Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

19.05.2019
ԱՇԽԱՐՀ


Կհայտնվե՞ն «Մուսուլման եղբայրները» սեւ ցուցակում

Թրամփն այժմ խորհրդակցում է իր ազգային անվտանգության թիմի հետ

Օրերս Սպիտակ տան մամուլի քարտուղար Սառա Սանդերսը հայտարարել է, որ նախագահ Դոնալդ Թրամփը ուսումնասիրում է «Մուսուլման եղբայրներ» կազմակերպությունն ԱՄՆ–ի «Օտարերկրյա ահաբեկչական խմբերի» ցուցակում ներառելու հարցը։ Նա նշել է, որ Թրամփն այժմ խորհրդակցում է իր ազգային անվտանգության թիմի, ինչպեսեւ տարածաշրջանի այն ղեկավարների հետ, որոնք լուրջ մտահոգություններ ունեն այդ կազմակերպության առնչությամբ։ Իսկ մինչ այդ ամերիկյան մամուլը, մասնավորապես «Նյու Յորք թայմս» օրաթերթը, գրել էր, որ ընթացիկ տարվա հունվարին Վաշինգտոնում Եգիպտոսի նախագահ Աբդուլ—Ֆաթահ ալ Սիսին նախագահ Թրամփի հետ հանդիպմանը պահանջել էր, որ ԱՄՆ—ը «Մուսուլման եղբայրներ» կազմակերպությունը գրանցի ահաբեկչական խմբերի ցանկում։
«Մուսուլման եղբայրներ» երբեմն նաեւ՝ «Մուսուլմանական եղբայրություն» կազմակերպությունը իսլամական հնագույն շարժումներից է, որը ձեւավորվել է 1928—29թթ. Եգիպտոսում, Հասան ալ Բաննայի առաջնորդությամբ, որը հետագայում լայն տարածում ունեցավ գրեթե ողջ արաբական աշխարհում։ ՄԵ—ի հիմնադիր առաջնորդը կազմակերպության նպատակը, որը երկար ժամանակ կիսագաղտնի գործունեություն էր իրականացնում, Եգիպտոսում ու իսլամական աշխարհում քաղաքական, տնտեսական եւ հասարակական ոլորտներում բարեփոխումներ իրականացնելն էր հայտարարել, ինչի վերջնական նպատակն իսլամական համակարգ հաստատելն է։ Իսլամի սունի ուղղության այս կազմակրպության առաջնորդ Բաննան դրա ճանապարհային քարտեզ էր հայտարարել հետեւյալը. «Ալլահը մեր նպատակն է, մարգարեն մեր չափանիշը (կաղապարը) է, մեր սահմանադրությունը Ղուրանն է, ջիհադը՝ մեր ուղին է եւ հանուն Ալահի զոհվելը՝ մեր գերագույն երազանքը»։
2011թ. Մուբարաքի վարչակարգի տապալումից հետո ՄԵ—ի ազդեցությունը հասարակության շրջանում կտրուկ մեծացավ։ Քաղաքականություն մտավ քաղաքական թեւով՝ «Ազատություն ու արդարություն» կուսակցության գործունեությամբ, Մոհամեդ Մոհամեդ ալ Մորսիի առաջնորդությամբ։ Նա Եգիպտոսում 2012թ. նախագահական ընտրություններում երկրորդ փուլում հաղթեց, սակայն 2013թ. հուլիսի 1—ին Եգիպտոսում զինված ուժերի գլխավոր հրամանատար գեներալ Աբդոլ—Ֆաթահ ալ Սիսիի գլխավորությամբ տապալվեց նախագահ Մոհամեդ Մորսիի իշխանությունը։ Լուծարվեց «Ազատություն եւ արդարություն» կուսակցությունը, ՄԵ—ն հայտարարվեց որպես ահաբեկչական կազմակերպություն, առաջնորդներն ու բազում ակտիվիստներ դատապարտվեցին երկարաժամկետ ազատազրկումների։
Թուրքիան, որ ՄԵ—ին համարում է իսլամ—չափավորական կազմակերպություն, 2011—ից լուրջ ջանքեր էր գործադրում իշխանության բերել նրան նաեւ Սիրիայում։ Անկարան, ողջունելով Եգիպտոսում ՄԵ—ի իշխանության ղեկի մոտ հայտնվելը, սերտ կապեր էր հաստատել Մորսիի կառավարության հետ։ Այն դեպքում, երբ մինչ այդ երկու երկրների փոխհարաբերությունները շուրջ 30 տարի լարված էին։ ՄԵ—ի իշխանության տապալումը եւ 2014թ. ալ Սիսիի նախագահ ընտրվելը Անկարան գնահատել է որպես օրինական իշխանությունը հեղաշրջմամբ զավթում, ինչը կրկին լարվածություն է առաջացրել երկու երկրների փոխհարաբերություններում։ Անկարան առ այսօր հովանավորում ՄԵ—ին, եւ համաարաբական այդ կազմակերպության հավաքները տեղի են ունենուն Թուրքիայում։ Ահա թե ինչու ՄԵ—ն ահաբեկչական կազմակերպություն համարվելու հավանականությանը Անկարայի արձագանքը եղավ անմիջապես եւ խիստ բացասական։
Ինչ վերաբերում է ՄԵ—ին, ապա բացառված չէ, որ հարցն արծարծվել է Եգիպտոսին գոհացնելու նպատակով։ Մանավանդ որ այդ առնչությամբ փաստորեն անտեսվելու էր ալ Սիսիի պահանջը, ինչը բնականաբար Կահիրեի դժգոհության պատճառ կարող էր դառնալ։ Թերեւս Եգիպտոսի ապրիլի 14—ի հայտարարությունը, թե նպատակամղված չէ միջինարեւելյան ռազմավարական «Արաբական ՆԱՏՕ» կոալիցիայի անդամ դառնալ, Կահիրեի դժգոհությամբ է պայմանավորված։ Թեեւ դեռ որեւէ գործնական քայլ այս ուղղությամբ չի կատարվել, սակայն Եգիպտոսի հրաժարվելը լուրջ հարված է այդ գաղափարին, մինչդեռ այդ երկրի բանակը խոշորագույնն է տարածաշրջանում։ Ավելին, Եգիպտոսը հավակնում է նաեւ ենթադրյալ համաձայնության հրամանատարությանը, ինչը ԱՄՆ—ը խոստացել է Էր Ռիյադին՝ վերջինիս մեծ քանակով զենք վաճառելով։ Պետք է հաշվի առնել նաեւ, որ Վաշինգտոնը ձգտում է մեծ քանակությամբ զենք վաճառել «Արաբական ՆԱՏՕ—ի» երկրներին։ Համգամանք, ինչի նշանակությունը բնավ էլ երկրորդական չէ, եթե նկատի ունենանք, որ, ինչպես ամերիկյան ԶԼՄ—ներն են նշում, նախագահական նախորդ ընտրություններին ռազմարդյունաբերության համալիրը 30 միլիոն դոլար է տրամադրել Թրամփի քարոզչությանը։
Էմմա ԲԵԳԻՋԱՆՅԱՆ

03-05-2019





18-05-2019
Շինարարության վերելքն անխուսափելի է
Մեկնարկեց ամենամյա միջազգային մասնագիտացված տարածաշրջանային խոշորագույն ցուցահանդեսը

Քանի ...


18-05-2019
Միասնականները կմեկնարկեն հունիսի 4-ին
Դիմորդների թիվը նախորդ տարվա համեմատ կրկնակի աճել է



18-05-2019
Գինու ակցիզային հարկի նվազեցումից մինչեւ այլ հարկերի կրճատում
Պատգամավորներն օրենսգրքի վերաբերյալ ներկայացնում են առաջարկներ

Հարկային օրենսգրքում ...


18-05-2019
21-րդ դարը հայերի դարն է
Արմեն Սարգսյանը մասնակցել է «Համագործակցության գլոբալ համակարգի փլուզման ...


18-05-2019
«Մինչեւ ընկալումը չփոխվի, ոչ մի բան չի փոխվի»
Կառավարությունում քննարկվել են գերակա ոլորտում ներդրումային ծրագրերին տրվող ...


18-05-2019
Վարչապետը հանդիպում է ունեցել ռուսական առաջատար ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարությունում հանդիպում է ունեցել Հայաստանում գտնվող ...



18-05-2019
Մխիթարյանի շուրջ կրքերը թեժանում են
Հենրիկ Մխիթարյանը, ամենայն ...

18-05-2019
Շուրջ մեկ տարի ընդմիջումից հետո բախումները վերսկսվել են
Երեկ Գերմանիայի, Բելգիայի եւ Քուվեյթի պահանջով ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +14... +16
ցերեկը +27... +29

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO