Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

06.06.2020
ՆԵՐՔԻՆ ԿՅԱՆՔ


Հարկային օրենսգիրքը տնտեսության «սահմանադրությունն» է

Այն կոչված է ազդելու մարդկանց վարքագծի վրա

Հարկային օրենսգրքում կառավարության կողմից առաջարկվող փոփոխությունները երկար ժամանակ բուռն քննարկումների առիթ է դարձել մասնագետների, խորհրդարանական խմբակցությունների, շահագրգիռ կողմերի եւ հանրային լայն լսարանի համար։ Հատկապես քննադատություներ են հնչում եկամտային հարկի համահարթ համակարգի ներդրման հետ կապված։ Խնդրի վերաբերյալ «ՀՀ»—ն զրուցել է ՀՀ Ազգային ժողովի խմբակցությունների ներկայացուցիչների հետ։
«Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Արտյոմ Ծառուկյանի կարծիքով, եթե անգամ եկամտահարկի համահարթ համակարգը ընդունվեց, ապա մի քանի տարի հետո կրկին վերադառնալու ենք պրոգրեսիվ հարկման համակարգին։ Նման եզրահանգման գալու համար հիմք է հանդիսացել մի շարք երկրների, մասնավորապես՝ Վրաստանի օրինակը։ «Խորքային լուրջ ուսումնասիրություններ պետք է անցկացնեն, հասկանալու համար արդյունավետությունը։ Մինչդեռ միջազգային փորձը նորմալ ուսումնասիրված չէ։ Վրաստանի օրինակը ցույց է տվել, որ մեծ անջրպետ է առաջանում ցածր եւ բարձր եկամուտ ունեցողների միջեւ»,–ասաց նա։ Ծառուկյանի խոսքով, երբ իջեցնում ենք բարձր եկամուտ ստացող մարդկանց հարկերը եւ լրացուցիչ գումար է ստացվում, ապա միեւնույն է՝ մեր նման երկրում գոյություն ունի որոշակի սահման, որից այն կողմ այդ գումարները ծախսելու տեղ չկա։ Արդյունքում այդ գումարը ծախսելու է երկրից դուրս, ինչը խրախուսելի չէ։ Քաղաքական հեղափոխությանը պետք է հաջորդեր տնտեսական հեղափոխությունը, իսկ հարկային օրենսգիրքն ըստ պատգամավորի՝ տնտեսական հեղափոխության ողնաշարը պետք է լիներ։
«Հիմա մենք փոփոխությունների փաթեթ ենք բերում, որը տնտեսական հեղափոխության հետ որեւէ աղերս չունի, քանի որ ներառված սկզբունքները չեն ենթադրում տնտեսական հեղափոխության գաղափարը։ Երկրորդ՝ մենք սրանով հստակ խաղի կանոններ չենք սահմանում, եւ դա ինքնին վանելու է ներդրողին, քանի որ գործարարը գումար չի ներդնի մի տեղ, որտեղ չգիտի, թե ինչ օրենսդրական փոփոխություններ են սպասվում»,– նշեց Ծառուկյանը։ Տնտեսական հեղափոխություն իրականացնելու համար նախքան որեւէ փոփոխություն իրականացնելը պատգամավորը նախեւառաջ կարեւորում է ոլորտի բոլոր շահառուների հետ հանդիպում—քննարկումների անցկացումը։ «Նորմալ չէ, երբ փոփոխություն է նախաձեռնվում, հետո տեղի է ունենում բողոքի ակցիա, որից հետո միայն հետ են կանգնում։ Մինչեւ որոշումն ընդունելը պետք է հանդիպել այդ մարդկանց հետ, ներկայացնել մոտեցումներ եւ լսել խնդիրները։
Այսօր խոսում ենք այն մասին, որ շրջանառության հարկի շեմը վերադարձնում ենք 115 մլն դրամ, բայց այստեղ եւս խնդիր ենք ունենում։ Հունվարից գործում է 58 $35 մլն շեմը եւ այն մարդիկ, ովքեր այդ շեմն անցնելու են մինչեւ այս օրենքի ընդունումը, այլեւս չեն կարող ԱԱՀ—ի դաշտից վերադառնալ շրջանառության հարկի դաշտ եւ ավտոմատ կերպով աշխատելու են ԱԱՀ—ով։ Հիմա հարց՝ որքանո՞վ է արդար նման մոտեցումն այդ տնտեսավարողների հանդեպ»,–ընդգծեց զրուցակիցս։
«Իմ քայլը» խմբակցության անդամ, ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի հանձնաժողովի նախագահի տեղակալ Արտակ Մանուկյանը նկատեց, որ աշխարհում հարկաբյուջետային քաղաքականության տեսանկյունից գործում է երկու կարեւոր սկզբունք՝ արդյունավետություն եւ արդարություն, որոնք մշտապես հակադրության մեջ են իրար հետ։ «Ամեն երկիր փորձում է հենվել այդ երկու կարեւոր սկզբունքներից մեկի վրա՝ կախված քաղաքական կուրսից։ Եթե մենք դիտարկենք գործող համակարգը, որն ունի պրոգրեսիվ հարկման համակարգ, ապա պետք է փաստենք, որ այն, ըստ էության, չի նպաստել արդարությանը եւ մեծ հաշվով եկամուտների բավականին մեծ է եղել բեւեռացումը»,– ասաց պատգամավորը։
Սոցիալական արդարության բաղադրիչը պահպանելու համար կարելի էր մտցնել չհարկվող շեմ, ինչը կա շատ երկրներում (երբ որոշակի սահմանաչափից ցածր չի հարկվում), սակայն մեր երկրի պարագայում բյուջեի հնարավորությունները թույլ չեն տալիս նման քայլի գնալ։ Ֆինանսների նախարարության հաշվարկներով՝ համահարթ կամ չհարկվող շեմով տարբերակի դեպքում բյուջեի հնարավոր ճեղքվածքը կամ այլ կերպ ասած՝ չստացված եկամուտները կկազմեին 95 մլրդ դրամ։ «Հարկային օրենսգիրքը տնտեսության սահմանադրությունն է։ Իշխանությունը որդեգրել է հարկաբյուջետային քաղաքականության չեզոքության սկզբունքը, այսինքն՝ եթե մի տեղից պակասում է, ապա մեկ այլ տեղից պետք է լրացվի։ Եթե 95 մլրդ դրամ հայթայթելու վարժության լուծումը որեւէ մեկը կարողանա գտնել, ապա սիրով այն կքննարկենք։ Այսօր մենք առաջարկում ենք բոլորի համար կիրառել եկամտահարկի համահարթ համակարգ, քանի որ այս փուլում շեշտը դրվում է արդյունավետությունը խթանելու վրա»,–ասաց Մանուկյանը։ Ներկայումս ամեն առումով փորձ է արվում խրախուսել աշխատանքը, նաեւ արտահանմանը միտված հավելյալ հնարավորություններ ստեղծել, ինչը հնարավոր է նաեւ ուղղակի հարկատեսակները նվազեցնելու միջոցով։
Անդրադառնալով այն դիտարկմանը, թե մի շարք երկրներ համահարթ համակարգից կրկին անցում են կատարել պրոգրեսիվի, հետեւաբար այն չի արդարացնում իրեն, պատգամավորը նկատեց, որ հարկային օրենսգիրքը ընդհանուր առմամբ վարքագծի վրա ազդելու մեխանիզմ է։ «Գլոբալ առումով բոլոր այդ երկրները փորձել են իրենց ստվերայնության նվազեցման եւ մրցունակության բարձրացման ազդակներ հաղորդել եւ բացառված չէ, որ երբ ամեն ինչ կարգավորվի, ձեւավորվեն համապատասխան ենթակառուցվածներ, երբ մարդիկ կկարողանան եկամուտները պատշաճ ձեւով հայտարարագրել եւ դրանց մասով կասկածները կնվազեն, ապա կրկին անցում կատարենք պրոգրեսիվ համակարգին, սակայն առնվազն ներկա ժամանակահատվածում պրոգրեսիվ հարկման համակարգը իր նշանակությամբ չի ծառայում։
Երբ նշում են, որ 150 հազար դրամ ստացողի համար 23 տոկոսը պահպանվում է եւ արդյունքում բան չի փոխվում, ապա մոռանում են նշել, որ մինչեւ 2023 թվականը այն իջնելու է 20 տոկոսի եւ հետեւաբար ազդեցությունը նկատելի կլինի»,–շեշտեց զրուցակիցս։
Երկարաժամկետ բարեփոխումների կտրվածքով եկամուտների հայտարարագրման դեպքում հնարավոր լինի նվազեցնել կրթական, առողջապահական ծախսերը։ Հարկային օրենսգրքում կատարված փոփոխությունների համատեսքում նպատակ ունեն նաեւ կորպորատիվ պարտատոմսերի տոկոսագումարներն ազատել եկամտային հարկից, որպեսզի աշխուժանա պարտատոմսերի շուկան։
Սոցիալական արդարության սկզբունքը պահելու համար նախատեսվում է մտցնել գույքահարկ կամ այլ կերպ ասած՝ շքեղության հարկ։ «Թերեւս կարելի էր ավելի արդար մեխանիզմներ մշակել, օրինակ՝ չհարկվող շեմը, բայց հիմա խթանում են արդյունավետությունը, որի հետեւանքով նվազում է սոցիալական արդարությունը։ Սոցիալական արդարության նվազումն էլ փորձում ենք վերականգնել գույքահարկի միջոցով։ Սոցիալական արդարության մասով կարող է աշխատանք իրականացնել նաեւ սոցապ նախարարությունը՝ թիրախային ծրագրեր իրականացնելով, տարատեսակ ծրագրերի արդյունավետությունը բարձրացնելով եւ հասցեականությունը ավելացնելով»,–ասաց նա՝ հավելելով, որ գույքահարկի թեմայով այս տարվա հուլիսից ավելի առարկայական քննարկումներ են լինելու։
Կառավարության կողմից շրջանառության մեջ դրված հարկային օրենսգրքի փոփոխությունների փաթեթի վերաբերյալ առաջարկներ է ներկայացրել «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը։ Մասնավորապես առաջարկում են ձեռնպահ մնալ ակցիզային հարկի տարեկան 4 տոկոս բարձրացում նախատեսող կարգավորումից, քանի որ դա տանելու է մի շարք ապրանքների գների բարձրացման։ Եկամտային հարցի մասով գտնում են, որ 23 տոկոս դրույքաչափի սահմանումը չի լուծում գերփոքր տնտեսավարողների մոտ վարձու աշխատողներին գրանցելու, ստվերից դուրս բերելու հարցը, քանի որ «նրանց մի մասը ստանում է մինչեւ 150 հազար ՀՀ դրամ աշխատավարձ»։ Առաջարկներից է նաեւ հանրային սննդի ոլորտի ձեռնարկությունների կողմից փաստացի նույն վայրում նաեւ այլ գործունեությամբ զբաղվելու դեպքում 20 տոկոս հարկային շեմի չեղարկումը։ Ինչ վերաբերում է շահաբաժինների հարկմանը, ապա առաջարկում են առհասարակ չհարկել շահաբաժինը, իսկ «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքով ֆինանսական կառույցների պետական տուրքերի բարձրացման հարցը նպատակահարմար են գտնում քննարկել առանձին՝ որպես ոլորտի բարեփոխման հարց այն հիմնավորմամբ, որ խնդրահարույց է եւ հարկային բարեփոխման մաս չի հանդիսանում։
Լուսինե ՄԽԻԹԱՐՅԱՆ

01-05-2019





06-06-2020
Երբ խոսում ենք գույքահարկի կտրուկ բարձրանալու մասին
Պետք է իրական պատկերը հասկանանք եւ զգացմունքային դաշտից ...


06-06-2020
Նա դարձել է մեր փոքր լինելու առասպելի մեծ հերքում
Դարձել է մեր փոքր ժողովրդին մեծերի հետ չափելու ...


06-06-2020
Հայաստանում հաստատվել է COVID-19-ի 547 նոր դեպք, առողջացել է 207, մահացել՝ 7 քաղաքացի
Հայաստանում հունիսի 6-ին, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային ...


06-06-2020
«Ուրախ սիրտը օգտակար է, ինչպէս դեղ...»
Առօրյա կյանքում հաճախ ենք հանդիպում անցանկալի երեւույթների, իրողությունների, որոնք ...


06-06-2020
Գլոբալացու՞մ, թե՞ ազգային ինքնության պահպանում
Արդի ժամանակաշրջանում մարդկության զարգացման հիմնական առանձնահատկությունը գլոբալիզացիայի որդեգրումն է։ ...


06-06-2020
Բնակապահովման խնդիրն ամբողջությամբ կլուծվի
Երկրաշարժի հետեւանքով անօթեւան մնացած ընտանիքներին բնակարանով ապահովելու նպատակով Լոռու ...


06-06-2020
Լիբիան Էրդողանի համար կդառնա՞ փրկօղակ
Թուրքիայում իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության (AKP) եւ նախագահ ...



06-06-2020
Փաստահավաք հանձնաժողովը լինելու է անկախ, ինքնավար մարմին
Անցումային արդարադատության հիմքում՝ ...

06-06-2020
Համայնքը կզբաղվի իր բնակիչների էկոլոգիական կրթության հարցերով
Նոր լիազորություններ են տրվում տեղական ...

06-06-2020
Թուրքիան Ռուսաստանից մոտ 1 մլրդ դոլարի տեխնիկա է պատվիրել
Եթե նախկինում իրավիճակը բարդ էր, ապա այժմ ...

06-06-2020
Առաջին միլիարդատերը Ռոնալդուն է
Թուրինի «Յուվենթուսի» պորտուգալացի հարձակվող ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +13... +15
ցերեկը +28... +30

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO