Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

20.08.2019
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ


Բենզինի ու գազի շուկայի պատկերը՝ 1-2 ամսից

ՏՄՊՊՀ-ն ուսումնասիրությունները սկսել է

Կառավարության երեկվա նիտում անդրադարձ եղավ ավտոմեքենաների գազալիցքավորման խնդրին։
Նախ շուկայի վերահսկողության տեսչական մարմնի ղեկավար Արմեն Կոտոլյանը նշեց, որ ուսումնասիրություններ են կատարել ու գազի գինը ամբողջ Հայաստանում տատանվում է 255–315 դրամի սահմաններում։ Նախկինում՝ խմ—ով վաճառքի դեպքում, երբ գազը վաճառվում էր 200 դրամով, կգ—ի փոփոխության դեպքում պետք է վաճառքը իրականացվեր 270 դրամով։ Բայց այսօր որոշ տնտեսավարողներ գազի գինը թանկացրել են՝ այն դարձնելով 310 դրամ։
Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի ղեկավարն ասաց, որ այս հարցով խոսել է ՊԵԿ—ի ներկայացուցչի՝ Մաշադյանի հետ։ Նա էլ բացատրել է, որ տնտեսավարողները նախկինում հնարավորություն են ունեցել թերլիցքավորման միջոցով գինը ցածր պահել։ Իսկ այսօր այդ չարաշահման հնարավորությունը չունենալով՝ թանկացնում են գազը։ Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանն արձագանքեց, որ օրենքի փոփոխությունում խոսքը վերաբերել է չափման միավորի փոփոխությանը, ոչ թե գումարին։ Հետեւեց վարչապետ Նիկոլ Փաշինյանի արձագանքը. «Այսինքն՝ նրանք, ովքեր հիմա գազի գինը փոխում են, խոստովանում են, որ իրենք նախկինում խաբե՞լ են սպառողներին»։ «Ըստ էության՝ այո»,–հետեւեց ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանի արձագանքը։
Նա միաժամանակ այլ պարզաբանում էլ ներկայացրեց։ Այն է՝ նախկինում աշտարակի ցուցիչի մեջ ձեռքով խտության գործակից ներմուծելու հնարավորություն է եղել  եւ այսօր էլ կա։ Մեր հայրենակիցները վճարել են, օրինակ, 1000 խմ գազի դիմաց ենթադրենք՝ 2 հազար դրամ, բայց լիցքավորվել է շատ ավելի պակաս։ Եթե դա վեր ենք ածում այն իրական լիցքավորված գազի գնի, ապա ստացվում է, որ նախկինում գինը եղել է ոչ թե 190—200 դրամ, այլ 210—ից 224 դրամ։ Իսկ քաղաքացիներն այդ «խաբելու չափը հաշվի չեն առնում, դրա համար էլ դժգոհում են»։
Ինչեւէ, ՊԵԿ նախագահն ասաց, որ գազալցակայանների գործունեության մասով անելիքներ ունեն։ Հիմա չափագրումներ են անում, բայց գործն ավելի շատ այս պահին Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի տիրույթում է։ ՏՄՊՊՀ նախագահ Գեղամ Գեւորգյանը հայտնեց. շուկայում ուսումնասիրություններ սկսել են։
Գործադիրի նիստից հետո Գեղամ Գեւորգյանը լրագրողների հետ ճեպազրույցում որոշ պարզաբանումներ ներկայացրեց՝ անդրադառնալով վարչապետի՝ բենզինի ու գազի շուկայով լուրջ զբաղվելու հանձնարարականին։ «Մենք արդեն իսկ աշխատանքները սկսել էինք»,–ասաց նա՝ զուգահեռ հավելելով, թե բենզինի ու գազի շուկան գտնվում է ուշադրության կենտրոնում, եւ կփորձեն համապարփակ լուծում տալ։ Շուկան մանրամասն կուսումնասիրվի, կհասկանան՝ որ մասով եւ ինչ խնդիրներ կան։ Եվ եթե լինեն չարաշահումներ, ապա կլինի նաեւ համաչափ պատասխանատվություն։
ՏՄՊՊՀ նախագահը հստակեցրեց նաեւ, որ յուրաքանչյուր չարաշահում՝ լինի գնաճ թե գնանկում, միեւնույնն է, խնդիր է։ Իսկ բենզինի ու գազի ոլորտում գերիշխող դիրք զբաղեցնողներից այս պահին չխոսեց. ուսումնասիրությունները նոր—նոր են սկսել։
Հնարավո՞ր է այնպիսի տարբերակ, որ ոլորտի խոշոր խաղացողները գնաճ անեն քաղաքական նպատակներով։ Հարցին պատասխանը կարճ էր ու հստակ. «ՏՄՊՊՀ—ն ապաքաղաքական կառույց է»։ Այլ կերպ. «Ես չեմ կարող քաղաքական կերպարների, անձանց վերաբերյալ որեւէ հայտարարություն անել։ Մենք կնշենք տնտեսավարող սուբյեկտները, իսկ թե նրանցից ով է զբաղվում քաղաքականությամբ, այլ մարմինների գնահատականն է»։
Ի դեպ, ուսումնասիրության համար 1—2 ամիս կպահանջվի։ Դրանից հետո կերեւակվի շուկայի պատկերը։
Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ

11-05-2019





01-08-2019
Ինչպե՞ս դառնալ ներդրող
Բնակելի շենքի կառուցապատման գործընթացից կարելի է շահույթ ստանալ ...


01-08-2019
«Աշխարհս առանց իշխանութեան չի կառավարուիր»
Մկրտիչ Ա Վանեցի Ամենայն հայոց կաթողիկոսը (1820–1907) համոզված էր, ...


01-08-2019
Հնարավոր չէ առանց պատժվելու այլասերել բառերը
Թադեւոս ԽԱՉԱՏՐՅԱՆ
t.khachatryan@hhpress.am


Կամյուին կարելի է համարել 20-րդ դարի ...


01-08-2019
Արեւայրուք ստանալ բակում «բուրդ չփխելո՞վ», թե՞ լողափին
Հանգստի ամեն տեսակ էլ կարող է լավագույնը լինել

Թամարա ...


01-08-2019
Թավշյա հեղափոխությունը բացառապես ներքին խնդիր էր
ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հարցազրույցը Մարշալի հիմնադրամին



01-08-2019
Թարմ մսի սպանդանոցային ծագման պահանջ՝ այսօրվանից
Տեսչական մարմինը մշտադիտարկում է սկսում հանրային սննդի կետերում

Արմենուհի ...


01-08-2019
Ժամանակ ու սերունդներ կապող մարդ-մշակույթ էր
ՀՀ ժողովրդական արտիստ, բեմադրիչ Երվանդ Ղազանչյանի վախճանը մեծ ...



01-08-2019
Եղիշե Չարենցը պաշտում էր Արեւելքը
Վաղը բանաստեղծի տուն-թանգարանում կբացվի ...

01-08-2019
Այվազովսկուց մինչեւ Սալվադոր Դալի
Ի՞նչ են սովորում ՀԱՊ-ի ամառային ...

01-08-2019
Արոտների ջրարբիացումից՝ ճանապարհների վերակառուցում
Ի՞նչ խնդիրներ են լուծվում Ամասիա ...

01-08-2019
Մեդալներն արդեն նշմարվում են
Եվրոպայի երիտասարդական առաջնությանը ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +20... +22
ցերեկը +37... +39

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO