Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

20.07.2019
ՍՈՑԻՈՒՄ


Կանխել երեխաների մուտքը մանկատներ

Նախարար Բաթոյանը մանրամասներ է ներկայացնում նոր ծրագրերի վերաբերյալ

Կանխարգելել առողջական խնդիրներ ունեցող երեխաների մուտքը մանկատներ, բարելավել որդեգրման կարգը, ուժեղացնել խնամատար ընտանիքների ինստիտուտները. ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը մեզ հետ զրույցում ներկայացրել է երեխայի՝ ընտանիքում ապրելու իրավունքի իրացմանն ուղղված ծրագրերը։
–Տիկին Բաթոյան, օրերս ստորագրվեց եռակողմ փոխըմբռնման հուշագիր աշխատանքի եւ սոցիալական հարցերի, առողջապահության նախարարությունների եւ «Բարի մամա» բարեգործական հասարակական կազմակերպության միջեւ։ Ի՞նչը հիմք հանդիսացավ նման նախաձեռնության, ու ինչի՞ն է այն ուղղված։
–Նախաձեռնության նպատակը առողջական խնդիրներ ունեցող երեխաների մուտքը մանկատներ կանխարգելելն է։ Քանի որ մեր քաղաքականությունն ուղղված է հատուկ հաստատությունների ապաինստիտուցիոնալացմանը, այսինքն՝ հաստատություններից երեխաներին դուրս բերելուն, հետեւաբար մենք չենք կարող ուշադրություն չդարձնել կանխարգելման ծրագրերին։ Երբ երեխան հայտնվում է մանկատանը, շատ ավելի դժվար է լինում վերադարձնել ընտանիք։ Հետեւաբար՝ կարեւոր ենք համարում հենց սկզբից ընտանիքին աջակցություն ցուցաբերելը։
–Մինչ կանխարգելման ծրագրերին անցնելը, ասացեք խնդրեմ, այդ խնդրի հետ կապված ինչպիսի՞ պատկեր ունենք, ըստ վիճակագրության՝ տարեկան քանի՞ այդպիսի դեպքի մասին է խոսքը։
–Այսպիսի պատկեր ունենք. 2019 թվականի հունվարի դրությամբ պետական մանկատներում կա 600—ից ավելի երեխա, որից 300—ից ավելին հաշմանդամություն ունեցող է։ Սա խոսում է այն մասին, որ երեխաներին ավելի հաճախ են հանձնում մանկատուն առողջական խնդրի պատճառով։ Մյուս կողմից ունենք «Բարի մամա» կազմակերպության փորձը, որն իր գործունեության շնորհիվ 100—ից ավելի երեխայի մուտքը մանկատուն կանխել է։ Եվ դա զուտ կամավորական աշխատանքի շնորհիվ՝ առանց որեւէ պետական աջակցության, պետական ֆինանսավորման։ Աջակցողները մեր քաղաքացիներն են իրենց կամավորության սկզբունքով։ Ահա այդ աջակցության շնորհիվ հնարավոր է եղել մի մեծ խումբ երեխաների պահել ընտանիքում։ Սա ցույց է տալիս, որ այսպիսի ծրագիր ունենալու դեպքում, հատկապես պետական աջակցությամբ, մենք կարող ենք լուրջ արդյունքների հասնել։
–Կա՞ն ուսումնասիրություններ, թե ծնողները ինչու են գնում նման քայլի, ի՞նչ պատճառներից ելնելով են առողջական խնդիրներ ունեցող երեխային հանձնում մանկատուն։
–Մեր փորձը, մեր ունեցած տվյալները խոսում են այն մասին, որ մենք առաջին հերթին լուրջ խնդիր ունենք ծննդատներում։ Հենց ծննդատանը հաճախ վերաբերմունքը մասնագետների կողմից լինում է բացասական այն իմաստով, որ երբեմն նրանք հորդորում են թողնել երեխային։ Ասելով, որ իր հետ հույսեր մի կապեք, երբ առողջական խնդրով երեխա ծնվեց, ուրեմն վերջ, ընտանիքն այլեւս հեռանկար չունի։ Երբեմն այդ հորդորը կարող է լինել բարի ցանկություններից դրդված, իբրեւ թե հոգատարություն ընտանիքին։ Այս մասին շատ են մեզ պատմել ծնողները։
Երկրորդ խնդիրը կապված է ընտանիքի իրազեկվածության ցածր մակարդակի հետ, երբ ծնողը չգիտի, որ այս կամ այն խնդիրն ունենալու դեպքում երեխան կարող է ապրել ընտանիքում, ունենալ երջանիկ մանկություն, կրթություն ստանալ եւ այլն։
Շատ դեպքերում, նյութական կարիքից դրդված, ընտանիքը մտածում է, որ միայնակ է, այնինչ լրացուցիչ առողջապահական, այլ ծառայություններ են պետք, հագուստ, սնունդ եւ այլն։ Առողջական խնդիրներ ունեցող երեխաների դեպքում այդ խնդիրը ավելի զգայուն է դառնում։
Ունենք նաեւ խնդիր, երբ մայրը ցանկանում է պահել երեխային, սակայն ընտանիքը դեմ է։ Ասենք, ամուսինը, տան մյուս անդամները դեմ են եւ կնոջը կանգնեցնում են ընտրության առջեւ՝ կամ բաժանվել, կամ երեխային թողնել։ Այստեղ կարեւորվում է «Բարի մամայի» աջակցությունը, որը ժամանակավոր ապաստարան է տրամադրում այդ կրիտիկական փուլն անցնելու համար։
Մեր հասարակության շրջանում կարծրատիպերն այնպիսին են, որ ընտանիքներն ուզում են թաքցնել, որ ունեն առողջական խնդիրներով երեխա։ Երեխային մանկատուն հանձնելով՝ մտածում են ձերբազատվել դժվարություններից։
–«Բարի մամա» կազմակերպությունը ձեր ասած խնդիրների ուղղությամբ արդեն աշխատում է, նախարարության դերակատարումը ո՞րն է լինելու։
–Նախ նախարարությունը պետք է աստիճանաբար մեծացնի իր աջակցությունն ընտանիքներին, ընթացքում ավելացվի այն ծրագրերի թիվը, որոնք ուղղված են կանխարգելմանը։ Այդպիսի ծրագիր նախարարությունն իրականացրել է Գյումրիում եւ Վանաձորում։ Հիմա նախատեսում ենք այս ծառայությունները մրցութային կարգով պատվիրակել հասարակական կազմակերպություններին, որպեսզի Հայաստանի մյուս քաղաքներում եւս այդ ծրագիրն իրականացվի։
Մյուս կողմից՝ քանի որ «Բարի մամա» կազմակերպությունն ունի փորձ, մեր կողմից ճանաչվում է որպես գործընկեր, եւ բարձրանում է նրա հանդեպ վստահությունը։ Դրանից բացի, նաեւ ավելի համակարգված պետք է աշխատենք, իրենք ունենալու են «Թեժ գիծ», որի միջոցով դիմելու են ընտանիքները։
Մենք նաեւ համատեղ ծրագիր ենք իրականացնելու բուժաշխատողների սպասարկող անձնակազմի վերապատրաստումների համար, որոնք պետք է հիմնված լինեն մարդու իրավունքների, հաշմանդամություն ունեցող երեխաների՝ ընտանիքում ապրելու իրավունքի իրացման վրա եւ այլն։ Վերապատրաստման ուղեցույցները պետք է մշակենք համատեղ։
–Նշեցիք, որ քաղաքականությունն այնպիսին է, որ մանկատներում երեխաների թիվը կրճատվի, նրանք վերադառնան ընտանիք։ Առաջիկայի համար այդ ուղղությամբ ի՞նչ աշխատանքներ կան նախատեսված։
–Արդեն սկսել ենք մշակել ապաինստիտուցիոնալացման ռազմավարությունը, պետք է վերանայենք անհրաժեշտ իրավական ակտերը։ Ռազմավարությունը ներառելու է բոլոր այն քայլերը, որոնց միջոցով գնալու ենք երեխայի՝ ընտանիքում ապրելու իրավունքի իրացմանը։ Ունենք գործընկերներ՝ տեղական, միջազգային կազմակերպություններ, որոնք այս կամ այն կերպ աշխատել են այդ ուղղությամբ։ Ռազմավարությունը ենթադրելու է նաեւ ֆինանսական գնահատական։ Հասկանանք, ինչպես ենք հատուկ հաստատությունների ինստիտուտը վերափոխելու եւ ուղղելու դեպի ընտանիքներ, որովհետեւ ապաինստիտուցիոնալացումը չի ենթադրում ուղղակի երեխաներին դուրս բերել, տալ ընտանիքին եւ փակել հաստատության դռները։ Դա ենթադրում է ֆինանսական, հոգեբանական, տեղեկատվական, կրթական աջակցություն այդ ընտանիքին, ժամանակավոր, թե փուլային։ Նպատակն այն է, որ ընտանիքն ուժեղանա եւ ինքնուրույն կարողանա ապրել երեխայի հետ։
Մյուս կողմից մենք նպատակ ունենք ստեղծել ճգնաժամային կենտրոններ։ Դրանից բացի պետք է բարելավենք որդեգրման կարգը, ուժեղացնենք խնամատար ընտանիքների ինստիտուտները։ Այստեղ ունենք բավարար ռեսուրսներ, միջազգային կազմակերպությունները պատրաստ են աջակցելու։
Աննա ԳԶԻՐՅԱՆ

03-05-2019





19-07-2019
Զբոսաշրջության ոլորտը համալիր կարգավորման կարիք ունի
Երկրի գովազդի համար անհրաժեշտ է ավելի մեծ բյուջե

Լուսինե ...


19-07-2019
Ինչն է նպաստում ամռանը ինֆեկցիաների աճին
Այս սեզոնին նպատակահարմար է հրաժարվել կրեմային տորթերից, դրսում ...


19-07-2019
«Ֆորդիզմի» այբուբենը
Ամերիկացի նշանավոր գործարար Հենրի Ֆորդը (1863–1947) հիշվում է ամենից ...


19-07-2019
Առաջնայինը որակն է ու լավ ընդունելությունը
Ի՞նչ իրավիճակ է հայաստանյան զբոսաշրջային ոլորտում

Թամարա ՄՈՒՐԱԴՅԱՆ
t.muradyan@hhpress.am


Ռուս—վրացական ...


19-07-2019
Հյուրընկալվել է ՀՀ նախագահի մոտ
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը երեկ հյուրընկալել է մասնավոր այցով ...


19-07-2019
Հանձնել են հավատարմագրերը
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին երեկ իր հավատարմագրերն է հանձնել ...


19-07-2019
Նիկոլ Փաշինյանը հյուրընկալել է Գլեդիս Բերեջիկլյանին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հյուրընկալել է Ավստրալիայի Նոր Հարավային Ուելս ...



19-07-2019
Սուրբ հացը մեր սեղանի, մեր հոգու կանչն է
Թադեւոս ԽԱՉԱՏՐՅԱՆ
t.khachatryan@hhpress.am



19-07-2019
Կայծակից ճաքել է Գանձասարի Ս. Հովհաննես եկեղեցու գմբեթը
Ծածկասալերը 1-1,5 սանտիմետր իրարից հեռացել ...

19-07-2019
Սեւանա լճում լողալն անվտանգ է
Կառավարության նիստում պարզաբանումներ են ...

19-07-2019
Իսկ ինչո՞ւ է այդպես
Շաբաթն առայժմ հաջող չի դասավորվում հայրենի թիմերի ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +17... +19
ցերեկը +28... +30

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO