Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

19.05.2019
ՆԱԽԱԳԱՀ


Առանց հիշողության որեւէ ազգ չի կարող ապրել

Նախագահ Արմեն Սարգսյանը հյուրընկալել է Հայրենական մեծ պատերազմի մի խումբ վետերանների

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը երեկ հյուրընկալել է Հայրենական մեծ պատերազմի մի խումբ վետերանների, հայտնում են ՀՀ նախագահի մամլո գրասենյակից։
Կարեւորելով շուրջ 75 տարի առաջ ֆաշիզմի դեմ տարած հաղթանակը եւ վետերաններին շնորհավորելով այդ մեծ տոնի առթիվ՝ հանրապետության նախագահն ասել է, որ հաղթանակն ու այն կերտողներին հիշելը բոլորիս պարտքն է։ «Առանց հիշողության որեւէ ազգ չի կարող ապրել, առանց հիշողության որեւէ պետություն չի կարող կառուցվել»,–ընդգծել է նախագահ Սարգսյանը։
Նշելով մեր ժողովրդի անուրանալի ներդրումը՝ հանրապետության նախագահն ասել է, որ հարյուր հազարավոր հայեր են մեկնել ճակատ՝ պաշտպանելու ոչ միայն Խորհրդային Միությունը, այլեւ իրենց հայրենիքը՝ Հայաստանը։ «Մեր փոքրաթիվ ժողովուրդը մեծաթիվ զոհեր տվեց, բայց եւ տվեց բազում հերոսներ,–ասել է նախագահ Սարգսյանը։–Այդ ճակատը մեզ՝ հայերիս համար ոչ միայն հայաստանյան էր, այլեւ համազգային, որովհետեւ այն տարիներին մեր սփյուռքահայ եղբայրներն ու քույրերը, անհանգստացած լինելով հայրենիքի ապագայով, իրենց ներդրումն էին բերում տարբեր երկրներում։ Այսինքն մենք, լինելով փոքրիկ հանրապետություն Խորհրդային Միության կազմում, հսկայական ներդրում ունեինք պատերազմում հաղթանակի մեջ ե՛ւ որպես Խորհրդային Հայաստան, ե՛ւ որպես ազգ՝ կրկին ապացուցելով, որ գուցե եւ փոքր երկիր ենք, բայց համաշխարհային ազգ ենք։ Նույն զգացումը, վերաբերմունքը մենք ունեցանք արցախյան պատերազմի ժամանակ, երբ կրկին աշխարհասփյուռ մեր ժողովուրդը, հայ ազգը ոտքի կանգնեց՝ պաշտպանելու Արցախի մեր հայրենակիցներին ու նրանց արդար պահանջը։ Նույն ձեւով, ընդամենը մի քանի տարի առաջ՝ ապրիլյան քառօրյա պատերազմի ժամանակ կրկին բոլորս միասին էինք»։
Եվս մեկ անգամ շնորհավորելով վետերաններին մեծ հաղթանակի առթիվ եւ շնորհակալություն հայտնելով նրանց՝ հանրապետության նախագահը բոլորին մաղթել է քաջառողջություն, երկար տարիների կյանք՝ կարեւորելով վետերանների դերը սերունդների ռազմահայրենասիրական դաստիարակության եւ պատմական հիշողության պահպանման ու այն հաջորդ սերունդներին փոխանցման գործում։

09-05-2019





18-05-2019
Շինարարության վերելքն անխուսափելի է
Մեկնարկեց ամենամյա միջազգային մասնագիտացված տարածաշրջանային խոշորագույն ցուցահանդեսը

Քանի ...


18-05-2019
Միասնականները կմեկնարկեն հունիսի 4-ին
Դիմորդների թիվը նախորդ տարվա համեմատ կրկնակի աճել է



18-05-2019
Գինու ակցիզային հարկի նվազեցումից մինչեւ այլ հարկերի կրճատում
Պատգամավորներն օրենսգրքի վերաբերյալ ներկայացնում են առաջարկներ

Հարկային օրենսգրքում ...


18-05-2019
21-րդ դարը հայերի դարն է
Արմեն Սարգսյանը մասնակցել է «Համագործակցության գլոբալ համակարգի փլուզման ...


18-05-2019
«Մինչեւ ընկալումը չփոխվի, ոչ մի բան չի փոխվի»
Կառավարությունում քննարկվել են գերակա ոլորտում ներդրումային ծրագրերին տրվող ...


18-05-2019
Վարչապետը հանդիպում է ունեցել ռուսական առաջատար ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարությունում հանդիպում է ունեցել Հայաստանում գտնվող ...



18-05-2019
Մխիթարյանի շուրջ կրքերը թեժանում են
Հենրիկ Մխիթարյանը, ամենայն ...

18-05-2019
Շուրջ մեկ տարի ընդմիջումից հետո բախումները վերսկսվել են
Երեկ Գերմանիայի, Բելգիայի եւ Քուվեյթի պահանջով ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +14... +16
ցերեկը +27... +29

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO