Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

06.06.2020
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ


Շուշին համոզեց մեզ, որ հաղթանակը մերն է լինելու

Ասում է ԵԿՄ փոխնախագահ, «Արաբո» կամավորական ջոկատի հրամանատար Մանվել Եղիազարյանը

Մեկ շաբաթ առաջ Երկրապահ կամավորական միության փոխնախագահներ ընտրվեցին։ Նրանցից մեկը Մանվել Եղիազարյանն է՝ «Արաբո» կամավորական ջոկատի հրամանատարը։ Մեզ հետ զրույցում նա ընդգծեց՝ կարեւորագույն նպատակն է գնահատել, մեծարել ազատամարտիկներին, նրանց հայրենանվեր գործը. «Որովհետեւ այդ մարդիկ ոչ մի բան չունեն, բացի իրենց անունից, իրենց հեղինակությունից։ Դա էլ էին ուզում իրենց ձեռքից խլած լինել։ Մենք ուզում ենք նրանց ցույց տալ, որ արժանի են ամենալավին։ ԵԿՄ—ն նոր է կազմավորվել եւ պետք է ծառայի դրան։ Այդպիսի պայմանավորվածությամբ ենք եկել։ Եթե դա խախտվի, այստեղ ինձ չեք տեսնի»։
Անդրադառնալով ջոկատի ստեղծմանը՝ հրամանատարը հպարտությամբ է հիշում՝ իր հետ միասին դրա կազմում մարտնչում էին բացառապես ԽՍՀՄ զինված ուժերում ծառայություն անցած փորձառու մարտիկներ։ «Արաբո» կամավորական ջոկատը կազմավորվեց 1989 թվականին Երեւանում։ «Զենքին լավ ծանոթ, Խորհրդային Միության բանակում կոփված հզոր տղաներ էին։ «Արաբոն» ստեղծում էինք նրանցով, որովհետեւ ժամանակ չկար զենքին անծանոթ տղաներին կրակել սովորեցնելու. սահմաններում անհանգիստ էր»,–ասում է նա։
Պատմաբան չէր, բայց բավականաչափ ծանոթ էր հայ ժողովրդի պատմությանը։ Կարդում էր ձեռքի տակ ընկած ցանկացած գրականություն, ինչը կապ ուներ Հայոց ցեղասպանության, ֆիդայական շարժումների հետ։ Իրենց ժամանակ, այսպես ասած՝ անգամ նորաձեւ էր այդպիսի գրքեր կարդալը։ Միայն թե ինքը մոդայով չէր առաջնորդվում։ Մինչեւ ջոկատ կազմելը արդեն մի բանում վստահ էր՝ առանց զենքի ոչինչ չեն կարող անել, պատմությունն էր ցույց տվել։ Նորից կոտորվելու էին, նորից մեղավորներ էին փնտրելու։ Ուստի 1989թ. մայիսին սկսում են զենք հայթայթել, զինվել։ Նույն տարվա ամռան ամիսներից պայքարի դուրս եկան այն վայրերում, որտեղ լսվում էր անգամ մեկ կրակոց։ Ջոկատը որպես այդպիսին դեռ գոյություն չուներ, բայց քանի որ վիճակը գնալով սրվում էր՝ 1989թ. հոկտեմբերի 4—ին Եղեգնաձորի Խաչիկ գյուղում սկսեցին կազմավորվել։
«Զուգահեռ փնտրում էինք զենք, զինվում, մասնակցում մարտական փոքր բախումներին, մինչեւ որ դաշնակցության առաջարկով 1990թ. սեպտեմբերին գնացինք պաշտպանելու Մարտունաշեն, Գետաշեն գյուղերը։ Այսպես ձեւավորվեց մեր ջոկատը։ Անունը դրեցի Արաբո։ Արաբոյի անունը քիչ մարդ գիտեր։ Այն ժամանակ քչերն էին ճանաչում ֆիդայապետին, անգամ մարդիկ կային՝ հարցնում էին՝ Արաբոն ի՞նչ է։ Մեր ջոկատը տարբերվում էր մյուսներից՝ ունենալով իր համազգեստը, դրոշն ու զինանշանը։ Առաջին հաղթանակն ամենափայլունն էր։ Մինչեւ Մարտունաշենի կռիվը, պայքար մղեցինք Ոսկեպար գյուղի պաշտպանության ժամանակ, երբ սովետական բանակը հարձակում էր գործել՝ գերի վերցրել հայ ոստիկաններին։ Առաջին զրահամեքենան այնտեղ խփեցինք»,–«ՀՀ»—ի հետ զրույցում պատմում է ազատամարտիկը։
Մարտունաշենի դեպքերն է հիշում. «Ադրբեջանական օմոնը մտավ գյուղ։ Կատաղի կռիվ սկսվեց։ Ազերիները մեր տեսադաշտում մոտ 22 զոհ ունեին։ Իսկ թե իրենց տարածքում որքան զոհեր կային, մենք չէինք տեսնում։ Դա մեր առաջին «մկրտությունն» էր պատերազմում։ Շատ մոտիկից էինք կռվում ազերիների հետ՝ 8—10 մետրից»։
Մեկ անգամ են պարտվել։ 1992թ. հունիսի 29—ին Մարտակերտի շրջանի Հասանղայա գյուղի տարածքում անհետ կորավ 79 ազատամարտիկներից բաղկացած ջոկատ։ Նրանցից 22—ը «Արաբո» ջոկատից էին։ Պարտության պատճառը մինչ օրս առեղծված է համարում։ «Ազերիները շատ—շատ էին, մոտ 8 հազար մարդ, հայկական կողմը ընդամենը 400 հոգի։ Ադրբեջանի կողմից կռվում էր 60 տեխնիկա, հայկական կողմից ընդամենը 6—ը։ Ադրբեջանական ուղղաթիռների եւ ինքնաթիռների դեմ ոչինչ չուներ հայկական կողմը։ Կռվի պահին այնտեղ էին նաեւ այլ ջոկատներ, որոնք տարածքի գրավումից հետո պիտի մտնեին Թալիշ։ Ազերիները տղաների դիրքերն իմացել էին ու դարանակալել։ Թե ինչպես, առ այսօր առեղծված է»,–նշում է Եղիազարյանը։
Խոսելով Շուշիի ազատագրման մասին՝ ազատամարտիկը նկատում է. «Շուշիի հաղթանակը հայ ժողովրդի բարոյահոգեբանական մեծ հաղթանակն էր։ Մինչեւ քաղաքը գրավելը, ազատագրել էինք բազմաթիվ տարածքներ, բայց Շուշիի ազատագրումը այնպիսի ազդեցություն թողեց մեզ վրա, որ արդեն լիարժեք համոզվեցինք՝ հաղթանակը մերն է։ Հետո ազերիները մի տեսակ կոտրվեցին»։
Լիանա ՍԱՐԳՍՅԱՆ

08-05-2019





06-06-2020
Երբ խոսում ենք գույքահարկի կտրուկ բարձրանալու մասին
Պետք է իրական պատկերը հասկանանք եւ զգացմունքային դաշտից ...


06-06-2020
Նա դարձել է մեր փոքր լինելու առասպելի մեծ հերքում
Դարձել է մեր փոքր ժողովրդին մեծերի հետ չափելու ...


06-06-2020
Հայաստանում հաստատվել է COVID-19-ի 547 նոր դեպք, առողջացել է 207, մահացել՝ 7 քաղաքացի
Հայաստանում հունիսի 6-ին, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային ...


06-06-2020
«Ուրախ սիրտը օգտակար է, ինչպէս դեղ...»
Առօրյա կյանքում հաճախ ենք հանդիպում անցանկալի երեւույթների, իրողությունների, որոնք ...


06-06-2020
Գլոբալացու՞մ, թե՞ ազգային ինքնության պահպանում
Արդի ժամանակաշրջանում մարդկության զարգացման հիմնական առանձնահատկությունը գլոբալիզացիայի որդեգրումն է։ ...


06-06-2020
Բնակապահովման խնդիրն ամբողջությամբ կլուծվի
Երկրաշարժի հետեւանքով անօթեւան մնացած ընտանիքներին բնակարանով ապահովելու նպատակով Լոռու ...


06-06-2020
Լիբիան Էրդողանի համար կդառնա՞ փրկօղակ
Թուրքիայում իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության (AKP) եւ նախագահ ...



06-06-2020
Փաստահավաք հանձնաժողովը լինելու է անկախ, ինքնավար մարմին
Անցումային արդարադատության հիմքում՝ ...

06-06-2020
Համայնքը կզբաղվի իր բնակիչների էկոլոգիական կրթության հարցերով
Նոր լիազորություններ են տրվում տեղական ...

06-06-2020
Թուրքիան Ռուսաստանից մոտ 1 մլրդ դոլարի տեխնիկա է պատվիրել
Եթե նախկինում իրավիճակը բարդ էր, ապա այժմ ...

06-06-2020
Առաջին միլիարդատերը Ռոնալդուն է
Թուրինի «Յուվենթուսի» պորտուգալացի հարձակվող ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +13... +15
ցերեկը +28... +30

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO