Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

19.05.2019
ՆԱԽԱԳԱՀ


«Հետաքրքրված ենք՝ բացահայտելու Հայաստանի կրթական համակարգը»

Նախագահ Արմեն Սարգսյանը հյուրընկալել է «Դասո սիստեմս» ընկերության պատվիրակությանը

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը երեկ հյուրընկալել է իր հրավերով Հայաստան ժամանած աշխարհի առաջատար ընկերություններից մեկի՝ ֆրանսիական «Դասո սիստեմս» ընկերության առաջին փոխնախագահ Քրիստիան Նարդենին եւ ակադեմիական ծրագրերի գլխավոր տնօրեն Քսավիե Ֆուրժեին, հայտնում են ՀՀ նախագահի մամլո գրասենյակից։
Նախագահ Սարգսյանը նշել է, որ «Դասո սիստեմսի» ղեկավարության հետ նախորդ հանդիպումների ընթացքում քննարկել են համագործակցության հնարավորություններն ու հավանական ուղղությունները։ «Մենք պետք է բացահայտենք, թե ինչ կարող ենք անել միասին,–ասել է հանրապետության նախագահը եւ հավելել.–նախ եւ առաջ՝ բացահայտել երկրի կրթական հատվածը, քանի որ բարձր տեխնոլոգիաների ոլորտում գործելու համար պետք է ունենանք ճիշտ կրթական համակարգ։ Ես համոզված եմ, որ մեր շուրջն ունենք տաղանդավոր մարդիկ։ Մենք Խորհրդային Միությունից ժառանգել ենք բավականին լավ կրթական համակարգ, մասնավորապես՝ բնական գիտությունների ոլորտում»։
Նախագահի խոսքով՝ Հայաստանը փոքր պետություն է, բայց համաշխարհային ազգ, հայերն ամենուր են, եւ սա եւս կարեւոր առավելություն է։
Շնորհակալություն հայտնելով Հայաստանի նախագահին հրավերի համար՝ «Դասո սիստեմս» ընկերության առաջին փոխնախագահ Քրիստիան Նարդենը մասնավորապես ասել է. «Մեծ պատիվ է լինել այստեղ։ Այցի ընթացքում ուզում ենք հասկանալ, թե որոնք են այն ոլորտները, որտեղ կարող ենք աշխատել։ Մարդիկ են ապագայի բանալին, ամեն բան սկսվում է մարդկանցից, այդ իսկ պատճառով մենք այդքան հետաքրքրված ենք՝ բացահայտելու Հայաստանի կրթական համակարգը եւ տեսնելու, թե ինչպես կարող ենք մեր նպաստը բերել նոր սերնդի կրթության գործում, ինչը, ի վերջո, մեծ ներդրում է՝ ուղղված ավելի լավ ապագա ունենալուն։ Ապագան հնարավորություն է, այլ ոչ թե սպառնալիք։ Տեխնոլոգիաներն ապագայում կարող են հիանալի գործիք լինել, եթե դրանք ճիշտ օգտագործվեն»։
Նախագահ Սարգսյանը համոզմունք է հայտնել, որ Հայաստանում անցկացնելիք ժամանակն ընկերության ներկայացուցիչներին թույլ կտա բացահայտելու մեր երկրի հնարավորությունները, կրթական եւ գիտական ներուժը։ «Այս ամենը ձեզ կտա ընդհանուր պատկերացում եւ հնարավորություն՝ ծրագրելու, թե ինչ կարող ենք անել»,–ընդգծել է հանրապետության նախագահը։ «Դասո սիստեմսը» գործում է «Dassault Group» ֆրանսիական հանրահայտ ընկերության կազմում։ Այն ծրագրային ապահովում է տրամադրում ռազմարդյունաբերական ոլորտին, մասնավորապես, ավիացիոն տիեզերական, պաշտպանական, էներգետիկ համակարգերի համար։ Խումբը գործունեություն է ծավալում նաեւ լոգիստիկ համակարգերի, էլեկտրական հիբրիդային տրանսպորտային միջոցների, անշարժ գույքի եւ այլ բնագավառներում։
Միջազգային խոշորագույն այս ընկերությունը գործունեություն է ծավալում աշխարհի 140 երկրներում։

11-05-2019





18-05-2019
Շինարարության վերելքն անխուսափելի է
Մեկնարկեց ամենամյա միջազգային մասնագիտացված տարածաշրջանային խոշորագույն ցուցահանդեսը

Քանի ...


18-05-2019
Միասնականները կմեկնարկեն հունիսի 4-ին
Դիմորդների թիվը նախորդ տարվա համեմատ կրկնակի աճել է



18-05-2019
Գինու ակցիզային հարկի նվազեցումից մինչեւ այլ հարկերի կրճատում
Պատգամավորներն օրենսգրքի վերաբերյալ ներկայացնում են առաջարկներ

Հարկային օրենսգրքում ...


18-05-2019
21-րդ դարը հայերի դարն է
Արմեն Սարգսյանը մասնակցել է «Համագործակցության գլոբալ համակարգի փլուզման ...


18-05-2019
«Մինչեւ ընկալումը չփոխվի, ոչ մի բան չի փոխվի»
Կառավարությունում քննարկվել են գերակա ոլորտում ներդրումային ծրագրերին տրվող ...


18-05-2019
Վարչապետը հանդիպում է ունեցել ռուսական առաջատար ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարությունում հանդիպում է ունեցել Հայաստանում գտնվող ...



18-05-2019
Մխիթարյանի շուրջ կրքերը թեժանում են
Հենրիկ Մխիթարյանը, ամենայն ...

18-05-2019
Շուրջ մեկ տարի ընդմիջումից հետո բախումները վերսկսվել են
Երեկ Գերմանիայի, Բելգիայի եւ Քուվեյթի պահանջով ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +14... +16
ցերեկը +27... +29

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO