Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

20.05.2019
ՆԵՐՔԻՆ ԿՅԱՆՔ


Գրագողությունը կպատժվի օրենքով

Օրենսդրական նոր նախաձեռնություն, որն ի շահ սովորողի է

Ազգային ժողովի առաջիկա քառօրյա նիստում քննարկման կդրվի «Գովազդի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին օրենքի նախագիծը, ըստ որի արգելվելու է կրթական, գիտական եւ հետազոտական ծրագրերի շրջանակում սովորողի կողմից ինքնուրույն կատարման ենթակա առաջադրանքները, հետազոտությունները եւ այլ գործնական աշխատանքները կատարելու, մշակելու, պատրաստելու ծառայությունների գովազդը, այլ կերպ ասած՝ առաջարկվում է արգելել կուրսային եւ դիպլոմային աշխատանքների վաճառքի գովազդը։
Oրենսդրական նախաձեռնության նպատակն է որոշակիորեն կանխել նման ծառայությունների միջոցով կրթական խաբկանքի տանող գործողությունները։ Որպես դրա վերահսկելիության ու կատարման երաշխիք, նախատեսվում է նաեւ համապատասխան լրացումներ կատարել վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում՝ նման գովազդների տարածման համար սահմանելով նվազագույն աշխատավարձի հիսնապատիկից մինչեւ երկուհարյուրապատիկի չափով վարչական տուգանք։ Այս մասին նշված է օրենքի նախագծում։
Նախագծի հեղինակ, ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ, ԿԳ նախկին փոխնախարար Հովհաննես Հովհաննիսյանը «ՀՀ»—ի հետ զրույցում ընդգծեց՝ գովազդի արգելումը դեռեւս բավարար նախադրյալ չի համարվի այս պրակտիկան սահմանափակելու համար, սակայն նախաձեռնությունը կարող է զսպող գործիք հանդիսանալ։ Նրա կարծիքով՝ այդ կազմակերպությունները բացասական ազդեցություն են ունենում կրթության որակի վրա։ Գովազդների արգելումը նրանց համար կլինի որպես նախազգուշական քայլ։ Սակայն սա, պատգամավորի խոսքով, խնդրի միայն հատվածային լուծումն է։ Առաջարկվում է ընդհանրապես արգելք դնել՝ համարելով այդ աշխատանքը առեւտրային գործունեություն։ Կարծում է՝ կգնան հենց այս ճանապարհով։ Կարծիք կա, որ կազմակերպությունները կարող են տեղափոխվել համացանցային հարթակներ, բայց այդ պարագայում կգնան ստվերային գործունեության։ Էլեկտրոնային գովազդը վերահսկելի չէ, բայց այս մասով նույնպես կանխարգելիչ գործոն օրինագիծն ունենալու է։
Օրենքում փոփոխություններ կատարելու նախաձեռնության հիմնական նպատակներից է նաեւ գրագողության դեմ պայքարի խնդիրը։ Հովհաննիսյանի դիտարկմամբ՝ պետք է հորդորել, խթանել բուհերին, որպեսզի իրենց կրթական համակարգում ներդնեն գրագողությունը հայտնաբերող գործիքներ։ Տարիներ շարունակ նույն ռեֆերատը վաճառվում է տարբեր ուսանողների։ Այդ գործիքների առկայության դեպքում, երբ ուսանողն իր կատարած աշխատանքը ներկայացնում է էլեկտրոնային տարբերակով, անմիջապես երեւում է՝ նախկինում պատկանե՞լ է այն մեկ այլ ուսանողի, թե՞ ոչ։ «Եթե որեւէ այլ ուսանող արդեն ներբեռնված աշխատանքը փորձի նորից ներկայացնել, այդ պարագայում հստակ կերեւա, որ դա գրագողություն է։ Պետք է ամենախիստ պատիժը սահմանել, ինչպես արվում է քաղաքակիրթ երկրներում։ Երկրներ կան, որտեղ գրագողությունը համարվում է կրթության որակի վրա ազդող ամենավտանգավոր գործիքներից մեկը, եւ շատ հաճախ նման դեպքերի հանդիպելիս ուսանողներին եւ դասախոսներին հեռացնում են։ Մեզանում նույնպես այս մտայնությունն ու գիտակցումը պետք է լինեն, որտեղ մեծ գործ ունեն անելու բուհերը։ Նրանք պետք է մտահոգված լինեն իրենց կրթության որակով, մրցակցության բարձրացմամբ»,–շեշտեց պատգամավորը։ Ինքը բուհերի ղեկավարների հետ հանդիպումների ժամանակ բազմիցս այս հարցը բարձրացրել է։ Սակայն գրագողությունը բացահայտող ինտերնետային նմանատիպ գործիքներ հայկական բուհերը դեռեւս չունեն։ Օգտագործվում են միայն Ամերիկյան, Հայ—ռուսական եւ Ֆրանսիական համալսարաններում։ «Շատ պարզ քայլերի շղթա է, որը բազմիցս ասել եմ։ Եթե բուհերը անեին այն քայլերը, որոնք վերեւում նշեցի, նման օրինագծի անհրաժեշտություն չէինք ունենա։ Բայց քանի որ նրանք պասիվ վիճակում են այս հարցի կապակցությամբ, ստիպված մեզ վրա ենք վերցել որոշակի գործառույթներ»,–ասաց նա։
Անդրադառնալով բուհական ոլորտի խնդիրներին՝ պատգամավորը կարեւորեց հատկապես ծրագրային հավատարմագրման գործընթացը. «Բուհական ոլորտում խնդիրները շատ—շատ են։ Կրթության որակի մասին գնահատական տալը իմ կողմից վերացական կհնչի, զերծ կմնամ։ Բուհերի մեծ մասն անցել է ինստիտուցիոնալ հավատարմագրում, պետք է նախապատրաստվեն անցնելու ծրագրային հավատարմագրման գործընթացը, երբ անցնեն այս պրոցեսը, այդ ժամանակ կարող ենք խոսել նաեւ որակից։ Ինստիտուցիոնալ հավատարմագրումը դեռեւս բավարար առաջընթաց չէ»։
Լիանա ՍԱՐԳՍՅԱՆ

04-05-2019





18-05-2019
Շինարարության վերելքն անխուսափելի է
Մեկնարկեց ամենամյա միջազգային մասնագիտացված տարածաշրջանային խոշորագույն ցուցահանդեսը

Քանի ...


18-05-2019
Միասնականները կմեկնարկեն հունիսի 4-ին
Դիմորդների թիվը նախորդ տարվա համեմատ կրկնակի աճել է



18-05-2019
Գինու ակցիզային հարկի նվազեցումից մինչեւ այլ հարկերի կրճատում
Պատգամավորներն օրենսգրքի վերաբերյալ ներկայացնում են առաջարկներ

Հարկային օրենսգրքում ...


18-05-2019
21-րդ դարը հայերի դարն է
Արմեն Սարգսյանը մասնակցել է «Համագործակցության գլոբալ համակարգի փլուզման ...


18-05-2019
«Մինչեւ ընկալումը չփոխվի, ոչ մի բան չի փոխվի»
Կառավարությունում քննարկվել են գերակա ոլորտում ներդրումային ծրագրերին տրվող ...


18-05-2019
Վարչապետը հանդիպում է ունեցել ռուսական առաջատար ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարությունում հանդիպում է ունեցել Հայաստանում գտնվող ...



18-05-2019
Մխիթարյանի շուրջ կրքերը թեժանում են
Հենրիկ Մխիթարյանը, ամենայն ...

18-05-2019
Շուրջ մեկ տարի ընդմիջումից հետո բախումները վերսկսվել են
Երեկ Գերմանիայի, Բելգիայի եւ Քուվեյթի պահանջով ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +14... +16
ցերեկը +27... +29

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO