Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

19.05.2019
ԱՅԼՔ...


Հունաստան, Եգիպտոս, Իտալիա

Հայաստանցիների ամենանախընտրելի տուրիստական ուղղություններն են

Ամռան արձակուրդային սեզոնին ընդառաջ շատերը սկսում են ծրագրել իրենց հանգիստը։ Ոմանք նախընտրում են իրենց արձակուրդն անցկացնել Հայաստանում, ոմանք՝ արտերկրում։ Ո՞ր ուղղություններն են նախընտրելի հայաստանցիների համար եւ ո՞ր երկրներն են գրավում հայերին։ Տուրիստական ընկերությունները մեզ հետ զրույցում նշեցին, որ հայաստանցիների համար ամենանախընտրելի երկիրը Հունաստանն է։ Շատերը հետաքրքրվում են հենց այդ ուղղությամբ։ «Սպուտնիկ» տուրիստական ընկերության փոխտնօրեն Մերի Թովմասյանը նշեց, որ դա պատահական չէ։
«Չարտերային թռիչքները մեծ ազդեցություն ունեն այս հարցում։ Արդյունքում ստացվում է, որ Հայաստանից թռիչքները շաբաթվա մեջ մի քանի անգամ են, հետեւաբար մարդկանց ավելի հեշտ է այդ ուղղությամբ ճանապարհորդություն կազմակերպելը»,– ասաց Մերի Թովմասյանը։
«Լեւոն Թրավըլ» ընկերության հաճախորդների շրջանում եւս ամենապահանջված ուղղությունը Հունաստանն է։
«Ե՛վ գնային առումով է այն հարմար, ե՛ւ չվերթների հաճախակիությամբ։ Մասնավորապես, հիմնական չվերթներին զուգահեռ սեզոնին գործում են նաեւ չարտերային չվերթներ, ինչը ընտանիքներով հանգստի մեկնելու համար շատ հարմար է։ Հունաստանն առանձնանում է իր ծառայությունների որակով, ինչպես նաեւ ապահով երկիր լինելու հանգամանքով»,—ասաց ընկերության աշխատակից Ծովինար Մարտիրոսյանը։
Հունաստանից բացի, մեր հայրենակիցները հետաքրքրված են դեպի Իտալիա, Իսպանիա ուղղություններով։ «Հոթ տուրս» ընկերությունից տեղեկացրեցին, որ պահանջված է նաեւ Կիպրոսը, թեպետ, այն մի փոքր գնային առումով ավելին է Հունաստանից։ «Ամեն դեպքում Կիպրոս ուղղությամբ հետաքրքրվողները եւս բավական շատ են, այս ուղղությամբ եւս չարտերներ լինում են, հետեւաբար դա նպաստում է, որ մեր քաղաքացիները իրենց հանգիստը կազմակերպեն նաեւ այդ երկրում»,—ասաց ընկերության աշխատակիցը։
«Սպուտնիկ» տուրիստական ընկերության փոխտնօրեն Մերի Թովմասյանը նկատեց, որ ավանդական ուղղություններին զուգահեռ պահանջված ուղղություն է դառնում Խորվաթիան։
«Քանի որ եվրոպական երկրների դեպքում վիզաների մերժումը հաճախ է լինում, իսկ Խորվաթիայի պարագայում սեզոնին վիզա հարկավոր չէ, հետեւաբար շատերը նախընտրում են նաեւ այս ուղղությունը»,—ասաց նա։
Ինչ վերաբերում է ոչ ավանդական ուղղություններին, ապա, թեպետ, ոչ շատ, սակայն հետաքրքրվողներ կան դեպի Ինդոնեզիա, Թայլանդ, Մալդիվներ, Զիմբաբվե տուրփաթեթներով։
Դեպի Եվրոպա ավանդական ուղղություններին զուգահեռ բավական մեծ պահանջարկ ունի Եգիպտոսը։ «Go Travel» ընկերությունից մեզ հայտնեցին, որ պատճառները մի քանիսն են։
«Նախ մատչելի է, գումարած դրան հյուրանոցները բավական լավ ծառայություններ են առաջարկում։ Վիզայի հետ կապված խնդիրներ չկան, ծովն էլ հրաշալի է, այնպես որ մեր մեծ թվով հաճախորդներ նախընտրում են Եգիպտոսը»,—ասաց ընկերության աշխատակիցը։
Տուրիստական ընկերություններից նկատեցին, որ վերջին տարիներին Հայաստանում ձեւավորվում է այն մշակույթը, որ մեր քաղաքացիներն իրենց հանգիստը պլանավորեն նախապես։ Արդեն գարնան ամիսներին հետաքրքրվում են ամռանը հանգիստը կազմակերպելու տուրիստական առաջարկներով։
Աննա ԳԶԻՐՅԱՆ

07-05-2019





18-05-2019
Շինարարության վերելքն անխուսափելի է
Մեկնարկեց ամենամյա միջազգային մասնագիտացված տարածաշրջանային խոշորագույն ցուցահանդեսը

Քանի ...


18-05-2019
Միասնականները կմեկնարկեն հունիսի 4-ին
Դիմորդների թիվը նախորդ տարվա համեմատ կրկնակի աճել է



18-05-2019
Գինու ակցիզային հարկի նվազեցումից մինչեւ այլ հարկերի կրճատում
Պատգամավորներն օրենսգրքի վերաբերյալ ներկայացնում են առաջարկներ

Հարկային օրենսգրքում ...


18-05-2019
21-րդ դարը հայերի դարն է
Արմեն Սարգսյանը մասնակցել է «Համագործակցության գլոբալ համակարգի փլուզման ...


18-05-2019
«Մինչեւ ընկալումը չփոխվի, ոչ մի բան չի փոխվի»
Կառավարությունում քննարկվել են գերակա ոլորտում ներդրումային ծրագրերին տրվող ...


18-05-2019
Վարչապետը հանդիպում է ունեցել ռուսական առաջատար ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարությունում հանդիպում է ունեցել Հայաստանում գտնվող ...



18-05-2019
Մխիթարյանի շուրջ կրքերը թեժանում են
Հենրիկ Մխիթարյանը, ամենայն ...

18-05-2019
Շուրջ մեկ տարի ընդմիջումից հետո բախումները վերսկսվել են
Երեկ Գերմանիայի, Բելգիայի եւ Քուվեյթի պահանջով ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +14... +16
ցերեկը +27... +29

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO