Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

19.05.2019
ԿՐԹՈՒԹՅՈՒՆ


Կմեծանա գրավչությունը ուսման նկատմամբ

Նախագիծ, որով պետությունը կփոխհատուցի աշխատող ուսանողի վարձավճարը

Օրերս Ազգային ժողովում շրջանառության մեջ դրվեց «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցի եւ նույն խմբակցության անդամ Սիսակ Գաբրիելյանի հեղինակած՝ բարձրագույն կրթությունը անվճար դարձնելու մասին օրենքի նախագիծը, ըստ որի՝ պետությունը պարտավորվում է վճարել ՄՈԳ—ի շեմը հաղթահարած աշխատող ուսանողների ուսման վարձը։ Նախագծով առաջարկվում է եկամտահարկից փոխհատուցել ինչպես գրանցված, հիմնական աշխատողների, այնպես էլ քաղաքացիաիրավական պայմանագրով ծառայություններ մատուցող ուսանողների վարձավճարները։ Պետությունը կվճարի նաեւ միջնակարգ մասնագիտական եւ տեխնիկական ուսումնական հաստատությունում վճարովի սովորող եւ աշխատող ուսանողների վարձավճարները։
Ինչպես «ՀՀ»—ի հետ զրույցում ասաց Սիսակ Գաբրիելյանը՝ նախագիծը հասարակության 95 տոկոսը դրական է գնահատում։ Բայցեւ այնպես որոշակի տարակարծություններ եւ թյուրըմբռնում կա։ «Հարկերից ազատումը այս մոդելով դարձնում ենք ավելի նպատակային, գումարն ուղղվում է ուսանողի ուսմանը։ Հեծանիվ չենք հորինում, նման ընթացակարգեր գոյություն ունեն աշխարհի մի շարք երկրներում։ Նմանատիպ մոդել կա Ռուսաստանում, Բելառուսում, սկանդինավյան երկրներում, այլուր։ Որոշակի մտահոգություններ են տեսնում ռիսկերի հետ կապված։ Կարծում են, որ նախագիծը բացասաբար կանդրադառնա կրթության որակի վրա, ուսանողը կաշխատի դասերի հաշվին։ Կարծում եմ՝ այս մտայնությունն անտեղի է, քանի որ, ինչպես արդեն հստակ նշվեց, արտոնությունից կօգտվեն միայն ՄՈԳ—ի շեմը հաղթահարած, բարձր առաջադիմություն ցուցաբերած ուսանողները։ Նախագիծը շրջանառության մեջ է դրված առանց որեւէ սահմանափակումների՝ նպատակ ունենալով քննարկմանը ներգրավել առավել մեծ թվով փորձագետների։ Առաջիկա քառօրյայից հետո խորհրդարանում մեծ քննարկում կկազմակերպենք, որին կմասնակցեն ոլորտի հարյուրավոր մասնագետներ»,—տեղեկացրեց ԱԺ պատգամավորը։ Նրա դիտարկմամբ՝ երբ ուսանողը կարողանում է բարձր առաջադիմություն ցուցաբերել եւ զուգահեռ աշխատել, լավ կլինի, եթե պետությունը պարտավորվի փոխհատուցել։
Գաբրիելյանի խոսքով՝ հանրության շրջանում որոշակի թյուրըմբռնում կա նաեւ աշխատանքի հարցում։ «Նախագծում շատ կարեւոր մի դրույթ կա, այնտեղ չի ասվում, որ ուսանողը պարտադիր պետք է հիմնական, գրանցված աշխատող լինի։ Արտոնությունը վերաբերում է նաեւ քաղաքացիաիրավական պայմանագրով ծառայություններ մատուցող անձանց։ Օրինակ՝ լրագրության ֆակուլտետում սովորող ուսանողը կարող է ինչ—որ լրատվամիջոցում պարտավորություն ունենալ շաբաթական մեկ ռեպորտաժ պատրաստելու։ Եվ այս դեպքում, եթե եկամտահարկը բավականացնում է՝ պետությունը փոխհատուցում է ուսման ամբողջ տարվա գումարը։ Նույնը վերաբերում է նաեւ տուրիզմի ոլորտում սովորող ուսանողին։ Նա կարող է ծառայությունների մատուցման պայմանագիր կնքել որեւէ կազմակերպության հետ եւ հանգստյան օրերին էքսկուրսիաներ կազմակերպել։ Նախագծով նաեւ մատուցողները կարող են օգտվել արտոնությունից, եթե ունենան բարձր առաջադիմություն։ Մասնագիտական սահմանափակում չկա, ըստ էության»,–մանրամասնեց Գաբրիելյանը։ ՄՈԳ—ի շեմը 20 բալային համակարգից հնարավոր է 14—15—ը լինի։ Որոշակի քննարկումներ արդեն եղել են։ Ըստ Գաբրիելյանի՝ առաջարկություններ են եղել փոխհատուցման արտոնությունից օգտվելու հնարավորություն տալ երրորդ կուրսից հետո, իսկ մագիստրատուրայի դեպքում հստակ է՝ տրամադրել ի սկզբանե։ Նախագիծն այս պահին ներկայացվել է տնտեսական հարցերի մշտական հանձնաժողով։ ԱԺ նախագահի որոշմամբ միգուցե ընթացքում տեղափոխվի գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողով։ Գաբրիելյանն ասաց, որ նախագծի շուրջ զրուցել է նաեւ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության մի քանի պատգամավորների հետ, որոնք նույնպես դրական գնահատական են տվել։ «Մենք սրանով չենք ստիպում ուսանողին աշխատել, այլ աշխատողին ենք հորդորում զուգահեռ սովորել։ Ուսանողին խրախուսում ենք, աշխատողին ուղղորդում։ Առաջիկայում նախագիծը կքննարկվի նաեւ կառավարությունում, հուսով եմ՝ կհասնենք դրական արդյունքի։ Ինքնանպատակ չէ այս ամենը»,—հավելեց ԱԺ պատգամավորը։
Լիանա ՍԱՐԳՍՅԱՆ

30-04-2019





18-05-2019
Շինարարության վերելքն անխուսափելի է
Մեկնարկեց ամենամյա միջազգային մասնագիտացված տարածաշրջանային խոշորագույն ցուցահանդեսը

Քանի ...


18-05-2019
Միասնականները կմեկնարկեն հունիսի 4-ին
Դիմորդների թիվը նախորդ տարվա համեմատ կրկնակի աճել է



18-05-2019
Գինու ակցիզային հարկի նվազեցումից մինչեւ այլ հարկերի կրճատում
Պատգամավորներն օրենսգրքի վերաբերյալ ներկայացնում են առաջարկներ

Հարկային օրենսգրքում ...


18-05-2019
21-րդ դարը հայերի դարն է
Արմեն Սարգսյանը մասնակցել է «Համագործակցության գլոբալ համակարգի փլուզման ...


18-05-2019
«Մինչեւ ընկալումը չփոխվի, ոչ մի բան չի փոխվի»
Կառավարությունում քննարկվել են գերակա ոլորտում ներդրումային ծրագրերին տրվող ...


18-05-2019
Վարչապետը հանդիպում է ունեցել ռուսական առաջատար ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարությունում հանդիպում է ունեցել Հայաստանում գտնվող ...



18-05-2019
Մխիթարյանի շուրջ կրքերը թեժանում են
Հենրիկ Մխիթարյանը, ամենայն ...

18-05-2019
Շուրջ մեկ տարի ընդմիջումից հետո բախումները վերսկսվել են
Երեկ Գերմանիայի, Բելգիայի եւ Քուվեյթի պահանջով ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +14... +16
ցերեկը +27... +29

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO