Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

22.05.2019
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ


Թուրքիայի հետ առեւտուր անողներից մինչեւ ՀԴՄ սարքեր

ՊԵԿ նախագահը պարզաբանումներ է ներկայացնում

Բագրատաշենի անցակետում երկու օր առաջ խնդիր էր ծագել. Թուրքիայից ժամանած ավտոբուսներին արգելել էին հատել սահմանը։ 100—ից ավելի մարդ չի կարողացել 25 կգ—անոց բեռն անցկացնել։ Այդ խնդիրն արդեն հարթված է եւ հարթվել է բարիդրացիական փոխգործակցության մթնոլորտում։ Երեկ այս մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում տեղեկացրեց Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը։
Իսկ խնդիր էր ծագել, որովհետեւ մաքսային ծառայության աշխատակիցները պարզապես հերթական անգամ փորձել էին կանխել ֆիզիկական անձանց բեռի անվան տակ ձեռնարկատիրական նշանակության ապրանքների ներկրումը Հայաստան, մինչդեռ քաղաքացիները պնդել են, որ բերված հագուստն իրենց անձնական օգտագործման համար է եղել (ՊԵԿ նախագահը մեկ անգամ չէ, որ ասել է, որ Թուրքիայից ավտոբուսներով ֆիզիկական անձին ուղեկցող բեռի անվան տակ իրականում բերվում են ձեռնարկատիրական նշանակության ապրանքներ,—Ա.Մ.)։
Ինչեւէ, ի՞նչ են իրականում պարզել ստուգումները։
Դավիթ Անանյանը տեղեկացրեց. պարզվեց, որ մասամբ ձեռնարկատիրական էին, մասամբ՝ ոչ։
Անդրադարձ եղավ նաեւ իրացված գազի իրական ծավալների խախտումների փաստով հարուցված քրեական գործին։ Դ. Անանյանը տեղեկացրեց, որ այդ գործի շրջանակներում ՊԵԿ—ը հարկային ստուգումներ է իրականացրել գազալցակայաններում եւ 33 ընկերությունների նկատմամբ 22 մլրդ դրամի լրացուցիչ հարկային պարտավորություն դրել։ Եվ, ի դեպ, բոլոր 33 կազմակերպությունների վերաբերյալ քրգործ կա հարուցված։ Բայց դատական կարգով բողոքարկումներ էլ կան։ Քրգործի այլ մանրամասներ հայտնելուց բանախոսը ձեռնպահ մնաց։
Հիշեցնենք, որ ՊԵԿ—ը դեռ նախորդ տարի իրացված գազի իրական ծավալների խախտումների փաստով ստուգումներ է իրականացրել ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանի ընտանիքին պատկանող գազալցակայաններում եւ վարչական ակտ նշանակել։ Երեկ հարց ուղղվեց Անանյանին՝ մտավախություն չունի՞, որ ՊԵԿ ի գործողությունները Գագիկ Ծառուկյանը կարող է որպես քաղաքական հետապնդում մեկնաբանել։ Անանյանը շեշտեց. մտավախություն չունի, քանզի իրենց գործողությունները քաղաքական ենթատեքստ չունեն. «Մեր գործողությունները որեւէ քաղաքական ենթատեքստ չեն պարունակում, եւ պարոն Ծառուկյանի ընտանիքին պատկանող գազալցակայանների վերաբերյալ դեռեւս նախորդ տարի ենք գործողություններ իրականացրել։ Ծառուկյանին պատկանող գազալցակայանը այն 33 կազմակերպությունների թվում է, որոնց վերաբերյալ մենք մեր ակտերը դեռեւս անցյալ տարի ենք ամփոփել, եւ պարոն Ծառուկյանին պատկանող կազմակերպությունների մենեջմենթն իրենց իրավասության շրջանակներում բողոքարկել է, եւ այժմ դատական պրոցես է ընթանում»։
ՊԵԿ նախագահի 2019թ. փետրվարի հսկիչ—դրամարկղային մեքենայի իրացման գին սահմանելու հրամանի համաձայն՝ 2019թ. հունվարի 1—ից շրջանառության հարկ վճարող համարվող կազմակերպությունները, անհատ ձեռնարկատերերն ու նոտարները, ինչպեսեւ 2019թ. հունվարի 1—ից բացառապես արտոնագրային հարկ վճարողները պետք է ձեռք բերեն նոր սերնդի ՀԴՄ—ներ։ Ի՞նչ ընթացք է հիմա։
Ըստ ՊԵԿ նախագահի, ՊԵԿ—ում ՀԴՄ—ների պակասորդ կա, խիստ սահմանափակ քանակ ունենք, 700 կամ 800 հատ է մնացել։ Մինչ այս պահը նոր սերնդի ՀԴՄ—ներ ձեռք բերելու համար 9000 հայտ է ներկայացվել, որից բավարարվել է 3000—ը, սակայն տնտեսավարողները չեն եկել դրանք ստանալու։ Քանի որ ՀԴՄ—ների պակասորդ կա, այն հարկ վճարողները, որոնք հին սերնդի ՀԴՄ—ներ ունեին, սակայն իրենց հայտը բավարարվել էր եւ չեն եկել ստանալու, այդ հայտերը ՊԵԿ—ը հետ է կանչելու եւ առաջնահերթ կարգով սարքերը տրամադրելու է այն հարկ վճարողներին, ովքեր նոր են գրանցվել եւ ընդհանրապես ՀԴՄ սարքեր չունեն։
Իբրեւ ամփոփում Դավիթ Անանյանն ընդգծեց. ՀԴՄ սարքեր պետք է ձեռք բերեն բոլոր տնտեսավարողները, սակայն նոր բացված կազմակերպություններին կտրվի առաջնահերթությունը։
Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ

11-05-2019





22-05-2019
Փաստաթղթերն ընդունել ամեն օր
Հորդորել է ՀՀ ԿԳ նախարարը դպրոցների տնօրեններին

Երեւանի ...


22-05-2019
Հայաստանն ու բամբակի մշակումը. օգո՞ւտ, թե՞ անհեռատես շռայլություն
Մոտ կես դար հետո կրկին աճեցնում ենք այս ...


22-05-2019
Կառավարությունում քննարկվել են ընտանիքի ապահովության գնահատման համակարգի բարեփոխման հարցեր
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ երեկ քննարկվել են ընտանիքների ապահովության ...



22-05-2019
Հարեւան երկրում ատելության քարոզը շարունակվում է
Հայաստանը կողմ է մարդասիրական ...

22-05-2019
Սպառնո՞ւմ է գույքի օտարումը ազգային ակադեմիային
Պատգամավորը հանդես է եկել օրենսդրական ...

22-05-2019
Մխիթարյանը չի մեկնի Բաքու
Լոնդոնի «Արսենալը» պաշտոնական հայտարարությամբ ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +12... +15
ցերեկը +23... +25

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO