Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

20.08.2019
ԱՇԽԱՐՀ


«Մետաքսի ճանապարհի» վերականգնումը դյուրին չէ

Պեկինում տեղի է ունենում միջազգային համագործակցության «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» կամ «Մետաքսի նոր ճանապարհ» նախագծի երկրորդ գագաթնաժողովի պաշտոնական բացումը։ Եռօրյա (ապրիլի 25—27—ը) գագաթնաժողովին մասնակցել են ավելի քան 100 երկրներից եւ 90 միջազգային կազմակերպություններից տարբեր մակարդակի պատվիրակություններ, 37 երկրի ղեկավար, այդ թվում՝ Ռուսաստանը, Եգիպտոսը, Բելառուսը, Իտալիան, Պակիստանը, Ուզբեկստանը, Ադրբեջանը եւ այլն։ Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան, Գերմանիան մասնակցում են նախարարների մակարդակով, իսկ ԱՄՆ պատվիրակությունը կազմված է դիվանագետներից եւ գործարարական շրջանակների ներկայացուցիչներից։ Նախագծում ներառված են 65 երկիր,19—ը՝ եվրոպայից։
Չինաստանի նախագահ Սի Ցզինպինը բացման խոսքում նշելով, որ «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնության ենթակառուցվածքների համար կիրառվելու են ֆինանսական բարձր ստանդարտներ, հավելել է, որ Պեկինը ձգտում է՝ նախագիծն իրականացվի համագործակցության թափանցիկ, մաքուր եւ կանաչ, զրոյական կոռուպցիայի պայմաններում։ Նա շեշտել է նաեւ, որ այս նախաձեռնությունը չպետք է վերածվի մենաշնորհային ակումբի, այլ այն պաշտպանելու է համատեղ հաջողություններն ու զարգացումը։ Բացման արարողության երկրորդ բանախոսը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն էր, որը եւս, կարեւորելով նախաձեռնության համատեղ զարգացումը, ամրապնդելով միասնությունն ու համերաշխությունը, միաժամանակ շեշտել է, թե Չինաստանի կողմից առաջարկված այդ հսկայական նախագիծը շատ նման է Ռուսաստանի տեսակետներին Եվրասիական միության հարցում, քանի որ երկուսի նպատակն էլ այդ մայր ցամաքում խաղաղության ու բարեկեցության մակարդակի բարձրացումն է։ Նա կարեւորել է նաեւ Եվրասիական տնտեսական միությունը, հավելելով, որ դրա նպատակը մայրցամաքի երկրների համագործակցության համար թափանցիկ պայմաններ ստեղծելն է։
Նշենք, որ «Մետաքսի նոր ճանապարհ» կամ «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» ենթակառուցվածքային նախագիծը Չինաստանը առաջարկել է 2013թ.։ Չինաստանը նպատակամղված է բեռնափոխադրումները զարգացնելու ուղղությամբ ներդրում կատարել շուրջ 60 երկրում՝ երկաթուղի կառուցելով։ Ըստ երեւույթին Հայաստան—Իրան երկաթուղու կառուցման մասին Չինաստանի հետաքրքրությունը եւս հենց այս համատեքստում էր, ինչը դեռեւս առկախված է։
Չինաստանը նախագիծը իրականացնելու ուղղությամբ ֆինանսական կառույցներ պետք է ստեղծել, այդ թվում՝ 2014թ. 40 միլիարդ դոլարով «Մետաքսի հիմնադրամը», իսկ 2015թ. 100 միլիարդ դոլարով հիմնադրել է «Ասիայի ենթակառուցվածքների ներդրումների բանկը»։ Ոմանք նախագիծը գնահատում են որպես համաշխարհայնացում չինական տարբերակով, որը ձգտում է համաշխարհային տնտեսական նոր կարգ ձեւավորել Չինաստանի առանցքի շուրջ։ Հնդկաստանը այս նախագծի քննադատներից է, որը այն թափանցիկ չի համարում, նշելով, որ որոշ երկրներ ի զորու չեն լինի մարել իրենց պարտքը, ինչպես օրինակ՝ Շրի Լանկան է։ Սակայն այս տեսակետը գրեթե որեւէ ուշադրության չի արժանացել։ Ավելին, Միջազգային ռիսկի ուսումնասիրությունների կենտրոնը, դեռեւս 2018թ. հուլիս 29—ին անդրադառնալով «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախագծի իրականացմանը, նշել էր, թե դրա ճանապարհին գտնվող Պակիստանի, Տաջիկստանի, Շրի Լանկայի, Մյանմարի, Մոնտենեգրոյի, Ղրղզստանի, Ջիբութիի շահերին դեմ է լինելու, որոնք արտաքին պարտքի առումով ճգնաժամային վիճակում են եւ պարտքը էլ ավելի է մեծանալու, սակայն ձեռքբերումները հստակ չեն։ Օրինակ՝ նախագծի իրականացմամբ Պակիստանի 62 միլիարդ դոլար պարտքը մեծանալու է 80 տոկոսով։
Իրանը, հանդիսանալով «Մետաքսի ճանապարհի» երկրներից, ողջունում է նախագծի իրականացումը եւ պատարաստ է դրա շրջանակներում համագործակցել տարբեր նախագծերում։ Այսուհանդերձ Իրանի ակտիվությունը նկատելի չէ, ինչը պայմանավորված է այդ երկրի դեմ սահմանափակումներով։ Բացի այդ, Իրանի հետ փոխհարաբերություններում շատ երկրներ, այդ թվում՝ Չինաստանը վերապահումներ ունեն սահմանափակումներից չտուժելու առնչությամբ։ Իրանը գագաթնաժողովին ներկայացված է երկրի ռազմաքաղաքական առաջին դեմք հանդիսացող հեղափոխության առաջնորդ Այաթոլա Խամենեիի խորհրդական Հադադ Ադելի մակարդակով, ինչը ինքնին խոսուն փաստ է, եւ վկայում է, հիշյալ իրավիճակով պայմանավորված, ներկա դրությամբ Իրանի ոչ մեծ դերը նախագծում։
2019թ. հունվարին Չինաստանի հրապարակած տվյալների համաձայն՝ անցյալ 5 տարիների ընթացքում, երբ ասպարեզ է իջել «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախագիծը, այդ երթուղում գտնվող երկրների եւ Չինաստանի միջեւ առեւտրատնտեսական ծավալը ավելի քան 5 տրիլիոն է կազմում, իսկ ներդրումների ծավալը հատել է 70 միլիարդ դոլարի սահմանը։

Էմմա ԲԵԳԻՋԱՆՅԱՆ

27-04-2019





01-08-2019
Ինչպե՞ս դառնալ ներդրող
Բնակելի շենքի կառուցապատման գործընթացից կարելի է շահույթ ստանալ ...


01-08-2019
«Աշխարհս առանց իշխանութեան չի կառավարուիր»
Մկրտիչ Ա Վանեցի Ամենայն հայոց կաթողիկոսը (1820–1907) համոզված էր, ...


01-08-2019
Հնարավոր չէ առանց պատժվելու այլասերել բառերը
Թադեւոս ԽԱՉԱՏՐՅԱՆ
t.khachatryan@hhpress.am


Կամյուին կարելի է համարել 20-րդ դարի ...


01-08-2019
Արեւայրուք ստանալ բակում «բուրդ չփխելո՞վ», թե՞ լողափին
Հանգստի ամեն տեսակ էլ կարող է լավագույնը լինել

Թամարա ...


01-08-2019
Թավշյա հեղափոխությունը բացառապես ներքին խնդիր էր
ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հարցազրույցը Մարշալի հիմնադրամին



01-08-2019
Թարմ մսի սպանդանոցային ծագման պահանջ՝ այսօրվանից
Տեսչական մարմինը մշտադիտարկում է սկսում հանրային սննդի կետերում

Արմենուհի ...


01-08-2019
Ժամանակ ու սերունդներ կապող մարդ-մշակույթ էր
ՀՀ ժողովրդական արտիստ, բեմադրիչ Երվանդ Ղազանչյանի վախճանը մեծ ...



01-08-2019
Եղիշե Չարենցը պաշտում էր Արեւելքը
Վաղը բանաստեղծի տուն-թանգարանում կբացվի ...

01-08-2019
Այվազովսկուց մինչեւ Սալվադոր Դալի
Ի՞նչ են սովորում ՀԱՊ-ի ամառային ...

01-08-2019
Արոտների ջրարբիացումից՝ ճանապարհների վերակառուցում
Ի՞նչ խնդիրներ են լուծվում Ամասիա ...

01-08-2019
Մեդալներն արդեն նշմարվում են
Եվրոպայի երիտասարդական առաջնությանը ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +20... +22
ցերեկը +37... +39

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO