Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

22.05.2019
ԵՐԵՎԱՆ


«Երեւանի գինու օրերը»՝ այսօր եւ վաղը

Կսահմանափակվի Սարյան եւ Մոսկովյան փողոցների երթեւեկությունը

«Երեւանի գինու օրեր» ամենամյա միջոցառումն արդեն դարձել է սիրված եւ սպասված ոչ միայն Հայաստանում, այլեւ ՀՀ սահմաններից դուրս։ Այն դարձել է Երեւանի այցեքարտերից մեկը համաշխարհային իրադարձային զբոսաշրջության շուկայում։ «Երեւանի գինու օրերը» նպաստում են Հայաստանի եւ, մասնավորապես, Երեւանի իմիջի ամրապնդմանն ու բարձրացմանը համաշխարհային զբոսաշրջության շուկայում։ Խնդիր է դրված ներգրավել մայիսյան արձակուրդ ունեցող երկրներից առավել մեծ թվով զբոսաշրջիկների եւ մրցունակ դիրք գրավել տարածաշրջանում։
Այս երկու տարիներին միջոցառումն իր դրական ազդեցությունն է ունեցել հայկական գինեգործության, գինու եւ իրադարձային զբոսաշրջության արդյունքի ճանաչելիության բարձրացման եւ Հայաստանի տնտեսության զարգացման վրա։ Հայաստանյան եւ արցախյան գինեգործները կներկայացնեն շուրջ 200 տեսակ գինիներ, ռեստորանները եւ սրճարանները կներկայացնեն հայկական եւ միջազգային խոհանոցին հատուկ կերակրատեսակներ, այս ամենը կուղեկցվի բարձրորակ երաժշտությամբ։
Այն տեղի կունենա այսօր եւ վաղը՝ ժամը 17։00—23։00, Սարյան եւ Մոսկովյան փողոցների համապատասխանաբար Պուշկին եւ Սպենդիարյան խաչմերուկների հատվածում։ Այս կապակցությանբ Երեւանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել. «Մայիսի 3—ին, ժամը 12։00—23։00—ը եւ մայիսի 4—ին, ժամը 12։00–23։00—ը «Երեւանի գինու օրեր» միջոցառման պատշաճ եւ անվտանգ կազմակերպման նպատակով Երեւանի Պուշկին—Սարյան—Մոսկովյան—Սպենդիարյան փողոցների հատվածում կսահմանափակվի ավտոտրանսպորտային միջոցների երթեւեկությունը»։

03-05-2019





22-05-2019
Փաստաթղթերն ընդունել ամեն օր
Հորդորել է ՀՀ ԿԳ նախարարը դպրոցների տնօրեններին

Երեւանի ...


22-05-2019
Հայաստանն ու բամբակի մշակումը. օգո՞ւտ, թե՞ անհեռատես շռայլություն
Մոտ կես դար հետո կրկին աճեցնում ենք այս ...


22-05-2019
Կառավարությունում քննարկվել են ընտանիքի ապահովության գնահատման համակարգի բարեփոխման հարցեր
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ երեկ քննարկվել են ընտանիքների ապահովության ...



22-05-2019
Հարեւան երկրում ատելության քարոզը շարունակվում է
Հայաստանը կողմ է մարդասիրական ...

22-05-2019
Սպառնո՞ւմ է գույքի օտարումը ազգային ակադեմիային
Պատգամավորը հանդես է եկել օրենսդրական ...

22-05-2019
Մխիթարյանը չի մեկնի Բաքու
Լոնդոնի «Արսենալը» պաշտոնական հայտարարությամբ ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +12... +15
ցերեկը +23... +25

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO