Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

19.05.2019
ՄՇԱԿՈՒՅԹ


Անաղարտ պահենք մայրենի լեզուն

Թե ինչ դեր ունի մայրենի լեզուն ժողովրդի կյանքում, պետք է իմանանք բոլորս։ Մայրենի լեզուն՝ բանավոր, թե գրավոր, ազգի ամենամեծ հարստությունն է, որի հանդեպ պետք է ուշադիր լինի ամեն ոք, անկախ մասնագիտությունից, անկախ նրանից, թե որտեղ է նա աշխատում կամ սովորում, անկախ այն բանից, թե ինչով է նա զբաղվում։ Եթե մենք՝ հայերս, հասել ենք մինչեւ այս օրերը եւ պիտի ապրենք հար ու հավետ, պարտական ենք նախեւառաջ մեր լեզվին։
Անշուշտ, անհնարին է մեկ հոդվածով ներկայացնել մայրենի լեզվի աղավաղման բոլոր օրինակները։
Վերջին շրջանում, հատկապես հեռուստահաղորդումներում, խոսակցական նոր ոճ է ի հայտ եկել. անհարկի շահարկվում է «հա՛» ձայնարկությունը։ Հարյուր դեպքերից իննսունյոթ–իննսունութում այդ բառը՝ «հա՛»–ն, ուղղակի ավելորդ է հնչում, անտեղի։
Դպրոցական կրթություն ստացած ամեն մեկին է հայտնի, որ «որպեսզի» բառը շաղկապ է, եւ այն մի նախադասությունը կապում է մի այլ նախադասության հետ, ու այն պետք է հենց այդպես էլ հնչի՝ «որպեսզի»։ Կամ գոնե՝ որպեսի, որպեզի, բայց ոչ երբեք՝ որպիսի։ Ինչո՞ւ... Դե, որովհետեւ «որպիսի» բառը ածական է եւ ցույց է տալիս առարկայի, երեւույթի ինչպիսի լինելը։ Եվ ոչ թե այն շաղկապում է խոսքը, միտքը միմյանց հետ...
Այս աղավաղումն ականջ է սղոցում հատկապես հեռուստաեթերում հաճախակի հնչող գովազդային հոլովակներում։
Հարց է առաջանում՝ էլ ե՞րբ պետք է օգտագործենք «որպեսզի» շաղկապը, եթե «որպիսի» ածականն է հանիրավի գրավել նրա տեղը։ Եկեք, վերջապես, «որպեսզի» բառը չհանենք մեր բառապաշարից եւ չաղքատացնենք մեր լեզուն, չաղավաղենք մեր մայրենին։
Լեզվի աղավաղման մի քանի օրինակներ եւս, որոնք հանդիպում են թե՛ գրավոր, թե՛, հատկապես, բանավոր խոսքում։
Անչափ շատ օգտագործվող գդալ, գտնել, աղբյուր, եղբայր բառերը գեղեցիկ են հնչում հենց այդպես, ինչպես որ գրվում են։ Իսկ երբ դրանց փոխարեն արտաբերվում են՝ գթալ, գտալ, քթալ, գթնել, քթնել, ախփյուր, եխպայր, ապա անչափ տգեղ է հնչում դա։ Ավելի ստույգ, ուղղակի դա անգրագիտություն է, մայրենի լեզվի այլանդակում, որը պատիվ չի բերում հատկապես կրթություն ստացած մարդկանց...
Եվս մի նկատառում։
Հեռուստաեթերում հնչում է այսպիսի մի անհեթեթություն՝ նախագան։
Ճիշտը, բնականաբար, սա է՝ նախագահը։ Հայերենում նախագան բառ չկա։
Հետո. հեռուստաեթերում հնչում է՝ «Ոչ մեկ չգիտի»։ Այնինչ, պետք է ասվի՝ «Ոչ մեկը չգիտի...»
Մի այլ աղավաղում։
Ամեն մի դպրոցականի է հայտնի, որ գնահատել, գնահատական բառերը պետք է գրել եւ ասել հենց այդպես՝ գնահատել, գնահատական։ Բայց, չգիտես ինչու, երբեմն ասում են՝ գնհատել, գնհատական։
Կամ. թատրոն, թատերական բառերը հեռուստաեթերում հնչում են՝ թաթրոն, թաթերական սխալ ձեւերով։ Ու անգամ դերասաններն են թույլ տալիս այդ սխալները։
Մյուսը. «սարսափելի» եւ «ահավոր» բառերը, որոնք բացասական երանգ ունեն, չի կարելի օգտագործել դրական իմաստով։ Ասենք, այսպես՝ «սարսափելի տաղանդավոր», «ահավոր գեղեցիկ», «սարսափելի հիացած եմ», «ահավոր սիրում եմ»...
Դե, էլ ի՞նչ տաղանդ, եթե պիտի սարսափել նրանից։ Էլ ի՞նչ գեղեցիկ, եթե ահ ես զգում նրա հանդեպ։ Էլ ի՞նչ հիացմունք, եթե այն սարսափ է առաջացնում։ Էլ ի՞նչ սեր, որից վախենում ես...
Ուզում եմ անդրադառնալ լեզվական մի նրբերանգի, որին ուշադրություն չի դարձվում հատկապես բանավոր խոսքում։
Ահա այն. «առաջի» եւ «առաջին» բառերը։ Դիտարկենք այդ նրբերանգը խոսքի մեջ. «Երեխան սովորում է առաջին դասարանում»։ Սխալ է երբ ասվում է՝ «Երեխան սովորում է առաջի դասարանում»։
Այս նրբերանգը վերաբերում է նաեւ «վերջի» եւ «վերջին» բառերին։
Փորձենք «առաջի» եւ «վերջի» բառերի փոխարեն օգտագործել «առաջին» եւ «վերջին» արտահայտչաձեւը եւ կտեսնենք, թե խոսքը որքան բարեհունչ է դառնում։
Հ. Գ. Դժվար է գերագնահատել հեռուստատեսության դերը մեր կյանքում։ Այն այնպե՜ս հիմնովին է մտել մեր կենցաղը, որ ուղղակի անտանելի է դառնում, երբ էլեկտրական հոսանքն անջատվելու պատճառով զրկվում ենք հեռուստատեսություն դիտելու հնարավորությունից։ Հեռուստատեսությունը մեր կյանքի մի մասն է։ Հնարավոր չէ ապրել առանց այդ հրաշքի։ Եվ քանի որ հեռուստատեսությունից սովորո՛ւմ ենք նաեւ, ու, հատկապես, դպրոցականները եւ ուսանողներն են շատ բան վերցնում հեռուստատեսությունից, պետք է եթեր տրվեն միայն անաղա՛րտ հայերենով հաղորդումներ...

Մարտին ՊԵՏՐՈՍՅԱՆ
Հայաստանի ժուռնալիստների միության անդամ

09-05-2019





18-05-2019
Շինարարության վերելքն անխուսափելի է
Մեկնարկեց ամենամյա միջազգային մասնագիտացված տարածաշրջանային խոշորագույն ցուցահանդեսը

Քանի ...


18-05-2019
Միասնականները կմեկնարկեն հունիսի 4-ին
Դիմորդների թիվը նախորդ տարվա համեմատ կրկնակի աճել է



18-05-2019
Գինու ակցիզային հարկի նվազեցումից մինչեւ այլ հարկերի կրճատում
Պատգամավորներն օրենսգրքի վերաբերյալ ներկայացնում են առաջարկներ

Հարկային օրենսգրքում ...


18-05-2019
21-րդ դարը հայերի դարն է
Արմեն Սարգսյանը մասնակցել է «Համագործակցության գլոբալ համակարգի փլուզման ...


18-05-2019
«Մինչեւ ընկալումը չփոխվի, ոչ մի բան չի փոխվի»
Կառավարությունում քննարկվել են գերակա ոլորտում ներդրումային ծրագրերին տրվող ...


18-05-2019
Վարչապետը հանդիպում է ունեցել ռուսական առաջատար ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարությունում հանդիպում է ունեցել Հայաստանում գտնվող ...



18-05-2019
Մխիթարյանի շուրջ կրքերը թեժանում են
Հենրիկ Մխիթարյանը, ամենայն ...

18-05-2019
Շուրջ մեկ տարի ընդմիջումից հետո բախումները վերսկսվել են
Երեկ Գերմանիայի, Բելգիայի եւ Քուվեյթի պահանջով ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +14... +16
ցերեկը +27... +29

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO