Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

19.05.2019
ՆԱԽԱԳԱՀ


«Ինչ—որ տեղ մենք բոլորս երկրապահ ենք, աշխարհազորային»

Նախագահ Արմեն Սարգսյանը հյուրընկալել է ԵԿՄ վարչության պատվիրակությանը

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը երեկ հյուրընկալել է Երկրապահ կամավորների միության վարչության պատվիրակությանը՝ ԵԿՄ վարչության նախագահ Սասուն Միքայելյանի գլխավորությամբ, հայտնում են ՀՀ նախագահի մամլո գրասենյակից։
Շնորհավորելով գալիք տոնի՝ Երկրապահի օրվա առթիվ, հանրապետության նախագահը մասնավորապես նշել է, որ երկրապահները մեծ ներդրում ունեն Արցախի ազատագրման եւ ինքնիշխանության վերականգնման, մեր անկախ պետականության կայացման եւ անվտանգության ապահովման գործում։ «Մեր պատմության բոլոր շրջադարձերում, դժվար օրերին աշխարհազորի գաղափարը միշտ ուժեղ է եղել մեր մեջ»,–ասել է նախագահ Սարգսյանը։ Նա նշել է, որ արցախյան պատերազմի սկզբնական փուլում, երբ դեռեւս կանոնավոր բանակ չկար, երկրի պաշտպանության պարտականությունն ընկած էր կամավորների, երկրապահների ուսերին։
«Դուք հայրենիքի պաշտպան եք, ազգի եւ հայրենիքի պաշտպանության սիմվոլը,–ասել է հանրապետության նախագահը։– Ունեք մեկ առաքելություն՝ հայրենիքը՝ Հայաստանը եւ Արցախը, ընդհանրապես մեր ազգը պաշտպանելու առաքելություն։ Եվ, իհարկե, ունեք առաքելություն՝ փոխանցելու այս բոլորը հաջորդ սերնդին»։
ԵԿՄ վարչության նախագահ, Ազգային ժողովի պատգամավոր Սասուն Միքայելյանը, շնորհակալություն հայտնելով երկրի նախագահին ընդունելության համար, նշել է, որ երկրապահը միշտ պատրաստ է մասնակից լինել հայրենիքի պաշտպանության գործին։ Նա ներկայացրել է ԵԿՄ վարչության կազմը եւ անդրադարձել կազմակերպության անելիքներին ու խնդիրներին։ Այդ շրջանակում ԵԿՄ վարչության նախագահը կարեւորել է սերունդների ռազմահայրենասիրական դաստիարակությունը եւ ազատամարտիկների սոցիալական խնդիրների լուծումը։
Կրկին շնորհավորելով մայիսյան գալիք մեծ տոների՝ Շուշիի ազատագրման, ֆաշիզմի դեմ հաղթանակի, Արցախի պաշտպանության բանակի ստեղծման եւ Երկրապահի օրերի առթիվ, հանրապետության նախագահը երկրապահներին մաղթել է քաջառողջություն եւ ընտանեկան երջանկություն. «Շատ բաներ ունեք՝ կամք, հերոսություն, ուժ, հիշողություն, բայց ուզում եմ, որ ամուր ու առողջ լինեք, որովհետեւ մեծ գործ ունեք անելու։ Ծանր բեռ եք ձեր ուսերին վերցրել։ Ձեր կորցրած ընկերների, մեր հերոսների հայացքը վերեւից միշտ ձեզ վրա է լինելու։ Ինչ—որ տեղ մենք բոլորս երկրապահ ենք, աշխարհազորային։ Ես, որպես նախագահ, միշտ պատրաստ եմ ծառայել իմ երկրին, մեր ազգին եւ այն կարեւոր գործին, որ երկրապահն է անում»։

08-05-2019





18-05-2019
Շինարարության վերելքն անխուսափելի է
Մեկնարկեց ամենամյա միջազգային մասնագիտացված տարածաշրջանային խոշորագույն ցուցահանդեսը

Քանի ...


18-05-2019
Միասնականները կմեկնարկեն հունիսի 4-ին
Դիմորդների թիվը նախորդ տարվա համեմատ կրկնակի աճել է



18-05-2019
Գինու ակցիզային հարկի նվազեցումից մինչեւ այլ հարկերի կրճատում
Պատգամավորներն օրենսգրքի վերաբերյալ ներկայացնում են առաջարկներ

Հարկային օրենսգրքում ...


18-05-2019
21-րդ դարը հայերի դարն է
Արմեն Սարգսյանը մասնակցել է «Համագործակցության գլոբալ համակարգի փլուզման ...


18-05-2019
«Մինչեւ ընկալումը չփոխվի, ոչ մի բան չի փոխվի»
Կառավարությունում քննարկվել են գերակա ոլորտում ներդրումային ծրագրերին տրվող ...


18-05-2019
Վարչապետը հանդիպում է ունեցել ռուսական առաջատար ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարությունում հանդիպում է ունեցել Հայաստանում գտնվող ...



18-05-2019
Մխիթարյանի շուրջ կրքերը թեժանում են
Հենրիկ Մխիթարյանը, ամենայն ...

18-05-2019
Շուրջ մեկ տարի ընդմիջումից հետո բախումները վերսկսվել են
Երեկ Գերմանիայի, Բելգիայի եւ Քուվեյթի պահանջով ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +14... +16
ցերեկը +27... +29

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO