Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

20.07.2019
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ


Ուռուցքային հիվանդությունները կմնան ուշադրության կենտրոնում

ՀՀ առողջապահության նախարարն ամփոփել է պաշտոնավարման մեկ տարին

ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը պաշտոնավարման մեկ տարին ամփոփել է Նուբարաշենի հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոնում՝ նախարարի մամուլի ասուլիսի ձեւաչափով։
«Ասուլիսի վայրը պատահաբար չենք ընտրել։ Որոշել ենք պարբերաբար տարբեր բուժհիմնարկներում անցկացնել մեր միջոցառումները։ Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոնը մեր խոշորագույն հոգեկան առողջության պահպանման կենտրոններից է, որտեղ իրենց բուժումը եւ խնամքն են ստանում հարյուրավոր քաղաքացիներ»,–ասել է նա։
Անդրադառնալով հոգեկան առողջությանը հատկացվող ֆինանսավորմանը՝ Թորոսյանն ասել է, որ 2018 թվականից սկսած նախարարությունը հավելյալ միջոցներ է դուրս գրել հոգեկան առողջության կենտրոնների համար, որոնց միջոցով հնարավոր է դարձել հաստատությունների սանիտարահիգիենիկ պայմանները որոշակիորեն բարելավել։
«Մենք միանում ենք «Չկա առողջություն առանց հոգեկան առողջության» աշխարհում ընդունված կոչին եւ գնում ենք դեպի համայնքային հոգեկան առողջության զարգացմանը՝ հայեցակարգային առումով հնարավորություն տալով հիվանդին բուժում ստանալ իր համայնքում՝ ոչ մեկուսացված»,—հավելել է նա։
Մյուս նորությունն այն է, ըստ նախարարի, որ պետական բյուջեի միջոցներով հաջորդ տարի մեկ միլիարդ դրամով ավելի է հատկացվելու շտապօգնության ծառայությանը՝ 3 մլրդ դրամից հասցնելով 4 մլրդ դրամի։ Գումարը կծախսվի հավելյալ բրիգադներ ունենալու եւ բրիգադների աշխատավարձերի բարձրացման նպատակով։
Թորոսյանի խոսքով՝ շտապօգնության ոլորտը նեղ է, բայց բազմաթիվ խնդիրներ ունի. «Մեր տվյալների համաձայն՝շտապօգնության կանչերի 70 տոկոսը չի ավարտվում հոսպիտալիզացիայով։ Շտապօգնության կանչերը պետք է լինեն իրոք շտապ։ Այս տարի, ճիշտ է, մեքենաների հագեցում եղավ, բայց դրանցից շատերն արդեն շարքից դուրս են եկել, որովհետեւ շտապօգնության մեքենաների մասնակցությամբ վթարներն են շատացել, ինչը մտահոգիչ է»։
Արսեն Թորոսյանն ասել է, որ շուտով շտապօգնության աշխատակիցները եւս հնարավորություն կունենան օգտվելու սոցփաթեթի ծառայություններից։
Առողջապահության նախարարը որպես ոլորտում նորամուծություն առանձնացրել է Երեւանի քաղաքապետարանի հետ նախանշված ծրագիրը, որը պիլոտային կարգով նախատեսվում է իրականացնել Նոր Նորքում. «Մենք ուզում ենք շտապօգնության ոչ հրատապ կանչերը մասամբ փոխանցել առողջության պահպանման առաջնային օղակներին։ Եթե կանչը ոչ շտապ է, ապա դա կարող է իրականացնել տեղի պոլիկլինիկայի բժիշկը՝ մարդատար մեքենայով»։
Հայաստանի Հանրապետությունում 2020 թվականին կներդրվի հաստ աղիքի քաղցկեղի սկրինինգի ծրագիր։ «Քաղցկեղը մեծանում է եւ հենց փակում է աղիքի լուսանցքը, նոր հայտնաբերվում է, իսկ դա արդեն ուշ է։ Մենք պետք է քաղցկեղը փոքր ստադիաներում հայտնաբերենք»,– ասել է նախարարը՝ հավելելով, որ ուռուցքաբանությունը նախարարության երեք հիմնական ուղղություններից մեկն է։
«Ուռուցքային հիվանդությունների վրա բազմաթիվ գործոններ են ազդում, այդ թվում՝ շրջակա միջավայրը։ Քաղցկեղի առաջացման ամենամեծ ֆակտորներից մեկը հիմա նաեւ օդի աղտոտվածությունն է։ Այս տարի ամբողջ համաշխարհային առողջապահության ուշադրությունն ուղղված է օդի աղտոտվածությանն ու, ցավոք, օդի աղտոտվածությունն արդեն ավելի շատ մարդ է սպանում, քան ծխախոտը»,—նշել է նախարարը։
Նա ուրախությամբ հայտնել է, որ մանկական եւ մայրական մահացությունների մասով ցուցանիշների անկում է նկատվում. «Մենք դեռ հեռու ենք հազար կենդանածնի հաշվով 2—3 մահվան ցուցանիշից, մեզ մոտ 8—ի սահմանում է, բայց ծննդօգնության ոլորտում ֆինանսավորման աճը բերելու է ոլորտի կարգավորմանը»։
Հայաստանում կշարունակվի պայքարը նաեւ արգանդի վզիկի քաղցկեղի դեմ, որը տարեկան 120 կնոջ կյանք է խլում։ Արսեն Թորոսյանը նշեց, որ Հայաստանը շարունակելու է պայքարել արգանդի վզիկի քաղցկեղի դեմ գարդասիլ 4 պատվաստանյութի միջոցով՝ ի հեճուկս ամենատարբեր քննադատությունների եւ մեղադրանքների։ «Գարդասիլ 4—ի առաջին խմբաքանակը մեր միջազգային գործընկերները մեզ նվիրել են, իսկ մոտակա տարիների համար նախատեսված պատվաստանյութը Հայաստանին պատրաստ են վաճառել 25 անգամ ավելի էժան, քան շուկայական գինն է»,–հիշեցրել է նախարարը՝ հավաստիացնելով, որ պատվաստանյութն օգտակար է նաեւ ավելի բարձր տարիքի թե՛ տղամարդկանց, թե՛ կանանց համար։
«Ես ինքս ստացել եմ պատվաստանյութը, եւ անցյալ տարի 1500 պատվաստման դեպք ենք ունեցել։ Մենք հասնելու ենք այն համոզմանը, որ մեր մայրերը, աղջիկները հասկանան՝ իրենց պաշտպանելու եւ քաղցկեղը բուժելու համար այս պատվաստանյութը վճռական է»,–հավելել է նախարարը՝ կոչ անելով օրակարգից հանել թեման, քանի որ չկա որեւէ ապացուցված վտանգ այս պատվաստանյութից։

14-05-2019





19-07-2019
Զբոսաշրջության ոլորտը համալիր կարգավորման կարիք ունի
Երկրի գովազդի համար անհրաժեշտ է ավելի մեծ բյուջե

Լուսինե ...


19-07-2019
Ինչն է նպաստում ամռանը ինֆեկցիաների աճին
Այս սեզոնին նպատակահարմար է հրաժարվել կրեմային տորթերից, դրսում ...


19-07-2019
«Ֆորդիզմի» այբուբենը
Ամերիկացի նշանավոր գործարար Հենրի Ֆորդը (1863–1947) հիշվում է ամենից ...


19-07-2019
Առաջնայինը որակն է ու լավ ընդունելությունը
Ի՞նչ իրավիճակ է հայաստանյան զբոսաշրջային ոլորտում

Թամարա ՄՈՒՐԱԴՅԱՆ
t.muradyan@hhpress.am


Ռուս—վրացական ...


19-07-2019
Հյուրընկալվել է ՀՀ նախագահի մոտ
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը երեկ հյուրընկալել է մասնավոր այցով ...


19-07-2019
Հանձնել են հավատարմագրերը
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին երեկ իր հավատարմագրերն է հանձնել ...


19-07-2019
Նիկոլ Փաշինյանը հյուրընկալել է Գլեդիս Բերեջիկլյանին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հյուրընկալել է Ավստրալիայի Նոր Հարավային Ուելս ...



19-07-2019
Սուրբ հացը մեր սեղանի, մեր հոգու կանչն է
Թադեւոս ԽԱՉԱՏՐՅԱՆ
t.khachatryan@hhpress.am



19-07-2019
Կայծակից ճաքել է Գանձասարի Ս. Հովհաննես եկեղեցու գմբեթը
Ծածկասալերը 1-1,5 սանտիմետր իրարից հեռացել ...

19-07-2019
Սեւանա լճում լողալն անվտանգ է
Կառավարության նիստում պարզաբանումներ են ...

19-07-2019
Իսկ ինչո՞ւ է այդպես
Շաբաթն առայժմ հաջող չի դասավորվում հայրենի թիմերի ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +17... +19
ցերեկը +28... +30

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO