Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

20.05.2019
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ


Հայոց ցեղասպանության նյութական վնասի չափը

Հայկական հարցը հետազոտողները վերլուծել են ոճրագործության հետեւանքները նաեւ այս տեսանկյունից

ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի Հայկական հարցի եւ Հայոց ցեղասպանության պատմության բաժինը տարբեր ուղղություններով հետազոտություններ է կատարել Հայկական հարցի եւ Հայոց ցեղասպանության պատմության հիմնահարցերի վերհանման, այդ խնդիրների ուսումնասիրման ուղղությամբ։ Ինտենսիվ աշխատանքների արդյունքում վերհանվել են մեր ժողովրդի նկատմամբ իրագործված այդ հրեշավոր հանցագործության հետեւանքների հաղթահարման տարբեր հայեցակետեր՝ պատմական, միջազգային, իրավական՝ թե ինչ պատմական հիքերի վրա ենք կառուցում հատուցումը, ինչ չափերով եւ ծավալներով, եւ ինչ միջազգային իրավական հիմքեր կան՝ հատուցման գործընթացը կյանքի կոչելու համար։
«ՀՀ»—ի հետ զրույցում այս մասին հայտնեց Հայկական հարցի եւ Հայոց ցեղասպանության պատմության բաժնի վարիչ, պ. գ. թ. Արմեն Մարուքյանը։ Հետեւանքներ ասվածը բաժանել են մի քանի գլխավոր հիմնական խմբերի։ Ըստ հայ ժողովրդին հասցված վնասի, կորստի մեծության աստիճանի, առաջնահերթ դիտարկել են հայրենազրկումը. «Ցեղասպանության իրականացման հիմքում թուրքական իշխանությունները նախ եւ առաջ դրել էին հայերի հայրենիքին տիրանալու գաղափարը։ Ճիշտ է, Արեւմտյան Հայաստանի մեծ մասը օսմանյան պետության կազմում էր, բայց քանի որ այդ տարածքում բնակվում էր հայության մեծ թվաքանակ, մշտապես հարցը մտահոգում էր թուրքական տարբեր վարչակարգերին։ Մտածում էին, որ մի օր հայերը, որպես տեղաբնիկ ժողովուրդ, կփորձեն վերականգնել իրենց պետականությունն այդ տարածքներում։ Սա գլխավոր շարժառիթներից մեկն էր ցեղասպանության իրականացման համար»։ Հայրենազրկումը, Մարուքյանի խոսքով, դժբախտաբար ՄԱԿ—ի կոնվենցիայում որպես ցեղասպանական գործողության դրսեւորում ֆիքսված, սահմանված չէ, եւ այս հանգամանքը պատմաբանը համարում է փաստաթղթի գլխավոր բացթողումներից մեկը, որովհետեւ հայերի նկատմամբ իրականացված ցեղասպանությունը, ըստ նրա, հենց տվյալ տարբերակիչ կարեւոր հանգամանքն ունի, որը, օրինակ, բացակայում է հրեաների հոլոքոստի պարագայում։ Հրեաները ցեղասպանության էին ենթարկվում եվրոպական երկրների տարածքում, որոնք, Մարուքյանի պարզաբանմամբ՝ հրեաների հայրենիքը չէին, նրանք եկվոր էին այդ տարածքներում՝ ի տարբերություն հայերի, որոնք եկվոր թուրքերի կողմից ցեղասպանվեցին հենց իրենց հայրենիքում. «Սա կարեւոր տարբերակիչ հանգամանք է»։
Հաջորդը պատմամշակութային ժառանգության կորուստն է։ Պատմաբանի խոսքով՝ թե՛ ցեղասպանության իրականացման ժամանակ եւ թե՛ դրանից հետո թուրքական իշխանությունները մեթոդաբար իրականացրել են մշակութային եղեռնի քաղաքականություն՝ ոչնչացնելով հազարամյա քաղաքակրթական արժեքներ՝ մեր ներկայության վկաները՝ քաղաքներ, եկեղեցիներ, մատուռներ, գերեզմանոցներ, խաչքարեր։ «Սա հետեւողական քաղաքականություն է, որը հստակ նպատակ է հետապնդում՝ վերացնել այն բոլոր վկայությունները, որոնք փաստում են, որ այնտեղ երբեւէ գոյություն է ունեցել տեղաբնիկ ժողովուրդ, հազարամյակներով կերտել է իր քաղաքակրթությունը եւ այսօր այդ տարածքներում այլեւս գոյություն չունի։ Ցանկացած մշակութային կոթող վկայում է այն մասին, որ այս տարածքի իրական տերը՝ հայը, բնաջնջվել է, եւ պարզ է, որ հետքերը մաքրելով իրենք փորձում էին կոծկել նաեւ հանցագործության հետեւանքները»,—ասում է պատմաբանը՝ հավելելով, որ այդ հանցագործությունը շարունակվել ու այսօր էլ շարունակվում է այլ հարթություններում։ Մարուքյանը նկատում է, եթե Մուստաֆա Քեմալը ցեղասպանական քաղաքականությունը իրականացնում էր զանգվածային բնաջնջման, կոտորածների միջոցով, ապա հաջորդ կառավարությունները դա արել են մշակութային եղեռնի եւ ժխտողականության միջոցով՝ շարունակելով այդ քաղաքականությունը։
Վնասների հաջորդ խումբը մարդկային կորուստներն են։ «Կցանկանայի մի կարեւոր շեշտադրում կատարել՝ մեզանում երբեմն Հայոց ցեղասպանության կորուստները եւ հետեւանքները նույնականացվում են, ինչը չի կարելի թույլ տալ։ Եթե հայ ժողովրդին հասցված մարդկային կորուստները 1,5 միլիոն ենք համարում, ապա դրա հետեւանքները շատ ավելի հսկայական են։ Պատկերացրեք, թե որքան կլիներ հայերի թիվն այսօր, եթե 1,5 միլիոն հայերը ողջ լինեին։ Ակադեմիկոս Գեւորգ Պողոսյանի հաշվումներով՝ 100 տարի անց հայության թվաքանակը կկազմեր առնվազն մոտ 20 միլիոն։ Այս թիվն իսկապես լուջ սպառնալիք էր թուրքական պետության համար»,—մանրամասնում է պատմաբանը։ Մյուս խմբում նյութական կորուստներն են։ Տեղահանության մասին օրենքն ընդունելուց եւ ուժի մեջ մտցնելուց հետո, ցեղասպանությանը զուգահեռ, թուրքական իշխանություններն իրականացնում էին հայերի ունեցվածքի զանգվածային բռնազավթման քաղաքականություն. «1915թ. հունիսի 10—ին ընդունվեց այսպես կոչված լքյալ գույքի մասին օրենքը, որի համաձայն՝ բռնի տեղահանված հայերի շարժական եւ անշարժ գույքը իբրեւ ի պահ էր հանձնվում թուրքական պետությանը եւ պետք է վերադարձվեր, երբ նրանք վերադառնային իրենց բնակավայրեր։ Սակայն ակնհայտ է, որ թուրքական իշխանությունները վճռել էին՝ տեղահանվածները չեն վերադառնալու եւ պետք է նահատակվեին քարավանների երթուղիներում կամ համակենտրոնացման ճամբարներում»։ Ստեղծված լքյալ գույքի հանձնաժողովները, պատմաբանի խոսքով, հայերի ունեցվածքը աճուրդի էին հանում ու գրոշներով վաճառում կամ օգտագործման իրավունքով հատկացնում էին մահմեդական վերաբնակիչներին։ Այս ճանապարհով հայերի ամբողջ շարժական եւ անշարժ գույքը նվիրաբերվել կամ բռնազավթվել է թուրքական պետության կողմից։
Մարուքյանն ասում է՝ առանց այլեւայլության կարելի է արձանագրել, որ ներկայումս Թուրքիայի տնտեսությունը զարգանում է նաեւ հայերից ու ոչ մահմեդական այլ ժողովուրդներից բռնազավթված ունեցվածքի հաշվին։ «Թվական տվյալներ կան, որոնք արդեն իսկ խոսում են Օսմանյան կայսրության տնտեսական աճի մասին։ 1914—1915 թթ. կայսրության բյուջն կազմում էր 35 միլիարդ օսմանյան ոսկե լիրա, 1915—1916թթ. աճ է արձանագրվում, դառնալով 38 միլիարդ, իսկ 1916—1917թթ. բյուջեն կազմում է 85 միլիարդ ոսկե լիրա։ Պատերազմի մեջ գտնվող երկրի բյուջեն պետք է նվազեր, բայց տեսնում ենք, որ մի քանի անգամ շեշտակիորեն ավելացել է։ Եվ սա մենք իմանում ենք թուրքական աղբյուրներից»,—ընդգծում է նա։ Միայն ֆինանսական հատուցումը, Մարուքյանի համոզմամբ, երկրորդական խնդիր է, եւ չպետք է զարգանա այն մտայնությունը, որ նյութական հատուցման դիմաց մենք կստվերենք մեր գլխավոր՝ հողային պահանջը։ «Մեծ հաշվով, նյութական հատուցումը չի կարող փոխհատուցել հայրենիքի նկատմամբ իրավունքի վերականգնումը։ Մյուս կողմից էլ, եթե նյութական հատուցում չլինի, միայն զուտ հողային խնդիրը լուծելով հետագայում այդ տարածքները վերաբնակեցնելու, շենացնելու լրջագույն խնդիրներ կարող են առաջանալ»,—ասաց նա՝ հավելելով, որ ոչ միայն Արեւմտյան Հայաստանից, այլեւ Օսմանյան կայսրության ամբողջ տարածքից է հայ բնակչությունը ենթարկվել տեղահանության, կոտորածների եւ ունեցվածքի բռնազավթման։ Հայերի նյութական պահանջի մասին խոսվել է դեռեւս 1919 թվականի փետրվարին՝ Փարիզի խաղաղության վեհաժողովի ժամանակ։ Սակայն այդ պաշտոնական փաստաթղթերում, Մարուքյանի դիտարկմամբ, ներկայացված նյութական պահանջի թվերը մեկնարկային են եւ ոչ լիարժեք։ Նրա մեկնաբանմամբ՝ ըստ հետազոտող Գեւորգ Բաղջյանի՝ 2008 թ. դրությամբ նյութական պահանջի գումարը պետք է կազմեր 298 միլիարդ ամերիկյան դոլար, սակայն սա միայն կորուստն է։ Եթե այդ գումարն, ասում է, ուղղակի որպես ավանդ դրվեր որեւէ բանկում, ամենանվազագույն՝ 5 տոկոս տոկոսադրույքով, նույն Գեւորգ Բաղջյանի կարծիքով է՝ 298 միլիարդ դոլարը կկազմեր աստղաբաշխական մի թիվ՝ 9,97 տրիլիոն ամերիկյան դոլար։ «Սրա մեջ չի ներառվում անգամ բաց թողնված շահույթը։ Եթե այս կապիտալը հայերը կարողանային ներդնել ինչ—որ ձեռնարկատիրական գործունեության մեջ, ստանալու էին խոշոր շահույթներ։ Շատ հետազոտողներ ինչ—որ հաշվարկներ են կատարել ու ստացել են տարբեր թվեր, բայց կրկնում եմ՝ նյութական կորստի եւ դրա հետեւանքի խնդիրը մեզ հետաքրքրում է այնքանով, որքանով դրա հատուցումը կարող է նպաստել վերադարձվող տարածքները շենացնելու եւ հայերով վերաբնակեցնելու հարցում»,—ընդգծեց պատմաբանը։
Լիանա ՍԱՐԳՍՅԱՆ

04-05-2019





18-05-2019
Շինարարության վերելքն անխուսափելի է
Մեկնարկեց ամենամյա միջազգային մասնագիտացված տարածաշրջանային խոշորագույն ցուցահանդեսը

Քանի ...


18-05-2019
Միասնականները կմեկնարկեն հունիսի 4-ին
Դիմորդների թիվը նախորդ տարվա համեմատ կրկնակի աճել է



18-05-2019
Գինու ակցիզային հարկի նվազեցումից մինչեւ այլ հարկերի կրճատում
Պատգամավորներն օրենսգրքի վերաբերյալ ներկայացնում են առաջարկներ

Հարկային օրենսգրքում ...


18-05-2019
21-րդ դարը հայերի դարն է
Արմեն Սարգսյանը մասնակցել է «Համագործակցության գլոբալ համակարգի փլուզման ...


18-05-2019
«Մինչեւ ընկալումը չփոխվի, ոչ մի բան չի փոխվի»
Կառավարությունում քննարկվել են գերակա ոլորտում ներդրումային ծրագրերին տրվող ...


18-05-2019
Վարչապետը հանդիպում է ունեցել ռուսական առաջատար ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարությունում հանդիպում է ունեցել Հայաստանում գտնվող ...



18-05-2019
Մխիթարյանի շուրջ կրքերը թեժանում են
Հենրիկ Մխիթարյանը, ամենայն ...

18-05-2019
Շուրջ մեկ տարի ընդմիջումից հետո բախումները վերսկսվել են
Երեկ Գերմանիայի, Բելգիայի եւ Քուվեյթի պահանջով ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +14... +16
ցերեկը +27... +29

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO