Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

22.05.2019
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ


Նոր թափ՝ Հայաստան–Լյուքսեմբուրգ համագործակցությանը

Աշխատանքային այցով Լյուքսեմբուրգում էր
վարչապետ Նիկոլ Փաշինյանը

Աշխատանքային այցով Լյուքսեմբուրգի Մեծ Դքսությունում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել այդ երկրի կառավարության ղեկավար Քսավյե Բեթելի հետ, հայտնում են ՀՀ կառավարության  տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից։
Լյուքսեմբուրգի վարչապետը ողջունել է Հայաստանի իր գործընկերջը եւ շնորհակալություն հայտնել այցի համար։ Քսավյե Բեթելը նշել է, որ տպավորված է Հայաստանում տեղի ունեցած քաղաքական իրադարձություններով եւ համոզմունք հայտնել, որ հայ ժողովրդի կողմից ստացած մեծ վստահությունը թույլ կտա վարչապետ Փաշինյանի գլխավորած կառավարությանը հասնել հաջողությունների եւ իրականացնել նախանշված ծրագրերը, Հայաստանի զարգացմանն ուղղված նախաձեռնություններն ու բարեփոխումները։ Լյուքսեմբուրգի վարչապետը վստահություն է հայտնել, որ առաջիկայում երկու երկրների կառավարությունները կշարունակեն համագործակցությունը՝ ի նպաստ երկկողմ հարաբերությունների զարգացման եւ ժողովուրդների միջեւ եղած կապերի ամրապնդման։
Վարչապետ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար եւ հավելել, որ Հայաստանի կառավարությունը կարեւորում է երկկողմ հարաբերությունների զարգացումը տարբեր ուղղություններով։ Գործադիրի ղեկավարը կարեւորել է տնտեսական փոխգործակցության զարգացումն ու առեւտրատնտեսական կապերի ընդլայնումը։ Այդ առումով Նիկոլ Փաշինյանն ընդգծել է երկու երկրների կառավարությունների միջեւ փոխգործակցության ակտիվացման եւ կոնկրետ քայլերի իրականացման անհրաժեշտությունը։ Վարչապետի խոսքով՝ Հայաստանում իրականացվող բարեփոխումները մեծապես նպաստում են նաեւ բիզնես միջավայրի բարելավմանն ու ներդրումային արդյունավետ ծրագրերի իրականացման համար ստեղծում անհրաժեշտ բարենպաստ պայմաններ։ Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ Հայաստանում ավարտվել է հեղափոխության առաջին փուլը, եւ այժմ կառավարության քայլերն ուղղված են երկրում տնտեսական հեղափոխության իրականացմանը։
Վարչապետ Փաշինյանը տեղեկացրել է, որ այս տարվա աշնանը Երեւանում կայանալու է Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային կոնգրեսը, եւ կարեւորել լյուքսեմբուրգյան ընկերությունների մասնակցությունը այդ կարեւորագույն ներկայացուցչական միջոցառմանը։
Նիկոլ Փաշինյանը եւ Քսավյե Բեթելը քննարկել են տնտեսության տարբեր ճյուղերում՝ տեղեկատվական տեխնոլոգիաների, վերամշակող արդյունաբերության, գյուղատնտեսության, զբոսաշրջության եւ այլ ոլորտներում համագործակցության հեռանկարները։ Գործարար կապերի ակտիվացման նպատակով կողմերը կարեւորել են բիզնես ֆորումների կազմակերպումն ու անցկացումը։ Նրանք համոզմունք են հայտնել, որ երկու երկրների տնտեսական հարաբերություններում առկա է չիրացված մեծ ներուժ, եւ համատեղ աշխատանքի արդյունքում հնարավոր կլինի էապես ընդայնել կապերն ու ավելացնել առեւտրաշրջանառության ծավալները։
Լյուքսեմբուրգի վարչապետը նշել է, որ իր երկիրը պատրաստ է ակտիվորեն համագործակցել եւ օժանդակել Հայաստանի կառավարությանը՝ տարբեր ոլորտներում բարեփոխումներն առաջ մղելու նպատակով։ Քսավյե Բեթելն առաջարկել է ակտիվացնել համագործակցությունը նաեւ կրթության ոլորտում, մասնավորապես, բուհերի միջեւ եւ իրականացնել ուսանողների փոխանակման ծրագրեր։
Հանդիպման ընթացքում Հայաստանի եւ Լյուքսեմբուրգի վարչապետները մտքեր են փոխանակել նաեւ Հայաստան—Եվրոպական միություն հարաբերությունների եւ երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ թեմաների շուրջ։
Նիկոլ Փաշինյանը Լյուքսեմբուրգի վարչապետին հրավիրել է Հայաստան եւ նշել, որ բարձրաստիճան փոխայցելությունները կնպաստեն հարաբերությունների հետագա զարգացմանն ու ամրապնդմանը։
Այնուհետեւ Նիկոլ Փաշինյանը եւ Քսավյե Բեթելը շրջել են Լյուքսեմբուրգում, այցելել քաղաքապետարան, որտեղ ՀՀ վարչապետը կարճատեւ հանդիպում է ունեցել քաղաքապետ Լիդի Պոլֆերի հետ։
Նիկոլ Փաշինյանը հաջորդիվ այցելել է այդ երկրի Պատգամավորների պալատ։ Վարչապետին դիմավորել է Պատգամավորների պալատի նախագահ Ֆերնանդ Էտգենը։ Նիկոլ Փաշինյանը նախ գրառում է կատարել Պատգամավորների պալատի «Ոսկե գրքում», որից հետո հանդիպում ունեցել պալատի պատգամավորների հետ, որոնց թվում են եղել Լյուքսեմբուրգի խորհրդարանի փոխնախագահներ Կլոդ Վայսլերը, Անրի Քոքսը, Պատգամավորների պալատի արտաքին ու եվրոպական համագործակցության, ներգաղթի ու ապաստանի հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Մարկ Անժելը։
Ֆերնանդ Էտգենը ողջունել է վարչապետին խորհրդարանում եւ վստահություն հայտնել, որ նրա այցը Լյուքսեմբուրգ կնպաստի երկու երկրների հարաբերությունների զարգացմանն ու ընդլայնմանը։ Լյուքսեմբուրգի պատգամավորների պալատի նախագահը նշել է, որ իր երկիրը պատրաստ է Հայաստանի հետ համագործակցությունն ընդլայնել ժողովրդավարության ամրապնդման, քաղաքացիական հասարակության զարգացման, մարդու իրավունքների պաշտպանության եւ այլ ուղղություններով։
Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է մեր երկրում տեղի ունեցած գործընթացները՝ ընդգծելով, որ Հայաստանի համար ժողովրդավարությունն անշրջելի է, եւ մեր երկիրը շարժվելու է միայն ժողովրդավարական ինստիտուտների զարգացման ու ամրապնդման ճանապարհով։ «Մեր կառավարությունը, քաղաքական թիմը հաստատակամորեն գնում է ժողովրդավարության ճանապարհով։ Վստահ ենք, որ համապատասխան քայլերի արդյունքում մեր ժողովուրդն ինտեգրվելու է ժողովրդավարական արժեհամակարգին հավատարիմ միջազգային հանրությանը։ Քաղաքական հեղափոխությանը հաջորդող պրոցեսները միտված են այդ նպատակին, եւ համոզված ենք, որ մենք կհասնենք հաջողությունների»,–նշել է վարչապետը։ Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ քաղաքական հեղափոխությանը հաջորդելու է տնտեսականը, ու այդ նպատակով երկրում իրականացվում են բիզնես միջավայրի բարելավմանը, ներդրումային բարենպաստ մթնոլորտի ստեղծմանն ուղղված քայլեր, այդ թվում՝ մենաշնորհների դեմ պայքարի, տարբեր ուղղություններով խորքային բարեփոխումների, կոռուպցիայի դեմ պայքարի միջոցով։
Զրուցակիցները կարեւորել են երկու երկրների միջեւ քաղաքական երկխոսության ակտիվացումը եւ հայ—լյուքսեմբուրգյան միջպետական հարաբերությունների զարգացման գործում կարեւորել միջխորհրդարանական կապերի սերտացումն ու խորացումը։ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ Հայաստանն անցում է կատարել լիարժեք խորհրդարանական կառավարման համակարգի եւ կարեւորել խորհրդարանական շփումների ակտիվացումը։ Ֆերնանդ Էտգենն իր հերթին նշել է, որ Հայաստանը կարեւոր գործընկեր է Լյուքսեմբուրգի համար, եւ իր երկիրը պատրաստ է սերտորեն համագործակցել ու ընդլայնել կապերը տարբեր ուղղություններով։
ՀՀ վարչապետը եւ Լյուքսեմբուրգի Պատգամավորների պալատի նախագահը քննարկել են Հայաստան—Եվրամիություն փոխգործակցության ամրապնդման հեռանկարները, որը ՀՀ—ԵՄ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի ստորագրումից հետո նոր փուլ է մտել։ Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Լյուքսեմբուրգի Պատգամավորների պալատին այդ համաձայնագիրը վավերացնելու համար եւ ընդգծել հնարավորինս սեղմ ժամկետներում ԵՄ անդամ մյուս երկրների կողմից համաձայնագրի վավերացման կարեւորությունը։
Կողմերը մտքեր են փոխանակել հայ—լյուքսեմբուրգյան փոխգործակցության հետագա ընդլայնման, Հայաստան—Եվրամիություն հարաբերությունների զարգացման, Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրին վերաբերող հարցերի շուրջ։
Նիկոլ Փաշինյանը պատասխանել է պատգամավորների տարբեր հարցերին, որոնք վերաբերել են Հայաստանում տեղի ունեցող փոփոխություններին եւ կառավարության առաջնահերթություններին։ Անդրադարձ է կատարվել նաեւ տարածաշրջանային խնդիրներին, մասնավորապես, ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն ու հայ—թուրքական հարաբերություններին։
Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Լյուքսեմբուրգին ԼՂ հակամարտության հարցում հավասարակշիռ դիրքորոշում ցուցաբերելու եւ Հայոց ցեղասպանության ճանաչման համար։
Հանդիպման ընթացքում վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆենանդ Էտգենին է փոխանցել ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի՝ Հայաստան այցելելու հրավերը։
Լյուքսեմբուրգի Պատգամավորների պալատի նախագահ Ֆերնանտ Էնգենի անունից ի պատիվ վարչապետ Նիկոլ Փաշինյանի տրվել է ճաշ։

14-05-2019





22-05-2019
Փաստաթղթերն ընդունել ամեն օր
Հորդորել է ՀՀ ԿԳ նախարարը դպրոցների տնօրեններին

Երեւանի ...


22-05-2019
Հայաստանն ու բամբակի մշակումը. օգո՞ւտ, թե՞ անհեռատես շռայլություն
Մոտ կես դար հետո կրկին աճեցնում ենք այս ...


22-05-2019
Կառավարությունում քննարկվել են ընտանիքի ապահովության գնահատման համակարգի բարեփոխման հարցեր
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ երեկ քննարկվել են ընտանիքների ապահովության ...



22-05-2019
Հարեւան երկրում ատելության քարոզը շարունակվում է
Հայաստանը կողմ է մարդասիրական ...

22-05-2019
Սպառնո՞ւմ է գույքի օտարումը ազգային ակադեմիային
Պատգամավորը հանդես է եկել օրենսդրական ...

22-05-2019
Մխիթարյանը չի մեկնի Բաքու
Լոնդոնի «Արսենալը» պաշտոնական հայտարարությամբ ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +12... +15
ցերեկը +23... +25

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO