Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

20.05.2019
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ


Ինտերնետ գրագիտություն

Նախկի՞ն, թե՞ ներկա խնդիր

Եթե համացանցում գրված է՝ օրինակ, «մածունը սեւ է», ուրեմն այդպես էլ կա։ Միջին տարիքի եւ ավելի մեծ տարիքի անձանց մի մասն առանձնակի վստահություն ունի գրավոր խոսքի նկատմամբ։ Ամենայն հավանականությամբ, այդ վերաբերմունքը խորհրդային ժամանակներից է, երբ հավատացած էին, որ գրավոր խոսքում որեւէ սխալ կամ ապատեղեկատվություն չի կարող լինել։ Բայց այսօր, արտաքին եւ ներքին տեղեկատվական պատերազմի պայմաններում ապատեղեկատվությունը հատուկ մշակված քաղաքականություն է։
Այսպես ասած, ՏՏ սերունդը տեղեկատվությունը ստուգելու պրակտիկա ունի։ Բայց ահա վերոնշյալ «վստահորդների խավը» խայծը հեշտությամբ կուլ է տալիս։
«Այդպես է, նախկինում հեռուստացույցով էր, հիմա համացանցով է։ Համացանցի դեպքում ավելի վատ է, որովհետեւ շատ դեպքերում մարդկանց անհատապես են դիմում։ Խնդիրը կա, դրա համար խաբեությունը ինտերնետում աստիճանաբար ավելի մեծ ծավալներ է ստանում։ Մարդիկ ավելի հեշտ են խայծը կուլ տալիս»,—«ՀՀ»—ի հետ զրույցում ասաց տեղեկատվական անվտանգության մասնագետ, մեդիա փորձագետ Սամվել Մարտիրոսյանը՝ ընդգծելով նաեւ օրենսդրական բացերի մասին։ Նրա բնորոշմամբ, օրենսդրությունը բավականին հետ է։ Բերում է էլեկտրոնային առեւտրի օրինակը։
Խաբեության ու ապատեղեկատվության զոհ չդառնալու համար, մասնագետն ասում է՝ պետք է մարդկանց կրթել։ Իսկ եթե կայքերը ստուգելու մեթոդներին չեն տիրապետում, ինչը բավականին լուրջ գործընթաց է, խորհուրդ է տալիս վստահել հայտնի եւ ստուգված կայքերին։
«Ինքն իրեն վիճակն ավելի լավը չի դառնում։ Պայմանավորված է տարիքային խմբով։ Երեխաները, երիտասարդներն ինքնուրույն կրթվում են, բայց եթե դիտարկենք ավելի բարձր տարիքային խումբը՝ գլոբալ խնդիր կա։ Նրանց համար չկան կրթական ծրագրեր, չկան նաեւ հանրային իրազեկման ձեւեր, որոնք կապահովեն նվազագույն գիտելիք»,—նշում է Մարտիրոսյանը։ Նա ավելացնում է նաեւ, որ ինչ—որ չափով աճ կա՝ էվոլյուցիոն ձեւով, բայց վտանգն ավելի արագ է աճում, քան մարդկանց գիտելիքները. «Միասնական կրթական ծրագիր չկա, սովորում են իրենց սխալների վրա։ Ինտերնետ գրագիտություն ասվածը բարդ է, որովհետեւ ծավալվող երեւույթ է՝ սկսած համացանցից անվտանգ օգտվելուց, վերջացրած ավելի կոնկրետ հարցերով։ Այսինքն՝ ճյուղերը բազմաթիվ են, ու աստիճանաբար նոր բաներ են ի հայտ գալիս»։
Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանն ինտերնետ գրագիտության մասին հարցը հին է որակում։ Ասում է. «Դրա մասին կարելի էր խոսել, ասենք՝ 10 տարի առաջ, երբ վիճակը լավ չէր։ Բայց հիմա, երբ 90 տոկոսանոց ինտերնետ կա, երեխաները հիմնականում տեղյակ են ինտերնետից»։ Նշում է, որ համակարգչային գրագիտության դասավանդումը դպրոցներում շատ ցածր մակարդակի վրա է։ Բայց իրավիճակը փորձում են շտկել «Արմաթ» ծրագրով. «Հույս ունենք, որ բոլոր դպրոցներում կներառվի դա եւ կհանգեցնի այն բանին, որ 10—18 տարեկանների առնվազն 20 տոկոսը համակարգչային գրագիտությունից բացի, այլ հմտությունների եւս կտիրապետի»։
«Արմաթ» ինժեներական լաբորատորիաների ներդրման ծրագրի շրջանակներում ԻՏՁՄ—ն կազմակերպում է խրախուսական միջոցառումներ, մրցույթներ, ճամբարներ։ Դրանց շնորհիվ խմբակ—լաբորատորիաների երեխաները հնարավորություն են ստանում ցուցադրելու իրենց աշխատանքները, մրցելու հասակակիցների հետ, զարգացնելու ունակությունները ու գիտելիքները, նորարար գաղափարները, թիմային աշխատանքի հմտությունները։ Միջոցառումները կազմակերպվում են նաեւ Հայաստանում ռոբոտաշինության զարգացման եւ աջակցման, խաղերի ծրագրավորման ոլորտի զարգացման նպատակով։
Այժմ Հայաստանի, Արցախի եւ Վրաստանի տարածքում գործում է 250—ից ավելի «Արմաթ» ինժեներական լաբորատորիա։ Լաբորատորիաներում ավելի քան 6500 երեխա ստանում է անվճար ինժեներական կրթություն։
Ծրագիրն արդեն արդյունք տալիս է։ Ըստ «Գրանդ Թորնթոն Քընսալթինգ» ՓԲԸ գնահատականի՝ սաների 84 տոկոսն ընդունվել է բուհ, 39 տոկոսն աշխատում է եւ սովորում, աշխատանք ունեցողների 45 տոկոսը ներգրավված է ծրագրավորման ոլորտում, 29 տոկոսը՝ ՏՏ ոլորտի այլ աշխատանքներում։ Մյուսներն էլ կատարում են ինժեներական եւ տեխնիկական աշխատանքներ։ Աշխատանք ունեցողների 12 տոկոսը հիմնել է ստարտափներ։ Աշխատանք գտած կամ ստարտափ հիմնած աշխատակիցների աշխատավարձերը տատանվում են 50–300 հազար ՀՀ դրամի սահմաններում՝ միջինը կազմելով շուրջ 130.000 ՀՀ դրամ։
ՏՏ ոլորտի հիմնական խնդիրը Վարդանյանը համարում է կադրերի պակասը։ Դա բուհերի ցածր մակարդակով է պայմանավորում։ Պատճառաբանում է, որ բուհերը գիտահետազոտական չեն։ Զուտ կրթական հաստատություններ են, դրա համար էլ կադրերը չեն բավականացնում։
Թամարա ՄՈՒՐԱԴՅԱՆ

08-05-2019





18-05-2019
Շինարարության վերելքն անխուսափելի է
Մեկնարկեց ամենամյա միջազգային մասնագիտացված տարածաշրջանային խոշորագույն ցուցահանդեսը

Քանի ...


18-05-2019
Միասնականները կմեկնարկեն հունիսի 4-ին
Դիմորդների թիվը նախորդ տարվա համեմատ կրկնակի աճել է



18-05-2019
Գինու ակցիզային հարկի նվազեցումից մինչեւ այլ հարկերի կրճատում
Պատգամավորներն օրենսգրքի վերաբերյալ ներկայացնում են առաջարկներ

Հարկային օրենսգրքում ...


18-05-2019
21-րդ դարը հայերի դարն է
Արմեն Սարգսյանը մասնակցել է «Համագործակցության գլոբալ համակարգի փլուզման ...


18-05-2019
«Մինչեւ ընկալումը չփոխվի, ոչ մի բան չի փոխվի»
Կառավարությունում քննարկվել են գերակա ոլորտում ներդրումային ծրագրերին տրվող ...


18-05-2019
Վարչապետը հանդիպում է ունեցել ռուսական առաջատար ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարությունում հանդիպում է ունեցել Հայաստանում գտնվող ...



18-05-2019
Մխիթարյանի շուրջ կրքերը թեժանում են
Հենրիկ Մխիթարյանը, ամենայն ...

18-05-2019
Շուրջ մեկ տարի ընդմիջումից հետո բախումները վերսկսվել են
Երեկ Գերմանիայի, Բելգիայի եւ Քուվեյթի պահանջով ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +14... +16
ցերեկը +27... +29

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO