Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

19.05.2019
ԱՅԼՔ...


Նոր կենդանիներ Վարշավայի կենդանաբանական այգուց

Մեկնարկեց կենդանասերների հերթական տարեշրջանը

Երեւանի կենդանաբանական այգին մայիսի առաջին օրը տոնեց սեզոնի բացումը։ Ինչպես եւ նախորդ տարիներին, այցելուները բազմաթիվ էին։ Նույնիսկ հերթեր էին գոյացել տոմսարկղի մոտ, շտապում էին փոքրիկներին րոպե առաջ ներս տանել՝ այգում նոր կենդանիների եւ թռչնատեսակներին ծանոթանալու ակնկալիքով։ Այդ օրն էլ այգում կարծես ոչինչ չէր փոխվել, որքան էլ քաղաքում ժամանցային վայրերի աճն է նկատելի, այդուհանդերձ, ինչպես մանկահասակների, այդպես էլ մեծահասակների ավանդաբար սիրելի վայրն է մնում Երեւանի կենդանաբանական այգին, եւ մայիսի մեկը սովորաբար հենց խորհրդանշում է այգու տարեշրջանի բացումը։
Սողուններ, կաթնասուններ, գիշատիչներ ու թռչուններ. կենդանական աշխարհի նույն ներկայացուցիչներն են դիմավորողները, իսկ այգին որոշ չափով բարեկարգվել է։ Կանաչապատ տարածքն է ավելացել, այդ թվում՝ հանգստի տաղավարները, վերակառուցվել եւ արդիականացվել է հիմալայան արջերի պահպանման գոտին, ճաղավանդակները դարձել են ապակեպատ, աչքի համար ավելի քաղաքակիրթ ու անվտանգ։ Երեւանի քաղաքապետարանի 2013—2015 թթ. այգու բարեկարգման ծրագրի առաջին փուլով ամբողջովին վերափոխվել է նաեւ տոմսարկղի մուտքն ու վայրը։ Հին մուտքն արդեն նախամուտք է դարձել, որից մինչեւ գլխավոր անցակետ մուտքը եւս բարեկարգվել է։
Հանգստի գոտին համալրվել է նոր նստարաններով, վերահսկողությունն է մեծացել այգու եւ կենդանիների խնամքի նկատմամբ։ Նախկինի պես անվտանգության աշխատակիցները չէին թույլատրում կենդանիներին դրսից բերված սննդով կերակրել, սակայն ներսում վաճառվող կերակրատեսակներով երեխաները կարողանում էին իրենց զվարճանք պարգեւել։ Մի բուռ ժպիտ ու անհոգ մանկության երբեմնի ակնթարթները ակնհայտորեն դեռ այս վայրում պահպանվել են։ Երաժշտություն, պարեր, պաղպաղակ, մանկական ատրակցիոններ. այս ամենը շարունակում է խինդ ու ծիծաղ պարգեւել մանուկներին։
Ինչպիսի՞ն է տարին լինելու կենդանաբանական այգու համար, ի՞նչ ծրագրեր կան. տնօրեն Ռուբեն Խաչատրյանը «ՀՀ»—ի հետ զրույցում մանրամասնեց։
«Տարին առանձնապես հատկանշական չէ այգու համար, սակայն դրվել են որոշ մեծ նախագծերի հիմքեր։ Արդեն ճանապարհին են նոր ջրլող թռչնատեսակներ, մանր կապիկները, սողունները, եւ առաջիկայում նախատեսվում է այգու ամբողջ ձախակողմյան հատվածում նոր ազատավանդակներ կառուցել, որպեսզի թռչուններն ու մարդիկ նույն տարածքում լինեն միաժամանակ եւ տեսնեն կապիկներին ոչ միայն վանդակներում, այլեւ ապակեպատ կառուցապատված, ինչպես հիմալայան արջերինը։ Քաղաքաբնակ երեխաները միշտ չէ, որ հնարավորություն ունեն շփվելու կենդանիների հետ, եւ մեր նպատակն է հասանելի դարձնել նրանց համար թռչունների եւ կենդանիների հետ շփումը։ Բանակցություններ են տարվում նաեւ ամուրյան վագրերի երիտասարդ զույգեր ներկրելու ուղղությամբ։ Կատարվելու են նախագծային ախատանքներ, նոր շինարարություն»,–ասաց նա։
«Այգում բարեկարգման աշխատանքները շարունակական բնույթ կկրեն»,–նշեց տնօրենը՝ հավելելով, որ հետեւողականորեն փորձելու են փոխել այգու դեմքը։
«Օրինակ՝ գետաձին ամենամեծ կաթնասունն է, շատ վատ ձմեռային պայմաններում է ապրում, որոշ վանդակներ պետք է վերակառուցվեն, հները՝ ձեւափոխվեն։ Որպես խնդիր մնում է ընդհանուր տարածքի ցանկապատումը, որը պարտադիր պայման է բոլոր այգիների համար»,–նշեց Ռուբեն Խաչատրյանը։
Ինչպես վերը նշեցինք, Վարշավայի կենդանաբանական այգուց Երեւանի կենդանաբանական այգին կստանա նվիրատվություն թռչնատեսակներ եւ փոքր կապիկներ, որոնք շուտով կհամալրվեն արդեն եղած բոլոր ցուցադրություններում։ Նախորդ տարի այգու կենդանիների ցուցադրություններում արդեն համալրում է տեղի ունեցել։ Թբիլիսիի կենդանաբանական այգուց մեկ վագրաձի եւ մեկ ուղտայծ է ներկրվել, ինչը պայմանավորված է եղել կենդանիների հավաքածուն համալրելու պահանջով։ Կենդանիների նոր ցեղատեսակների առումով այգու տնօրինությունը սննդակարգի եւ անհրաժեշտ պայմանների պահպանման խնդիր չունի։ Առհասարակ, ցանկացած կենդանու Հայաստան տեղափոխելուց հաշվի են առնվում բնակլիմայական պայմանների առկայությունը եւ տվյալ կենդանու կենսաբանական առանձնահատկությունը։
Ինչ վերաբերում է այգում նոր ժամանցային գոտիների կամ ատրակցիոների կառուցմանը, ապա այգու տնօրենը տեղեկացրեց, որ որոշ տարածքներ աճուրդի փուլում են։ Նախատեսում են, որ կգործի միասնական օպերատոր, որը կկարողանա մեծ ներդրումների շնորհիվ ավելի հետաքրքիր ձեւաչափով ծառայություններ մատուցել։
Ինչ վերաբերում է վերջին շրջանում կենդանաբանական այգում կենդանիների հաճախ հանդիպող անկման դեպքերին, ապա Ռուբեն Խաչատրյանն իր հիմնավորումն ունի, բոլոր կենդանիները ծերանում եւ սատկում են, բացի այդ, նաեւ հիվանդանում անբուժելի հիվանդությամբ։ Իսկ այս կապակցությամբ տնօրենի հրաժարականը պահանջող ցույցերն ու դժգոհությունները եւ իրեն ուղղված մեղադրանքները տնօրենը համարում է հերյուրանք։
«Կենդանիների անկման գծով գործընթացը քննչական մարմնում է, եւ արդյունքները շուտով պարզ կլինեն»,–ասաց կենդանաբանական այգու տնօրենը։
Լուսինե ՆԱԶԱՐՅԱՆ

03-05-2019





18-05-2019
Շինարարության վերելքն անխուսափելի է
Մեկնարկեց ամենամյա միջազգային մասնագիտացված տարածաշրջանային խոշորագույն ցուցահանդեսը

Քանի ...


18-05-2019
Միասնականները կմեկնարկեն հունիսի 4-ին
Դիմորդների թիվը նախորդ տարվա համեմատ կրկնակի աճել է



18-05-2019
Գինու ակցիզային հարկի նվազեցումից մինչեւ այլ հարկերի կրճատում
Պատգամավորներն օրենսգրքի վերաբերյալ ներկայացնում են առաջարկներ

Հարկային օրենսգրքում ...


18-05-2019
21-րդ դարը հայերի դարն է
Արմեն Սարգսյանը մասնակցել է «Համագործակցության գլոբալ համակարգի փլուզման ...


18-05-2019
«Մինչեւ ընկալումը չփոխվի, ոչ մի բան չի փոխվի»
Կառավարությունում քննարկվել են գերակա ոլորտում ներդրումային ծրագրերին տրվող ...


18-05-2019
Վարչապետը հանդիպում է ունեցել ռուսական առաջատար ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարությունում հանդիպում է ունեցել Հայաստանում գտնվող ...



18-05-2019
Մխիթարյանի շուրջ կրքերը թեժանում են
Հենրիկ Մխիթարյանը, ամենայն ...

18-05-2019
Շուրջ մեկ տարի ընդմիջումից հետո բախումները վերսկսվել են
Երեկ Գերմանիայի, Բելգիայի եւ Քուվեյթի պահանջով ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +14... +16
ցերեկը +27... +29

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO