Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

07.06.2020
ԱՇԽԱՐՀ


ԱՄՆ-ն սեղմում է Իրանի շուրջ սահմանափակումների օղակը

Ընթացիկ տարվա մարտի 8-ից ի վեր, երբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն Իրանի իսլմական հեղափոխության պահապան գվարդիային (ԻՀՊԳ) հայտարարել է ահաբեկչական կազմակերպություն, երկու երկրների միջեւ լարվածության ուժեղացման միտումն էլ ավելի ակնհայտ է դարձել։ Սա իր բնույթով աննախադեպ երեւույթ է, քանի որ առաջին անգամ է, ինչ մի երկրի պետական կառույց է ընդգրկվում ահաբեկչական ցուցակում։ Ի պատասխան Վաշինգտոնի այդ քայլի՝ Իրանն ԱՄՆ—ին հայտարարել է ահաբեկչությունը հովանավորող երկիր, իսկ ԱՄՆ զինված ուժերի միջինարեւելյան կենտրոնական հրամանատարությունը՝ Սենտկոմը, ահաբեկչական կազմակերպություն, ինչպիսին «Իսլամական պետությունն» է։
Մյուս կողմից, 2018թ. նոյեմբերի 4—ին, երբ ԱՄՆ—ն Իրանի դեմ տնտեսական սահմանափակումների երկրորդ փուլը կյանքի կոչեց, դրանց թիրախն այդ երկրի նավթի արտահանությունն ու ֆինանսա—բանկային գործունեությունն էր։ ԱՄՆ—ը այս քայլով նպատակամղված էր Իրանի նավթի արտահանումը զրոյացնել, բայց եւ այնպես, հաշվի առնելով որոշ հանգմանքներ, Իրանից նավթ ներմուծող 8 երկրի հնարավորություն ընձեռեց եւս 6 ամիս շարունակել ներմուծումը՝ պահանջելով, որ աստիճանաբար կրճատեն ներմուծվող ծավալները եւ փոխարինող գտնեն։ Եվ ահա, մայիսի 2—ին ավարտվեց այդ ժամկետը, սակայն հիշյալ որոշ երկրների պահանջը՝ երկարաձգել տրամադրված արտոնությունը, Վաշինգտոնը մերժեց։ Վերջինիս որոշումն արժանացավ Եվրամիության, Ռուսաստանի եւ Չինաստանի քննադատություններին։ Իրականում մինչ այդ Իրանի նավթի արտահանումը օրական շուրջ 1,5 միլիոն բարելով կրճատվել էր։ Նոր սահմանափակումների նպատակը արտահանումը զրոյականացնելն է, ինչը որոշ պայմանավորվածությունների ու հանգամանքների պատճառով չի իրականանա, սակայն ներկայիս օրական շուրջ մեկ միլիոն բարելը նվազելով հասնելու է 600—500 հազար բարելի։ Բացի այդ, հնարավոր է նաեւ վաճառք իրականացվի այլ ուղիներով՝ անգամ միջազգային գներից ցածր։ Միաժամանակ, Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ գեներալ Մոհամեդ Բաղերին սպառնացել է Հորմուզի նեղուցը փակել, որտեղից միջազգային շուկա է դուրս գալիս Պարսից ծոցի ավազանի երկրների նավթը։ Նա հայտարարել է, որ եթե իրանական նավթը չի անցնելու, ապա այլ երկրները եւս կզրկվեն դրանից։
Ստեղծված իրավիճակում երեկ հայտնի դարձավ, որ դեռեւս ապրիլին Միջերկրական ծովում գտնվող ամերիկյան «Աբրահամ Լինքոլն»  ավիակիրը, որը կրում է 90 կործանիչ ու ռազմական ուղղաթիռ, տեղակայվում է Պարսից ծոցում, Սենտկոմի հրամանատարության ներքո, Իրանի ջրային սահմաններին մոտ։ Նպատակը, ըստ ռազմական փորձագետների, Հորմուզի նեղուցի հնարավոր փակումը թույլ չտալն է, ինչպես նաեւ Պարզից ծոցի տարբեր երկրներում ԱՄՆ ռազմաբազաները Իրանի եւ նրա հովանավորած ուժերի հավանական հարձակումներից պաշտպանելը։ ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը հայտարարել է, թե այդ քայլը հակազդեցություն է Իրանի դրսեւորած մտահոգիչ վարքագծին։ Սակայն նա այդ մտահոգությունների մասին չխոսելով՝ շեշտել է, թե դա հստակ մեսիջ է Իրանին, որ ԱՄՆ—ի կամ նրա դաշնակիցների շահերի դեմ ցանկացած հարձակում կարժանանա խստագույն հակազդեցության։ Ըստ ամենայնի, Բոլթոնը նկատի է ունեցել իրանցի վերոհիշյալ գեներալների հայտարարությունները, ինչպես նաեւ Իրանի հասցեին մշտապես հնչող մեղադրանքները վերջինիս միջինարեւելյան քաղաքականության առնչությամբ։ Իրականում այդ քայլն ուղղված է Իրանի վրա ճնշումները մեծացնելուն եւ Պարսից ծոցի արաբական երկրներին գոհացնելուն։ Ահավասիկ, ԱՄՆ պաշտպանության նախարարությունը, հաստատելով «Լինքոլն» ավիակիրի տեղակայման տեղեկությունը, միաժամանակ նախարարության մի պաշտոնյա, ով ցանկացել է անհայտ մնալ, «Ասոշեյթիդ պրես» գործակալությանը հայտնել է, թե «հստակ նշաններ» կան, որ Իրանի եւ նրա հովանու ներքո գտնվող ուժերը նախապատրաստվում են ԱՄՆ ուժերը թիրախ դարձնել ցամաքում կամ ծովում։ Թեեւ նախագահ Թրամփի վարչակազմում կան գործիչներ, որոնք կողմ են Իրանը թիրախ դարձնելուն, սակայն, հաշվի առնելով որոշ հանգամանքներ, այդ թվում այն, որ հնարավոր բախումները չեն բխում թե՛ Իրանի եւ թե՛ ԱՄՆ—ի շահերից, դրա հավանականությունը թերեւս զրոյական է, եւ ԱՄՆ—ը ձգտում է պատժամիջոցներով Իրանին ստիպել նստել բանակցությունների սեղանի շուրջ։
Ահա թե ինչու Վաշինգտոնը ձգտում է ավելի սեղմել Իրանի շուրջ տնտեսական սահմանափակումների օղակը։ Ամերիկյան «Ուոլ Սթրիթ Ջուրնալ» օրաթերթը, անդրադառնալով այս հարցին, հղում անելով ԱՄՆ պաշտոնյաներին, գրել է, թե հաջորդ քայլը դոլարով Իրանի առեւտրի սահմանափակումն է՝ առաջին հերթին թիրախ է դառնալու այդ երկրի նավթաքիմիական արդյունաբերությունը։
Ըստ երեւույթին ԱՄՆ—ը ձգտում է նաեւ, ճնշումներն առավելապես մեծացնելով, Իրանին մղել չեղարկելու Իրան—4+1—ի համաձայնությունը, ինչի հետեւանքով կվերականգնվեն Իրանի դեմ ՄԱԿ—ի եւ Եվրամիության սահմանափակումները։ Ինչպես հայտնի է, Իրան—5+1—ի համաձայնության շրջանակներում Իրանին թույլատրվում էր միջուկային ոչ ռազմական 7 տարբեր ոլորտներում համագործակցել եվրոպական երկրների, Ռուսաստանի եւ Չինաստանի հետ։ Մայիսի 3—ին Վաշինգտոնը հատարարել է, որ խնդրո առարկա ոլորտներից 2—ը ԱՄՆ—ը արգելում է, մյուս դեպքերում թույլտվությունը երկարաձգում է ոչ թե 180 օրով, այլ՝ 90։ Իրականում այդ երկու ոլորտի արգելումն Իրանին լուրջ խնդրի առաջ է կանգնեցնելու։ Դա «ծանր ջրի» տեղափոխումն է Օման եւ հարստացված ուրանը բնականի հետ փոխանակելը։ Մինչդեռ Իրանը, եթե չկարողանա հարստացված ուրանը երկրից դուրս բերել, լուրջ խնդրի առաջ կհայտնվի, քանի որ, ըստ համաձայնության, մինչեւ 2031թ. Իրանում պետք է մնա ընդամենը 300 կգ։ Այս դեպքում փաստորեն ակամա Իրանը կխախտի համաձայնությունը։ Բացի այդ, սահմանափակվել է նաեւ Ռուսաստանի գործունեությունը Իրանում՝ Բուշեհրի ԱԷԿ—ում։ Պետքարտուղարությունում Իրանի հարցերով հանձնակատար Բրաեն Հուքն այս առիթով նշել է, որ Իրանի միջուկային գործունեության սահմանափակման նպատակը ճնշումները այդ երկրի վրա մեծացնելն է։ ԱՄՆ այս քայլը եւս արժանացել է Եվրամիության, Ռուսաստանի եւ Չինաստանի խիստ քննադատությանը։

Էմմա ԲԵԳԻՋԱՆՅԱՆ

07-05-2019





06-06-2020
Երբ խոսում ենք գույքահարկի կտրուկ բարձրանալու մասին
Պետք է իրական պատկերը հասկանանք եւ զգացմունքային դաշտից ...


06-06-2020
Նա դարձել է մեր փոքր լինելու առասպելի մեծ հերքում
Դարձել է մեր փոքր ժողովրդին մեծերի հետ չափելու ...


06-06-2020
Հայաստանում հաստատվել է COVID-19-ի 547 նոր դեպք, առողջացել է 207, մահացել՝ 7 քաղաքացի
Հայաստանում հունիսի 6-ին, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային ...


06-06-2020
«Ուրախ սիրտը օգտակար է, ինչպէս դեղ...»
Առօրյա կյանքում հաճախ ենք հանդիպում անցանկալի երեւույթների, իրողությունների, որոնք ...


06-06-2020
Գլոբալացու՞մ, թե՞ ազգային ինքնության պահպանում
Արդի ժամանակաշրջանում մարդկության զարգացման հիմնական առանձնահատկությունը գլոբալիզացիայի որդեգրումն է։ ...


06-06-2020
Բնակապահովման խնդիրն ամբողջությամբ կլուծվի
Երկրաշարժի հետեւանքով անօթեւան մնացած ընտանիքներին բնակարանով ապահովելու նպատակով Լոռու ...


06-06-2020
Լիբիան Էրդողանի համար կդառնա՞ փրկօղակ
Թուրքիայում իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության (AKP) եւ նախագահ ...



06-06-2020
Փաստահավաք հանձնաժողովը լինելու է անկախ, ինքնավար մարմին
Անցումային արդարադատության հիմքում՝ ...

06-06-2020
Համայնքը կզբաղվի իր բնակիչների էկոլոգիական կրթության հարցերով
Նոր լիազորություններ են տրվում տեղական ...

06-06-2020
Թուրքիան Ռուսաստանից մոտ 1 մլրդ դոլարի տեխնիկա է պատվիրել
Եթե նախկինում իրավիճակը բարդ էր, ապա այժմ ...

06-06-2020
Առաջին միլիարդատերը Ռոնալդուն է
Թուրինի «Յուվենթուսի» պորտուգալացի հարձակվող ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +13... +15
ցերեկը +28... +30

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO