Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

19.05.2019
ՄՇԱԿՈՒՅԹ


Քանդակային արվեստի արդի միտումները փոխվել են

Բացվեց քանդակի ամենամյա հանրապետական ցուցահանդեսը

Հայաստանի նկարիչների միությունում բացվեց քանդակի ամենամյա հանրապետական ցուցահանդեսը։
Նկարիչների միության քանդակի բաժնի ղեկավար Նունե Թումանյանը մեզ հետ զրույցում նշեց, որ քանդակի հանրապետական ցուցահանդեսն ամենամյա միջոցառում է, որն այս տարի ավելի մեծ ընդգրկմամբ իրականացվեց։ Ներկայացվեց տարբեր արվեստագետների շուրջ 80 ստեղծագործություն։ Նա ասաց, որ ցանկալի կլիներ տեսնել մարզերի եւ Արցախի արվեստագետների կողմից ավելի մեծ ակտիվություն եւ ընդգրկվածություն։
«Խորհրդային տարիներին շատ տարածված էր հուշարձանային քանդակների ներկայացումը մեր քաղաքներւմ։ Այդ գործերը հրաշալի էին, բայց հիմնականում մոնումենտալ էին, մեծ եւ ընդգրկուն ծավալներով։ Ժամանակակից միտումները փոխվում են, աշխարհում ավելի է զարգանում ուրբանային քանդակային արվեստը, որը նոր առաջարկներ ու պահանջարկ ունի»,–ասաց նա՝ անդրադառնալով արվեստի այս ճյուղի արդի միտումներին։ Այնուհետեւ մասնավորեցրեց. «Քանդակը կարող է լինել միջին կամ փոքր չափի, բայց շատ թեմատիկ մի որեւէ այգու հատվածի կամ փոքրիկ պուրակի համար, հատկապես եթե այդ վայրերը շատ են այցելում զբոսաշրջիկները։ Արդեն կան հաջողված ու գեղեցիկ նախադեպեր, օրինակ՝ «Գաֆեսճյան» համալիրի քանդակները, սակայն այդ գործերը հայ հեղինակներինը չեն։ Մենք պարտավոր ենք ունենալ մերը եւ քաղաքի հյուրերին մեր ստեղծագործողների քանդակները ներկայացնելու լուրջ խնդիր պետք է դնենք մեր առջեւ։ Ավելորդ է մեկ անգամ եւս նշել կամ փառաբանել փոքր կամ միջին չափերով, դասական քանդակի գեղագիտական նշանակությունը, եւ թե ինչպիսի զարդ այն կարող է հանդիսանալ մեր մայրաքաղաքի ու ՀՀ մյուս քաղաքների համար, սակայն արվեստի այդ գործերի մյուս կարեւոր առավելությունն այն է, որ այդպիսի քանդակները նոր շինարարություն եւ մեծ պատվանդաններ չեն պահանջում։ Դրանք կարող են տեղադրվել նույնիսկ խոտի վրա՝ չաղավաղելով այգու կամ պուրակի անդորրը»։
Զրույցից հետո շրջեցինք միության 1—ին հարկի ցուցասրահում, ուր ներկայացված էին տարբեր սերնդի հայ քանդակագործների ստեղծագործություններ։ Կարելի էր հանդիպել տարբեր ոճի քանդակի՝ փոքր արձանիկներ, մարմնաքանդակներ, կիսանդրիներ (օրինակ՝ Լեւոն Խեչոյանինը), մոդեռն ոճի կենցաղային իրերից պատրաստված գործեր կամ գողտրիկ, կենդանի քանդակներ, խմբաքանդակներ։ Օգտագործված էին բազմապիսի նյութեր. ապակի, խոտ, փայտ, երկաթ, քար, օբսիդիան, մարմար, բրոնզ։
Նկարիչների միությունն իր հաջող գործունեության համար ունի երկու կարեւոր գործոն. երիտասարդ եւ առույգ ղեկավար կազմ ու տաղանդավոր արվեստագետների հսկա բազմություն։ Նրան պակասում են ֆինանսական միջոցներն ու պետական հովանավորչությունը, որոնք, հուսով ենք, ժամանակի ընթացքում ձեռք կբերվեն անդամների անդուլ աշխատասիրության եւ նվիրվածության շնորհիվ։
Գայանե ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

03-05-2019





18-05-2019
Շինարարության վերելքն անխուսափելի է
Մեկնարկեց ամենամյա միջազգային մասնագիտացված տարածաշրջանային խոշորագույն ցուցահանդեսը

Քանի ...


18-05-2019
Միասնականները կմեկնարկեն հունիսի 4-ին
Դիմորդների թիվը նախորդ տարվա համեմատ կրկնակի աճել է



18-05-2019
Գինու ակցիզային հարկի նվազեցումից մինչեւ այլ հարկերի կրճատում
Պատգամավորներն օրենսգրքի վերաբերյալ ներկայացնում են առաջարկներ

Հարկային օրենսգրքում ...


18-05-2019
21-րդ դարը հայերի դարն է
Արմեն Սարգսյանը մասնակցել է «Համագործակցության գլոբալ համակարգի փլուզման ...


18-05-2019
«Մինչեւ ընկալումը չփոխվի, ոչ մի բան չի փոխվի»
Կառավարությունում քննարկվել են գերակա ոլորտում ներդրումային ծրագրերին տրվող ...


18-05-2019
Վարչապետը հանդիպում է ունեցել ռուսական առաջատար ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարությունում հանդիպում է ունեցել Հայաստանում գտնվող ...



18-05-2019
Մխիթարյանի շուրջ կրքերը թեժանում են
Հենրիկ Մխիթարյանը, ամենայն ...

18-05-2019
Շուրջ մեկ տարի ընդմիջումից հետո բախումները վերսկսվել են
Երեկ Գերմանիայի, Բելգիայի եւ Քուվեյթի պահանջով ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +14... +16
ցերեկը +27... +29

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO