Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

22.05.2019
ԵՐԵՎԱՆ


Իրավունք, պարտականություն, թե ծառայություն

Համատիրությունների «մատի եւ մատանու արանքում»

Մինչեւ «թավշյա հեղափոխությունը» ծրագիր, մտահղացում կար այն մասին, որ «Համատիրությունների մասին» օրենքն այլեւս չի գործելու, բայց ուժի մեջ կմնա «Բազմաբնակարան շենքերի կառավարման» մասին օրենքը՝ որոշ փոփոխություններով։ Նախագծի նպատակն էր բազմաբնակարան շենքերի սեփականության եւ կառավարման ոլորտը կարգավորող օրենսդրությունը համապատասխանեցնել մասնավոր սեփականատերերի իրավունքներին, ժամանակակից նոր մոտեցումներին եւ հաջողված միջազգային փորձին։ Ըստ նախագծի՝ պետք է հանվեր համատիրության նախագահի պաշտոնը եւ բոլոր իրավասություններն ու պարտավորությունները պետք է անցնեին կառավարչին։ Այս երկու օրենքները ինչպես 2002թ. ընդունվել էին, այդպես էլ անփոփոխ մնացել էին։ Սակայն հեղափոխությունից հետո համարվեց, որ օրենքները նորմալ, իրենց հունով պետք է գործեն, համատիրությունները չպետք է փակվեն, սակայն օրենքում փոփոխություններն անհրաժեշտություն են։
Հարցին, թե ինչ պետք է անել, որ բնակիչները կանոնավոր վճարեն իրենց համատիրության վճարները, որպեսզի համատիրությունները նորմալ իրականացնեն իրենց գործառույթները, պատասխանեց Արաբկիրի համատիրության 2—րդ մասնաճյուղի տնօրեն Վարդան Իվանյանը։ Նախկինում, երբ բնակիչը երկար ամիսներ ու տարիներ չէր մուծում իր վարձավճարը, գործ էր հարուցվում, եւ հայցը գնում էր դատարան։ Կազմակերպվում, տեղի էին ունենում քննարկումներ, դիտումներ ու եթե ապացուցվում էր, որ համատիրությունն իր գործառույթները ճիշտ չի կատարել կամ ամբողջովին չի կատարել, բնակիչն անվճարողունակ էր ճանաչվում։ Դատարանը վճիռ էր կայացնում, որ համատիրության վարձը չպետք է վճարվի։ Հակառակն ապացուցվելու դեպքում վճիռը կայացվում էր հօգուտ համատիրության, ու բռնագանձվում էին համատիրության գումարները։
Ներկայումս մոտեցումն այն է, որ եթե բնակիչն ի վիճակի չէ վճարել, նա կարող է եւ չվճարել։ Սակայն դրա հետեւանքով ավելի շատ տուժում են հենց բնակիչները, հատկապես նրանք, որոնք կանոնավոր վճարում են։ Անշուշտ, այսպիսի իրավիճակը փակուղու առաջ է կանգնեցնում։
Նախկինում, երբ համատիրության ժողով էր լինում, որոշ բնակիչներ այն վերածում էին միտինգի, արտահայտվում էին բարձրաձայն, սպառնալիքներ հնչեցնում միմյանց կամ համատիրության ներկայացուցիչների հասցեին, ինքնահաստատվում ու հեռանում առանց կոնկրետ լուծումներ առաջարկելու, առանց խնդիրները թիրախավորելու եւ գործնական քայլեր ձեռնարկելու։
Հիմնական փաստարկներն այն ժամանակ եւ հիմա էլ հետեւյալն են՝ բնակիչներն ասում են՝ գործ չեն անում, որ վճարենք, իսկ համատիրություններն իրենց հերթին՝ գումարները չեն մուծվում, էլ ինչպե՞ս գործ անենք։
Համատիրության մասնաճյուղի տնօրենն առաջարկում է քաղաքային իշխանություններին ակտիվորեն միջամտել այս գործընթացին, հանդես գալ հայտարարություններով առ այն, որ պետք չէ համատիրության աշխատակիցներին դիտել որպես այլմոլորակայինների կամ թշնամիների, այլ հակառակը, մարդկանց, որոնք եկել են բնակիչներին օգնելու եւ լուծելու նրանց բազմաբնակարան շենքերի խնդիրները՝ սկսած կիսավեր վերելակներից, կաթող տանիքներից, անմխիթար մուտքերից ավարտած բակերի մաքրությամբ ու ծառերի խնամքով։
Պարոն Իվանյանն առաջարկում է համագործակցության հետեւյալ մեխանիզմը։ Համատիրության աշխատակիցները պատրաստ են բնակարան առ բնակարան, հարկ առ հարկ, շենք առ շենք այցելել բոլոր բնակիչներին եւ արձանագրել նրանց կարիքներն ու լսել առաջարկները։ Այնուհետեւ, կընտրվեն առաջնային ու կենսական անհրաժեշտություն ներկայացնող առաջարկները, կհաշվարկվեն արվելիք ծախսերն ու կազմած գնացուցակները կներկայացվեն բնակիչներին։ Երբ երկու կողմերը հավանություն կտան ծրագրերին, համաձայնության կգան, կհավաքվեն անհրաժեշտ գումարները, կիրականացվեն շենքերի, բակերի, մուտքերի համար անհրաժեշտ բոլոր աշխատանքները։ Եվ հաջորդաբար՝ շենք առ շենք, փողոց առ փողոց կբարելավվեն պայմանները։ Արդյունքում կբարեկարգվեն բոլոր բազմաբնակարան շենքերը, բակերը, թաղամասերը։ Ներկայումս բոլոր համատիրությունները սպասում են օրենքի մեջ բարեփոխումների հաստատմանը կառավարության եւ Ազգային ժողովի կողմից, որից հետո կսկսվեն բնակիչների հետ հանդիպումները։ Բարեփոխումները պետք է մշակի արդարադատության նախարարությունը եւ մոտ ժամանակներս դրանք փոխանցի կառավարություն։ Կառավարությունն իր դիտարկումները եւ ուղղումներն անելուց հետո օրենքի փոփոխությունների մասին նախագիծը պետք է ներկայացնի Ազգային ժողովի հաստատմանը։
Պարոն Իվանյանի խոսքերով, շենքը բնակչի սեփականությունն է. եթե վստահում ես համատիրությանն ու կառավարչին ու հավատում նրա գործելակերպի արդարությանն ու որակին, ցանկացած համատիրության նախագահ կամ կառավարիչ շահագրգռված է տեսնելու իր թաղամասի առաջընթացն ու բարեկեցությունը։ Այսպիսով, նա հակված է ավելի լավ անելու իր գործը, ընդառաջելու բնակիչների պահանջներին ու կարիքներին։
Հիմնականում բարեփոխումներ լինում են այն շենքերում, ուր համարյա բոլոր բնակիչները կանոնավոր վճարում են։ Եղել է մի դեպք, երբ բազմաթիվ խնդրանքներից հետո համատիրությունն ընդառաջել է բնակիչներին ու առանց պահանջելու վճարումները, վերանորոգել է մի շենքի մուտքն իր բյուջեից։ Բնակիչներն ուրախացել են, օրհնել համատիրության աշխատակիցներին, բայցեւ հրաժարվել վճարել արդեն արված աշխատանքների համար։ Նրանց բացատրությունը եղել է այն, որ վերանորոգումն արդեն իսկ իրականացվել է եւ փոխելու, նորոգելու ոչինչ չկա, որ կխնամեն, կպահպանեն մուտքը երկար տարիներ։ Համատիրության ներկայացուցիչների բացատրությունը, որ վերանորոգումն իրականացվել է ամբողջ թաղամասի բյուջեի հաշվին, պայմանով, որ հետո իրենց վճարումներից հավաքված գումարներով կվերանորոգվեն նաեւ մյուս մուտքերը, ոչ մի արդյունք չի տվել։ Նման հիասթափեցնող նախադեպի պատճառով ցանկացած համատիրության նախագահ եւ կառավարիչ բացառում է առանց կանխավճարի կատարվող աշխատանքները որեւէ շենքի կամ մուտքի համար։
Ներկայումս Երեւանում գործում են նոր տիպի համատիրություններ, որոնց հաջողված փորձը պետք է կիրառել Երեւանի եւ ՀՀ այլ համատիրություններում։ Այդ համատիրությունները հիմնականում գործում են Ավան 1, 6 եւ Զեյթուն 1, 2 թաղամասերի՝ ԵՊՀ շրջանավարտների ասոցիացիայի սոցիալական ծրագրով կառուցված նոր, բազմաբնակարան շենքերում։ Բնակիչների եւ համատիրության հարաբերությունները կարգավորելու եւ հաղորդակցությունն առավել արդյունավետ դարձնելու համար, բացի «Ֆեյսբուքի» հարթակում ստեղծված հատուկ փակ խմբերից, մշակվել է նաեւ համատիրությունների կառավարման էլեկտրոնային համակարգ՝ «hamatirutyun.am», որը թույլ է տալիս բնակիչներին բարձրաձայնել իրենց շենքի կառավարման մասին խնդիրները։ Բնակիչները հնարավորություն ունեն տեսնելու համատիրության տրամադրած ծառայություններն ու ծախսերը, կառավարել սեփական բնակելի միավորները, առցանց ուղարկել առաջարկներ, հարցեր, բողոքներ, համատիրության կողմից ստանալ պատասխաններ, մասնակցել համատիրության առաջարկած քվեարկություններին, ստեղծել կամ պատվիրել համայնքի խնդիրները լուծող ծառայություններ եւ այլն։ Էլեկտրոնային համակարգը դեռ փորձնական փուլում է. ապագայում այն է՛լ ավելի կզարգանա ու կկատարելագործվի, բայց սոցիալական հարթակների, մասնավորապես՝ «Ֆեյսբուքի» հարթակի հիման վրա աշխատող եւ հաղորդակցվող համատիրությունների համակարգն արդեն գործում է 5–6 տարուց ավելի։
Մեր երկրի համար օգտակար եւ շահավետ կլինի, որ համատիրությունների օրինակելի մոդելները ամրապնդեն իրենց գործունեությունն ու նշանակությունը եւ տարածվեն մայրաքաղաքի եւ ՀՀ բոլոր քաղաքներում ու գյուղական համայնքներում։
Գայանե ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

26-04-2019





22-05-2019
Փաստաթղթերն ընդունել ամեն օր
Հորդորել է ՀՀ ԿԳ նախարարը դպրոցների տնօրեններին

Երեւանի ...


22-05-2019
Հայաստանն ու բամբակի մշակումը. օգո՞ւտ, թե՞ անհեռատես շռայլություն
Մոտ կես դար հետո կրկին աճեցնում ենք այս ...


22-05-2019
Կառավարությունում քննարկվել են ընտանիքի ապահովության գնահատման համակարգի բարեփոխման հարցեր
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ երեկ քննարկվել են ընտանիքների ապահովության ...



22-05-2019
Հարեւան երկրում ատելության քարոզը շարունակվում է
Հայաստանը կողմ է մարդասիրական ...

22-05-2019
Սպառնո՞ւմ է գույքի օտարումը ազգային ակադեմիային
Պատգամավորը հանդես է եկել օրենսդրական ...

22-05-2019
Մխիթարյանը չի մեկնի Բաքու
Լոնդոնի «Արսենալը» պաշտոնական հայտարարությամբ ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +12... +15
ցերեկը +23... +25

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO