Համագործակցության հուշագիր են ստորագրել
Հայաստանն ու ԱՄԷ-ն լրատվական ոլորտում գործակցության ամուր հիմք են ստեղծում
Հայաստանն ու Արաբական Միացյալ Էմիրությունները նոր որակ են հաղորդում գործակցությանը տեղեկատվության փոխանակման ոլորտում. հայկական պետական «Արմենպրես» լրատվական գործակալությունը եւ էմիրաթական «WAM» լրատվական գործակալությունը երեկ համագործակցության հուշագիր են ստորագրել։ Փաստաթուղթն ստորագրվել է ՀՀ—ԱՄԷ միջկառավարական հանձնաժողովի երկօրյա նիստի ավարտին։ ՀՀ արտաքին գործերի նախարարությունում կայացած արարողությանը հայկական կողմից հուշագիրը ստորագրել են «Արմենպրեսի» տնօրեն Արամ Անանյանը, իսկ ԱՄԷ—ի կողմից՝ ՀՀ—ում այդ երկրի արտակարգ եւ լիազոր դեսպան Մուհամմադ ալ Զաաբին։ «Արմենպրեսը» հիմնադրվել Է 1918 թ. դեկտեմբերի 18—ին, երբ Հայաստանի առաջին հանրապետության Ազգային խորհրդի որոշմամբ ստեղծվեց նախադեպը չունեցող պետական լրատվական՝ Հայկական հեռագրական գործակալությունը։ Ներկայում «Արմենպրես» լրատվական գործակալությունը գործում է որպես փակ բաժնետիրական ընկերություն, որի բաժնետոմսերը տնօրինում է Հայաստանի Հանրապետությունը։ Գործակալությունն ամենահինն է Հայաստանում։ 2017թ. նոյեմբերին ՀՀ կառավարությունը «Հայաստանի Հանրապետություն—Ռեսպուբլիկա Արմենիա» եւ «Հանրապետություն» փակ բաժնետիրական ընկերությունները «Արմենպրես» փակ բաժնետիրական ընկերությանը միացման ձեւով վերակազմակերպելու որոշում ընդունեց։ Հինգ լեզվով լուրեր թողարկող «Արմենպրեսն» ունի բազմաթիվ բաժանորդներ ինչպես Հայաստանում, այնպես էլ արտերկրում։ «Արմենպրեսը» միջազգային լրատվական 4 կազմակերպությունների անդամ է։ Գործակալությունը Հայաստանը ներկայացնում է ԱՊՀ Ինֆորմխորհրդում, Սեւծովյան տարածաշրջանի ազգային լրատվական գործակալությունների խորհրդում, Հարավարեւելյան Եվրոպայի եւ բալկանյան պետությունների ազգային լրատվական գործակալությունների խորհրդում (դիտորդ) եւ Լրատվական գործակալությունների համաշխարհային կոնգրեսում։ 2014—2016 թթ. «Արմենպրեսը» ղեկավարել է Սեւծովյան տարածաշրջանի ազգային լրատվական գործակալությունների խորհուրդը, որի եւ ԱՊՀ Ինֆորմխորհրդի 2014 թ. նիստերն անցկացվել են Երեւանում։ «Արմենպրեսը» երկկողմ պայմանագրեր ունի աշխարհի ավելի քան 20 առաջատար լրատվական գործակալությունների հետ, որոնց շուրջ մեկ երրորդը կնքվել է վերջին տարիներին։ Գործընկերների թվում են ՏԱՍՍ—ը, «Ռոյթերսը», «Սինխուան», ԻՌՆԱՆ, ՄԵՆԱՆ, ԲՏԱ—ն, «Ագերպրեսը», ԲԵԼՏԱՆ, «Կազինֆորմը», շատ այլ լրատվամիջոցներ, որոնց հետ իրականացվում է տեղեկությունների եւ լուսանկարների փոխանակում։ Արաբական Միացյալ Էմիրությունները լրատվական գործակալություն հիմնադրելու որոշում է կայացրել 1976 թ.։ Հաջորդ տարվա հունիսի 18—ից Էմիրությունների WAM լրատվական գործակալությունը սկսել է առաքելությունը՝ ԱՄԷ—ում տեղի ունեցող իրադարձությունների մասին տեղեկացնելով աշխարհին։ WAM—ը կայուն զարգացող լրատվական գործակալություններից է, որն այս տարիների ընթացքում զգալի հաջողություններ է գրանցել։ Լրատվական գործակալությունը ներկայացնում է պետությանն առնչվող կարեւոր նորությունները, լուսանկարներն ու տեսահոլովակները։ Վերջերս ԱՄԷ—ի դեսպանն «Արմենպրեսի» տնօրենին պարգեւատրեց շնորհակալագրով. դեսպան Մուհամմադ ալ Զաաբին իր այդ որոշումը համարեց գնահատանք պարոն Անանյանի ջանքերի համար, որոնք վերջին տարիներին ներդրվել են համագործակցության խորացման ուղղությամբ։ «Արմենպրեսն» ամբողջ աշխարհում հայտնի գործակալություն է, եւ Դուք ձեր գործակալության միջոցով սիրո եւ համերաշխության ուղերձ եք հղում ամբողջ աշխարհին։ Նկատել եմ, որ աշխարհի տարբեր երկրների կարեւոր իրադարձությունների լուսաբանումն եք տալիս, ինչի համար շնորհակալություն եմ հայտնում գործակալության աշխատակիցներին»,–ասել էր դեսպանը։
04-05-2019
|

փակել >>
|