Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

19.05.2019
ԱՅԼՔ...


100 մլն դրամ տուգանք եւ 5-8 տարի ազատազրկում

Բնությունը պղծողների պատիժը կխստացվի

Գործադիրը երեկվա նիստում քննարկեց «Բնապահպանական իրավախախտումների հետեւանքով կենդանական եւ բուսական աշխարհին պատճառված վնասի հատուցման սակագների մասին» օրենքում փոփոխությունները, նաեւ՝ փոփոխությունները քրեական եւ վարչական օրենսգրքերում։
Նախ՝ բնապահպանական մասով փոփոխությունները։ Բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանը առաջարկեց կովկասյան ընձառյուծի որսի դեպքում տուգանքը 3 միլիոն դրամից հասցնել 100 միլիոնի։ Սրան արձագանքեց ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանը՝ առաջարկելով ընդհանրապես մի քանի տարով (3–5) արգելել բոլոր տեսակների որսը, սահմանափակել որսորդական փամփուշտների ներմուծումը։
Նախարարը նիստից հետո լրագրողներին ասաց, որ նախագիծը մշակվել է՝ նպատակ ունենալով բարձրացնել Կարմիր գրքում գրանցված կրիտիկական վիճակում գտնվող կատվազգիների ընտանիքին պատկանող կովկասյան ընձառյուծի որսի կամ ոչնչացման դեպքում պատճառված վնասի սակագինը։ Այժմ մեր երկրում հաշվառվում է 7—9 ընձառյուծ, որոնց ապրելավայրերն են Արարատի, Վայոց ձորի եւ Սյունիքի մարզերը։
Հիշեցնենք, որ դեռ 2002թ.—ից բնապահպանության նախարարությունն ու Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղը Հայաստանում կովկասյան ընձառյուծի պահպանության ծրագիր են իրականացնում։ Նպատակն է անհետացման եզրին գտնվող ընձառյուծի, ինչպես նաեւ նրա համար որս հանդիսացող տեսակների՝ բեզոարյան այծի, հայկական մուֆլոնի եւ այլ տեսակների պոպուլյացիաների ավելացումը, այդ կենդանատեսակների ապրելավայրերի պահպանությունը։ 2018թ. գարնանը «Խոսրովի անտառ» պետական արգելոցում Բնության համաշխարհային հիմնադրամի ֆոտոթակարդները, առաջին անգամ արգելոցի պատմության մեջ, նկարահանել են կովկասյան ընձառյուծ, որը նախկինում չի արձանագրվել որեւէ ֆոտոթակարդի կողմից։ Բնապահպանության նախարարությունը կարեւորելով վերոնշյալ հանգամանքը՝ 2019 թվականը հայտարարել է կովկասյան ընձառյուծի պահպանության տարի։
Գանք քրեական ու վարչական փոփոխություններին։ Նախարարը տեղեկացրեց, որ խստացվում է քրեական պատասխանատվությունը ծառերի, թփերի ապօրինի հատման համար, քրեական պատասխանատվություն է նախատեսվում ծառերի, թփերի ապօրինի հատման համար վարչական պատասխանատվության ենթարկվելուց հետո նույն արարքը նորից անելու համար։ «Սա շատ կարեւոր է,–ասաց Էրիկ Գրիգորյանը,–քանի որ գործող օրենքի պայմաններում մարդը կարող էր նույն արարքը գործել եւ անսահման անգամ վճարել վարչական տուգանքը»։ Գրիգորյանը նշեց նաեւ, թե փորձ է արվել ամբողջովին փակել հնարավոր ռիսկերն ու ապօրինի անտառահատման դեպքերում պատասխանատվությունը բարձրացնել այն աստիճանի, որ համահունչ լինի բնապահպանության նախարարության կանխարգելմանն ուղղված քաղաքականությանը։ Քանի որ մինչեւ հիմա գործող փոխհատուցման համակարգը անհրաժեշտ պայմաններ չէր ստեղծում, որպեսզի շրջակա միջավայրի նկատմամբ հանցագործությունները նվազեն։ Ըստ այդմ՝ ծառահատման առաջին դեպքերի համար կկիրառվի վարչական պատասխանատվություն՝ տուգանքի տեսքով, իսկ հանցանքը կրկնելու համար՝ քրեական։ «Ապօրինի հատումների համար բոլոր հոդվածներով խստացումներ են եղել,–շարունակեց նախարարը,–եւ մենք այս տարի 102 հազար խմ միայն պահուստային թափուկներ ենք բաժանել անտառամերձ համայնքների բնակիչներին։ Անտառից ապօրինի հատումները պետք է բացառվեն, գյուղացիները պետք է սկսեն դա ընկալել։ 20—25 տարի գյուղացիների անվան տակ կոմերցիոն հսկայական հատումներ են եղել, իսկ հիմա դրա վերջը եկել է»։
Հավելենք նաեւ (ըստ նախարարի տեղեկատվության). քանի որ նախագիծը կազմվել է պատիժների տեսակների եւ չափերի համաչափության համատեքստում, ուստի առաջարկվում է փոփոխության ենթարկել նաեւ քննարկվող հանցագործության հարակից հանցագործության՝ անտառներ ոչնչացնելու կամ վնասելու համար նախատեսված սանկցիաները։ Մասնավորապես՝ առաջարկվում է ՀՀ քրեական օրենսգրքի 297—րդ հոդվածի 1—ին մասի սանկցիայում տուգանքի չափը սահմանել նվազագույն աշխատավարձի 1000—ապատիկից 2000—ապատիկի (գործող խմբագրությամբ նախատեսված է նվազագույն աշխատավարձի 300—500—ապատիկի չափը), իսկ ազատազրկումը՝ առավելագույնը 3 տարի ժամկետով (գործող խմբագրությամբ նախատեսված է առավելագույնը 2 տարի ժամկետ)։
Նաեւ՝ համաչափորեն խստացվում է քրեական օրենսգրքի 297—րդ հոդվածի 2—րդ մասի սանկցիան եւ առաջարկվում է սահմանել հետեւյալ կերպ՝ պատժվում է ազատազրկմամբ 5—8 տարի ժամկետով՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը 3 տարի ժամկետով կամ առանց դրա (գործող խմբագրությամբ նախատեսված է ազատազրկում՝ 3—8 տարի ժամկետով)։
Նախարարությունն ակնկալում է, որ նախագծերի ընդունմամբ անտառային տարածքներում ինչպես հատումներն արգելված ծառերը, թփերը, ՀՀ Կարմիր գրքում գրանցված տեսակները հատելու կամ ոչնչացնելու, պետական կամ մասնավոր սեփականություն համարվող բուսածածկը ոչնչացնելու կամ մինչեւ աճի դադարեցման աստիճանի վնասելու համար կնախատեսվեն ավելի խիստ պատիժներ եւ պատասխանատվություններ։ Ու կստեղծվեն շրջակա միջավայրի պահպանությանն ուղղված անհրաժեշտ պատժիչ քաղաքականության նախադրյալներ։
«ՀՀ»—ն միշտ գրել է՝ բնությունը պաշտպանելու լավագույն ձեւը բնությունը պղծողի գրպանին խփելն է՝ լա՛վ խփելը։ 100 մլն դրամ տուգանքը կամ 5—8 տարի ազատազրկումը կհամարվի՞ «լա՛վ խփել» (իմա՝ վնասին համաչափ) նրանց կամ այն խմբերի համար, ովքեր տարիներ շարունակ փչացրել են մեր բնությունը, ժամանակը ցույց կտա։ Համենայնդպես, կարեւոր է, որ սկսվի պատժիչ քաղաքականությունը։ Իսկ շեմերը հետո էլ կարելի է փոխել։
Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ

11-05-2019





18-05-2019
Շինարարության վերելքն անխուսափելի է
Մեկնարկեց ամենամյա միջազգային մասնագիտացված տարածաշրջանային խոշորագույն ցուցահանդեսը

Քանի ...


18-05-2019
Միասնականները կմեկնարկեն հունիսի 4-ին
Դիմորդների թիվը նախորդ տարվա համեմատ կրկնակի աճել է



18-05-2019
Գինու ակցիզային հարկի նվազեցումից մինչեւ այլ հարկերի կրճատում
Պատգամավորներն օրենսգրքի վերաբերյալ ներկայացնում են առաջարկներ

Հարկային օրենսգրքում ...


18-05-2019
21-րդ դարը հայերի դարն է
Արմեն Սարգսյանը մասնակցել է «Համագործակցության գլոբալ համակարգի փլուզման ...


18-05-2019
«Մինչեւ ընկալումը չփոխվի, ոչ մի բան չի փոխվի»
Կառավարությունում քննարկվել են գերակա ոլորտում ներդրումային ծրագրերին տրվող ...


18-05-2019
Վարչապետը հանդիպում է ունեցել ռուսական առաջատար ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարությունում հանդիպում է ունեցել Հայաստանում գտնվող ...



18-05-2019
Մխիթարյանի շուրջ կրքերը թեժանում են
Հենրիկ Մխիթարյանը, ամենայն ...

18-05-2019
Շուրջ մեկ տարի ընդմիջումից հետո բախումները վերսկսվել են
Երեկ Գերմանիայի, Բելգիայի եւ Քուվեյթի պահանջով ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +14... +16
ցերեկը +27... +29

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO