Օդանավակայանը կրկին կգործի 24-ժամյա ռեժիմով
«Զվարթնոցի» վերանորոգված թռիչքուղին մայիսի 16-ից կշահագործվի նաեւ ցերեկը
«Զվարթնոց» միջազգային օդանավակայանի նոր, վերանորոգված թռիչքուղին մայիսի 16-ից կշահագործվի նաեւ ցերեկային ժամերին, ինչը թույլ կտա օդանավակայանին կրկին աշխատել 24-ժամյա ռեժիմով։ Ապրիլի 1-ից մինչեւ մայիսի 15-ը օդանավակայանից թռիչքներն իրականացվում են միայն գիշերային ժամերին։ «Արմենպրեսի» փոխանցմամբ՝ թռիչքուղին կունենա 3850 մ երկարություն եւ 56 մ լայնություն։ Վերանորոգման աշխատանքները մեկնարկել են ապրիլի 1—ին եւ իրականացվում են 12 մլն ԱՄՆ դոլար ներդրումների արդյունքում։ Լրագրողների համար երեկ կազմակերպվել էր այց «Զվարթնոց»՝ ականատես լինելու թռիչքուղու վերանորոգման վերջին աշխատանքներին։ Տեխնիկան, չնայած ոչ այնքան բարենպաստ եղանակային պայմաններին, ամբողջ հզորությամբ աշխատում էր։ «Արմենիա» միջազգային օդանավակայաններ ընկերության տեխնիկական մենեջեր Աշոտ Միրզոյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ օդանավակայանի թռիչքուղու վերանորոգման աշխատանքներն իրականացվում են 2 փուլով. «Ասֆալտի ծածկույթի «ծառայելու» ժամկետը 10 տարի է, սակայն շահագործման ընթացքում ճիշտ սարքավորումներ օգտագործելով՝ մենք կարողացել ենք երկարացնել «ծառայության» ժամկետը։ Այս վերանորոգումից հետո ամենաքիչը 15 տարի թռիչքուղին կգործի»։ Վերանորոգման աշխատանքներն իրականացնելիս օգտագործվել են նոր նյութեր՝ պոլիմերներ, որոնք ավելի են ամրացնում ձյութի կպչողականությունը, ընդհանուր ասֆալտ—բետոնի խառնուրդի ամրությունը։ Ընկերության տեխնիկական մենեջերն ընդգծեց, որ կատարված աշխատանքի ընթացքում օգտագործվել եւ օգտագործվում են բոլոր ժամանակակից տեխնոլոգիաները։ Աշխատանքներում բարձր որակ, ինչպես նաեւ միջազգային լավագույն ստանդարտներ ապահովելու նպատակով նորոգման աշխատանքներն իրականացվել են Գերմանիայից Հայաստան ներմուծված գերժամանակակից տեխնիկական միջոցներով։ «Օրական իրականացվում է 1000 մ երկարությամբ եւ 4 մետր լայնությամբ ասֆալտապատում։ Արդեն իսկ ավարտվել է 2850 մ երկարությամբ թռիչքուղու ասֆալտապատումը, մնացել է վերջին 1000 մետրը»,–ասաց Ա. Միրզոյանը։ Աշխատանքների իրականացման ընթացքում թռիչքուղու կենտրոնական մասի ապամոնտաժվող լուսատեխնիկական համակարգը փոխարինվել է նորով։ Նոր «LED» համակարգը համապատասխանում է ժամանակակից միջազգային լավագույն չափանիշներին։ Թռիչքուղու աշխատանքներին զուգահեռ իրականացվում էր նաեւ հարակից հատվածի խոտածածկ տարածքի նորոգում, որպեսզի ապահովվեն օդանավակայանին ներկայացվող միջազգային պահանջները։ Աշոտ Միրզոյանի խոսքով՝ հողային հատվածը պետք է լինի շատ հարթ եւ ամուր։
08-05-2019
|

փակել >>
|