Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

19.07.2019
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ


Սեւանի իշխանը, կողակն ու բեղլուն՝ Կարմիր գրքում

Ինչ-որ բան կփոխի՞ 2019թ. ծրագիրը

Տարին բոլոր Սեւանի խնդիրը հանրության ուշադրության կենտրոնում է։ Այն հատկապես սրվում է ամռանը։ Մանավանդ եթե այդ տարին երաշտ է լինում, հասկանալի է, որ ընտրվելու է կարճ ճանապարհը՝ Սեւանը։ Լճից ջուր ենք բաց թողնելու, ոռոգելու ենք հողտարածքներ ու… ձոներ ենք հղելու կապուտաչյա Սեւանին։ Հետո խոսելու ենք Սեւանի բնական վիճակի վերականգնման անհրաժեշտությունից։ Խոսելու ենք՝ մինչեւ հաջորդ ամառ։ Եվ այսպես է արդեն տարիներ։
Ամեն տարի Սեւանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման, բնականոն զարգացման եւ օգտագործման միջոցառումների տարեկան ծրագիր է հաստատվում։ Ամեն տարի ուսումնասիրում եմ այդ ծրագրերը. դրանք այնքա՜ն նման են մեկը մյուսին՝ աննշան տարբերություններով։ Տարբերություններ, որոնք գրեթե ոչինչ չեն փոխում։ Մինչդեռ փոխելու համար պետական մակարդակով կամք է պետք. պետությունը որոշում է՝ լճի մակարդակը բարձրացնելու է ու վերջ՝ ում շինությունն ուզում է տակով մնա, ինչ ճանապարհ ուզում է տակը մնա։ Ճանապարհ էլ կսարքենք, շինության տերն էլ չի կորչի, բայց այ Սեւանը կորցնելով, բոլորս ենք կորչելու։ Նախորդող մեկ—երկու այդպիսի փորձեր եղել են՝ Սեւանը ազգային հարստություն համարելով։ Բայց… շարունակություն չի եղել։
Ինչեւէ, չշարունակվելու պատճառներից տարբեր առիթներով խոսել ենք, հիմա չենք ծավալվի։ Միայն կասենք՝ լճի մակարդակի բարձրանալուն դեմ խոսացող «մասնագետները» ինչ—ինչ շահերի են սպասարկում, երբ մեզ համոզում են, որ այդ բարձրանալը այս ու այս վնասներին կհանգեցնի (ճանապարհը կորցնելու հետեւանքով ու նոր ճանապարհ կառուցելու համար գումարներ եւն)։ Նրանք միայն մոռանում են հաշվարկել այն վնասները, որ ազգովի կունենանք, եթե Սեւանը մեռնի…
Բացի այդ՝ երբեմն (եթե չասենք հաճախ) Սեւանի վերաբերյալ ընդունվում են որոշումներ (թեեւ ճիշտ կլինի ասել՝ երաշխավորություններ), որոնք, ըստ էության, հիմնավորված չեն ոչ գիտականորեն, ոչ էլ բխում են անհրաժեշտ խնդիրների լուծման անհրաժեշտությունից (Սեւանա լճի պահպանության փորձագիտական հանձնաժողովը գիտությունների ազգային ակադեմիայում է)։
Գանք լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման, բնականոն զարգացման եւ օգտագործման միջոցառումների 2019թ. տարեկան ծրագրին։ Ինչ է այն նախատեսում։
Կառավարության կողմից ամեն տարի հաստատվող այս ծրագրի անհրաժեշտությունը բխում է «Սեւանա լճի մասին» օրենքի պահանջից։ Հիմա, ըստ բնապահպանության նախարարության, առաջնային են լճի մակարդակի բարձրացման եւ նրա ջրհավաք ավազանի բնական պաշարների պահպանության ու կառավարման հարցերը, որոնք 2001թ.—ից դրվել են օրենսդրական հիմքի վրա։ Այն է՝ Սեւանի լճային էկոհամակարգի կայունության համար լճի մակարդակը պետք է բարձրացնել առնվազն 6 մետրով (ի դեպ, թե ինչից ենելով է որոշվել այս 6 մետրը, «ՀՀ»—ն ներկայացրել է,—Ա.Մ.)։ Ընդգծենք՝ առնվազն 6 մետրով։ Այսինքն՝ այդքան է պետք Սեւանը ճահճացումից փրկելու համար (փրկելուց հետո արդեն պետք է մտածել բնական վիճակը վերականգնելու մասին)։
Ի՞նչ ենք անում մենք։ Լճից բաց թողնված ջրի քանակը յուրաքանչյուր տարի հաստատվում է մինչեւ 170 մլն խմ չափաքանակը։ Բայց սա մեզ բավարար չի լինում, քանզի ծագում է «տնտեսական անհրաժեշտություն», իմա՝ երաշտ, ու 170 մլն—ի կողքին էլի միլիոններ են ավելանում։ Նախորդ տարի Սեւանից հավելյալ 40 միլիոն խմ ջրառ է իրականացվել։ 2018թ. հուլիսի 10—ի դրությամբ լճի մակարդակը 1900 մ 80 սմ էր, եւ արդեն կրկին հիմնախնդիրներ ունեին։ ԱԻՆ «Հայհիդրոմետ» ծառայության տվյալներով, 2019—ի մարտի 15—ի դրությամբ Սեւանա լիճը ծովի մակարդակից գտնվել է 1900 մետր 42 սանտիմետր բարձրության վրա՝ նախորդ տարվա 1900 մետր 46 սանտիմետր նիշի փոխարեն։ Այլ կերպ՝ լիճը արագ կճահճանա, եթե մակարդակը չբարձրացնեն։ Սրան հավելենք տարին բոլոր ձկնորսությունը եւ օրգանական նյութերի մեծ զանգվածները (հետեւանքը ավելի քան պարզ է)։ Գումարած՝ լճի շրջակայքի չգործող մաքրման կայանները, այն է՝ լիճ են թափվում չմաքրված կեղտաջրեր։
Նախորդ տարիների փորձը մեզ ցույց տվեց, որ եթե լճի մակարդակը բարձրանում է, լիճը համեմատաբար ինքնամաքրվում է՝ կեղտաջրերով հանդերձ նույնիսկ։ Մենք այդ մի քայլն է, որ նախնական պիտի անենք, դա էլ ենք զլանում։ Հա, բայց 2019թ. ծրագրում նշել ենք. «Սեւանա լճի ձկնաշխարհն աչքի է ընկել ինքնատիպությամբ։ Սակայն լճի մակարդակի իջեցումը, կենսապաշարների գերօգտագործումը եւ դրանց կանոնավոր մոնիթորինգի բացակայությունը նպաստեցին լճի կենսաբազմազանության փոփոխմանը, ձկնապաշարների կտրուկ անկմանը՝ էնդեմիկ ձկնատեսակների, հատկապես Սեւանի իշխանի ենթատեսակների անհետացմանը եւ սիգ ձկնատեսակի արդյունագործական ծավալների նվազեցմանը։ Հայաստանի Կարմիր գրքի (2010թ.) մեջ են գրանցվել Սեւանի իշխանը, Սեւանի կողակը եւ Սեւանի բեղլուն։ Ձկնատեսակների թվաքանակի կրճատման հետեւանքով լճային էկոհամակարգում տեղի է ունենում օրգանական նյութերի ինտենսիվ կուտակում (այն, ինչ վերեւում ասացի պարզ հետեւանքի մասին՝ կերը շատ է, կեր ուտողը՝ քիչ,—Ա.Մ.) եւ ճահճացմանը հանգեցնող գործընթացների արագացում, ինչը եւս բացասաբար է անդրադառնում Սեւանի ջրային էկոհամակարգի վրա։ Ներկայումս հիմնական խնդիրը լճում բնական եւ արհեստական եղանակներով էնդեմիկ ձկնատեսակների պոպուլյացիայի մեծացումն է մինչեւ կայուն ու կենսունակ աստիճանը»։
Հիմա՝ 2019թ. ծրագիրն ընդունվել է, եւ ի՞նչ է ակնկալում բնապահպանության նախարարությունը։ Ամրագրել են. «Սեւանա լճի մակարդակի բարձրացում, լճի եւ դրա ջրհավաք ավազանի էկոհամակարգի կենսաբազմազանության պահպանություն եւ կենսապաշարների կայուն օգտագործման բարելավում, ափամերձ ջրածածկ եւ ջրածածկման ենթակա տարածքներից անտառաշերտերի մաքրում, անտառաշերտերի եւ հողհանդակների հաշվառում, գույքագրում, էկոլոգիական (տարածագործառնական) գոտիների սահմանների ճշգրտում, ռեկրեացիայի արդյունավետ զարգացում, կենցաղային թափոնների կառավարման բարելավում»։
Թե ինչպես են սրան հասնելու, ինչ քայլեր են անելու եւ ինչքան գումար է պահանջվելու, առանձին կներկայացնենք։ Կարեւոր է նաեւ հետեւելը։ Շուտով ամառ է, եւ ձեռքներս էլի Սեւանին ենք գցելու…
Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ

14-05-2019





18-07-2019
Եվրամիության դռները փակվում են Թուրքիայի առջեւ
Այդ երկրի գործողությունները սպառնում են Եվրոպայի էներգետիկ անվտանգությանը

Լուսինե ...


18-07-2019
Դադիվանքում 100 մետր երկայնքով հենապատ է կառուցվում
Վերականգնման ի՞նչ աշխատանքներ են ընթանում վանական համալիրում

Լիանա ...


18-07-2019
Առաջնորդ եւ կառավարիչ
Կառավարումը գործունեության այն տեսակն է, երբ կառավարողի նպատակադրումը իրականացվում ...


18-07-2019
Պոլ Վալերին եւ «Ինտելեկտի մաթեմատիկան»
Շեքսպիրի առիթով. «Ինքնին նա ոչինչ էր»

Թադեւոս ԽԱՉԱՏՐՅԱՆ
t.khachatryan@hhpress.am


«Ի՞նչն ...


18-07-2019
Նպատակը պետական գնումների համակարգը ճկուն դարձնելն է
Այն կպահպանի արդար մրցակցության սկզբունքը եւ զերծ կլինի ...


18-07-2019
Քննարկել են Հայաստան-Վատիկան կապերի զարգացման հարցեր
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ ընդունել է Հայաստանում Սուրբ աթոռի ...



18-07-2019
Զգեստը՝ տեղական բրենդի
Աննա Հակոբյանը հայկականը ներկայացնում է ...

18-07-2019
Ինչ պատկեր է նկարել սեյսմիկ խոցելիության գնահատումը
Մեր դպրոցների ֆիզիկական վիճակը՝ ըստ ...

18-07-2019
Ըմբիշները մոտենում են որոշիչ հանգրվանի
Աշնանը կայանալիք աշխարհի առաջնությանը Հայաստանի ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +17... +19
ցերեկը +28... +30

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO