որպեսզի նրանք գնան այդ ճանապարհով։ Կառավարության ղեկավարի խոսքով՝ Հայաստանում բանկային համակարգը եւ ծառայությունների համակարգը կայացած են, եւ այստեղ եւս բարձր որակավորմամբ մասնագետներ ներգրավելու ներուժ կա։ Բայց միեւնույն ժամանակ, ըստ վարչապետի, նույնիսկ մեծ ջանքերի դեպքում հնարավոր չի լինի ՀՀ պոտենցիալ աշխատուժը նույն որակավորման բերելը, եւ այստեղ որոշակի շերտավորումն անխուսափելի է։ «Այդ շերտավորման հետ կապված խնդիրներն սպասարկելու առումով է, որ մենք՝ որպես մեր կառավարության առաջնահերթություն, հռչակել ենք նաեւ գյուղատնտեսության ոլորտը, որն, ըստ էության, համարում ենք նույնպես տեխնոլոգիաների հետ առնչվող զբոսաշրջության ոլորտը։ Կարծում ենք, որ աշխատուժի այն հատվածը, որը չի տեղավորվի մեր ասած բարձր որակավորման սեգմենտում, կարող է տեղավորվել այս հատվածում՝ ապահովելով փոքր եւ միջին բիզնեսի զարգացման որոշակի դինամիկա ու ապահովել բարեկեցության որոշակի մակարդակ եւ ապահովել անհատական ջանքը գործադրելու որոշակի հնարավորություն»,–ասել է Նիկոլ Փաշինյանը։
Անդրադառնալով տնտեսական հեղափոխության իրականացման մեթոդին՝ վարչապետ Փաշինյանը նշել է. «Ինչպես քաղաքական հեղափոխության դեպքում, այս դեպքում էլ մեզ համար հիմնական եւ առանցքային գործիքը շարունակում է մնալ անհատական ջանքը։ Այսինքն՝ մեր հիմնական գործիքակազմը պետք է լինի քաղաքացիներին, մարդկանց խրախուսելը տնտեսական գործունեության եւ ընդհանուր առմամբ յուրաքանչյուր քաղաքացու տնտեսական վարքագիծը փոխելը՝ ինչպես տնտեսական գործունեության օբյեկտ, այնպես էլ տնտեսական գործունեության սուբյեկտ հանդիսանալու պարագայում»։
Այնուհետեւ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատասխանել է ԵՊՀ տնտեսագիտության եւ կառավարման ֆակուլտետի պրոֆեսորադասախոսական կազմի եւ ուսանողների հարցերին, որոնք վերաբերում էին, մասնավորապես, Հայաստանի զարգացման տնտեսական մոդելի արդյունավետ իրականացմանը, կառավարություն—տնտեսագիտական հանրություն գործուն կապի ապահովմանը, տեղական փորձագիտական առկա ներուժի խթանմանը եւ ակտիվացմանը, կրթական համակարգի բարեփոխումներին, կրթություն—գիտություն—հետազոտություն—աշխատաշուկա շղթայի ձեւավորմանը, բուհական համակարգի կողմից որակյալ մասնագետների պատրաստմանը, մարդկային կապիտալի, քաղաքացիների մտավոր աշխատանքի եւ անհատական ջանքի խրախուսմանը, ազգային ավիափոխադրողի ստեղծմանը, ինչպես նաեւ ազգային գաղափարախոսությանը, Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը եւ այլն։
Նիկոլ Փաշինյանը մասնավորապես ղարաբաղյան հարցի կարգավորման առումով նշել է, որ հայ ժողովրդի հստակ մոտեցումը դեռ ձեւակերպված չէ։ Նրա խոսքով, երբ հստակ ձեւակերպումը տանք, թե Ղարաբաղի խնդրի լուծումն ինչպես ենք պատկերացնում, մնացած ձեւակերպումներն ավելի դյուրին կդառնան։ Նա ընդգծել է, որ մենք որպես ազգ, պետություն պետք է հստակ ձեւակերպենք, թե ինչպես ենք պատկերացնում Ղարաբաղի հարցի լուծումը։ ՀՀ վարչապետը տարօրինակ համարեց այն, որ այս թեմայի շուրջ մինչեւ հիմա հանրային դիսկուրս չի եղել։
«Երբ նոր էի վարչապետ դարձել, որոշ մարդիկ սոցիալական ցանցերում գրառում էին կատարում, հարցազրույցներ էին տալիս, ասելով, թե սա են ծախել, նա են ծախել, կամ էլ եթե չեն ծախել, ուրեմն շուտով դա կանեն։ Մենք հարց չե՞նք տալիս, թե ինչու պետք է նման խոսակցություն լինի։ Ի վերջո, երբ ինձ ուղարկում եք բանակցությունների, չեք ասում, կգնաս ու Ղարաբաղի հարցը կլուծես այսպես։ Այ դա չկա, դրա համար էլ սկսվում են տարբեր խոսակցությունները։ Այստեղ կարեւոր է հստակ սահմանել, թե ոնց ենք պատկերացնում Ղարաբաղի հարցի լուծումը»,–ասել է Նիկոլ Փաշինյանը։
«Ես ունեմ ղարաբաղյան խնդրի լուծման իմ պատկերացումը, սակայն Ղարաբաղի հարցի սեփականատերը կառավարություն չէ, վարչապետ չէ, այլ ամբողջ հայ ժողովուրդն է։ Մենք պետք է ձեւակերպենք, թե ինչ ենք ուզում՝ ձգտելով համազգային կոնսեսուսի»,–հավելել է նա։

23-04-2019





18-05-2019
Շինարարության վերելքն անխուսափելի է
Մեկնարկեց ամենամյա միջազգային մասնագիտացված տարածաշրջանային խոշորագույն ցուցահանդեսը

Քանի ...


18-05-2019
Միասնականները կմեկնարկեն հունիսի 4-ին
Դիմորդների թիվը նախորդ տարվա համեմատ կրկնակի աճել է



18-05-2019
Գինու ակցիզային հարկի նվազեցումից մինչեւ այլ հարկերի կրճատում
Պատգամավորներն օրենսգրքի վերաբերյալ ներկայացնում են առաջարկներ

Հարկային օրենսգրքում ...


18-05-2019
21-րդ դարը հայերի դարն է
Արմեն Սարգսյանը մասնակցել է «Համագործակցության գլոբալ համակարգի փլուզման ...


18-05-2019
«Մինչեւ ընկալումը չփոխվի, ոչ մի բան չի փոխվի»
Կառավարությունում քննարկվել են գերակա ոլորտում ներդրումային ծրագրերին տրվող ...


18-05-2019
Վարչապետը հանդիպում է ունեցել ռուսական առաջատար ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարությունում հանդիպում է ունեցել Հայաստանում գտնվող ...



18-05-2019
Մխիթարյանի շուրջ կրքերը թեժանում են
Հենրիկ Մխիթարյանը, ամենայն ...

18-05-2019
Շուրջ մեկ տարի ընդմիջումից հետո բախումները վերսկսվել են
Երեկ Գերմանիայի, Բելգիայի եւ Քուվեյթի պահանջով ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +14... +16
ցերեկը +27... +29

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO