Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

19.05.2019
ՍՈՑԻՈՒՄ


280 բռնադատվածի վարկային պարտավորությունները կներվեն

Ինչ է խոստանում գործադիրի համապատասխան որոշումը

Բռնադատվածների վարկային պարտավորությունները կներվեն (որպես պետական աջակցություն կձեւակերպվի)։ Գործադիրը երեկվա նիստում այսպիսի մի որոշում ընդունեց, որը, սակայն, ուշադրությունից դուրս մնաց՝ չքննարկվող հարցերից լինելու պատճառով։ Որոշումն ուժի մեջ կմտնի պաշտոնական հրապարակման պահից։
Բանն այն է, որ 2002—2012թթ. պետական բյուջեներով հաստատված միջոցների շրջանակում բռնադատվածի եւ բռնադատվածի առաջին հերթի ժառանգի կարգավիճակ ունեցող 303 քաղաքացու բնակարանային պայմանները բարելավելու, բնակարան ձեռք բերելու կամ վերանորոգելու համար տրամադրվել է արտոնյալ պայմաններով երկարաժամկետ՝ 25 տարի մարման ժամկետով 1 տոկոս տոկոսադրույքով վարկ՝ 1 մլրդ 272 մլն 94 հազար 607 դրամ ընդհանուր գումարով։ Եվ խնդիրն այն է, որ վարկառուների հիմնական մասը տարեց եւ սոցիալապես անապահով անձինք են ու օբյեկտիվորեն հնարավորություն չունեն կատարելու իրենց վարկային պարտավորությունները։
Վարկառուների սոցիալական վիճակը հաշվի առնելով՝ կառավարությունը 2010 եւ 2013 թվականներին վարկերի մարման ժամկետները երկարաձգելու որոշումներ է ընդունել։ Այդ որոշումների հիմամբ էլ երկարաձգվել են վարկային պարտավորությունների գծով սահմանված վճարման ժամկետները եւ ամբողջ ծավալով զիջվել են վարկերի գծով ինդեքսավորման ենթակա գումարները։ Նաեւ մինչեւ այս որոշումների ուժի մեջ մտնելը հաշվարկված ժամկետանց պարտավորությունների դիմաց տույժերն են զիջվել։
2018թ. սեպտեմբերի 10—ի դրությամբ վարկառուների կողմից մարվել է 201 մլն 248 հազար դրամի չափով հիմնական գումար եւ վճարվել 43 մլն 212 հազար դրամի չափով տոկոսագումար։ 19 վարկառու վարկային պարտավորությունները՝ 58 մլն դրամի չափով ամբողջ ծավալով ժամկետից շուտ մարել են։ Իսկ 262 վարկառուներին տրամադրված վարկի գծով ժամկետանց պարտավորությունների ընդհանուր ծավալը 2018թ. նույն ժամկետի դրությամբ կազմում է 343 մլն 138 հազար դրամ, որից 230 մլն—ը՝ վարկի մայր գումար, 36 մլն—ն՝ տոկոսագումար, իսկ 76 մլն—ն՝ ժամկետանց գումարի նկատմամբ հաշվարկված տույժ։ Ընդ որում, 144 վարկառու վարկային պարտավորության գծով ոչ մի վճարում չի կատարել։
Կառավարության համապատասխան որոշումից հետո բռնադատվածի կարգավիճակ ունեցող անձանց սոցիալական խնդիրները մասնակի կլուծվեն։ Մասնավորապես՝ 2002—2012թթ. արտոնյալ պայմաններով վարկեր ստացած բռնադատվածների վարկային գումարների չվճարած մնացորդային մասը եւ մինչեւ այս որոշման ուժի մեջ մտնելը ժամկետանց պարտավորությունների դիմաց հաշվարկված տույժերը որպես կառավարության կողմից բռնադատվածներին տրամադրված պետական ֆինանսական աջակցություն կձեւակերպվեն։
Արդյունքում, ինչպես համոզված է գործադիրը, «մասամբ կբարելավվի շուրջ 280 մարդու սոցիալական վիճակը՝ նրանց ազատելով իրենց վարկային պարտավորություններից եւ ժամկետանց պարտավորությունների դիմաց հաշվարկված տույժերի վճարումից»։
Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ

03-05-2019





18-05-2019
Շինարարության վերելքն անխուսափելի է
Մեկնարկեց ամենամյա միջազգային մասնագիտացված տարածաշրջանային խոշորագույն ցուցահանդեսը

Քանի ...


18-05-2019
Միասնականները կմեկնարկեն հունիսի 4-ին
Դիմորդների թիվը նախորդ տարվա համեմատ կրկնակի աճել է



18-05-2019
Գինու ակցիզային հարկի նվազեցումից մինչեւ այլ հարկերի կրճատում
Պատգամավորներն օրենսգրքի վերաբերյալ ներկայացնում են առաջարկներ

Հարկային օրենսգրքում ...


18-05-2019
21-րդ դարը հայերի դարն է
Արմեն Սարգսյանը մասնակցել է «Համագործակցության գլոբալ համակարգի փլուզման ...


18-05-2019
«Մինչեւ ընկալումը չփոխվի, ոչ մի բան չի փոխվի»
Կառավարությունում քննարկվել են գերակա ոլորտում ներդրումային ծրագրերին տրվող ...


18-05-2019
Վարչապետը հանդիպում է ունեցել ռուսական առաջատար ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարությունում հանդիպում է ունեցել Հայաստանում գտնվող ...



18-05-2019
Մխիթարյանի շուրջ կրքերը թեժանում են
Հենրիկ Մխիթարյանը, ամենայն ...

18-05-2019
Շուրջ մեկ տարի ընդմիջումից հետո բախումները վերսկսվել են
Երեկ Գերմանիայի, Բելգիայի եւ Քուվեյթի պահանջով ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +14... +16
ցերեկը +27... +29

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO