Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

19.05.2019
ԱՐՏԱՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ


Միջազգային ճնշումը մեծացնելու պատեհ պահն է

Թուրքիայի մերժողական վերաբերմունքի մեջ դեռեւս որեւէ փոփոխություն չկա

Թուրքիայի ղեկավարությունը կընդունի Հայոց ցեղասպանությունը, եթե նրա վրա լինի համակողմանի միջազգային ճնշում։ Նա ինքնակամ պատրաստակամ չէ առերեսվելու պատմության հետ։ Այս մասին «ՀՀ»—ի հետ զրույցում ասաց ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի Հայկական հարցի եւ Հայոց ցեղասպանության պատմության բաժնի վարիչ, պատմական գիտությունների թեկնածու Արմեն Մարուքյանը։
Պատմաբանի խոսքով՝ Հայաստանն ինքը պետք է արագացնի այդ միջազգային ճնշումը՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ այսօր Թուրքիան շատ լուրջ խնդիրներ, տարաձայնություններ ունի համաշխարհային քաղաքականության ազդեցիկ դերակատարների, ուժային կենտրոններից առնվազն երկուսի հետ՝ ԱՄՆ—ի եւ Եվրամիության։ «Տարբեր խնդիրների շուրջ Թուրքիայի շահերը բախվում են այս ուժային կենտրոնների շահերին, եւ այս հանգամանքն այն չօգտագործված ռեսուրսն է, որը մեծ հնարավորություններ է բացում հայկական դիվանագիտության արտաքին քաղաքականության համար։ Միայն սպասելով միգուցե դեպքերը գան մեր կողքով անցնեն, եւ մենք չհասցնենք արձագանքել։ Միջազգային ճնշումը արագացնելու համար հարկավոր է անել նույն բանը, ինչ Թուրքիան անում էր Հայկական հարցը փակուղի մտցնելու համար։ Թուրքական դիվանագիտությունը շատ հմուտ ձեւով օգտվում էր մեծ տերությունների միջեւ եղած հակասություններից եւ օրակարգից հանում Հայկական հարցի լուծումը։ Նույնը պետք է անենք մենք»,–նկատում է Մարուքյանը։ Նրա խոսքով՝ միգրանտների շուրջ ծագած խնդրի պատճառով եվրոպական ազդեցիկ երկրները մեկը մյուսի հետեւից սկսեցին «ապտակել» Թուրքիային. 2016թ. Գերմանիայի Բունդեսթագը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը, օրեր առաջ նաեւ Իտալիայի խորհրդարանը հայտնի բանաձեւն ընդունեց, Ֆրանսիայի նախագահն ապրիլի 24—ը հայտարարեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օր եւ այլն։
Մարուքյանը կարծում է, որ դրանք պատահական քայլեր չեն եւ լիովին տեղավորվում են ԵՄ—Թուրքիա հակասությունների մեջ. «Այս քայլերն այն երեւացող մասն են խոր հակասությունների «այսբերգի», որ կան Թուրքիայի եւ ԵՄ—ի միջեւ։ Նույնը վերաբերում է Միացյալ Նահանգներին։ Այս հակասությունների վրա մենք պետք է փորձենք խաղալ, խոսել, բացատրել, հասկացնել մեր ԵՄ գործընկերներին, ԱՄՆ—ի քաղաքականությունը մշակող «ուղեղային» կենտրոններին, թե ինչ օգուտներ կարող են ստանալ, եթե ուժեղացնեն Թուրքիայի վրա ճնշումը Հայոց ցեղասպանության ոչ թե ճանաչման, այլ հատուցման հարցում»։ Օգուտները, պատմաբանի համոզմամբ, ակնառու են։ Այդպիսով նրանք կկարողանան զսպել Թուրքիայի նախագահ Էրդողանի ամբիցիաները, որը փորձում է վերականգնել երբեմնի Օսմանյան կայսրության հզորությունը, այն գերտերություն դարձնելու ձգտումը։ «Այս ամբիցիաները ուղղակիորեն հակադրվում են, թե ԵՄ—ի, թե ԱՄՆ—ի շահերին։ Որոշակի վերանայումներ, շեշտադրումներ պետք է լինի մեր արտաքին քաղաքականության մեջ»,–շեշտեց պատմաբանը։
Այսօր էլ թուրքական իշխանությունները բազմաթիվ դրսեւորումներով շարունակում են երիտթուրքերի որդեգրած քաղաքականությունը։ Մարուքյանն ընդգծում է՝ խոսքը վերաբերում է մարդու իրավունքների զանգվածային խախտումներին ոչ մահմեդական բնակչության, ծպտյալ հայության նկատմամբ, որոնք, թեեւ երբեմն—երբեմն չեն վախենում հայտարարել իրենց հայկական ծագման մասին, այդուհանդերձ նրանց վերադարձը ազգային ակունքներին կատարվում է վախի մթնոլորտի հաղթահարման պայմաններում, նույնը վերաբերում է Ստամբուլի հայկական համայնքի իրավունքների հետեւողական ոտնահարմանը, ինչն ակնհայտ էր Պոլսի հայոց պատրիարքի ընտրություններում։ Երիտթուրքերի քաղաքականության շարունակական ընթացքը, ըստ նրա, երեւում է նաեւ համայնքի գույքի, եկեղեցիների բռնազավթման պարագայում, ինչը թուլացնում է Պոլսի պատրիարքության ներուժը տնտեսական առումով եւ հանգեցնում արտագաղթի՝ դեպի եվրոպական երկրներ. «Էլ չեմ խոսում մշակութային եղեռնի մասին, ծայրահեղական ուժերին հատուկ համայնքի դեմ ուղղելուն։ Լուսահոգի Հրանտ Դինքի սպանությունը եւս այդ քաղաքականության դրսեւորումն էր, որովհետեւ նա չէր վախենում տպագրել «Ակոսի» էջերում հոդվածներ՝ Հայոց ցեղասպանության մասին։ Թուրքիայում այսօր առկա է մերժողական վերաբերմունք ոչ թուրք ժողովուրդների նկատմամբ, այդ թվում՝ նաեւ հայ բնակչության»։
Ի՞նչ սպասենք ԱՄՆ—ից Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում։ Մարուքյանը կարծում է, որ Հայաստանն այլեւս չպետք է ԱՄՆ—ից սպասումներով իրեն «կերակրի». «Որովհետեւ 2015թ. հետո մենք ռազմավարական վերանայում կատարեցինք մեր քայլերի մեջ՝ ի լուր աշխարհի հայտարարելով, որ միայն միջազգային ճանաչումը չէ, որ կարեւոր է մեզ համար, այլ շատ ավելի էական է այդ հանցագործության հետեւանքների հաղթահարումը, այսինքն՝ հատուցումը։ Ինքնին միջազգային ճանաչումը գործնականում չի լուծում այդ հանցագործության միջոցով հայ ժողովրդին հասցված վնասները եւ դրա հետեւանքները»։ Պատմաբանը շեշտում է՝ Հայոց ցեղասպանության ճանաչումն ավելի շատ Միացյալ Նահանգներին է շահավետ։ Նրա խոսքով՝ դառը ճշմարտություն է, որ ցեղասպանության միջազգային ճանաչումը շահարկվում է ազդեցիկ դերակատարների կողմից եւ օգտագործվում է Թուրքիայի հետ հաշիվները պարզելու գործում։ Իսկ այս ճանաչումները, նրա խոսքով, պետք է Հայաստանը դիտարկեն այն համատեքստում, թե որքանով է դա նպաստում մեր վերջնական պահանջատիրության հատուցման խնդրի լուծմանը։
Մարուքյանը նկատում է՝ ԱՄՆ—ի նման հեղինակավոր երկրի կողմից ճանաչումը բեկումնային կարող է լինել, որին միգուցե հետեւեն մի շարք ազդեցիկ երկրներ, այդ թվում՝ Մեծ Բրիտանիան, Իսրայելի Կնեսեթը։ «Սակայն նկատի ունենանք, որ որեւէ խորհրդարանի կողմից ճանաչելը համարվում է քաղաքական դիրքորոշում եւ պարտադիր չէ տվյալ պետության արտաքին քաղաքականության համար։ Պարտադիր կարող է լինել, եթե ճանաչվի օրենսդրական մակարդակով, ինչպես եղավ Ֆրանսիայում։ Ըստ օրենքի՝ պետությունը պետք է միջազգային ասպարեզում նաեւ քայլեր ձեռնարկի, ճնշումներ գործադրի Թուրքիայի վրա»,–ասաց նա՝ հավելելով, որ եթե պետությունները Հայոց ցեղասպանությունը ճանաչեն օրենքով, դա կենթադրի նաեւ փոփոխություն արտաքին քաղաքականության մեջ։
Լիանա ՍԱՐԳՍՅԱՆ

24-04-2019





18-05-2019
Շինարարության վերելքն անխուսափելի է
Մեկնարկեց ամենամյա միջազգային մասնագիտացված տարածաշրջանային խոշորագույն ցուցահանդեսը

Քանի ...


18-05-2019
Միասնականները կմեկնարկեն հունիսի 4-ին
Դիմորդների թիվը նախորդ տարվա համեմատ կրկնակի աճել է



18-05-2019
Գինու ակցիզային հարկի նվազեցումից մինչեւ այլ հարկերի կրճատում
Պատգամավորներն օրենսգրքի վերաբերյալ ներկայացնում են առաջարկներ

Հարկային օրենսգրքում ...


18-05-2019
21-րդ դարը հայերի դարն է
Արմեն Սարգսյանը մասնակցել է «Համագործակցության գլոբալ համակարգի փլուզման ...


18-05-2019
«Մինչեւ ընկալումը չփոխվի, ոչ մի բան չի փոխվի»
Կառավարությունում քննարկվել են գերակա ոլորտում ներդրումային ծրագրերին տրվող ...


18-05-2019
Վարչապետը հանդիպում է ունեցել ռուսական առաջատար ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարությունում հանդիպում է ունեցել Հայաստանում գտնվող ...



18-05-2019
Մխիթարյանի շուրջ կրքերը թեժանում են
Հենրիկ Մխիթարյանը, ամենայն ...

18-05-2019
Շուրջ մեկ տարի ընդմիջումից հետո բախումները վերսկսվել են
Երեկ Գերմանիայի, Բելգիայի եւ Քուվեյթի պահանջով ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +14... +16
ցերեկը +27... +29

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO