Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

06.06.2020
ԱՐՏԱՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ


Ոչ ֆորմալ հանդիպումների ֆորմալ արդյունքները

Անձերի դերը հարաբերություններում որոշիչ է

Առանց փողկապի ու պաշտոնական մթնոլորտից դուրս. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը եւ ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդեւը Փաշինյանի «տնական» ընդունելությունից ու պաշտոնական հանդիպումից հետո նաեւ ժամանց են ունեցել երեւանյան ակումբներում։
Վարչապետ Փաշինյանը սկզբից եւեթ պաշտոնականից զատ կարծես թե որդեգրել է նաեւ ոչ ֆորմալ հանդիպումների քաղաքականություն։ Առհասարակ մեծ քաղաքականության մեջ մանրուքներ չեն լինում, եւ անձնական շփումների մակարդակում երբեմն արդյունքն ավելի մեծ է լինում, քան պաշտոնական—արձանագրային։ Այդ քաղաքականության առաջին արդյունքը Ադրբեջանի դեպքում զգացինք. Ալիեւի հետ մի քանի ոչ պաշտոնական հանդիպումներից հետո սահմանին նախկինի համեմատ ավելի հանգիստ է եւ այլն։
Առհասարակ ի՞նչ ազդեցություն ունեն ոչ ֆորմալ հանդիպումները երկրների հարաբերությունների վրա։ Քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը «ՀՀ»—ի հետ զրույցում ասաց. «Ես կասեի՝ խնդիրը ոչ թե ոչ ֆորմալ հանդիպումներն են, այլ ուղղակի անձնական կապերը։ Անձերը, իհարկե, շատ բան են որոշում հարաբերություններում։ Այդպես եղել է պատմության ընթացքում առավել եւս այն երկրների հետ, որտեղ շահերը շատ հստակ ձեւակերպված չեն, դրանց նկատմամբ փոխադարձ վերաբերմունք հստակ ձեւակերպված չէ։ Այս պարագայում անձնական շփումները, իհարկե, մեծ դեր են կատարում։ Նաեւ, այո, փաստացի Նիկոլ Փաշինյանի իշխանության գալուց հետո, թեկուզ եւ ոչ ֆորմալ, բայց սահմաններին ունենք անհամեմատ խաղաղ վիճակ, քան նախկինում էր, նաեւ քիչ կորուստներ»։ Միայն թե ցավով է նշում, որ պայմանավորվածությունները խախտեցին հենց Մեդվեդեւի այցի ժամանակ։ Տավուշում ոչ միայն գնդակոծվեց միջպետական ճանապարհը, այլեւ ունեցանք ծանր վիրավոր։
Նրա համար մտահոգիչ է, որ այդ ամենը տեղի ունեցավ Ռուսաստանի հովանու ներքո կազմակերպված հանդիպումից հետո։ Բայց բոլոր դեպքերում, անկախ այդ ամենից, չի կարծում, թե կոնկրետ ղարաբաղյան հարցն այն հարցն է, կամ սահմանում հրադադարի ռեժիմի պահպանությունը այն հարցն է, որի դեպքում պետք է հույսը դնել ոչ ֆորմալ հանդիպումների վրա։ «Հակառակը՝ ավելի շատ ֆորմալ եւ ավելի շատ հրապարակային գործունեություն է պահանջում»,—Սաֆարյանը ընդգծում է՝ որքան էլ ոչ ֆորմալ պայմանավորվածությունները կարեւոր լինեն, պետք է ջանալ որպեսզի եւ գործընթացները, եւ պայմանավորվածությունները լինեն ֆորմալ դաշտերում։
Իսկ թե ինչպե՞ս է գնահատում Ռուսաստանի հետ հարաբերությունները, նաեւ հաշվի առնելով վարչապետների վերը նշված ժամանցը՝ պատասխանեց, որ Ռուսաստանի հետ հարաբերություններում տասնամյակներով շատ լուրջ վրիպումներ ենք թույլ տվել. «Ոչինչ չարժեցող, աղքատ ազգականի, անպետք մեկի, հեռավոր մի ազգականի կարգավիճակ ենք որդեգրել։ Օրվա իշխանություններն էլ սեփական իշխանությունը պահելու համար զիջել են ամեն ինչ՝ ռազմավարական ակտիվներից մինչեւ երկրի ինքնիշխանություն ու իրավունքներ։ Այդ իրավիճակը շտկելը մեկ օրում տեղի չի ունենալու։ Ես այդքան միամիտ չեմ, որ կարծեմ՝ հնարավոր է 3 տասնամյակների այդ հարաբերությունների որակը, բովանդակությունն ու կառուցվածքը փոխել մեկ օրում, մեկ տարում»։
Կանխատեսում է, որ հեշտ չի լինելու։ Բայց հավատացնում է, որ այլ ճանապարհ չունենք, քան վերակառուցել այդ հարաբերությունները հավասարը հավասարի հորիզոնական հարթության, փոխադարձ շահերի հարգման հիմքի վրա։
Նա նկատում է, որ Հայաստանը փորձում է միջազգային հարթակում խոնարհված դիրքից դուրս գալ։ Դա ճիշտ ճանապարհ է համարում՝ հիմնվելով բազում փաստերի վրա։
Թամարա ՄՈՒՐԱԴՅԱՆ

03-05-2019





06-06-2020
Երբ խոսում ենք գույքահարկի կտրուկ բարձրանալու մասին
Պետք է իրական պատկերը հասկանանք եւ զգացմունքային դաշտից ...


06-06-2020
Նա դարձել է մեր փոքր լինելու առասպելի մեծ հերքում
Դարձել է մեր փոքր ժողովրդին մեծերի հետ չափելու ...


06-06-2020
Հայաստանում հաստատվել է COVID-19-ի 547 նոր դեպք, առողջացել է 207, մահացել՝ 7 քաղաքացի
Հայաստանում հունիսի 6-ին, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային ...


06-06-2020
«Ուրախ սիրտը օգտակար է, ինչպէս դեղ...»
Առօրյա կյանքում հաճախ ենք հանդիպում անցանկալի երեւույթների, իրողությունների, որոնք ...


06-06-2020
Գլոբալացու՞մ, թե՞ ազգային ինքնության պահպանում
Արդի ժամանակաշրջանում մարդկության զարգացման հիմնական առանձնահատկությունը գլոբալիզացիայի որդեգրումն է։ ...


06-06-2020
Բնակապահովման խնդիրն ամբողջությամբ կլուծվի
Երկրաշարժի հետեւանքով անօթեւան մնացած ընտանիքներին բնակարանով ապահովելու նպատակով Լոռու ...


06-06-2020
Լիբիան Էրդողանի համար կդառնա՞ փրկօղակ
Թուրքիայում իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության (AKP) եւ նախագահ ...



06-06-2020
Փաստահավաք հանձնաժողովը լինելու է անկախ, ինքնավար մարմին
Անցումային արդարադատության հիմքում՝ ...

06-06-2020
Համայնքը կզբաղվի իր բնակիչների էկոլոգիական կրթության հարցերով
Նոր լիազորություններ են տրվում տեղական ...

06-06-2020
Թուրքիան Ռուսաստանից մոտ 1 մլրդ դոլարի տեխնիկա է պատվիրել
Եթե նախկինում իրավիճակը բարդ էր, ապա այժմ ...

06-06-2020
Առաջին միլիարդատերը Ռոնալդուն է
Թուրինի «Յուվենթուսի» պորտուգալացի հարձակվող ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +13... +15
ցերեկը +28... +30

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO