Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

20.05.2019
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ


Օրը քաղաքացունն էր

Հետհեղափոխական երկրի առաջին հեղափոխական տոնը

Ո՛չ ցույցեր էին, ո՛չ էլ երթեր, թեեւ մայրաքաղաքում եւ մարզերում փակ փողոցներ կային։ Ոստիկանները, սակայն, փորձ չէին անում երթեւեկությունը վերականգնել։ ՀՀ քաղաքացին իր տոնն էր նշում։ Ապրիլի 27—ին Հայաստանում առաջին անգամ նշվեց Քաղաքացու օրը։
Օրը թեեւ Հայաստանի քաղաքացունն էր, բայց դրանից անմասն չմնացին նաեւ օտարերկրացի զբոսաշրջիկները։ Ամենից շատ երեւի թե նրանց տեսախցիկներն էին ֆիքսում իրադարձությունները՝ երգ, պար, քեֆ—ուրախություն, ծառատունկ եւ հայի տոնական սեղանից անպակաս խորոված։ Հեղափոխության օրերի խորովածից հեղափոխության առաջնորդ Նիկոլ Փաշինյանը չէր համտեսել, բայց Քաղաքացու օրվա խորովածից ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը համտես արեց։
Քեֆ—ուրախությունից ու մշակութային միջոցառումներից զատ, տարբեր նախաձեռնությունների շրջանակում ներկայացվեցին Քաղաքացու օրվա խորհուրդը, նշանակությունը եւ մեկ տարվա ընթացքում արձանագրված փոփոխությունները։ Վերջինին վարչապետը անդրադարձավ հումորով։ «Չեմ կարողանում իմ հարազատ քաղաքում ազատ քայլել»,—ասաց ի պատասխան լրագրողների հարցերին։ Ու թեեւ նախապես ասաց, որ ներկա է որպես քաղաքացի, ոչ թե որպես վարչապետ եւ խնդրեց լրագրողներին հարցեր չուղղել, այդուամենայնիվ հարցեր ու պատասխաններ եղան։ Որքանո՞վ էր ճիշտ ավելի քան 120 մլն դրամ գումար ծախսել Քաղաքացու օրվա համար, եթե հնարավոր էր այլ ուղղությամբ ծախսել՝ Փաշինյանը պատասխանեց. «Այլ ուղղություններով եւս գումարներ կծախսվեն։ Այս տարի քաղաքացին 40 մլրդ դրամով գերակատարում է բյուջեի եկամուտները»։
ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն էլ նկատեց, որ հեղափոխությունն իսկապես քաղաքացու հաղթանակն է, եւ որ այս տոնը կոչված է ամրապնդելու ու արժեւորելու այդ հաղթանակը։
Օրը նշանակալի էր նաեւ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի նստավայրում։ Հանրապետության նախագահի աշխատակազմում աշխատանքի ընդունվեց հայրենիքի եւս մեկ պաշտպան՝ Լիպարիտ Մելքոնյանը։
Մեկ այլ հարթակում էլ «Իրազեկ քաղաքացի» խորագրով հանրային քննարկմանը ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը նշեց. «Այս օրը արտահայտում է այն, ինչին մենք ձգտել ենք 27 տարի. կառուցելու մեր պետությունը, մեր երկիրը որպես ժողովուրդ, որն ունի իր հստակ արտահայտված ինքնությունը, իր արժանապատվությունը, իր ինքնավստահությունը, իր հարգանքը պատմության հանդեպ, գիտակցումն աշխարհում իր տեղի եւ դերի՝ որպես քաղաքակրթություն։ Քաղաքացին է հիմքը պետության, որովհետեւ ինքն է տերը իր իրավունքների, իր զարգացման»։ Ասում է՝ որպես քաղաքացի իրեն վստահ է զգում, երբ տեսնում է, թե որքան հզոր է դարձել ազատության այդ խորը զգացումը քաղաքացու մեջ, առավել եւս երիտասարդ սերնդի մեջ։
Քաղաքացու օրը երիտասարդները ավելի քան ոգեւորված էին։ Միայն թե Անահիտին մեկ հարց էր հուզում՝ պե՞տք էր արդյոք այդքան գումար կենտրոնացնել այդ օրը նշելու համար։ Կարծում է, որ ավելի առաջնահերթ խնդիրներ կարելի էր լուծել։ Մյուս կողմից էլ իր հարցին պատասխանելով՝ նկատում է. «Երեւի թե այդ հարցերն էլ կլուծեն։ Սպասենք, ամեն ինչ լավ կլինի»։
Վոլոդյան օրվա տոնական շունչը զգում էր։ Ըստ նրա, հեղափոխությունից դժգոհողները նախկին իշխանությունների կողմնակիցներն են, որոնք անկախ արդյունքներից, այսպես թե այնպես դժգոհելու էին։ Իսկ թե նույն ոգեւորությամբ Քաղաքացու օրը նշելը շարունակակա՞ն կլինի՝ պայմանավորում է տնտեսական հեղափոխությամբ. «Մինչեւ տնտեսական հեղափոխություն չլինի, ոչինչ պարզ չի լինի»։ Տոնական մթնոլորտի մասին հարցին էլ Արմենը հարցով է պատասխանում. «Եթե տոնական մթնոլորտ չլիներ, ի՞նչ եմ անում այստեղ ընտանիքիս հետ։ Բա էս երգ—երաժշտությունը…»։ «Միայն այն, որ հեղափոխություն եղավ, ու ՀՀ քաղաքացին տեր կանգնեց իր հպարտությանը, ամեն ինչ է։ Առանց այս օրը առանձնացնելու էլ հայ ժողովրդի համար գարունը տոն էր լինելու։ Վերածննդի գարուն էր դա»,–համոզված է Արիստակեսը։
Թամարա ՄՈՒՐԱԴՅԱՆ

30-04-2019





18-05-2019
Շինարարության վերելքն անխուսափելի է
Մեկնարկեց ամենամյա միջազգային մասնագիտացված տարածաշրջանային խոշորագույն ցուցահանդեսը

Քանի ...


18-05-2019
Միասնականները կմեկնարկեն հունիսի 4-ին
Դիմորդների թիվը նախորդ տարվա համեմատ կրկնակի աճել է



18-05-2019
Գինու ակցիզային հարկի նվազեցումից մինչեւ այլ հարկերի կրճատում
Պատգամավորներն օրենսգրքի վերաբերյալ ներկայացնում են առաջարկներ

Հարկային օրենսգրքում ...


18-05-2019
21-րդ դարը հայերի դարն է
Արմեն Սարգսյանը մասնակցել է «Համագործակցության գլոբալ համակարգի փլուզման ...


18-05-2019
«Մինչեւ ընկալումը չփոխվի, ոչ մի բան չի փոխվի»
Կառավարությունում քննարկվել են գերակա ոլորտում ներդրումային ծրագրերին տրվող ...


18-05-2019
Վարչապետը հանդիպում է ունեցել ռուսական առաջատար ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարությունում հանդիպում է ունեցել Հայաստանում գտնվող ...



18-05-2019
Մխիթարյանի շուրջ կրքերը թեժանում են
Հենրիկ Մխիթարյանը, ամենայն ...

18-05-2019
Շուրջ մեկ տարի ընդմիջումից հետո բախումները վերսկսվել են
Երեկ Գերմանիայի, Բելգիայի եւ Քուվեյթի պահանջով ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +14... +16
ցերեկը +27... +29

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO