Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

20.08.2019
ԼՂՀ


Բացահայտումներ՝ պատմության խորխորատներում

Ստեփանակերտում կայացել է «Վաչագան Բարեպաշտ թագավոր» պատմավեպի շնորհանդեսը

Գրող, հրապարակախոս, հնագետ Բակուր Կարապետյանն ընթերցողներին հայտնի է գեղարվեստական ամենատարբեր ժանրի ստեղծագործություններով, որոնք ամփոփվել են չորս տասնյակից ավելի գրքերում։ Նա մեզ ավելի շատ հայտնի է որպես փաստավավերագրական վեպերի ու վիպակների, պատմվածքների եւ հրաշալի էսսեների հեղինակ, որոնք գլխավորապես պատմում են արցախյան ազատագրական պայքարի, պատերազմի դաժան փորձությունների ու զրկանքների միջով անցած հայ ժողովրդի ճակատագրի, ողբերգական մյուս իրադարձությունների, թշնամու կողմից բարբարոսաբար ոչնչացվող պատմամշակութային հուշարձանների եւ հոգեւոր մեր արժեքներին սպառնող վտանգների, հայրենիքը պահող ու շենացնող արցախցու, հայոց բանակի ու երկրի սահմաններն աչալրջորեն հսկող դիրքապահ զինվորների անսասան կամքի եւ զորեղ հավատքի մասին։ Սակայն նրա հերթական գիրքը թեմատիկ, ժանրային առումով առանձնանում է մյուսներից։ «Վաչագան Բարեպաշտ թագավոր» պատմավեպը, որի շնորհանդեսը կայացավ Արցախում, ու լայն արձագանք է գտել ընթերցողների շրջանում, հեղինակի ստեղծագործությունների գլուխգործոցը կարելի է համարել։ Այն նախաձեռնել էին Արցախի գրողների միությունն ու «Գրիգոր Նարեկացի» համալսարանի գիտական կենտրոնը։
Շնորհավորելով Բակուր Կարապետյանին լույս ընծայված վեպի առիթով, եւ, որպես մեծածավալ երկ, արժեւորելով նրա ճանաչողական, պատմագիտական եւ գեղագիտական նշանակությունը, ԳՄ նախագահ, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վարդան Հակոբյանը հեղինակի կողմից խիզախում համարեց պատմական մեր հարուստ անցյալին, մասնավորապես՝ Վաչագան Բարեպաշտին անդրադառնալը, ինչն այսօր պահանջված է եւ մեծ հնչեղություն ունի։ «Իմ համոզմամբ, Բակուրին հաջողվել է լուծել իր առջեւ դրված բարդ ու անչափ պատասխանատու խնդիրը՝ ընթերցողի սեղանին դնելով գեղարվեստական արժեք ներկայացնող մի այնպիսի գիրք, որի գլխավոր հերոսը մեր ժողովրդի ինքնության պահպանման գործում արժանի ներդրում ունի եւ պատմության մեջ հայտնի է որպես մեծ բարեփոխիչ, պետական նշանավոր գործիչ,–նշեց Վ. Հակոբյանը։–Դիմելով անցյալին՝ գրողն այս պատմավեպի մեջ ստեղծել է իր ժամանակը, իր գեղագիտական իդեալը, Արցախի անպարտելիության եւ հզորացման իր տեսլականը, ինչը շատ կարեւոր է պատմական անցքերի եւ իրադարձությունների, Վաչագան թագավոր կերպարի նկարագրման եւ ամբողջացման առումով»։
Պատմավեպն ընդգրկում է 5—րդ դարի երկրորդ կեսն ու 6—րդ դարի սկիզբը։ Վաչագան Բարեպաշտը հայ հյուսիսարեւելյան թագավորների շարքում տասնմեկերորդն է։ Նա էր, որ վերականգնելով Աղվանաց թագավորությունը՝ Սահմանադիր ժողովում հաստատեց Մեծ Հայքում ընդունված կանոնները եւ հիմնեց եկեղեցիներ ու դպրոցներ։ Գիրքն աչքի է ընկնում ուշագրավ պատմական դրվագներով եւ բնապատկերների հյութեղ նկարագրությամբ։ Գրականագետ, բանաստեղծ Սոկրատ Խանյանի խոսքով՝ «պատմավեպը գրվել է ժամանակի հրամայականով ու հեռավոր անցյալն աղերսներ ունի մոտ անցյալի ներկայի հետ»։ Նա խոստովանեց, թե վիճահարույց մի շարք հարցերի շուրջ ինքը «Գրական թերթում» բանավիճել է Բ. Կարապետյանի հետ եւ բավարարվել է հեղինակի պարզաբանումներով։ Անդրադառնալով գրողի առաքելությանը, Ս. Խանյանը կարեւորեց նրա ծառայությունները հայ մշակույթին եւ գրականությանը, ով «մի ամբողջ գիտական հիմնարկի աշխատանք է կատարում՝ փորձելով կորստից, ոչնչացումից փրկել ավերվող մեր հուշարձանները»։
Գրողի քաղաքացիական կեցվածքին, նրա նոր երկի՝ «Վաչագան Բարեպաշտ թագավոր» պատմավեպի գեղարվեստական արժանիքներին իրենց խոսքում անդրադարձան բանաստեղծ Դավիթ Միքայելյանը, մշակույթի, երիտասարդության հարցերի եւ զբոսաշրջության փոխնախարար Գայանե Գրիգորյանը, «Գրիգոր Նարեկացի» համալսարանի դասախոս Գեղամ Միքայելյանը, ուրիշներ։ Նրանց կարծիքով՝ «ստեղծագործությունն ընթերցողին մղում է ինքնաճանաչման եւ պատմության հետ առերեսման», պարտավորեցնում տեր կանգնել հաղթանակած հայրենիքին, նրա ճակատագրին։
Շնորհակալություն հայտնելով գնահատանքի խոսքերի համար, Բակուր Կարապետյանն ընդգծեց, թե գրողի դերը այն է, որ հանրությանը նա օգնի ճանաչելու իրեն, իր տեսակը, իր պատմությունը։ «Վաչագան Բարեպաշտի պատմությունն առնչվում է այսօրվա շատ խնդիրների հետ, որոնք էլ ինձ մղել են անդրադառնալու պատմական անցքերին։ Նյութ շատ կար, աղբյուրներ շատ ունեի ձեռքիս տակ։ Ու ես փորձեցի խորանալ եւ բացահայտումներ անել պատմության խորխորատներում»։
Դ. ՄԻՔԱՅԵԼՅԱՆ

26-04-2019





01-08-2019
Ինչպե՞ս դառնալ ներդրող
Բնակելի շենքի կառուցապատման գործընթացից կարելի է շահույթ ստանալ ...


01-08-2019
«Աշխարհս առանց իշխանութեան չի կառավարուիր»
Մկրտիչ Ա Վանեցի Ամենայն հայոց կաթողիկոսը (1820–1907) համոզված էր, ...


01-08-2019
Հնարավոր չէ առանց պատժվելու այլասերել բառերը
Թադեւոս ԽԱՉԱՏՐՅԱՆ
t.khachatryan@hhpress.am


Կամյուին կարելի է համարել 20-րդ դարի ...


01-08-2019
Արեւայրուք ստանալ բակում «բուրդ չփխելո՞վ», թե՞ լողափին
Հանգստի ամեն տեսակ էլ կարող է լավագույնը լինել

Թամարա ...


01-08-2019
Թավշյա հեղափոխությունը բացառապես ներքին խնդիր էր
ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հարցազրույցը Մարշալի հիմնադրամին



01-08-2019
Թարմ մսի սպանդանոցային ծագման պահանջ՝ այսօրվանից
Տեսչական մարմինը մշտադիտարկում է սկսում հանրային սննդի կետերում

Արմենուհի ...


01-08-2019
Ժամանակ ու սերունդներ կապող մարդ-մշակույթ էր
ՀՀ ժողովրդական արտիստ, բեմադրիչ Երվանդ Ղազանչյանի վախճանը մեծ ...



01-08-2019
Եղիշե Չարենցը պաշտում էր Արեւելքը
Վաղը բանաստեղծի տուն-թանգարանում կբացվի ...

01-08-2019
Այվազովսկուց մինչեւ Սալվադոր Դալի
Ի՞նչ են սովորում ՀԱՊ-ի ամառային ...

01-08-2019
Արոտների ջրարբիացումից՝ ճանապարհների վերակառուցում
Ի՞նչ խնդիրներ են լուծվում Ամասիա ...

01-08-2019
Մեդալներն արդեն նշմարվում են
Եվրոպայի երիտասարդական առաջնությանը ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +20... +22
ցերեկը +37... +39

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO