Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

22.11.2019
ԶԱՆԱԶԱՆ


Հեղափոխություն նաեւ սպորտում

Խոստանում է սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարի պաշտոնակատար Գաբրիել Ղազարյանը

Ինչպեսեւ մյուս ոլորտներում, սպորտում նույնպես կոնկրետ հեղափոխություն է իրականացվելու։ Այսպիսի հնչեղ հայտարարությամբ երեկվա ասուլիսը սկսեց մարզական պետական կառույցի ղեկավար Գաբրիել Ղազարյանը, որը ներկայացրեց իր գլխավորած գերատեսչության այս տարվա ծրագրերը եւ պարզաբանեց հանրային հետաքրքրություն առաջացրած մարզաշխարհի որոշ հարցեր։
Բանախոսը նշեց, որ ավելացվել են մասսայական սպորտին առնչվող նոր ծրագրեր։ Մասնավորապես, ըստ Գ. Ղազարյանի, Հայաստանում առաջին անգամ անցկացվելու է «Տուր դե Ֆրանս», ինչպես նաեւ իրագործվելու են սիրողական հեծանվավազքին ու պարառաֆտինգին առնչվող հանրապետական մի շարք ծրագրեր եւ մոտ 10 հազար հոգու ընդգրկվածությամբ կրոսավազք։ Անկեղծ ասած, նախարարի պաշտոնակատարի առաջին իսկ հայտարարությունն արդեն տարակուսանք է առաջացնում։ Օրինակ, ինչո՞ւ ոչ «Ջիրո», այլ «Տուր»։ Կամ արդյո՞ք նա տեղյակ է մասնագետների՝ բազմիցս հնչեցրած այն մտքին, որ տարբեր խնդիրներով պայմանավորված խճուղային հեծանվավազքը մեզանում շատ ավելի թերի է զարգացած, քան հրապարակայինը։ Ըստ այդմ, զավեշտալի չի՞ հնչում «Տուր դե Ֆրանսի» մտահղացումը՝ հաշվի առնելով, որ Հայաստանը դժվարանում է նույնիսկ թիմ ներկայացնել միջազգային պաշտոնական առաջնություններում։
Ինչեւէ, Գ. Ղազարյանը նշեց նաեւ, որ փոփոխություններ եւ լրացումներ են կատարվելու ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի մասին օրենքում, որը ներկայացվելու է նոր խմբագրությամբ։ «Այն կարգավորելու է սպորտի ոլորտի բազում հարցեր եւ միանշանակ զարգացման նոր խթան կլինի։ Պետք է հասկանանք, որ ֆիզկուլտուրայի եւ սպորտի զարգացումը պետք է իրականացվի նախադպրոցական հաստատություններից։ Դրան կնպաստի մեր նախարարության սպասվող միաձուլումը կրթության եւ գիտության նախարարությանը։ Ֆիզկուլտուրան պետք է պարտադիր ներդրվի նախադպրոցական հիմնարկներում։ Գաղտնիք չէ նաեւ, որ հանրակրթական դպրոցներում չեն գործում արտադասարանական խմբակները»,–ասաց նա։
Նախարարի պաշտոնակատարի կարծիքով, այդ ծրագրի իրականացման համար պահանջվում են մարզաբազաներ։ Նա հայտնեց, որ քաղշին կոմիտեի հետ նախնական պայմանավորվածությամբ նախատեսվում է բոլոր համայնքներում ստեղծել թեթեւ կոնստրուկցիաներով տիպային մարզակառույցներ։ Դրանք լինելու են երեք տեսակի՝ բազմաֆունկցիոնալ, լողավազաններ եւ հրաձգարաններ։
Գ. Ղազարյանը խոսեց նաեւ մայիսի 17—18—ը Երեւանում անցկացվելիք սպորտային պարերի մինչեւ 21 տարեկանների աշխարհի առաջնության եւ մոլորակի լավագույն զույգերի մասնակցությամբ համաշխարհային վարկանիշային մրցաշարի մասին։ Տարվա մյուս ծրագրերից առանձնացվեց բարձրագույն վարպետության դպրոցի ստեղծման մեկնարկը, որը թույլ կտա լուծել մի շարք հրատապ հարցեր։ Կարեւորվեց մարզիչ—մանկավարժների համար բժշկական ապահովագրության համակարգի կիրառումը։ Իսկ հեղափոխության դրսեւորումներից համարվեց երկրի բոլոր մարզադպրոցների գործունեությունը միասնական դաշտ բերելը։ Դա, որքան հասկացանք, ենթադրվում է վարձատրության ընդհանուր դրույքի կիրառում, որը ներկայինից բարձր է լինելու։ Կա ցանկություն ստեղծելու նաեւ մարզական գիտահետազոտական կենտրոն։
Մյուս խնդիրը սպորտային մենեջմենթի զարգացումն է, որպեսզի մարզական ֆեդերացիաները պետական ֆինանսավորմանն ապավինելուց զատ կարողանան նաեւ այլ աղբյուրներից լրացուցիչ միջոցներ ներգրավել իրենց մարզաձեւի զարգացման համար։ Գ. Ղազարյանի հավաստմամբ, այդ ուղղությամբ սառույցն արդեն շարժվել է, եւ նշմարվում են զարգացման նախադրյալներ։
Անցնելով լրագրողների հարցերին՝ նախարարի պաշտոնակատարը նշեց, որ Գյումրիում կառուցվելու է ըմբշամարտի նոր մարզադպրոց, իսկ հինը ավելի ուշ վերանորոգվելու է։ «Նորում մարզվելու են ավագ, իսկ հինում՝ կրտսեր տարիքի մարզիկները։ Ընդ որում, վերանորոգումն իրականացվելու է համայնքային բյուջեի միջոցներով։ Արթուր Ալեքսանյանի անվան ըմբշամարտի մարզադպրոցի նախահաշվարկային բոլոր աշխատանքները կատարված են՝ ծախսերը կազմելու են մոտ 480 մլն դրամ։ Մյուս տարի համապատասխան գումարներ կհատկացվի մարզադպրոցի կառուցմանը»,–պարզաբանեց նա։
Հընթացս պարզվեց, որ վերոնշյալ հեծանվավազքը կոչվելու է «Տուր դե Արմենիա» (ի դեպ, նախկինում մի քանի տարի շարունակ Հայաստանում կազմակերպվել է նման անվանումով սիրողական հեծանվաարշավ) եւ ընթանալու է 6 փուլով՝ ներառելով երկրի բոլոր մարզերը։ Տակավին ստացվել է 8 երկրի 13 թիմի մասնակցության հայտ, ինչը ենթադրում է շուրջ 100 հեծանվորդի մասնակցություն։ Մրցարշավն անցկացվելու է օգոստոսի 18—25—ը։
Խոսվեց նաեւ Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի պետական ֆինանսավորման դադարեցման մասին։ Գ. Ղազարյանի խոսքերով, դա պայմանավորված է այն հանգամանքով, որ ՀԱՕԿ—ը կասեցրել է ֆեդերացիայի անդամակցությունն իր շարքերում, իսկ նախարարությունն առաջնորդվելով ազգային ֆեդերացիաների պետական ֆինանսավորման կարգը սահմանող 2017 թվականի որոշմամբ՝ իրագործել է փաստաթղթի պահանջների կատարումը։ Իսկ դրանում նշված է, որ պետության ֆինանսական աջակցությունից կարող են օգտվել միայն ազգային օլիմպիական կոմիտեին անդամակցող ֆեդերացիաները։ Ընդ որում՝ շեշտվեց, որ ՀԲՖ—ի ֆինանսավորումը կասեցված է, այլ ոչ թե ընդհանրապես դադարեցված։
Վստահեցվեց, որ ստեղծված իրավիճակում բռնցքամարտիկների ուսումնամարզական գործընթացը չի տուժի, քանզի անհրաժեշտ ֆինանսավորումն իրականացնելու է ՀԱՕԿ—ը։ «Պետք է հասկանալ, որ հավաքական թիմերը ներկայացնում են երկիրը եւ ոչ մի դեպքում ֆեդերացիաների սեփականությունը չեն։ Ճիշտ այնպես, ինչպես երկրի առաջնությունները պետության պատվիրած միջոցառումներ են եւ չեն կարող կախված լինել որեւէ ֆեդերացիայի քմահաճույքից։ Դրանց արդյունքներով համալրվում են հավաքականները, որոնք այնուհետեւ պատրաստվում եւ մասնակցում են միջազգային պաշտոնական առաջնություններին՝ ներկայացնելով երկիրը»,–հայտարարեց Գ. Ղազարյանը՝ խոստանալով, որ շուտով հանրությունը կտեղեկանա նաեւ Հայաստանի թաեքվոնդոյի ֆեդերացիայի նկատմամբ կիրառվելիք իրավական գործընթացների մասին։
Նա անդրադարձավ նաեւ գրոսմայստեր Ռաֆայել Վահանյանին առնչվող խնդրին, ըստ որի՝ անվանի շախմատիստը չի կարող մասնակցել իր իսկ անունը կրող «Շենգավիթի շախմատի դպրոց» ՊՈԱԿ—ի տնօրենի պաշտոնի մրցույթին։ Վահանյանն այդ դպրոցի տնօրենն է։ Նշվեց, որ խնդիրը դարձյալ իրավական հարթությունում է, քանզի օրենքով տարիքային շեմ է սահմանված նման մրցույթներին մասնակցելու համար։ «Սակայն երբեք չպետք է մոռանանք այն մասին, որ մեր մասնագետներն ունեն փորձ եւ գիտելիքներ, որոնք պարտավոր ենք օգտագործել։ Դրա համար նրանց կարելի է առաջարկել, օրինակ, մարզադպրոցի խորհրդի նախագահի կամ խորհրդականի պաշտոնը»,–նշեց պաշտոնյան։
Չմոռացվեց նաեւ այնպիսի մարզաձեւը, ինչպիսին տափօղակով հոկեյն է։ Այդ առումով նշվեց, որ քայլեր են ձեռնարկվելու Հայաստանի հավաքականը վերակազմավորելու եւ այն միջազգային մրցումներում ներգրավելու ուղղությամբ։ «Հայաստանում բացվել է երկրորդ սահադաշտը, եւ մենք ուղղակի պարտավոր ենք ունենալ տափօղակով հոկեյի թիմ»,–եզրափակեց բանախոսը։
Հրայր ՆԱԶԱՐՅԱՆ

08-05-2019





21-11-2019
Երբ հակամարտություններն են ազդեցության լծակներ փնտրում միմյանց դեմ
Ինչպես կազդեն տարածաշրջանային այլ բախումները Հայաստանի վրա

Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ
a.melqonyan@hhpress.am




21-11-2019
Արցախում հավերժացրել են բարերարի ու հայրենասերի հիշատակը
Լեւոն Հայրապետյանի բրոնզաձույլ կիսանդրին՝ մայրաքաղաք Ստեփանակերտի սրտում

Դավիթ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ
d.miqayelyan@hhpress.am




 
21-11-2019
«Կնկան էրիկը մարդն է, մարդուն էրիկը պարտքն է»
Պարտքի չարաղետ դերի մասին ավելի սպառիչ երեւի դժվար է ...


21-11-2019
Արմենպրեսի «բրենդը»
«Արմենպրեսը», ավելի ստույգ՝ «Հայհեռագործը» կամ ՀՀԳ-ն, մինչ Արտավազդ Խաչիկյանն ...


21-11-2019
Առաքիչի մեքենան
Սկզբում գրեցի վերնագիրն ու մի պահ ընկա հիշողությունների գիրկը...
«Երբ ...


21-11-2019
Հայաստանում ու Հայաստանից դուրս
Սիմֆոնիկ նվագախումբը հանդես կգա համերգներով

Հայաստանի պետական սիմֆոնիկ ...


21-11-2019
Աշխարհին ցույց կտա, թե որքան խորն են մեր արմատները
Օպերային երգիչ Ադամ Բարրոն Հայաստանում կներկայացնի իր նոր ...



21-11-2019
Առաջնային սնունդ. ինչպես տարբերել անորակը որակյալից
Երբ արտադրողը կարողանում է տարբեր ...

21-11-2019
Առեւտրի վայրերը պետք է անվտանգ լինեն
Կրկին «Բարեկամություն» ստորգետնյա ...

21-11-2019
Իրանը մեղադրում է ԱՄՆ-ին եւ Իսրայելին
Բենզինի գնի նկատելի բարձրացումը, իհարկե, ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +18... +20
ցերեկը +25... +27

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO