Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

05.06.2020
ԼՂՀ


Սահմաններն առաջվա պես անառիկ են

Հայոց սահմանին կանգնած զինվորներն ընթերցում են Բերձորի դպրոցականների նամակները եւ հուզվում։ «Միշտ պատրաստ ենք պաշտպանելու ձեր խաղաղությունը, անվտանգությունը, մեր երկիրը»,–հավաստիացնում են հայոց աշխարհի տարբեր վայրերից եկած ժամկետային զինծառայողները, նրանց հրամանատարները։
Արդեն ավանդույթ է դարձել, որ մայիսյան եռատոնի նախօրեին Արցախի Հանրապետության կառավարության եւ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներն այցելեն ՊԲ զորամասեր, առաջնագիծ, հանդիպեն սահմանը հսկող մեր զինվորներին։ Նախօրեին Քաշաթաղի շրջանի պատվիրակությունը նույնպես առաջնագծում էր։ Համագործակցելով Ն զորամասի հետ՝ Քաշաթաղի շրջանը մշտապես աջակցում է տարբեր հարցերում, կազմակերպում մշակութային միջոցառումներ։ Հերթական անգամ կայացավ այցը, եւ շրջվարչակազմի աշխատակազմի, Արցախի ազատամարտիկների միության (ԱԱՄ) շրջանային միավորման եւ շրջանային արհմիության պատրաստած նվերները եւ Բերձորի թիվ 1 ու թիվ 2 միջնակարգ դպրոցների աշակերտների նամակները հասան առաջնագծում հսկող զինվորներին։
Ն զորամասի հրամանատար Մարտին Ջհանգիրյանն ընդունեց Քաշաթաղի պատվիրակությանը։ Տեղեկացրեց՝ իրավիճակը վերահսկվում է, եւ մեր զինվորները պատրաստ են պաշտպանելու Հայոց սահմանը։ Զորամասի մարտական հերթափոխի գծով տեղակալ, փոխգնդապետ Արգամ Գեւորգյանն արդեն 12 տարի է՝ ծառայում է հայոց բանակում։ Նրա ուղեկցությամբ հասնում ենք առաջնագիծ՝ մարտական հենակետեր։ Հենակետերից մեկում պատասխանատու, լեյտենանտ Սեւան Ղազարյանը դիմավորեց մեզ, զորամասի ներկայացուցչին զեկուցեց իրավիճակը, որ արտակարգ որեւէ դեպք չի պատահել, իր հրամանատարությամբ հենակետի զինվորները կատարում են սահմանի պաշտպանությունը։ Փոխգնդապետ Ա. Գեւորգյանը զինվորներին շնորհավորեց մայիսյան եռատոնի առթիվ եւ ներկայացրեց հյուրերին՝ Քաշաթաղի շրջվարչակազմի նախկին ղեկավար, այժմ ԱԱՄ շրջանային միավորման նախագահ Սուրեն Խաչատրյանին, Հադրութի շրջվարչակազմի ղեկավար Իվան Ավանեսյանին, Քաշաթաղի շրջվարչակազմի աշխատակազմի ներկայացուցիչներին՝ աշխատակազմի ղեկավար Դավիթ Դավթյանի գլխավորությամբ եւ տեղեկացրեց, որ հանրապետության 2 շրջանները մշտապես համագործակցում են իրենց զորամասի հետ։ Պատվիրակությունների ղեկավարները՝ Ի. Ավանեսյանը եւ Ս. Խաչատրյանը ողջունեցին զինվորներին, շնորհավորեցին մեր հաղթանակների տոների առթիվ, մաղթեցին բարի ու անփորձանք ծառայություն եւ հայտնեցին՝ մշտապես պատրաստ են կանգնել զինվորի կողքին։
Զրուցում եմ առաջնագիծը պահող մեր զինվորների հետ։ Լեյտենանտ Ս. Ղազարյանն ավարտել է Վ. Սարգսյանի անվ. ռազմական ինստիտուտը եւ արդեն 8 ամիս ծառայում է բանակում։ Կարեւորում է զինվորականի գործը եւ գոհ է ծառայությունից։ «Մենք պետք է պահենք մեր սահմանը՝ դժվարությունները հաղթահարելով»,–ասում է լեյտենանտը։
Զինվոր Հրաչ Առաքելյանը Երեւանից է, 1 տարի 4 ամիս է՝ ծառայության մեջ է, արդեն ընտելացել է առաջնագծի պայմաններին, չի դժգոհում։ Դիտակետում Հրաչի հետ է ախուրյանցի Կարեն Սաֆարյանը, որը 9 ամսվա ծառայող է։
«Մեր պարտքն է՝ պաշտպանել հայրենիքը»,–ասում են զինվորները։ Թալինցի Խաչատուր Գրիգորյանը շուտով զորացրվելու է, այժմ, ինչպես միշտ, աչալրջորեն հենակետում հսկում է երկրի անդորրը։ Դավրիշյան Դավիթը Գյումիրից է, մնացել է կես տարի, եւ տուն կվերադառնա։ Կարեւորում է զինվորների միասնությունը, հարազատությունը։ Հաջորդ հենակետի պատասխանատու, կրտսեր—սերժանտ, արարատցի Մերուժան Ասրյանը 16 ամսվա ծառայող է։ Գիտակցում է իր դերը եւ հավաստիացնում՝ պատրաստ է իր զինվորների հետ անառիկ պահել սահմանը։
Ստանալով իրենց նվերները՝ զինվորները կարեւորեցին աշակերտների նամակները, հատկապես կրտսեր դասարանցիների։ Հրաժեշտ տվեցինք սահմանապահ մեր քաջերին՝ հավատով, որ հայոց սահմանի դռները միշտ փակ կլինեն թշնամու առջեւ։

Զոհրաբ ԸՌՔՈՅԱՆ

09-05-2019





05-06-2020
Սեւանա լիճն այս տարի եւս կկանաչի
Միայն համալիր միջոցառումները կփրկեն Սեւանի էկոհամակարգը

Սեւանի էկոհամակարգը ...


05-06-2020
Վարակը չպետք է ազգային սպառնալիք դառնա
Կմտցվեն մուտքի եւ ելքի լրացուցիչ սահմանափակումներ

Պաշտոնական տվյալների ...


05-06-2020
Հայաստանում հաստատվել է COVID-19-ի 596 նոր դեպք․ ապաքինվել է 45, մահացել 7 քաղաքացի
Հայաստանում հունիսի 5-ին, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային ...


05-06-2020
Սուտ
Միգուցե, յուրաքանչյուրը կմտածի այս մասին եւ իր համար ...


05-06-2020
345 հանրային ծառայողներ նորակառույց բնակարաններ կունենան
Գործադիրը հաստատեց այդ բնակարանների վաճառքի կարգը

Բնակարանային շինարարությունը ...


05-06-2020
Սուսերամարտ՝ բացասական եւ դրական հույզերի միջեւ
Մշակութային թերապիա եւ առողջություն

Կյանքը բոլոր ժամանակներում եղել ...


05-06-2020
Ճամփաբաժան
Կենսոլորտը պետք է պաշտպանվի, եւ նրա պաշտպանվելու հետեւանքները ...



05-06-2020
Խաչիկ Դաշտենցի կենսագրական ոչ հայտնի մանրամասները
Նորերս լույս տեսած «Կորուսյալ երկրի ...

05-06-2020
Երես առած երեխայի լուրջ քմահաճույքը
Թատրոնը նրա համար զուտ թամաշա չդարձավ, ...

05-06-2020
Հետահայաց վերլուծության փորձ
Թե ինչպես Կիեւում մայդանը դարձավ ...

05-06-2020
Սխալ հաշվարկի հետեւանքը
Արագ շախմատի Եվրոպայի անդրանիկ առցանց առաջնության ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +13... +15
ցերեկը +28... +30

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO