Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

19.07.2019
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ


Ազգային ինքնության պահպանման խնդիրներն ընդհանուր են

Պետությունն ու եկեղեցին համազգային մարտահրավերները պետք է դիմագրավեն համագործակցաբար

Կառավարությունում վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Երկրորդ Ծայրագույն պատրիարք եւ Ամենայն հայոց կաթողիկոսի նախագահությամբ տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության եւ Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու հարաբերություններին առնչվող հարցերով աշխատանքային խմբի առաջին հանդիպումը, հայտնում են ՀՀ կառավարության  տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից։
Իր խոսքում վարչապետ Փաշինյանը, մասնավորապես, նշել է. «Վեհափառ տեր,
Հոգեւոր հայրեր,
Կառավարության հարգելի ներկայացուցիչներ,
Ուրախ եմ մեր այսօրվա հանդիպման համար եւ շատ կարեւոր եմ համարում այն։ Վեհափառ հայրապետի հետ քննարկումների արդյունքում մենք եկանք այն եզրակացության, որ անհրաժեշտ է ստեղծել աշխատանքային խումբ՝ Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու հարաբերություններին առնչվող հարցերով զբաղվելու համար, որպեսզի ունենանք մշտական գործող աշխատանքային ձեւաչափ, որպեսզի գոյացող հարցերը քննարկվեն եւ լուծումներ ստանան։ Ընդ որում, այդ լուծումները ցանկալի է, որ լինեն ոչ թե հատվածական եւ այսրոպեական, այլ ընդհանրապես ինստիտուցիոնալ եւ երկարաժամկետ։ Այս առումով, կարծում եմ, որ չափազանց կարեւոր է, որ այս քննարկումների համատեքստում համադրենք եկեղեցի—պետություն հարաբերությունների մեր պատկերացումները այն նոր իրավիճակի համատեքստում, որ այսօր գոյություն ունի Հայաստանի Հանրապետությունում։ Իհարկե, կարիք չկա ասելու, թե մեզ համար ինչպիսի մեծ կարեւորություն եւ դերակատարում ունի Հայ առաքելական սուրբ եկեղեցին։ Ես ուզում եմ ասել, որ այսօր Հայաստանում իշխող քաղաքական ուժի՝ «Իմ քայլը» դաշինքի նախընտրական ծրագրի առանցքային դրույթներից մեկը մեր ազգային ինքնության պահպանման խնդիրներն են, եւ սա եղել է մեր քաղաքական ուժի հիմնադիր ծրագրում դեռեւս 2013 թվականից։ Իհարկե, սա կարեւորագույն առաջնահերթություն է մեզ համար, եւ այս առումով Հայ առաքելական եկեղեցու դերն առանձնահատուկ է եւ միշտ եղել է առանձնահատուկ։ Բայց նաեւ կա խնդիր՝ հասկանալու, թե ինչքանով են մեր պատկերացումները նույնական ինքնության պահպանման առումով, եւ ինչ հարցեր կան այս համատեքստում, որ պետք է քննարկենք»։
Վարչապետն աշխատանքային խմբի գործունեությունն արդյունավետ դարձնելու համար կարեւորել է հարցերի խորությամբ քննարկումը՝ հասկանալու դրանք իրենց ամբողջության մեջ. «Անհրաժեշտ է գալ համատեղ որոշումների՝ որպես ելակետ ընդունելով մեր ազգային եւ պետական շահերը, այն խնդիրները, որ մենք այսօր առաջադրել ենք։ Պետք է փորձել յուրաքանչյուր իրավիճակն այսօրվա մեջ հասկանալ եւ լսել բոլոր փաստարկները, որոշումների կայացումը թողնել հենց փաստարկներին, այսինքն՝ կամայական որոշումների դաշտից մենք պետք է դուրս գանք եւ հստակ փաստարկված, հիմնավորված որոշումներ կայացնենք։ Մասնավորապես, ինչ վերաբերում է, օրինակ, կրթությանը. այս ոլորտում մեր օրակարգի հարցը, որ Մայր Աթոռն առաջարկել էր, Հայ առաքելական եկեղեցու պատմության հետ կապված հարցն է։ Այստեղ առաջին հարցը, որ ծագում է, հետեւյալն է. արդյոք մենք տարբերակո՞ւմ ենք Հայ առաքելական եկեղեցու պատմությունը հայ ժողովրդի պատմությունից եւ եթե տարբերակում ենք, ինչո՞ւ ենք տարբերակում եւ եթե տարբերակում ենք, ինչպե՞ս ենք տարբերակում, եւ այդպես շարունակ։
Հաջորդ խնդիրների խումբը վերաբերում է հարկային հարաբերություններին։ Օրինակ, խնդիր կա անշարժ գույքի, գույքահարկի հետ կապված, եւ մենք պետք է հասկանանք, թե այստեղ ինչ մոտեցում ունենք։ Արդյոք Հայ առաքելական եկեղեցուն պատկանող գույքն այս առումով միասե՞ռ է, միատա՞րր է, թե՞ այնտեղ կան տարբեր սեգմենտներ, եւ արդյոք այդ սեգմենտների վերաբերյալ պետք է տարբերակվա՞ծ, թե՞ ընդհանուր մոտեցում ցուցաբերենք։ Վեհափառ հայրապետի հետ խոսակցությունների ժամանակ էլ ես մի քանի անգամ առիթ ունեցել եմ այդ թեմային անդրադառնալու։ Մանավանդ, երբ այսօր ընդլայնված քարոզարշավ ենք տանում՝ քաղաքացիներին կոչ անելով հարկեր վճարել, որովհետեւ այդ վճարված հարկերի արդյունքում է ձեւավորվում եւ ձեւակերպվում այն աշխատանքի ծավալը, որ կառավարությունը հնարավորություն ունի անելու։ Մենք այստեղ պետք է հստակ ասենք, որ ունենք նաեւ Հայ առաքելական եկեղեցու աջակցության կարիքը, որպեսզի պետական այս ընկալումն ավելի ու ավելի խորն արմատավորվի մեր իրականության մեջ։
Եվ, փառք Աստծո, այսօր մեր այդ կոչը որոշակի արձագանք ստանում է։ Ես ասել եմ, որ այս տարի պետական բյուջեի եկամտային մասն առնվազն 40 մլրդ դրամով կգերակատարենք, ինչը հնարավորություն կտա բարձրացնել զինվորականների, ուսուցիչների աշխատավարձը, լրջագույն կապիտալ ծախսեր իրականացնել տարբեր ոլորտներում։ Եվ ես կարծում եմ, որ այս տրամաբանությունը պետք է շարունակենք։ Իհարկե, սկզբի համար 40 միլիարդը շատ լավ թիվ է, այսպես ասած, սովորական ռեժիմից դուրս, բայց այդ 40 միլիարդը, իհարկե, այն թիվը չէ, որ մեզ պետք է գոհացնի։ Մենք այս ուղղությամբ պետք է շատ լուրջ քայլեր ձեռնարկենք։ Եվ այս առումով նույնպես մենք պետք է այդ հարցերը քննարկենք։
Արձանագրելով, որ պայմանավորվում ենք անկաշկանդ բոլոր հարցերը քննարկել փաստարկների դաշտում՝ դարձյալ ուզում եմ ընդգծել, որ ինձ համար կարեւոր է ոչ միայն Հայ առաքելական եկեղեցու դերակատարումը Հայաստանի Հանրապետությունում եւ ընդհանրապես հայության շրջանում, այլեւ ինձ համար շատ կարեւոր է Հայաստանի Հանրապետությունում քրիստոնեական արժեքների արմատավորումը։ Եվ ես կհամարձակվեմ ասել, որ Հայաստանում տեղի ունեցած ոչ բռնի, թավշյա, ժողովրդական հեղափոխությունը մեծ մասով հիմնված էր հենց քրիստոնեական արժեքների վրա։ Եվ ինքս ինձ համար՝ որպես մարդ, որպես քաղաքական գործիչ, իմ կյանքում շրջադարձային եմ համարում այն կետը, երբ ես առիթ ունեցա ընթերցել եւ վերընթերցել Նոր Կտակարանը։ Կարծում եմ, որ այն վարդապետությունը, որ այդտեղ դրված է, իսկապես, բոլոր առումներով, այդ թվում՝ պետական առումով հեղափոխական է, եւ դա այն բանաձեւն է, որ Հայաստանի Հանրապետությանը, նրա քաղաքացիներին եւ ընդհանրապես մարդկությանը կարող է հասցնել երջանկության։
Ես սա ասում եմ՝ արձանագրելու համար իմ վերաբերմունքը եկեղեցուն, իմ վերաբերմունքը քրիստոնեությանը, իմ վերաբերմունքը քրիստոնեական արժեքներին։ Եվ ես համոզված եմ, որ այդ քրիստոնեական արժեքները կարող են ծառայել եւ պիտի ծառայեն Հայաստանի Հանրապետության եւ հայ ժողովրդի հզորացմանը։
Վեհափառ տեր, կրկին ցանկանում եմ նշել, որ ուրախ եմ այսօրվա հանդիպման համար։ Չգիտեմ՝ նախկինում այսպիսի ձեւաչափ գոյություն ունեցե՞լ է, թե՞ ոչ, բայց համոզված եմ, որ սա կարեւոր հանգրվան է մեզ համար, որովհետեւ իսկապես հարցերին պետք է կառուցվածքային, կառուցակարգային լուծումներ տրվեն, որպեսզի յուրաքանչյուր հարց ունենա իր հստակ պատասխանը, յուրաքանչյուր որոշում ունենա իր հստակ բացատրությունը՝ առանց մութ անկյունների։ Այնպես որ, ես աշխատանքային խմբին հաջողություն եմ մաղթում։ Իհարկե, աշխատանքային խմբի արդյունքները, բարձրացված հարցերը մենք ժամանակ առ ժամանակ կքննարկենք նաեւ մեր պարբերական հանդիպումների ընթացքում, բայց հույս ունեմ, որ նաեւ աշխատանքային խմբի գործունեության արդյունքում մենք ավելի շատ լուծումների մասին կլսենք, քան թե նոր առաջացած խնդիրների։
Շնորհակալ եմ»։
Իր հերթին Ամենայն հայոց կաթողիկոսը նշել է. «Ողջունում եւ մեր օրհնությունն ենք բերում ձեզ։ Մեր ուրախությունն ենք հայտնում եկեղեցի—պետություն հարաբերությունների արդյունավորման նպատակով աշխատանքային խմբի առաջին նիստի գումարման առիթով։
Հայրենի պետության եւ մեր եկեղեցու հարաբերությունների կանոնակարգման այս նոր ձեւաչափը բարեպատեհ հնարավորություն է՝ քննարկելու փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերը եւ փնտրելու դրանց լուծման ուղիներ՝ ի խնդիր մեր եկեղեցու առաքելության արդյունավորման՝ հանուն մեր երկրի եւ ժողովրդի»։
Վեհափառն իր խոսքում անդրադարձել է եկեղեցի—պետություն հարաբերություններին, կարեւորել համագործակցությունը՝ թելադրված ազգային մեր շահերով ու գերակայություններով, ազգային ինքնությունը, ոգին, նկարագիրը պահպանելու հրամայականով։ «Աշխատանքային այս խմբի գործունեության հետ կապված են դրական սպասումներ թե՛ հոգեւորականության, թե՛ հավատավոր մեր ժողովրդի շրջանակում։ Վստահ ենք, որ եկեղեցի—պետություն գործակցության ընդլայնումը պիտի նպաստի մեր ժողովրդի ազգային եւ հոգեւոր կյանքի զորացմանը, գիտակից ու օրինապահ քաղաքացու ձեւավորմանը, ընտանիքների ամրությանը, եկեղեցու պայծառությանը եւ պետության հզորությանը։
Մեր աղոթքն է, որ Տերը խաղաղ երկնքի ներքո բարօրություն ու բարգավաճում պարգեւի հայրենի մեր երկրին եւ արդյունավորի մեր ժողովրդի եւ հայրենի իշխանությունների բոլոր ջանքերը՝ հանուն մեր հայրենիքի, մեր ազգային կյանքի առաջընթացի եւ շեն ու պայծառ գալիքի»,–նշել է Ամենայն հայոց կաթողիկոսը։

04-05-2019





18-07-2019
Եվրամիության դռները փակվում են Թուրքիայի առջեւ
Այդ երկրի գործողությունները սպառնում են Եվրոպայի էներգետիկ անվտանգությանը

Լուսինե ...


18-07-2019
Դադիվանքում 100 մետր երկայնքով հենապատ է կառուցվում
Վերականգնման ի՞նչ աշխատանքներ են ընթանում վանական համալիրում

Լիանա ...


18-07-2019
Առաջնորդ եւ կառավարիչ
Կառավարումը գործունեության այն տեսակն է, երբ կառավարողի նպատակադրումը իրականացվում ...


18-07-2019
Պոլ Վալերին եւ «Ինտելեկտի մաթեմատիկան»
Շեքսպիրի առիթով. «Ինքնին նա ոչինչ էր»

Թադեւոս ԽԱՉԱՏՐՅԱՆ
t.khachatryan@hhpress.am


«Ի՞նչն ...


18-07-2019
Նպատակը պետական գնումների համակարգը ճկուն դարձնելն է
Այն կպահպանի արդար մրցակցության սկզբունքը եւ զերծ կլինի ...


18-07-2019
Քննարկել են Հայաստան-Վատիկան կապերի զարգացման հարցեր
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ ընդունել է Հայաստանում Սուրբ աթոռի ...



18-07-2019
Զգեստը՝ տեղական բրենդի
Աննա Հակոբյանը հայկականը ներկայացնում է ...

18-07-2019
Ինչ պատկեր է նկարել սեյսմիկ խոցելիության գնահատումը
Մեր դպրոցների ֆիզիկական վիճակը՝ ըստ ...

18-07-2019
Ըմբիշները մոտենում են որոշիչ հանգրվանի
Աշնանը կայանալիք աշխարհի առաջնությանը Հայաստանի ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +17... +19
ցերեկը +28... +30

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO