Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

14.11.2019
ԼՂՀ


Չճանաչելը, չդատապարտելը հանցակցություն է

Արցախում եւս խնկարկել են ցեղասպանության զոհերի հիշատակը

Արցախի ժողովուրդը, որ ազատագրական պայքարի շնորհիվ չենթարկվեց զանգվածային տեղահանման եւ ջարդերի, ու անչափ թանկ գին է վճարել անկախության եւ ազատության համար, երեկ միասնաբար եւս նշել է Մեծ եղեռնի տարելիցը։ Իսկ օր առաջ ցեղասպանությանը զոհ գնացած անմեղ զոհերի հիշատակին՝ մայրաքաղաքի Սուրբ Հակոբ եկեղեցում մատուցված պատարագից հետո երիտասարդական, ուսանողական կազմակերպությունները մեծ ջահերթ են կազմակերպել դեպի Ստեփանակերտի հուշահամալիր։
Առավոտից մինչեւ երեկո չէր դադարում դեպի մայրաքաղաքի «Զանգակատուն» տանող մարդկանց հոսքը։ Այստեղ էին շտապում պետական այրերն ու զինվորականները, Մեծ հայրենականի ու արցախյան ազատամարտի վետերանները, մտավորականության ներկայացուցիչները, ուսանողներն ու դպրոցականները։ Հրեշավոր ոճրագործությունը դատապարտող պաստառները, որ վկայում են ժողովրդի համախմբվածության եւ անսասան կամքի մասին, նաեւ արտահայտությունն էին այն ճշմարտության, որ այլեւս ցեղասպանություն թույլ չի տրվի, քանզի զգոն եւ մշտարթուն են Հայաստանում եւ Արցախում, ամբողջ հայ ժողովուրդն է այսօր բռունցքվել հանցագործ թշնամու դեմ։
Ժամը 11—ին մայրաքաղաքի հասարակությանը միացան երկրի ղեկավարները՝ նախագահ Բակո Սահակյանի գլխավորությամբ։ Նրանք գլուխ խոնարհեցին 1915թ. ապրիլին մարդկության դեմ իրագործված ամենադաժան ոճրագործության՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին՝ ծաղիկներ տեղադրելով հուշարձան—կոթողին։
Տարելիցի առթիվ նախագահ Բակո Սահակյանը ուղերձ է հղել ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ, ուր մասնավորապես ասված է. «Այս օրը մենք բոլորս միասին ենք՝ Հայաստանում, Արցախում եւ սփյուռքում, միասին ենք հոգով ու մտքով, բոլորս ծաղիկ ենք խոնարհում մեր սրբադասված նահատակների հիշատակին, բոլորիս սիրտը մղկտում է նույն ցավից ու ցասումից։ Միասնությունն է մեզ դարձնում ավելի ուժեղ ու հաստատակամ, տոկուն ու անսասան՝ հայրենիքը զորացնելու ու զարգացնելու, հայոց անկախ պետականությունն ամրապնդելու ճանապարհին։ Սա է մեր ժողովրդի պայծառ ու լուսավոր ապագայի գրավականը, սա է մեր պատասխանը ցեղասպանություններին։ Մենք խորապես երախտապարտ ենք բոլոր նրանց, ովքեր հայ ժողովրդի կողքին էին այն ծանր օրերին, օգնության ձեռք մեկնեցին հայրենազուրկ, որբ ու անօթեւան մնացած մեր հայրենակիցներին։ Երախտապարտ ենք նրանց, ովքեր այսօր էլ մեզ հետ են, իրենց ձայնն են բարձրացնում հանուն ցեղասպանության ճանաչման ու դատապարտման, մարդու հիմնարար իրավունքների ու ազատությունների պաշտպանության, բարու եւ արդարության հաղթանակի»։
Հայ առաքելական եկեղեցու Արցախի հոգեւոր թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանի հանդիսապետությամբ տեղի ունեցավ հոգեհանգստի եւ ոգեկոչման արարողություն։ Սրբազանի խոսքով, յուրաքանչյուր միջազգային կառույցի քաղաքական, պետական գործչի, դիվանագետի կամ հոգեւոր առաջնորդի առաքելությունն է ամեն կերպ չեզոքացնել մարդկությանը սպառնացող ցեղասպանությունները։
Այս միտքը լրագրողների հետ ունեցած ճեպազրույցի ժամանակ ընդգծեցին եւ երթի մյուս մասնակիցները։
«Երեւի մեր հիշողության, մեր մտորումների մեջ ինչ որ կապված է ցեղասպանության հետ, շարունակվելու է մտահոգությունների շարքը, քանի դեռ եղեռնագործությունը դատապարտելու եւ ճանաչելու գործընթացը շարունակվում է, մանավանդ որ աշխարհում այս խնդրի վերաբերյալ քիչ չեն անտարբեր քաղաքական գործիչները։ Այսօր պետք է ոգեկոչենք ոչ միայն մեր անմեղ նահատակներին, որոնք օսմանյան Թուրքիայում զոհ գնացին միայն իրենց ազգային պատկանելության պատճառով։ Սա, կարծում եմ, նաեւ համամարդկային պայքարի մի մասն է, երբ աշխարհի համայն հայությունն իր մասնակցությունն է բերում պահանջատիրության երթին՝ վկայակոչելով, որ ցեղասպանությունը որ կետում էլ լինի, դա մարդկության դեմ ուղղված հանցագործություն է։ Ցեղասպանությունը չճանաչելը, այն չդատապարտելը, իմ խորին համոզմամբ, հանցակցություն է բոլոր հանցագործություններին, եւ այս իմաստով վստահ եմ, որ հայ ժողովուրդն ամեն տարի ապրիլի 24—ին աշխարհի բոլոր կետերում շարունակելու է իր ավանդը բերել այն ընդհանուր պայքարին, որը միտված է արժեքային համակարգի պահպանմանը»,–ասաց ԱՀ խորհրդարանի նախագահ Աշոտ Ղուլյանը։
Անդրադառնալով այն հարցին, թե ավելի հաճախ խոսվում է ազգերի ինքնորոշման իրավունքի եւ սկզբունքների մասին՝ «երկրորդ պլան» մղելով արցախահայության պայքարը՝ ցեղասպանությունից ազատվելու համար, ԱՀ խորհրդարանի նախագահն ասաց. «Կարծում եմ, մենք այս ուղղությամբ կարողացել ենք կենտրոնացնել նաեւ քարոզչական հնարավորությունները, որովհետեւ դա շատ կարեւոր պահ էր մեր ազատագրական պայքարում։ 1990—ական թվականների մեր ազատամարտը, 2016 թվականի ապրիլյան պատերազմը հակառակորդի հարձակումը կասեցնելու համար, գալիս են ապացուցելու, որ ցեղասպանության վտանգը տարածաշրջանում, հատկապես հայության դեմ, դեռեւս իսպառ վերացված չէ։ Իսկ դա նորից հանգում է նրան, որ 1915 թվականի ցեղասպանությունը դատապարտված չէ, ինչը ոմանց թույլ է տալիս մտածել, թե կարելի է նույն ձեւով քողարկված շարունակել նոր ոճիրների իրագործումը։ Բայց, կարծում եմ, 21—րդ դարում այն տեսականորեն բացառված է։ Միեւնույն ժամանակ, դա չի նշանակում ինքնահանգստանալ։ Դա առաջին հերթին ցեղասպանություն ապրած եւ վերապրած ժողովրդի ժառանգների գործն է, եւ այսօր ոգեկոչելով 1,5 մլն անմեղ զոհերի հիշատակը, մեր հոգու խորքում այն մարդկանց ենք նաեւ փորձում փառաբանել, ովքեր կենդանի են մնացել, ապրել ու ապրեցրել են, շարունակել են իրենց հայրենակիցների կիսատ թողած գործը։ Այս իմաստով պիտի ավելի պահանջատեր լինենք եւ փորձենք համալրել փաստարկների այն թղթապանակը, որը ներկայացնում ենք միջազգային հանրությանը»։
«Դատապարտելով օսմանյան թուրքերի կողմից հայության դեմ իրականացված ոճիրը, որն ավելի քան 1,5 մլն անմեղ մարդկանց կյանք խլեց, մենք բարձրաձայնում ենք ի լուր աշխարհի, որ ցեղասպանությունը սակարկության նյութ չէ, եւ մոլորակի ողջ մարդկությունը, այդ թվում՝ թուրքերը, անվիճելիորեն պիտի ճանաչեն այն,–գտնում է ԱԺ պատգամավոր, հանրապետության վաստակավոր ուսուցիչ Ռոմելա Դադայանը։–Սումգայիթի, Բաքվի, Մարաղայի ջարդերը, հայերի նկատմամբ Ադրբեջանի իշխանությունների կազմակերպած մյուս ոճրագործությունները, փաստորեն, ցեղասպանության շարունակությունն էին։ Ու եթե միջազգային հանրության կողմից Մեծ եղեռնը դատապարտվեր, եւ հանցագործներն ինչպես հարկն է՝ ժամանակին պատժվեին, ապա հրեշավոր սպանդը չէր կրկնվի։ Թշնամին նենգ է ու իր ձեռագիրը, հայատյաց իր քաղաքականությունը մտադիր չէ փոխել։ Մենք պարտավոր ենք մշտապես լինել զգոն եւ աչալուրջ։ Դա են հուշում նաեւ ապրիլյան պատերազմի դասերը»։
Արցախյան շարժման ակտիվ մասնակից, ԱԺ նախկին պատգամավոր Սլավիկ Առուշանյանը կարծում է, որ հանդես գալով Թուրքիայի հետ տանդեմում, Ադրբեջանն այսօր էլ Անկարայի աջակցությամբ ջանք չի խնայում ինչպես 1915—ի Հայոց ցեղասպանությունը, այնպես էլ Սումգայիթի, Բաքվի, Կիրովաբադի հայերի ջարդերն ու տեղահանումը ժխտելու համար։ Նա չի հրաժարվում Արցախի դեմ նոր պատերազմ սանձազերծելուց ու ցեղասպանություն իրականացնելուց. «Ասվածի վառ վկայությունն 2016—ի ապրիլին Թուրքիայի եւ Ադրբեջանի նախաձեռնած ռազմագործողությունն էր Արցախի Հանրապետության դեմ, որը հայ զինվորականների եւ խաղաղ բնակչության հանդեպ ուղեկցվեց անմարդկային, դաժան հանցագործություններով ու վայրագություններով։ Գազանաբար սպանվեցին երեխաներ ու ծերեր, խոշտանգվեցին եւ գլխատվեցին զինվորներ, որոնց մարմինները ենթարկվեցին ծաղրուծանակի։ Ասել է թե՝ 1915—ի ցեղասպանության ժամանակներից անփոփոխ է մնում հայ ժողովրդի մարդասպանների ներկայիս սերնդի արյունալի ձեռագիրը, ինչը մեզ հուշում է վայրկյան անգամ չկորցնել զգոնությունը եւ անառիկ պահել երկրի սահմանները»։
ԱԺ պատգամավոր, գրող, հրապարակախոս Վարդգես Բաղրյանի խոսքով, հայկական երկու հանրապետությունների իշխանությունների կողմից ձեռնարկվող բոլոր քայլերը միտված են Հայոց ցեղասպանության փաստի եւ Արցախի միջազգային ճանաչմանը եւ այն համոզմունքն ունի, որ մի օր մեր ժողովուրդը հասնելու է իր նպատակին։ Անդրադառնալով հայ—թուրքական սահմանի բացմանը, Վ. Բաղրյանը կարծիք հայտնեց, թե «հնարավոր հաշտեցումը պետք է լինի առանց նախապայմանների»։ Ինչ վերաբերում է Թուրքիայի նախագահ Էրդողանի այն պնդմանը, թե սահմանը չի բացվի այնքան ժամանակ, մինչեւ Ղարաբաղի հարցը չլուծվի, այն էլ՝ հօգուտ Ադրբեջանի, այդ առնչությամբ պատգամավորը նշեց. «Չի կարող նման կարծիքը որոշիչ լինել հայ—թուրքական հաշտեցման հիմքում, այնպես, ինչպես նաեւ չի կարող անմիջական ազդեցություն ունենալ Լեռնային Ղարաբաղի հարցի կարգավորման վրա»։ Վ. Բաղրյանը կարծում է, որ հայկական դիվանագիտությունը եւ ընդհանրապես հայկական ջանքերը Հայաստանում, Արցախում եւ սփյուռքում պետք է ունենան մեկ միասնական նպատակ, եւ «բոլոր հարցերը պետք է լուծվեն մեր համազգային խնդիրներին համահունչ»։
Իր մտորումները կիսելով լրագրողների հետ՝ ԱՀ մշակույթի, երիտասարդության հարցերի եւ զբոսաշրջության նախարար Լեռնիկ Հովհաննիսյանն էլ այն կարծիքին է, որ «մարդկության համար տարիներ են պետք հասկանալու այն գլոբալ սպառնալիքներն ու մարտահրավերները, որոնք գոյություն ունեն եւ այսօր էլ գործում են՝ ի դեմս ցեղասպանության եւ մարդկության դեմ տարբեր ցեղասպանությունների։ Այս առումով կարծում եմ, որ մեր ժողովուրդը, որ պայքարի եւ դիմակայության օրինակ է, լուրջ ուղերձ ունի միջազգային հանրությանը։ Անպատժելիությունը Թուրքիային խրախուսում է ոչ միայն նոր հանցագործություններ կատարելու, այլեւ հովանավորելու եւ քաջալերելու իր իսկ կողմից ստեղծված մեկ այլ բարբարոսական պետություն՝ ի դեմս Ադրբեջանի, որը տարածաշրջանում լուրջ սպառնալիք է դարձել խաղաղության եւ կայունության համար»։
Դատապարտելով անցյալ դարասկզբին հայերի դեմ օսմանյան Թուրքիայի կողմից իրականացված եղեռնը, Հանրապետական բժշկական կենտրոնի վիրաբույժ Գրիգորի Առստամյանը նշեց, որ քանի դեռ աշխարհի բոլոր երկրների կողմից չի ճանաչվել Հայոց ցեղասպանությունը, նման սխրագործությունների կրկնությունն անխուսափելի է. «1915թ. Հայոց ցեղասպանությունը կրկնվեց 1918—ին՝ Բաքվում, 1920—ին՝ Շուշիում, 1988—ին՝ Սումգայիթում, ապա Կիրովաբադում, Մարաղայում… Եվ այն, ինչ եղավ ապրիլյան պատերազմի օրերին Թալիշում, դարձյալ ապացույցն է մեկ դար առաջ տեղի ունեցածի։ Արցախի պաշտպանության բանակի դիրքապահ մեր հերոս տղաների շնորհիվ պարզապես կանխվեց նոր ցեղասպանությունը։ Մեզ մնում է միաբանվել, հզորանալ ու միշտ պատրաստ լինել արժանի հակահարված հասցնելու թշնամուն։ Մենք պահանջատեր ենք ու չպետք է սգանք եւ արտասվենք։ Ընդհակառակը՝ պիտի զորանանք ու գոտեպնդվենք, դիմակայենք ժամանակի նոր փորձություններին ու մարտահրավերներին»։
Մինչեւ երեկո շարունակվում էր մարդկանց հոսքը դեպի Ստեփանակերտի հուշահամալիր, որտեղ նրանք իրենց բաժին ծաղիկներն էին խոնարհում եւ ոգեկոչում 1,5 մլն անմեղ զոհերի հիշատակը։
Դավիթ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ
Ստեփանակերտ
Լուսանկարը՝ Ռ. ՍԱՐԳՍՅԱՆԻ

25-04-2019





14-11-2019
Հստակեցվում են նոր ջրամբարներ կառուցելու հիմնավորումները
Ֆինանսական գնահատականները կտրվեն առանձին-առանձին

Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ
a.melqonyan@hhpress.am


Տարածքային կառավարման եւ ...


14-11-2019
Էրդողանի այցը ԱՄՆ հազիվ թե լուրջ ձեռքբերումներ արձանագրի
Թուրքիայի նախագահը Թրամփին կվերադարձնի «վիրավորական» նամակը

Էմմա ԲԵԳԻՋԱՆՅԱՆ
e.begijanyan@hhpress.am


Թուրքիայի ...


14-11-2019
Մենք հարյուր մեկ տարեկան ենք…
Հետաքրքիր մանրամասներ «Արմենպրես» գործակալության «ծննդի» եւ առաջին քայլերի ...


14-11-2019
Առանցքային օրենքի քննարկում տարածքային կառավարման ոլորտում
Նախագիծը մշակվել է հանրային լայն քննարկումների արդյունքում

Լուսինե ՄԽԻԹԱՐՅԱՆ
l.mkhitaryan@hhpress.am




14-11-2019
Բանակցություններ, որ վճռական են որոշ երկրների հետագա քայլերի համար
Տարածաշրջանում հակամարտությունների շղթայական կապ կա

Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ
a.melqonyan@hhpress.am


Երեկվանից ուշադրության ...


14-11-2019
Հստակեցվում են նոր ջրամբարներ կառուցելու հիմնավորումները
Ֆինանսական գնահատականները կտրվեն առանձին-առանձին

Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ
a.melqonyan@hhpress.am


Տարածքային կառավարման եւ ...


14-11-2019
Քիմիան էլ անհրաժեշտություն չէ՞
«Մեռնող» մասնագիտությունների «վերակենդանացման» ուղղությունները

Թամարա ՄՈՒՐԱԴՅԱՆ
t.muradyan@hhpress.am


Մի շարք մասնագիտություններ ...



14-11-2019
Ծանր լույսը
Նեղվելով իր անհատականության ...

14-11-2019
Հայ բժշկագիտության նորագույն նվաճումը
Բարեհաջող է ընթացել նաեւ լյարդի երկրորդ ...

14-11-2019
Վարդապետի քնարերգությունը Վ. Արծրունու մեկնաբանությամբ
Կոմիտասի ծննդյան 100-ամյակին նվիրված ...

14-11-2019
Հաջողության բանաձեւը՝ համբերատարություն եւ կարգապահություն
Երեւանի Հրանտ Շահինյանի անվան ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +18... +20
ցերեկը +25... +27

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO