Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

19.05.2019
ԵՐԵՎԱՆ


Ո՞վ է իրավիճակի պատասխանատուն

Եվ ինչու չի փորձում վերացնել ստեղծված քաոսն ու խառնաշփոթը

Գրեթե ամեն օր ես հերոսական «ճեղքում» եմ կատարում՝ մի կերպ անցնելով ավտոմեքենաներով լիուլի խցանված մայրաքաղաքի Վանցյան փողոցի այդ ճանապարհահատվածը։ Փորձում եմ ընդամենը քաղաքացու իմ տարրական՝ ազատ տեղաշարժվելու իրավունքից օգտվել։ Ողջ—առողջ տուն վերադառնալով՝ հանգիստ շունչ եմ քաշում եւ, փառք տալով Աստծուն, որ այսօր էլ հաղթահարեցի ինձ պարտադրված տվյալ փորձությունը, անցնում եմ իմ առօրյա, սովորական գործերին…
Մալաթիա թաղամասի բնակիչներս շատ լավ հիշում ենք, թե մի քանի տարի առաջ ինչպիսի իրավիճակում էր հայտնվել «Մալաթիա» հիվանդանոցը եւ, առավել եւս, ինչպիսի անմխիթար դրության մեջ էր նրան հարող տարածքը։ Այդ ամենից, բարեբախտաբար, միայն հիշողություններ են մնացել, քանզի գրեթե անհամեմատելի են մեր երեկվա տեսածի ու այսօր եղածի պատկերները։
Նույն այդ տեղում վեր հառնած, ժամանակակից առաջնակարգ բուժհաստատության համարում ունեցող «Աստղիկ» բժշկական կենտրոնը եւ նրա բարեկարգ շրջապատն առավելապես լավ տպավորություն ու հաճելի զգացողություն են առաջացնում։ Հսկայական ներդրումներ, ահռելի ծավալի աշխատանք, նպատակասլաց ջանքեր, եւ բավականին կարճ ժամանակահատվածում՝ նման ապշեցուցիչ արդյունք…
Տեղաբնակներիս մտքով, սակայն, ամենեւին չէր էլ կարող անցնել, թե կարճ ժամանակ անց ինչպիսի տհաճ անակնկալներ են մեզ սպասում, եւ ինչ աննախանձելի վիճակում ենք հայտնվելու։ Ժողովրդական մի իմաստուն խոսք կա, որը շատ բնորոշ է տվյալ իրավիճակին՝ մրից ելանք, մրջուրն ընկանք…
Տարօրինակ է, թերեւս, թե ինչպես ժամանակին, երբ «Աստղիկի» հիմնադրման քայլերն էին արվում, հաշվի չի առնվել բնակիչներին այսօր արդեն լուրջ անհանգստություն պատճառող այդ «մանրուքը»։ Այսինքն՝ այն, թե ինչպես են նրանք տեղաշարժվելու տվյալ տարածքով, թե բժշկական կենտրոնի այցելուները որտեղ պետք է կայանեն ավտոմեքենաները, էլ չենք խոսում հասարակական տրանսպորտի ու բազմաքանակ տաքսիների անհույս «դեգերումների» եւ այլ անհարմարությունների մասին։ Միգուցե, մտքներով անգամ չի անցել, որ բուժկենտրոնն այցելուների նման՝ աննախադեպ ու օրեցօր ավելացող հոսք կունենա, եւ գլխավոր մուտքի հետնամասում ու առաջամասում նախատեսած ավտոկայանատեղին շատ փոքր ու նեղ կլինի…
Նորակառույց կենտրոնի գլխավոր մուտքին հարող տարածքը, մայթերն ու ավտոճանապարհը (դրանք, ըստ էության, արդեն զրկվել են իրենց բուն նշանակությունից) հատկապես ցերեկային ժամերին «լցվում» են ավտոմեքենաներով, եւ անցուդարձը, երթեւեկությունը կաթվածահար վիճակում են հայտնվում՝ դառնալով գրեթե անհնարին ու մարդկանց կյանքի համար խիստ վտանգավոր։ Այստեղ ամեն ինչ խառնվել է իրար, եւ քիչ է մնում, որ ավտոմեքենաներն անցնեն մարդկանց վրայով կամ հակառակը, դեռ ավելին՝ շրջակայքում ապրողների… տներ ներխուժեն։
Անկառավարելի, քաոսային իրավիճակ, ինչի հետեւանքով անպակաս են խցանումներն ու վթարները։ Թիվ 24 երթուղու ավտոբուսն, օրինակ, ստիպված շատ հաճախ շրջանցում է այն, մյուս երթուղային միկրոավտոբուսների վիճակն էլ աննախանձելի է։ Փառք Աստծո, առայժմ դժբախտ դեպքեր չեն գրանցվել, չնայած չար լեզուները կատակին են տալիս, թե այս ամենը հենց միտումնավոր էլ արվել է, որ վթարի ենթարկվածին հեռու չտանեն՝ միանգամից այստեղ…
Ինչեւէ։ Մեկ անգամ եւս ընդգծենք՝ ողջունելի է տվյալ բուժհաստատության վերածննդի եւ «Աստղիկի» գոյության փաստը, գնահատելի են դրա սեփականատիրոջ հսկայական ջանքերն ու կատարած ներդրումները, բայց եւ անհնար է չմտահոգվել տվյալ ցավալի հանգամանքով ու ահազանգ չհնչեցնել։ Լավ գործն, ինչ խոսք, արժանի է գնահատանքի, միայն թե դրանից չպետք է կամա—ակամա տուժեն անմեղ մարդիկ։ Դա որքան վատ է շրջապատում ապրողների, վարորդների ու անցորդների, նույնքան էլ, հավատացած ենք, անցանկալի ու տհաճ է տվյալ բժշկական կենտրոնի համար, ավելին՝ բնավ էլ պատիվ չի բերում նրան։
Այնպես որ, կարծում ենք, հարկ է շատ արագ գտնել խնդրի լուծման ընդունելի, շահագրգիռ բոլոր կողմերին բավարարող եւ, առհասարակ, հասարակական կարգի պահպանությանն ու քաղաքացու տարրական իրավունքների պաշտպանությանն ուղղված տարբերակը՝ ծանր ու անցանկալի հետեւանքներից խուսափելու համար։ Այստեղ, մեր խորին համոզմամբ, լուրջ անելիք ունեն մայրաքաղաքային իշխանությունները, մասնավորապես, ճանապարհային ոստիկանությունը՝ պահանջվող գծանշումների, կանգառատարածքների, խաչմերուկների կարգավորման եւ անհրաժեշտ կարգուկանոնի ապահովման տեսանկյունից։
Ուզում ենք հավատալ, որ «Աստղիկի» տնօրինությունը եւս մտահոգված է տվյալ խնդրով, ուստի եւ, անկասկած, ողջամիտ լուծումն այնքան էլ երկար սպասեցնել չի տա։ Ի դեպ, «Աստղիկ» բժշկական կենտրոնում «ՀՀ»—ի հարցադրմանն ի պատասխան նշեցին, որ հաստատության տնօրինությունը եւս մտահոգված է այդ խնդրով, բայց քանի որ դրա լուծումն իրենց իրավասության շրջանակներից դուրս է, ուստի ոչինչ անել չեն կարող։ Ստացվում է, որ դա իրենց գործը չէ։ Ահա, այդպես…
Վաչագան ՍԱՐԳՍՅԱՆ
Շրջանային փողոց, տուն 61/1

08-05-2019





18-05-2019
Շինարարության վերելքն անխուսափելի է
Մեկնարկեց ամենամյա միջազգային մասնագիտացված տարածաշրջանային խոշորագույն ցուցահանդեսը

Քանի ...


18-05-2019
Միասնականները կմեկնարկեն հունիսի 4-ին
Դիմորդների թիվը նախորդ տարվա համեմատ կրկնակի աճել է



18-05-2019
Գինու ակցիզային հարկի նվազեցումից մինչեւ այլ հարկերի կրճատում
Պատգամավորներն օրենսգրքի վերաբերյալ ներկայացնում են առաջարկներ

Հարկային օրենսգրքում ...


18-05-2019
21-րդ դարը հայերի դարն է
Արմեն Սարգսյանը մասնակցել է «Համագործակցության գլոբալ համակարգի փլուզման ...


18-05-2019
«Մինչեւ ընկալումը չփոխվի, ոչ մի բան չի փոխվի»
Կառավարությունում քննարկվել են գերակա ոլորտում ներդրումային ծրագրերին տրվող ...


18-05-2019
Վարչապետը հանդիպում է ունեցել ռուսական առաջատար ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարությունում հանդիպում է ունեցել Հայաստանում գտնվող ...



18-05-2019
Մխիթարյանի շուրջ կրքերը թեժանում են
Հենրիկ Մխիթարյանը, ամենայն ...

18-05-2019
Շուրջ մեկ տարի ընդմիջումից հետո բախումները վերսկսվել են
Երեկ Գերմանիայի, Բելգիայի եւ Քուվեյթի պահանջով ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +14... +16
ցերեկը +27... +29

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO