Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

22.05.2019
ԼՂՀ


Իրենց մեղքն էլ է ընդունում

«Ղարաբաղ-Տելեկոմը» վերանայում է ծրագրերը, արդիականացման գործընթացը շարունակվում է

«Ղարաբաղ-Տելեկոմ» ընկերության տնօրեն Կարեկին Օդաբաշյանը, կապի բարելավման առումով, հիմնավորված եւ արդարացի չի համարում բաժանորդների այն դժգոհությունները, որոնք մասնավորապես վերաբերում են ինտերնետ—կապի որակին։
Նրա հավաստմամբ. «2012 թվականին համացանցի հզորությունը ՀՀ—ի հետ կազմում էր 350 Մբ/Վ, որից ընդամենը 250 Մբ/Վ—ն է օգտագործվում Արցախի բաժանորդների կողմից»։ Այսօր հանրապետությունում համացանցի հզորությունն անցնում է 5500—ից, իսկ օգտագործումը գրեթե գերազանցում է այդ ծավալը։ Այլ կերպ ասած, «ապահովվում է 15 անգամ ավելի հզորություն եւ 22 անգամ ավելացված օգտագործման ծավալը»։ Ըստ ընկերության տնօրենի, նման շեշտակի աճը «Ղարաբաղ—Տելեկոմի» կողմից իրականացվող շարունակական ներդրումների արդյունք է, ինչը հնարավորություն է տվել 7 տարվա ընթացքում համացանցի հզորությունը բարձրացնելու գրեթե 3 անգամ։
Պարոն Օդաբաշյանի հավաստմամբ, ինքն անձամբ տեղյակ է բաժանորդների դժգոհություններին, եւ «համակարգման» նպատակով, ընկերության կողմից մշակվել է դիտարկում իրականացնող մի ծրագիր, որի վերաբերյալ դիտարկումները պարբերաբար տրամադրվում են ԱՀ արտադրական ենթակառուցվածքների ու էկոնոմիկայի նախարարությանը, ինչպես նաեւ Հանրային ծառայությունները եւ տնտեսական մրցակցությունը կարգավորող հանձնաժողովին։
«Հավաստիացնում եմ, որ ոչ մի բողոք մեր կողմից չի անտեսվում «Զանգի կենտրոնի» կողմից եւ ձայնագրվում է, տեղում լուծում տրվում խորհրդատուների կողմից։ Իսկ այն հարցերը, որ տեխնիկական բնույթի են, ուսումնասիրվում եւ ընթացքավորվում են տեխնիկական անձնակազմի կողմից,— պարզաբանում է ընկերության գլխավոր պատասխանատուն։ Նրա համոզմամբ, ինքն իրազեկված է բաժանորդների կողմից հնչեցված բողոքներին եւ կարծում է, որ հունվար—մարտ ամիսներին ստացված ավելի քան 19 հազար զանգերից շուրջ 10 հազարը բաժանորդների ոչ ճիշտ հաշվարկումների եւ «կանխատեսումների» արդյունք է։ «Ես նկատի ունեմ սխալ օգտատերերի, գաղտնաբառի, էլեկտրականության խափանումների հանգամանքը, որոնք առաջ են բերում հաճախորդի սարքի աշխատանքի խափանում, մասնավորապես՝ բաժանորդի կողմից մալուխների սխալ միացման պատճառով,–ասում է Կ. Օդաբաշյանը։–Որոշ բողոքներ վերաբերում են էլեկտրական տատանումների հետ կապված օպտիկամանրաթելային «Ղարաբաղ—Տելեկոմ» հասանելիության կետերի ու սվիչների աշխատանքի խափանմանը։ Ինչ խոսք, ակնհայտ է նաեւ հին ու մաշված, քրքրված ցանցի մալուխների տեխնիկական անհամապատասխանությունը։ Սակայն ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ ընդհանուր բողոքների ընդամենը 5—7 տոկոսն է վերաբերում համացանցի որակին։ Իսկ, որքան տեղյակ եմ, աշխարհում գոյություն չունի ինտերնետ մատուցող որեւէ ընկերություն, որի ծառայությունն անթերի լինի։ Միեւնույն ժամանակ, բաժանորդների կողմից մեր հասցեին հնչեցված մեղքի բաժինը արդարացի եմ համարում»։
Գաղտնիք չէ, որ համացանցի ցածր արագությունը բացասաբար է անդրադառնում ծառայությունների որակի վրա, եւ այդ իսկ պատճառով բաժանորդները դժվարանում են բացել որոշ կայքեր։ Նման հանգամանքը Կ. Օդաբաշյանը բնորոշում է այն իրողությամբ, որ եթե 2012թ. Արցախում միջին ընտանիքը օգտվում էր ինտերնետ հասանելիության մեկ սարքից, ապա ներկայումս յուրաքանչյուր ընտանիքում 4—5 սարք գոյություն ունի, որոնց միջոցով մտնում են «Youtube», «Odnoklassniki», «Facebook» եւ այլն։
Ընկերության տնօրենը հավաստիացնում է, որ «արգելակող» երեւույթները բացարձակապես ոչ մի առնչություն չունեն ինտերնետ ծառայության որակի հետ, եւ «Ղարաբաղ—Տելեկոմ»—ը պարտավորված է բաժանորդներին տրամադրել պայմանագրով նախատեսված արագությունը։ «Տվյալ պարագայում մեր ընկերությունը բաժանորդների պահանջարկի 95 տոկոսը միանշանակ բավարարում է եւ առաջիկայում առավել լայն հնարավորություններ են բացվելու»,–վստահեցնում է պարոն Օդաբաշյանը։
Անդրադառնալով 3G ծառայության ներդրմանը, ընկերության տնօրենը նշեց, թե նախորդ տարում բաժանորդներին տված իր խոստումը չի մոռացել եւ բջջային ինտերնետի հասանելիության բարձրացմանը միտված քայլերը կշարունակվեն։ Այդ նպատակով 15 մլն դոլարի ներդրումներ են նախատեսվում։ Արդեն ժամանակակից նոր սարքավորումներ են ձեռք բերվել ու տեխնիկայի արդիականացման ուղղությամբ աշխատանքները գործնական ընթացք են ստանում։ «Արվում է հնարավորը՝ բաժանորդների կանխավճարային համակարգի հարթակի բարելավման համար»։
Միեւնույն ժամանակ Կ. Օդաբաշյանը գտնում է, որ արդիականացման գործընթացն ավարտին հասցնելը եւ միասնական համակարգի ներդրումը միայն թույլ կտան լիարժեք ծառայություններ մատուցել բաժանորդներին ու առավել տեսանելի դարձնել ամբողջական արդյունքը։
Հ. Գ. Երեկ Արցախի Հանրապետության խորհրդարանի «Ժողովրդավարություն» խմբակցության նախաձեռնությամբ, «Ազգային ժողովի կանոնակարգ» ԱՀ օրենքի 113—րդ հոդվածի եւ Ազգային ժողովի աշխատակարգի պահանջներին համապատասխան, հրավիրվել են «Հեռահաղորդակցության ոլորտում առկա խնդիրները» թեմայով խորհրդարանական լսումներ։ Հանդիպմանը, որին ներկա էին ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը, փոխնախագահ Վահրամ Բալայանը, պատգամավորներ, Հանրային ծառայությունները եւ տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի նախագահ Միքայել Վիրաբյանը, «Ղարաբաղ տելեկոմ» ՓԲԸ գլխավոր տնօրեն Կարեկին Օդաբաշյանը, մի շարք նախարարությունների եւ գերատեսչությունների պատասխանատուներ, ընդգծվել է, որ լսումների կազմակերպման համար շարժառիթ են հանդիսացել «բնակչության շրջանում տարածված դժգոհություններն ու մտահոգությունները՝ հեռահաղորդակցության ոլորտում առկա խնդիրների վերաբերյալ»։ Պատգամավոր Գեղամ Ստեփանյանի համոզմամբ, ոլորտում կատարած ուսումնասիրությունների եւ եզրակացությունների համաձայն, «Արցախում հեռահաղորդակցության ոլորտի միակ օպերատոր «Ղարաբաղ տելեկոմ» ՓԲԸ սակագներն անհամապատասխան են բնակչության եկամուտներին, ընկերության կողմից մատուցած ծառայությունների որակը չի համապատասխանում դրանց դիմաց գանձվող գումարին»։
Քննարկումների փուլի մեկնարկին «Ղարաբաղ տելեկոմ» ընկերության գլխավոր տնօրեն Կարեկին Օդաբաշյանը նշել է, որ ինքը հրաժարվում է լսումների այդ ձեւաչափով տեղեկությունների տրամադրումից՝ առաջարկելով կազմակերպել առանձին հանդիպում պատգամավորների հետ։
Ամփոփելով լսումները, առաջարկվել է ընդմիջել այն եւ առաջիկայում կազմակերպել պատգամավորների հանդիպումը՝ «Ղարաբաղ տելեկոմ» ՓԲԸ տնօրենի հետ, որից հետո կրկին շարունակել լսումների ձեւաչափով քննարկումը։
Դավիթ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ
Ստեփանակերտ

27-04-2019





22-05-2019
Փաստաթղթերն ընդունել ամեն օր
Հորդորել է ՀՀ ԿԳ նախարարը դպրոցների տնօրեններին

Երեւանի ...


22-05-2019
Հայաստանն ու բամբակի մշակումը. օգո՞ւտ, թե՞ անհեռատես շռայլություն
Մոտ կես դար հետո կրկին աճեցնում ենք այս ...


22-05-2019
Կառավարությունում քննարկվել են ընտանիքի ապահովության գնահատման համակարգի բարեփոխման հարցեր
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ երեկ քննարկվել են ընտանիքների ապահովության ...



22-05-2019
Հարեւան երկրում ատելության քարոզը շարունակվում է
Հայաստանը կողմ է մարդասիրական ...

22-05-2019
Սպառնո՞ւմ է գույքի օտարումը ազգային ակադեմիային
Պատգամավորը հանդես է եկել օրենսդրական ...

22-05-2019
Մխիթարյանը չի մեկնի Բաքու
Լոնդոնի «Արսենալը» պաշտոնական հայտարարությամբ ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +12... +15
ցերեկը +23... +25

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO