Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

20.05.2019
ՄՇԱԿՈՒՅԹ


Կմրցեն սեւ ու սպիտակ ստեղները

Երեսուն դաշնակահար տասներկու երկրից՝ Խաչատրյանի 15-րդ հոբելյանական մրցույթում

Արամ Խաչատրյանի ժառանգությունը ամբողջ աշխարհում ճանաչելի դարձնելու նպատակով 15 տարի շարունակ կոմպոզիտորի ծննդյան օրը՝ հունիսի 6-ին, Երեւանում մեկնարկում է նրա անվան միջազգային երաժշտական մրցույթը, որին այս տարի մասնակցելու է երեսուն երաժիշտ տասներկու երկրից։ Մրցույթում, որը կանցկացվի մինչեւ հունիսի 14-ը, Խաչատրյանի եւ այլ ստեղծագործողների գործերն են ներկայացնելու դաշնակահարները։
«Մրցույթը նշում է իր 15-ամյա հոբելյանը, եւ այս տարի այն անցկացվելու է դաշնակահարների համար. դա շատ խորհրդանշական է, որովհետեւ 2003 թվականին անդրանիկ մրցույթին նույնպես դաշնակահարներն էին մրցում։
Ընտրվել է 30 մասնակից 12 երկրից։ Մեզ բազմաթիվ երիտասարդ ստեղծագործողներ են դիմել։ Առավելագույնը 24 երաժիշտ պետք է անցներ, բայց ընտրությունն այնքան մեծ էր, որ երեսունին ուժերը մեր հարթակում չափելու հնարավորություն ընձեռեցինք։ Ըստ իս՝ բավականին թեժ մրցակցություն է սպասվում»,—մեզ հետ զրույցում նշեց «Արամ Խաչատրյան—մրցույթ» մշակութային հիմնադրամի գործադիր տնօրեն Աննա Տեր–Հովակիմյանը։
Նրա խոսքով՝ տարիների ընթացքում մրցույթն ընդլայնում է իր աշխարհագրությունը։ «Ընդգրկվել են Չինաստանից, Հայաստանից, Ռուսաստանից, Ուկրաինայից, ԱՄՆ—ից, Հյուսիսային Կորեայից, Թայլանդից եւ այլ երկրներից երաժիշտներ, որոնք ներկայացնում են տարբեր կատարողական դպրոցներ։ Յուրաքանչյուր տարի անհամբեր սպասում ենք մասնակիցների հենց Խաչատրյանի գործերի կատարումներին, քանի որ մրցույթի նպատակը Խաչատրյանի ստեղծագործությունները հանրահռչակելն է»,—ընդգծեց Տեր—Հովակիմյանը։
Հիմնադրամի գործադիր տնօրենը նշեց՝ ցանկանում են, որ Արամ Խաչատրյանի կոնցերտները համալրեն երիտասարդ եւ շնորհալի կատարողների երկացանկն ու հարատեւ կյանք ունենան համաշխարհային երաժշտական ասպարեզում։
Նրա հավաստիացմամբ՝ միջազգային հարթակում կան երաժիշտներ, որոնց նվագացանկում մշտապես առկա են մեծն կոմպոզիտորի ստեղծագործությունները։ Նրանցից են Արամ Խաչատրյանի անվան 8—րդ միջազգային մրցույթի Գրան պրիի մրցանակակիր ջութակահար Ֆյոդոր Ռուդինը, թավջութակահար Նարեկ Հախնազարյանը, որն իր համաշխարհային հաղթարշավը սկսել է հենց 2006 թվականին Խաչատրյանի մրցույթի հաղթանակից եւ այլք։
«Ուրախալի է, որ Ֆյոդոր Ռուդինն այժմ հանրահռչակված նվագախմբերից մեկի՝ Վիեննայի ֆիլհարմոնիկի կոնցերտմայստերն է։ Դա մեծ հաջողություն է նրա համար։ Խաչատրյանի մրցույթի բոլոր դափնեկիրները հետագայում մասնակցում են այլ միջազգային մրցույթների, մրցանակների արժանանում, բարձունքներ գրավում։ Դա եւս ապացուցում է, որ Խաչատրյանի մրցույթի ժյուրին ճիշտ որոշումներ է կայացնում»,—շեշտեց Տեր—Հովակիմյանը։
Մրցույթի ժյուրիի նախագահն այս տարի դաշնակահար, դիրիժոր Վահագն Պապյանն է։ Նա ելույթներ է ունենում աշխարհի լավագույն համերգասրահներում լավագույն նվագախմբերի հետ։ Ժյուրիում ընդգրկված են բարձրակարգ երաժիշտներ Ռուսաստանից, Իսրայելից, Չինաստանից, Բելառուսից, Շվեդիայից։
«Մրցույթի անցկացման ձեւաչափը երբեք չի փոխվում։ Այն կմեկնարկի Արամ Խաչատրյանի ծննդյան օրը՝ հունիսի 6—ին, «Արամ Խաչատրյան» համերգասրահում։ Բացմանը Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ (գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր՝ Սերգեյ Սմբատյան) հանդես կգա միջազգային ճանաչում ունեցող դաշնակահար, որի անունը ես դեռ չեմ ասի։ Թող անակնկալ լինի։ Բացման համերգին ելույթ է ունենալու նաեւ Խաչատրյանի դաշնամուրային տրիոն, որը կկատարի հատուկ մրցույթի համար Գեորգ Պելեսիցի կողմից գրված ստեղծագործություն՝ դաշնամուրային տրիոյի եւ սիմֆոնիկ նվագախմբի համար։
Ինչպես նախորդ, այնպես էլ այս տարի մրցույթը կանցկացվի երեք փուլով։ Հունիսի 7—–10—ին Երեւանի Չայկովսկու անվան միջնակարգ երաժշտական մասնագիտական դպրոցի Տատյանա Հայրապետյանի անվան դահլիճում կանցկացվեն առաջին եւ երկրորդ փուլերը, իսկ երրորդ փուլը տեղի կունենա հունիսի 12—ին եւ 13—ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում՝ մրցույթի պաշտոնական նվագախումբ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի նվագակցությամբ։ Հունիսի 14—ին կիմանանք հաղթողների անունները»,—ասաց նա։
Մրցույթի 2—րդ եւ 3—րդ փուլերում դաշնակահարների պարտադիր կատարման ծրագրում ընդգրկված են Արամ Խաչատրյանի ստեղծագործությունները։
Մրցույթի առաջին մրցանակակիրը կստանա դրամական պարգեւ՝ 15000 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ, 2—րդ տեղը զբաղեցրած երաժիշտը կարժանանա 10000 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ մրցանակի, իսկ երրորդ մրցանակակիրը՝ 5000 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ պարգեւավճարի։ Կշնորհվեն նաեւ մի շարք հատուկ մրցանակներ։
Անժելա ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

30-04-2019





18-05-2019
Շինարարության վերելքն անխուսափելի է
Մեկնարկեց ամենամյա միջազգային մասնագիտացված տարածաշրջանային խոշորագույն ցուցահանդեսը

Քանի ...


18-05-2019
Միասնականները կմեկնարկեն հունիսի 4-ին
Դիմորդների թիվը նախորդ տարվա համեմատ կրկնակի աճել է



18-05-2019
Գինու ակցիզային հարկի նվազեցումից մինչեւ այլ հարկերի կրճատում
Պատգամավորներն օրենսգրքի վերաբերյալ ներկայացնում են առաջարկներ

Հարկային օրենսգրքում ...


18-05-2019
21-րդ դարը հայերի դարն է
Արմեն Սարգսյանը մասնակցել է «Համագործակցության գլոբալ համակարգի փլուզման ...


18-05-2019
«Մինչեւ ընկալումը չփոխվի, ոչ մի բան չի փոխվի»
Կառավարությունում քննարկվել են գերակա ոլորտում ներդրումային ծրագրերին տրվող ...


18-05-2019
Վարչապետը հանդիպում է ունեցել ռուսական առաջատար ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարությունում հանդիպում է ունեցել Հայաստանում գտնվող ...



18-05-2019
Մխիթարյանի շուրջ կրքերը թեժանում են
Հենրիկ Մխիթարյանը, ամենայն ...

18-05-2019
Շուրջ մեկ տարի ընդմիջումից հետո բախումները վերսկսվել են
Երեկ Գերմանիայի, Բելգիայի եւ Քուվեյթի պահանջով ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +14... +16
ցերեկը +27... +29

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO