Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

20.07.2019
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ


Պատերազմն ու մալարիան անզոր էին հաղթանակի հավատի հանդեպ

Մեծ հայրենականի վետերան Վարդգես Ասատրյանը տոնել է ծննդյան 95-ամյակը

Հայրենական պատերազմը, որը շրջադարձային է եղել մարդկության պատմության մեջ՝ փոխելով դրա ընթացքը, անջնջելի հետք է թողել հատկապես պատերազմի մասնակիցների կյանքում։ Նրանք ամեն տարի՝ մայիսի 9—ին, վերապրում են այն հույզերը, որոնք ունեցել են 1940—ականներին։
Պատերազմի թոհուբոհով անցել եւ հայրենիք է վերադարձել Վարդգես Մկրտիչի Ասատրյանը, որի 95—ամյակը լրացավ այս տարվա մայիսի 8—ին։
Մարտունու Մոլալու գյուղի բնակիչ Վարդգեսը ծառայում էր Դիլիջանում եւ ընդամենը 18 տարեկան էր, երբ իմացավ, որ պետք է մասնակցի Հայրենական պատերազմին։
«Ծառայել եմ Ուկրաինայի Դնեպրոպետրովսկի մարզում։ Մեզ այնտեղ տարան Դիլիջանից։ 18 հայ տղա էինք։ Չէին ցանկանում, որ հայ տղաները մեկ վայրում մնան, եւ փորձում էին մեզ առանձնացնել, բայց մենք կարողացանք միասին մտնել ֆրոնտ (ռազմաճակատ)։ Մարտ ամիսն էր. սարսափելի ցեխ էր։ Ուկրաինայի հողը սեւահող է, ձյունն էլ շատ էր։ Գարունը, որ բացվում է, մինչեւ ծնկներդ ցեխ ես լինում։ Շինելները կտրել էինք, որ կարողանանք շարժվել»,–մեզ հետ զրույցում պատմեց Վարդգես Ասատրյանը։
Նա մտաբերեց, որ մի անգամ կապիտանը հրամայել է պառկել եւ դիրքեր փորել։ «Գետինը ցեխ էր, ես գլուխս դրեցի ձեռքիս, որ այն չցեխոտվի։ Թեքվեցի կողքի ու իմ կարճապոչ բահով սկսեցի փորել։ Գերմանացիներն այդ ժամանակ բավականին մոտ էին մեզ ու կրակում էին։ Հենց ձեռքս մի փոքր բարձրացրի, գնդակը դիպավ, եւ ես վիրավորվեցի։ Գնդակը մի կողմից ձեռքս մտավ, մյուսից դուրս եկավ։ Վառվող գնդակ էր։ Ասես ծանր փայտով հարվածեին ինձ։ Երբ ընկերներս տեսան, որ ես վիրավորվեցի, հավաքվեցին շուրջս։ Ռուս հրամանատարը հայհոյում էր ու հրամայում մեր տեղերը զբաղեցնել, հակառակ դեպքում մեկ գնդակով կարող էին բոլորիս սպանել։
Շատ ակտիվ, ասող—խոսող տղա էի, եւ դա էր պատճառը, որ ինձ համակրում էին։ Անգամ լաց էին լինում, երբ վիրավորվեցի։ Մեզ հետ էր նաեւ համագյուղացիս, որը, ավաղ, չվերադարձավ (Վարդգես Ասատրյանը չկարողացավ զսպել արցունքները—հեղ.)։ Դա 1944 թվականի մարտն էր»,–հիշողությունները մեզ հետ կիսեց վետերանը։
Նրա խոսքով՝ վիրավորվելուց հետո իրեն տարել են մի ռմբակոծված դպրոց, որտեղ ո՛չ դուռ կար, ո՛չ պատուհան։ Այն ամանները, որոնցով վիրավորները ճաշել են, պատրաստված են եղել պահածոների տարաներից։
«15 օրում վերքս լավացավ, դուրս գրեցին, ու ես կրկին վերադարձա ֆրոնտ։ Երբ համալրում էինք մարտում զոհվածների տեղերը, Սեւանից մի լավ տղա՝ Արշավիր Խաչատրյանը, ինձ խորհուրդ տվեց ասել, որ ես ոչ թե պիխոտ եմ (հետեւակ), այլ՝ արտիլերիստ (հրետանավոր)։ Երբեւէ չէի տեսել այդ զինատեսակը, ինչպե՞ս ստեի, բայց արեցի։ Հարցրեցին, թե ո՞վ է արտիլերիստ, ես անհամարձակ ձեռքս բարձրացրի, ու ինձ տարան պատերզամի դաշտ։ Դնեստր գետի ափին էինք։ Գետի մյուս կողմում Մոլդովան է, Բուլղարիան, Ռումինիան, Չեխոսլովակիան։ Հենց այդ ժամանակ իմացանք, որ մեր ազգային հերոս Բաղրամյանը, որը գլխավոր շտաբի պետն էր, Ժուկովի հետ վերցրեց Բեռլինը։
Դնեստրի ափին եղեգները շատ էին, մոծակները նույնպես։ Բոլորս մալարիայով հիվանդացանք ու դողում էինք։
Բեռլինի գրավումից հետո հակառակորդի զորքերն ուղղվեցին երկրորդ ու երրորդ ուկրաինական ֆրոնտերի վրա։ Պայքարը թեժ էր։ Այդ ժամանակ «կատյուշաները» նոր էին։ Դրա արկերը ցերեկով թե գիշերով տեսում ես եւ թվում է, թե օդում վառվող աղավնիներ են թռչում։ «Կատյուշայի» արկերն այնքան հզոր են, որ դրանց հարվածից մեկ—երկու ժամ անց հողից դեռ ծուխ է դուրս գալիս։ Կարծում եմ՝ «Կատյուշա» համազարկային կրակի ռեակտիվ համակարգը մեծ դերակատարություն ունեցավ մեր հաղթանակում։
Այդ մարտերում 75 արկ եմ կրակել։
Մենք ազատագրեցինք Ուկրաինան, անցանք Մոլդովա, Բուլղարիա, Ռումինիա, Հարավսլավիա, Հունգարիա։ Հենց Հունգարիայում ինձ առաջարկեցին համալրել Կոմունիստական կուսակցության շարքերը, եւ ես համաձայնվեցի»,—պատմում է Վարդգես Ասատրյանը։
Նա խոստովանեց, որ, ի տարբերություն գերմանացիների, խորհրդային բանակի զինվորներն այնքան էլ լավ պայմաններում չէին կռվում, բայց հավատում էին հաղթանակին։
Վարդգես Ասատրյանի հայրը՝ Մկրտիչ Ասատրյանը նույնպես մասնակցել է Հայրենական պատերազմին։ Նա 1941 թվականին մեկնել է պատերազմ, վեց ամիս հետո վիրավորվել է եւ գերի ընկել։ Ամուսնացել է գերմանուհու հետ ու հաստատվել ԱՄՆ—ում։ Մկրտիչ Ասատրյանը 1959—ին առաջին, իսկ 1961—ին երկրորդ անգամ եկել է Հայաստան՝ տեսնելու իր ընտանիքը։ Վարդգես Ասատրյանն ասաց, որ, չնայած հեռավորությանը, հայրն իրենց մշտապես աջակցել է թե՛ հոգեպես, թե՛ նյութապես։
Վարդգես Ասատրյանն ունի հինգ դուստր, երկու որդի, բազմաթիվ թոռներ ու ծոռներ։ Վետերանը, որի կուրծքը զարդարում են արիության եւ քաջության համար ստացած բազմաթիվ շքանշաններ, բոլոր երիտասարդներին մաղթում է գնահատել այն, ինչ ունեն եւ առաջ նայել առանց վարանելու։
Զրուցեց Անժելա ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԸ
Լուսանկարները՝ Մխիթար ԽԱՉԱՏՐՅԱՆԻ

09-05-2019





19-07-2019
Զբոսաշրջության ոլորտը համալիր կարգավորման կարիք ունի
Երկրի գովազդի համար անհրաժեշտ է ավելի մեծ բյուջե

Լուսինե ...


19-07-2019
Ինչն է նպաստում ամռանը ինֆեկցիաների աճին
Այս սեզոնին նպատակահարմար է հրաժարվել կրեմային տորթերից, դրսում ...


19-07-2019
«Ֆորդիզմի» այբուբենը
Ամերիկացի նշանավոր գործարար Հենրի Ֆորդը (1863–1947) հիշվում է ամենից ...


19-07-2019
Առաջնայինը որակն է ու լավ ընդունելությունը
Ի՞նչ իրավիճակ է հայաստանյան զբոսաշրջային ոլորտում

Թամարա ՄՈՒՐԱԴՅԱՆ
t.muradyan@hhpress.am


Ռուս—վրացական ...


19-07-2019
Հյուրընկալվել է ՀՀ նախագահի մոտ
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը երեկ հյուրընկալել է մասնավոր այցով ...


19-07-2019
Հանձնել են հավատարմագրերը
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին երեկ իր հավատարմագրերն է հանձնել ...


19-07-2019
Նիկոլ Փաշինյանը հյուրընկալել է Գլեդիս Բերեջիկլյանին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հյուրընկալել է Ավստրալիայի Նոր Հարավային Ուելս ...



19-07-2019
Սուրբ հացը մեր սեղանի, մեր հոգու կանչն է
Թադեւոս ԽԱՉԱՏՐՅԱՆ
t.khachatryan@hhpress.am



19-07-2019
Կայծակից ճաքել է Գանձասարի Ս. Հովհաննես եկեղեցու գմբեթը
Ծածկասալերը 1-1,5 սանտիմետր իրարից հեռացել ...

19-07-2019
Սեւանա լճում լողալն անվտանգ է
Կառավարության նիստում պարզաբանումներ են ...

19-07-2019
Իսկ ինչո՞ւ է այդպես
Շաբաթն առայժմ հաջող չի դասավորվում հայրենի թիմերի ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +17... +19
ցերեկը +28... +30

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO