Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

22.11.2019
ՆԵՐՔԻՆ ԿՅԱՆՔ


Պետություն-մասնավոր. նոր իրավահարաբերություններ

Դրանք կոչված են առավել արդյունավետ դարձնել ենթակառուցվածքների կառավարումը

ՀՀ կառավարության կողմից մշակվել է «Պետություն-մասնավոր գործընկերության մասին» ՀՀ օրենքի նոր նախագիծ, որն իր նշանակությամբ կոչված է էապես բարելավելու կառավարության կողմից իրականացվող ներդումային ծրագրերի որակը, ինչպես նաեւ ավելի կանխատեսելի դարձնելու պետության եւ մասնավորի իրավահարաբերությունները։ Որպես հիմնավորում նշվում է, որ «պետություն—մասնավոր գործընկերության (ՊՄԳ) կիրառումը լավ հնարավորություն է նպաստելու երկրի ենթակառուցվածքների զարգացմանը, օտարերկրյա ուղղակի ներդրումների ներգրավմանը, մասնավոր հատվածի ֆինանսական եւ ոչ միայն ֆինանսական հնարավորությունների կենտրոնացմանը, պետություն—մասնավոր հատված երկխոսության արդյունավետ իրագործմանն ու ապահովմանը»։
«Ժամանակակից աշխարհում մասնավոր ընկերությունները եւ մասնավոր հատվածն ունեն բավականին մեծ փորձ ենթակառուցվածքային եւ ոչ միայն խնդիրների լուծման մասով։ Պետությունը պետք է հնարավորություն ունենա օգտվելու այդ փորձից, որպեսզի ունենանք արդյունավետ եւ լավագույն հանրային ենթակառուցվածքներ։ Սա ցույց է տալիս, թե երկարաժամկետ ծրագրերում ինչպես է պետությունն աշխատելու մասնավորի հետ»,–«ՀՀ»—ի հետ զրույցում ասաց տնտեսական զարգացման եւ ներդումների նախարարի տեղակալ Ավագ Ավանեսյանը։ Եթե սովորական պետական գնման ժամանակ ճանապարհի կառուցման համար պետությունը սկզբում պատվիրում է ճանապարհի կառուցումը, հետո արդեն՝ պահպանման եւ վերանորոգման աշխատանքները, ապա պետություն—մասնավոր գործընկերության դեպքում միանգամից ճանապարհի կառուցումը եւ պահպանման աշխատանքները տրվում են մասնավոր ընկերությանը, որի դիմաց պայմանագրով սահմանավում են նաեւ որոշակի պահանջներ մասնավորի նկատմամբ։ Այդ պահանջները պահպանելու դեպքում պետության կամ էլ՝ ճանապարհներից օգտվող անձնանց կողմից իրականացվում են համապատասխան վճարումներ։ Նման տարբերակը թույլ կտա նախագծման, կառուցման եւ պահպանման փուլում գտնել առավել արդյունավետ լուծումներ։ Ավանեսյանը նկատեց, որ եթե մասնավորը հենց սկզբից ճանապարհն այնպես կառուցի, որ հետագայում պահպանման վրա մեծ ծախսեր ունենա, ապա պարզ է, որ շահույթը կպակասի եւ արդյունքում կտուժի։ Նման զարգացումը բացառելու նպատակով մասնավոր ընկերությունը կաշխատի որքան հնարավոր է երկարաժամկետ տեսանկյունից լավ լուծումներ տալ հետագա ծախսերը նվազագույնի հասցնելու համար։
Նախագծում նշված են երեք ոլորտներ, որտեղ պետություն—մասնավոր գործընկերություն ծրագրերի շրջանակում մատուցվելու են հանրային ծառայություններ. դրանք են՝ էներգետիկայի բնագավառը՝ էլեկտրաէներգետիկական, ջերմամատակարարման եւ գազամատակարարման համակարգեր, ջրային ոլորտը՝ ջրի մատակարարման, մաքրման, բաշխման, ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) եւ ոռոգման համակարգեր, ինչպես նաեւ ավտոմոբիլային ճանապարհներ եւ ավտոմոբիլային ճանապարհների արհեստական կառույցներ, երկաթուղիներ, մետրոյի համակարգեր, ավտոկայաններ եւ ավտոբուսային տրանսպորտի հետ կապված այլ ենթակառուցվածքներ եւ ծառայություններ,հանրային տրանսպորտի այլ ծառայություններ, օդանավակայաններ, հսկիչ կշռման համակարգեր եւ այլ տրանսպորտային ենթակառուցվածքներ։
Համագործակցության ձեւերը բազմաթիվ են։ Տրանսպորտային ենթակառուցվածքների մասով նախատեսված է, որ համագործակցության շրջանակներում կլինեն վճարովի ճանապարհներ, սակայն նման ծրագրերը կյանքի կոչելու համար պարտադիր է լինելու այլընտրանքային ճանապարհի առկայությունը։ «Դա չի նշանակում, որ մեր բոլոր ճանապարհները մեկ օրում վճարովի են դառնալու։ Պարզապես եթե տեսնում ենք, որ հնարավոր է երկարաժամկետ ինժեներական լուծումներ տալ, որի արդյունքում ժամանակ կխնայենք կամ ճանապարհների որակը կբարձրանան, ապա այն կարող է կիրառվել»,–շեշտեց նա։ ՊՄԳ պայմանագրերով էներգետիկ ոլորտում կարող են ստեղծվել արեւային կայաններ։ Զրուցակիցս նկատեց, որ երբեմն արեւային կայանը կարող շահութաբերություն չապահովել, բայց քանի որ վերականգնողական էներգետիկայի զարգացումը պետության համար ունի ռազմավարական նշանակություն, ապա կառավարությունը կարող է լրացուցիչ ֆինանսավորման պայմաններ առաջարկել մասնավորին։
Տնտեսական զարգացման եւ ներդումների նախարարի տեղակալը նշեց, որ համագործակցության ոլորտների ցանկը կարող է մեծանալ՝ սկսած պաշտպանական ոլորտից մինչեւ աղբահանություն։ «Գլխավոր հարցն այն է, թե պետություն—մասնավոր համագործակցությամբ ստանալո՞ւ ենք արդյոք առավել արժեք, քան եթե դա լիներ միայն մասնավորը կամ միայն պետությունը։ Միայն այդ պարագայում պետությունը կգնա ՊԳՄ ընթացակարգով ենթակառուցվածքի տրամադրմանը։ Այս տեսնակյունից, եթե մենք նույնականացնենք այն ոլորտները, որոնք հնարավորություն են տալիս իրականացնելու այս ռիսկերի արդյունավետ բաշխումը, ապա այդ ոլորտները նույնպես կավելացվեն ցանկում»,–մեկնաբանեց Ավանեսյանը։ Նախատեսվում է մինչեւ տարեվերջ ամբողջությամբ ունենալ մեթոդաբանությունը եւ ընթացակարգերը։ Միեւնույն ժամանակ, ըստ նրա, սա շարունակական գործընթաց է եւ պետք է շարունակաբար ուսումնասիրվի միջազգային լավագույն փորձը, նաեւ տեղական փորձի վրա հետեւություններ անելով անընդհատ բարելավվեն ինչպես օրենսդրությունն ու մեթոդաբանությունը, այնպես էլ անձնակազմի կարողությունները, որպեսզի միշտ պատրաստ լինեն բանակցելու եւ հաշվարկներ անելու մասնավորի հետ՝ հասկանալու համար, թե ՀՀ—ին որ ծրագիրն է առավել շահավետ եւ ինչ պայմաններով։ «Փաստացի մենք հանձնում ենք հանրային ակտիվները մասնավոր կառավարման։ Կրկին ճանապարհի օրինակի վրա բացատրեմ, թե ինչ է դա նշանակում $ եթե ճանապարհի դեպքում պետությունն էր որոշելու, թե երբ է պետք վերանորոգել ճանապարհը, ապա երբ այն հանձնվի մասնավորի կառավարմանը, արդեն այդ որոշումը պետք կայացնի մասնավորը։ Արդյունքում նա շահագրգռված կլինի արագ վերացնել թերությունները, որպեսզի շարունակի շահույթ ապահովել»,–հավելեց Ավանեսյանը։
Պետությունը, սահմանելով խաղի կանոններ, առաջին հերթին իրականացնելու է նախնական վերլուծություն, որից հետո պատրաստելու է տեխնիկատնտեսական առաջադրանքը եւ իրականացնելու տեխնիկատնտեսական վերլուծություն, որպեսզի պարզ դառնա, թե արդյոք իրագործելի է ծրագիրը։ Ավանեսյանի խոսքով, վերլուծության արդյունքում պետք է տրվի այն հարցադրման հստակ պատասխանը, թե այս մեթոդով նման ենթակառուցվածքներ ունենալն ապահովում է արդյո՞ք առավել մեծ հանրային շահ, քան օրինակ սովորական գնման ընթացակարգով։ Եթե պայմաններն ապահովված են, ապա դրանից հետո սկսվելու է ծրագրի իրականացման փուլը, որը պետք է լինի բաց տենդերով, թափանցիկ, մրցակցային հիմքերի վրա։ «Այս օրենքի նպատակն է սահմանել խաղի կանոններ, որոնք հավասար կլինեն բոլորի համար եւ ուղղված կլինեն մեր հանրությանն առավել լավ ենթակառուցվածքներ մատուցելուն»,–ասաց նախարարի տեղակալը՝ ընդգծելով, որ միանշանակ ողջունում են նաեւ օտարերկրյա ներդրողների ներգրավումը համանման ծրագրերում։ «Միջազգային փորձ ունեցող ընկերությունները հետաքրքրություն ունեն Հայաստանի նկատմամբ, եւ խաղի կանոնների հստակ սահմանումը ազդակ կդառնա նրանց համար, որ սա մի շուկա է, որտեղ կարելի է մուտք գործել եւ իրենց տեխնիկական կարողությունները փոխանցել»,–շարունակեց նա։
Օրենքի նախագիծը մշակելիս ուսումնասիրվել է նաեւ այլ երկրների փորձը, հաշվի առնվել առկա խնդիրները դրանցից խուսափելու համար։ Հիմնական խնդիրը, ըստ Ավանեսյանի, նրանում է, որ մինչեւ ծրագրի սկսելը բավարար չափով խոր վերլուծություն չի արվում։ Առաջարկվող օրենքում պահանջ է դրվում, որ պարտադիր վերլուծություն իրականացվի նախքան ծրագրի սկզբը։ Դրա հիմնական նպատակն է ճիշտ բաշխել ռիսկերը, քանի որ եթե ռիսկերը ճիշտ չեն բաշխվում եւ պետությունն իր վրա որեւէ ռիսկ է վերցնում, որը մասնավորը շատ ավելի լավ կկառավարեր, ապա խնդիրներ են առաջանում։ Բազմաթիվ երկրներում համանման ծրագրեր կան՝ սկսած Մեծ Բրիտանիայից, որը համարվում է համանման ծրագրերի հիմնադիր երկիրը, վերջրացրած ասիական երկրներով, որտեղ նման ծրագրերը վերջերս բավականին մեծ թափ են ստացել։
Օրենքը նաեւ ենթադրում է, որ պայմանագրում պետք է գրված լինեն դրույթներ, որոնք կապահովեն մասնավորի առավել լավ եւ բարեխիղճ իր պարտավորությունների կատարումը, իսկ պայմանները չկատարելու դեպքում պետությունն ու մասնավորը կարող են իրավունք ստանալ վաղվաժամ դադարեցնելու պայմանագիրը։ «Մեզ համար շատ կարեւոր է, որպեսզի կարողանանք գնահատել ծրագրի տնտեսական եւ սոցիալական արդյունքները՝ ռիսկերը կառավարելու համար։ Այդ առումով ունենք մասնագետներ, որոնք պետք է իրականացնեն նախնական փուլի վերլուծությունը։ Ունենք նաեւ մասնագետներ, որոնք կարող են ճիշտ հարցեր տալ, իսկ եթե պատասխանելու ժամանակ մեր մասնագիտական կարողությունները չհերիքեն, ապա կներգրավենք տեղական կամ միջազգային փորձագետներ»,– ասաց Ավանեսյանը։
ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը նախատեսում է խորհրդարանական լսումներ կազմակերպել՝ հրավիրելով գործարար համայնքի ներկայացուցիչներին, որոնք նույնպես կարող են հետաքրքիր դիտարկումներ ունենալ օրենքի նախագծի եւ կարգավորման ենթակա իրավահարաբերությունների հարցում։
Լուսինե ՄԽԻԹԱՐՅԱՆ

03-05-2019





21-11-2019
Երբ հակամարտություններն են ազդեցության լծակներ փնտրում միմյանց դեմ
Ինչպես կազդեն տարածաշրջանային այլ բախումները Հայաստանի վրա

Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ
a.melqonyan@hhpress.am




21-11-2019
Արցախում հավերժացրել են բարերարի ու հայրենասերի հիշատակը
Լեւոն Հայրապետյանի բրոնզաձույլ կիսանդրին՝ մայրաքաղաք Ստեփանակերտի սրտում

Դավիթ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ
d.miqayelyan@hhpress.am




 
21-11-2019
«Կնկան էրիկը մարդն է, մարդուն էրիկը պարտքն է»
Պարտքի չարաղետ դերի մասին ավելի սպառիչ երեւի դժվար է ...


21-11-2019
Արմենպրեսի «բրենդը»
«Արմենպրեսը», ավելի ստույգ՝ «Հայհեռագործը» կամ ՀՀԳ-ն, մինչ Արտավազդ Խաչիկյանն ...


21-11-2019
Առաքիչի մեքենան
Սկզբում գրեցի վերնագիրն ու մի պահ ընկա հիշողությունների գիրկը...
«Երբ ...


21-11-2019
Հայաստանում ու Հայաստանից դուրս
Սիմֆոնիկ նվագախումբը հանդես կգա համերգներով

Հայաստանի պետական սիմֆոնիկ ...


21-11-2019
Աշխարհին ցույց կտա, թե որքան խորն են մեր արմատները
Օպերային երգիչ Ադամ Բարրոն Հայաստանում կներկայացնի իր նոր ...



21-11-2019
Առաջնային սնունդ. ինչպես տարբերել անորակը որակյալից
Երբ արտադրողը կարողանում է տարբեր ...

21-11-2019
Առեւտրի վայրերը պետք է անվտանգ լինեն
Կրկին «Բարեկամություն» ստորգետնյա ...

21-11-2019
Իրանը մեղադրում է ԱՄՆ-ին եւ Իսրայելին
Բենզինի գնի նկատելի բարձրացումը, իհարկե, ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +18... +20
ցերեկը +25... +27

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO